Օրվա լրահոսը
«Նույն ցեխը երկու անգամ չեն մտնում. համաձայնագիրը կստորագրվի». Լարիսա Ալավերդյան
Ըստ տիկին Ալավերդյանի՝ Հայաստանը հետաքրքիր խաղի մեջ է մտնում
Բրյուսելում մեկնարկել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը
Բրյուսելում մեկնարկել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որի մասնակիցներին նիստի մեկնարկից առաջ ողջունել են ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը և ԵՄ խորհրդի նախագահող երկրի` Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը: Գագաթնաժողովին մասնակցում է նաև Նախագահ Սերժ Սարգսյանը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Սեֆիլյանի եւ մյուսների գործ». դատարան բերվեցին ինքնաձիգերն ու փամփուշտները (Տեսանյութ)
Պաշտպանները կասկածի տակ դրեցին ինքնաձիգերի պիտանելիությունը
«Երեխան պետք է անընդհատ փորձարկի ժողովրդավարությունը»
Կրթության փորձագետը` «Երեխաների կարծիքով…» հետազոտության մասին Վերջերս «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության՝ Վորլդ Վիժն Հայաստանի եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համագործակցությամբ իրականացվել էր «Երեխաների կարծիքով…» խորագրով հարցում, որի շրջանակում ՀՀ 10 մարզերում եւ Երեւանում բնակվող 1200 երեխա պատասխանել էր իրենց անվտանգությանը, տարբեր մակարդակներում որոշումների ընդունմանը մասնակցելու հնարավորությանը վերաբերող հարցերի: Ըստ հետազոտության արդյունքների,
Րաֆֆի Հովհաննիսյանը Բրյուսելում հանդես եկավ ելույթով
24 նոյեմբերի, 2017 Բրյուսել։ Երեկ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի ունեցավ Եվրոպայի Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արեւելյան գործընկերության անդամ երկրների կուսակցությունների առաջնորդների 6-րդ գագաթաժողովը, որին Հայաստանից մասնակցում էին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը։ Հանդիպմանը ելույթով հանդես եկավ Րաֆֆի Հովհաննիսյանը` անդրադառնալով Հայաստանի ժողովրդավարական վիճակին, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ապագայում Հայաստանին սպասվող տարածաշրջանային մարտահրավերներին,
Սերժ Սարգսյանը և Շառլ Միշելն երկուստեք դրվատանքով են խոսել Բելգիայի հայ համայնքի մասին, կարևորել նրա դերը երկկողմ հարաբերությունների ակտիվացման գործում
Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել վարչապետ Շառլ Միշելի հետ: Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության համար՝ Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ավելի ակտիվացնելու հայ-բելգիական երկխոսությունը, բազմաբնույթ դարձնելու փոխշահավետ համագործակցությունը բարեկամ Բելգիայի հետ։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման անցած 25 տարիներին Հայաստանը և Բելգիան հարաբերությունները
Ուղիղ միացում ԱլԳ գագաթնաժողովից
Բրյուսելում իր աշխատանքներն է սկսել Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը, որի շրջանակում նախատեսվում է Հայաստանի հետ ստորագրել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Դիտեք ուղիղ միացմամբ:
Վերջապես կպատվեն վաստակաշատ դերասանուհուն
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում այսօր էլ կան ու ստեղծագործում են, ինչպես ընդունված է ասել՝ «հին պլեադայի» դերասաններ, որոնց փորձն ու գործը դպրոց է՝ թատրոն եկած երիտասարդների համար եւ կամրջում է թատրոնի երեկն ու այսօրը: Լրանում է դերասանուհի Մերի Շահբազյանի ծննդյան 85 եւ բեմական գործունեության 65- ամյակները: Այսօր էլ սիրված արտիստին կարելի է
«Մանկական Եվրատեսիլ»-ի մեր մասնակցին պարային ֆլեշ մոբով աջակցություն են հայտնել հարազատ դպրոցի աշակերտները
«Մանկական Եվրատեսիլ 2017» միջազգային մրցույթին ընդառաջ, այսօր՝ նոյեմբերի 24-ին, Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան համար 3 միջնակարգ դպրոցի շուրջ 150 աշակերտների մասնակցությամբ կայացել է «Բարությունն ուժ է» խորագրով պարային ֆլեշ մոբ:
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Բրյուսելում չմոտեցան լրագրողներին (ֆոտոշարք եւ տեսանյութ)
Բրյուսելում իր աշխատանքներն է սկսում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը, որի շրջանակում նախատեսվում է Հայաստանի հետ ստորագրել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Հայաստանի եռագույն դրոշը մասնակիցների դրոշների շարքում է՝ Եվրոպական միության դրոշից անմիջապես հետո, ըստ այբբենական հերթականության: Այս պահին ժամանում են գագաթնաժողովի մասնակիցները՝ տարբեր երկրների ղեկավարներ: Նրանցից շատերը մոտենում են հավաքված լրագրողներին ու կարճ իրենց ուղերձը փոխանցում
«Սեֆիլյանի եւ մյուսների ճակատագրերը կանխորոշված են». բացարկ՝ դատախազին (Տեսանյութ)
Պաշտպանական կողմի պնդմամբ՝ Պետրոս Պետրոսյանը չի կարող անկողմնակալ լինել
Քաղաքացիական նախաձեռնություններն ընդամենը ներկա են ուսանողական ակցիաներին. ոչ ավելին. «Փաստ»
Մեր հյուրն է քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը – Պարոն Շուշանյան, վերջին տարիներին դուք եղել եք մեր քաղաքացիական շարժման նախաձեռնողներից ու կազմակերպիչներից։ Իսկ այժմ, կարելի է ասել, ձեր տարեկիցներն են փողոց դուրս եկել՝ ուսանողները։ Ինչպե՞ս եք վերաբերվում նրանց պայքարին։ – Բավականին դրական է իմ վերաբերմունքը։ Որովհետև ցանկացած մարդ, եթե տեսնում է, որ իր իրավունքները ոտնահարվել են
«Եթե կա աշխատանք, անպայման դժգոհություն էլ կլինի»
Վստահեցնում է Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը Վերջերս Կոմպոզիտորների միության նախագահ վերընտրվեց Արամ Սաթյանը: Մեզ հետ զրույցում պարոն Սաթյանն ամփոփեց նախորդ 4 տարիների ընթացքում գրանցած հաջողությունները, խոսեց միության ներկայիս խնդիրների մասին: «4 տարիների ընթացքում կատարվել է ահռելի աշխատանք: Մեր հաջողությունները թե՛ կազմակերպչական էին, թե՛ ստեղծագործական, կարելի է ասել՝ նաեւ շինարարական: Այս տարիների ընթացքում մեր կոմպոզիտորների
Ինչպես սովորել լեզու` պարի միջոցով
Վրաստանի Գյոթեի ինստիտուտի PASCH ծրագիրը օրերս «Այբ» դպրոցում համախմբել է Երևանի, Ճամբարակի, Կախաթիի և Քութաիսիի դպրոցների շուրջ քառասուն աշակերտի: Դեռևս անցյալ տարի Վրաստանում սկսած նախագիծը, որը կոչվում էր «Պարը դպրոցում» նպատակ ուներ միացնելու տարբեր երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Ադրբեջանի աշակերտներին: Քանի որ ծրագիրը հաջողվեց որոշեցին այս տարի անցկացնել Հայաստանում: Ծրագրի շրջանակում Վրաստանի Գյոթեի ինստիտուտը
Քննության փորձ. արևմտամե՞տ է մեր հասարակությունը, թե՝ ռուսամետ. «Փաստ»
Մեր հյուրն է քաղտեխնոլոգ, վերլուծաբան Արմեն Բադալյանը – Պարոն Բադալյան, դուք հաճախ եք ասում, որ մեր երկրում, ի տարբերություն արևմտամետ կողմնորոշում ունեցող մարդկանց, քիչ են ռուսամետները։ Բայց ամեն րոպե մեր աչքի առաջ են վերջիններս՝ սկսած Արտաշես Գեղամյանից, նրա նման մտածող այլ մարդկանցից։ – Մի շփոթեք առանձին գործիչներին եւ հասարակության զանգվածներին կամ որ նույնն է՝ սոցիալական
«Շոպենիանա» բալետը վերադարձել է
«Շոպենիանա» բալետը կրկին Օպերային թատրոնի բեմին է. նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ ներկայացման վերականգնված պրեմիերան՝ Մ. Ֆոկինի բեմադրությամբ: Ներկայացումից առաջ թատրոնում կազմակերպվեց ճանաչողական շրջայց և հանդիպում թատրոնի փորձավարների հետ: Նրանք պատմեցին ներկայացման մասին, պատասխանեցին ներկաների հարցերին: Նմանատիպ երկխոսությունը նպատակ ունի ապահովելու հանդիսատեսի և ստեղծագործական անձնակազմի հետ անմիջական շփումը: «3-4 տարի առաջ «Շոպենիանա»-ն վերականգնել էինք: Այն ներկայացվեց
