Օրվա լրահոսը

ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ

Նոյեմբերի 23-ի առավոտյան, ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ: Ըստ ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների` վերոնշյալ զինծառայողը հանդիսանում է Ադրբեջանի զինված ուժերի կապիտան, վաշտի հրամանատար, ով զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել է փախուստի: ՀՀ պաշտպանության նախարարությունն իր պատրաստակամությունն է

Օրենքի փոփոխությունը մայրերին թույլ կտա ապահովել սեփական բարեկեցությունը. Ժորա Սարգսյան

«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ երեխայի խնամքում գտնվող մայրերն աշխատելու հնարավորություն կստանան, իսկ դայակի ծառայության դիմաց վարձատրության կեսը կվճարի պետությունը: Այս մասին Հանրային ռադիոյի «Կենսաձև» հաղորդման շրջանակներում խոսել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը: Վերջինս նշել է, որ «Զբաղվածության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու» օրենքի

«Ասում են՝ դու չես խմում, որ մեզ «ծախես»

Արտակարգ իրավիճակների նախարարության մի երիտասարդ աշխատակցի` Կամո Մկրտչյանի նկատմամբ այս օրերին ծառայողական քննություն է ընթանում: Կամո Մկրտչյանի հայրը` Ռոբերտ Մկրտչյանը, կանխատեսում է` տղային անպայման ազատելու են աշխատանքից. լսել է, որ որդուն քննելու համար Երեւանից Վեդի եկած քննիչներին վերադասները տարել «պատիվ են տվել»: «Հա, հա կտեսնեք, որ կազատեն, նրանք վաղուց հարցերը լուծել են»,- «Առավոտի» հետ զրույցում

Ստեփան Գրիգորյան. «ՀՀ-ԵԱՏՄ պայմանագրից մարդը բացակայում է» (տեսանյութ)

Թե ինչո՞ւ պետք է Հայաստանը ստորագրի ԵՄ-ի հետ համաձայնագիրը

Կարեն Կարապետյանն ընդունել է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Ժան Իվ Շարլիեի (Jean-Yves Charlier) գլխավորած պատվիրակությանը: Հյուրերն անդրադարձել են «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի Երևանում անցկացված գլոբալ համաժողովի արդյունքներին և շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը՝ հեռահաղորդակցության ոլորտում ստեղծված բարենպաստ պայմանների, բիզնեսի կողմից բարձրացվող խնդիրների լուծման և օպերատիվ արձագանքման համար: Վարչապետը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է

Հայաստանի ազգային հավաքականը 90-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Նոյեմբերի 23-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը պահպանել է իր դիրքերը և զբաղեցնում է 90-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է Գերմանիան, Բրազիլիան երկրորդն է, Պորտուգալիան՝ երրորդը:   1. Գերմանիա – 1602 միավոր 2. Բրազիլիա – 1483 3. Պորտուգալիա – 1358 4. Արգենտինա – 1348 5. Բելգիա – 1325 6. Իսպանիա – 1231 7.

«Ես չեմ էլ համարում, որ տենց մարդ գոյություն ունի». ՀՀԿ-ական Հրանտ Գրիգորյանի պարզաբանումը՝ առաքիչներին «քցելու» մասին

Էջմիածինցի Արփիկ Նազարյանը պատմեց, որ գեներալ Մանվելի եղբորորդին՝ Հրանտ Գրիգորյանը «Գոլդեն սիթի» խանութ է բացել, առաքիչների ապրանքները նիսյայով վերցրել է ու գումարները չի տվել. « էնպես քշա-քշա արեց էդ երիտասարդ տղաներին, նրանց մեջ էլ՝ իմ տղան, որ Հայասիի Ոսկեվազի գինու, կոնյակի գործարանի առաքիչն էր: 200 հազար դրամի միայն կոնյակ էր տվել: Էդ խեղճ երեխես տարիներով դրա հետեւից վազեց՝ չկարողացավ այդ գումարը հետ վերցնել»:

Ավարտին են մոտենում «Հայաստանի թվային օրակարգ 2030» ռազմավարության մշակման աշխատանքները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը «Թվային օրակարգ» ռազմավարության մշակման ընթացքի և դրանից բխող՝  2018 թվականի գործողությունների ծրագրի վերաբերյալ էր: «Նախկինում անդրադարձել ենք թվային օրակարգի կարևորության  և այդ ոլորտում կառավարության համակարգված քաղաքականության

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության»  կոալիցիան պահանջում է փոփոխություններ մտցնել  ընտանիքում բռնության կանխարգելման  օրենքի նախագծում   

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին Սույն թվականի նոյեմբերի 16-ին, ՀՀ Կառավարությունը՝ 1433 – Ա որոշմամբ հավանություն տվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» վերտառությամբ օրենքի նախագծին և հարակից օրենքների նախագծերի փաթեթներին, որոնցում տեղ են գտել մի շարք փոփոխություններ՝ նախկինում հանրային քննարկման ներկայացված «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված

«Ես «Սասնա ծռերի» անդամ չեմ, կապ չունեմ տղաների հետ, չեմ եղել ՊՊԾ գնդում». Մանվել Աթոյան

«Այս դատը  երկար է ձգվելու, իսկ ես չեմ ուզում երկար ժամանակ այստեղ փակված մնալ»,-ասաց ամբաստանյալը

«Ձեր քաղաքականությունն այլ բան է ասում՝ կանգնեցնել արտագաղթը, էլ ո՞ւր գանք եւ ինչպե՞ս»

Հաշմանդամ ազատամարտիկի կինը բաց նամակով դիմում է նախագահին եւ վարչապետին 25 տարի աշխատել եմ Այգավանի միջնակարգ դպրոցում, որպես ռուսերենի մասնագետ, շատ լավ բնութագրությամբ: Ունեմ 3 տղա, որոնցից 2-ը մանկուց հաշմանդամություն ունեն: Ղարաբաղյան շարժման ժամանակ ամուսինս մասնակցել է Ֆիզուլիի մարտական գործողություններին: Այժմ նա էլ հաշմանդամություն ունի: Տղաս ծառայել է ՀՀ թեժ կետերից մեկում՝ Կոթիում: Ուզում եմ

Հովհաննես Իգիթյան. «Ասում ենք՝ ապրի Պուտինը…» (տեսանյութ)

Կարեւոր դաս`նժդեհական-ՀՀԿ-ականներին

Մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում  մեր հունահռոմեական ըմբիշները 41 երկրի մեջ զբաղեցրին 26-րդ հորիզոնականը

Հունահռոմեական ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանը հանդես եկավ հինգ ըմբիշով եւ թիմային հաշվարկով 41 երկրների մեջ զբաղեցրեց 26-րդ հորիզոնականը: Իսկ առաջին եռյակը կազմեցին Վրաստանը, Ռուսաստանը եւ Թուրքիան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Սիսիան – Գորիս ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: Սիսիան – Գորիս ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու

Վլադիմիր Կարապետյան. «ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը հեղափոխական չէ ոչ մի առումով» (տեսանյութ)

Բայց հարաբերությունները նոր մակարդակի տեղափոխելն, ըստ նրա, դրական է

Համայնքապետի կինը ստացել էր աշխատավարձ՝ չեղած գրադարանում գրադարանավար «աշխատելու» համար

Արթուր Յայլոյանը դատապարտվել է ազատազրկման 5 տարի 6 ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։ 2000թ.-ից նա եղել է Արմավիրի մարզի Շահումյան Թ/Ֆ-ի համայնքի ղեկավարը: Արմավիրի մարզի դատարանի դատավճռով ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվի, քանի որ սահմանվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով։ Դատավճիռն ուժի մեջ մտնելու դեպքում նրա վարքագծի հետագա վերահսկողությունը դրվելու է Պրոբացիայի պետական

«Հայաստանն արդեն գինը վճարել է. համաձայնագիրը կստորագրվի». Արա Պապյան

Ըստ փորձագետների՝ այժմ իրավիճակն այլ է, ինչ 2013-ին

«Ապացուցեցիք, որ ռազմագերու կարգավիճակում եմ». «Ծռերի» գործով ամբաստանյալը՝ դատավորին (Տեսանյութ)

«Ապստամբություն եք արել, թե ինչ, դատաքննության վերջում կպարզվի»,-ասաց դատավորը Վարդգես Գեւորգյանին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է Մարսել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հրավերով մեկնել է Մարսել՝ մասնակցելու Երևանի և Մարսելի միջև ստորագրված բարեկամության և համագործակցության համաձայնագրի 25-ամյակին նվիրված միջոցառումներին: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված է Երևանի քաղաքապետի հանդիպումը Մարսելի իր գործընկերոջ հետ, ինչպես նաև մի շարք հանդիպումներ տեղի գործարար շրջանակների, հայ համայնքի ներկայացուցիչների հետ:   Երևանի քաղաքապետարանի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, 25-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտում՝ ձնախառն անձրևի տեսքով: 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսային՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով: Երևան քաղաքում` Նոյեմբերի 24-ի գիշերը

Յոհաննես Հան. գագաթնաժողովի հռչակագրի դրույթները դեռ բանակցվում են

Բրյուսելում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով «Առավոտի» հարցին, թե վերջնական ինչ ձեւակերպում է արվել ԱլԳ գագաթնաժողովի հռչակագրում հակամարտությունների վերաբերյալ. հաշվի առնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր դիրքորոշումներ ունեին դրա վերաբերյալ՝ հաջողվե՞ց գտնել փոխզիջում,  Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների  հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը մասնավորապես ասաց, որ փաստաթղթի շուրջ համաձայնեցումները արվում են մինչեւ վերջին պահը: Նաեւ հավելեց, որ կլինի

«Մեր երիտասարդները չափազանց տաղանդավոր են»

Ասում է հայաստանցի ուսանողներին իր փորձը փոխանցող Universal Studio-ի երկարամյա աշխատակիցը Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի Արվեստի կառավարման ամբիոնի դասախոս, Լրացուցիչ եւ շարունակական կրթության կենտրոնի համակարգող Վարուժան Ավանեսյանը «Առավոտին» տեղեկացրել էր, որ Universal Studio-ում 25 տարի աշխատած Մարո Փարյանը գաղտնիքներ է բացում կինոյի եւ թատրոնի ինստիտուտի սաների համար: Նրա ջանքերով ներդրվել են հագուստի մոդելավորում,

«Սուբսիդավորում ենք բնական մենաշնորհների ախորժակը»

Եկող տարվա հունվարի 1-ից խմելու ջրի սակագինը բարձրանալու է 11 դրամ 41 լումայով: Երեկ այս մասին որոշում է կայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը. ջրի սակագինը գործող 180 դրամից դառնալու է 191.4 դրամ: Ամիսներ առաջ «Վեոլիա Ջուր» ընկերությունը հանձնաժողովին հայտ էր ներկայացրել, ըստ որի՝ առաջարկում էր խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագներ

Էլինար Վարդանյան. Առանձին դեպքերում գործատուներն իրենց աշխատողներին վերաբերվում են որպես ստրուկների (տեսանյութ)

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը նաեւ աշխատանքային հարաբերություններ կկարգավորի

Նյու Յորքում մահացել է լեգենդար պրոդյուսեր Ջորջ Ավագյանը

Նյու Յորքում 98 տարեկանում մահացել է պրոդյուսեր եւ «տաղանդներ հայտնաբերող» Ջորջ Ավագյանը, որը առանցքային նշանակություն է ունեցել ջազի այնպիսի լեգենդների պրոֆեսիոնալ կարիերայի վրա, ինչպիսիք են Լուի Արմսթրոնգը, Մայլզ Դեյվիսը, Դյուկ Էլինգթոնը և մի շարք այլ երաժիշտներ: Ինչպես հաղորդում է The New York Times-ը, Ավագյանը մահացել է Մանհեթենի իր տանը: Այդ մասին հայտնել է նրա դուստրը՝

Քրիստոսի առակները. որոշում կայացնելու արվեստը

Երբ որ Տեր Հիսուսը խոսում էր դատաստանի մասին, եթե ուշադիր կարդաք Ավետարանները, կտեսնեք, որ ինքը հրատապության ու անհետաձգելիության զգացումով է խոսում այս մասին: Ասում է, որ Աստուծո դատաստանը մի այնպիսի բան է, որին պետք է շտապողականությամբ ու չափազանց լրջությամբ պատրաստվել: Սա վաղվան թողնելու գործ չի, որովհետեւ վաղը կարող է չլինել: Մեզանից ո՞վ կարող է ասել,

«Սասնա ծռերից» 3-ը «պրես» արված վիճակում են բերվում դատարան. փաստաբան (Տեսանյութ)

Տրանսպորտային միջոցում շարժվելու տեղ չկա, անգամ շնչելն է դժվար

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, ռուսական հիստերիան, ՀԱԷԿ-ը… (Տեսանյութ)

Ըստ Արթուր Ղազինյանի` թուղթ սեւացնելով, մեր կյանքը չենք լավացնի

«Ինձ երբեմն խանգարում է ներսիս ռեժիսորը»

Ըստ Արա Գեւորգյանի, խաղացանկային թատրոնի առաքելությունը հանդիսատեսի ճաշակը բարձրացնելն է Մշակույթի ոլորտում խորհրդային ժամանակներից ամենաերկարակյացը խաղացանկային թատրոններն են: Սակայն երբեմն կայանում են պրեմիերաներ, որոնք 3-4 ներկայացումից հետո դուրս են մղվում խաղացանկից: Բայց կան թատրոններ, որոնց որոշ ներկայացումներ մի քանի տասնամյակ խաղացանկում են, ինչպես օրինակ՝ դրամատիկական թատրոնում Պ. Սեւակի «Անվերջ վերադարձ», Պ. Զեյթունցյանի «Մեծ լռություն» խանդիկյանական

Ստեփան Սաֆարյան. «Հուսով եմ` ԵՄ-ում հասկանում են`Ալիեւին պատերազմն արդարացնելու տեղեկանք է պետք» (Տեսանյութ)

«Ի տարբերություն 2013 թվականի, երբ համաձայնագիրը հրապարակված չէր եւ փորձագետները, քաղաքացիական հասարակությունը չէին կարող պաշտպանել մի բան, որից տեղյակ չէին, այժմ մենք ունենք մի փաստաթուղթ, որը համարվում է Հայաստանի արդիականացման հենք: Շատերը ակնկալում էին, որ փաստաթուղթը 400 էջ չի կազմի, որովհետեւ սովոր էին եվրոպական հարևանության շրջանակներում տեսնել 10-20 էջանոց փաստաթուղթ, բայց այս 400 էջերի վրա

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031