Նախարարը հարկադիր բուժման մասին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հետ զրուցել է առողջապահության նախարարությունում առկա խնդիրների շուրջ։ – Պարոն Ալթունյան, նոյեմբերի 14-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Ջոհրաբյանը հայտարարել էր, որ եթե «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի կալանավոր Էրիկ Սարգսյանը մահանա, ապա դրա պատասխանատվությունը կկրի ՀՀ առողջապահության նախարարությունը։ Ավելին՝ կալանավորի էպիկրիզը ուղարկված է Ձեզ, սակայն նախարարությունը
Մկրտչյան եղբայրներն առաջինն են ՄԻԵԴ-ում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հայաստանի քաղաքացին ընդդեմ Ռուսաստանի գործով դիմումը Ճանաչված փաստաբան Արսեն Մկրտչյանին Ռուսաստանը կհատուցի 7500 եվրո գումարը, եւ 850 եվրո, որպես փաստաբանին վճարվելիք գումարը: Նկատենք, որ Արսեն Մկրտչյանն առաջինն է, որ հաղթում է այլ պետությանը՝ ՌԴ-ին ՄԻԵԴ-ում, իսկ նրա եղբայրը՝ Արմեն Մկրտչյանն առաջին դիմումատուն էր Հայաստանից, որ հաղթեց ընդդեմ Հայաստանի դատը:
Ինչ է ենթադրում ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքը. «Ժողովուրդ»
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր կշարունակի քննարկել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։ Նման քննարկում եղել էր նաեւ նախօրեին, այսօրվա քննարկմանը կհաջորդեն եւս երկուսը, որից հետո պայմանագիրը վավերացնելու հարցը կներառվի դեկտեմբերի 5-ին մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում։ Նախօրեի նիստում քննարկվել էին օրենսգրքի առաջին չորս բաժինները։ Ըստ այդմ, Եվրասիական
Հայաստանի զարգացման հեռանկարների մասին. Ինչ է հուշում համաշխարհային փորձը
Մաս 1 Այսօր Հայաստանի դեմոկրատական ուղիով զարգացման հեռանկարը մտահոգում է բոլորին: Իրոք, երկրում փաստացի չեն գործում ընտրական ինստիտուտները և արդեն 27 տարի Հայաստանում իշխանությունը ձևավորվում է ոչ թե ներքևից, այլ վերարտադրվում է վերևից: Ինչու պետականության վերականգնումից 27 տարի անց մենք ստիպված արձանագրում ենք սույն փաստը: Փորձենք հասկանալ և նոր լուծումներ առաջարկել Հայաստանի ժողովրդավարացման հեռանկարը իրական
ՀՀ և ՌԴ Մրցակցային մարմինները համատեղ պաշտպանեցին «Դուստր Մարիաննա» ընկերության շահերը ՌԴ տարածքում
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի ուսումնասիրությունների հիման Ռուսաստանի Դաշնության հակամենաշնորհային ծառայությունը «Դուստր Մարիաննա» ընկերության գործով հարուցել էր վարչական վարույթ: Երկու երկրների մրցակցային մարմինների համատեղ աշխատանքների արդյունքում հակամենաշնորհային ծառայությունը կայացրեց որոշում, որն ամբողջովին պաշտպանում է ՀՀ Մրցակցային մարմնի տեսակետը: Ռուսական «Дебор» և «Ногинский пищевой комбинат» ընկերությունների գործողությունները համարվել է անբարեխիղճ մրցակցության դրսևորում, ինչի համար վերջիններս ենթարկվել
Դիմադրության ճակատը ճանապարհային քարտեզ է գծում. «Հրապարակ»
Ազատազրկման մեջ գտնվող Ժիրայր Սեֆիլյանի կոչով ձեւավորված Ազգային դիմադրության ճակատն սպասում է հարմար պահի, որպեսզի ժողովրդին փողոց հանի։ Թե երբ կգա այդ պահը, ճակատում հստակ պատասխան չունեն։ «Դա կլինի, հաստատ կլինի, համոզված եղեք՝ ուշ չի լինի»,- ասում է ճակատի կազմակերպչական աշխատանքների համակարգող Պետրոս Մակեյանը։ Պարզվում է՝ նրանք մեծ հույսեր են կապել տարկետման վերացման դեմ ընդվզող
Հակիրճ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների մասին
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական Միությունը Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում պատրաստվում են կնքել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի տեքստը հրապարակվել էր 2017թ․ հոկտեմբերի 13-ին։ Առկա է նաև պայմանագրի տեքստի՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից հրապարակված համառոտագիրը։ Հաշվի առնելով Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների կարևորությունը ներկայացնում ենք ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն։ Պատմություն Հայաստանի
Ես ձեր անձնական գաղտնիքների մասին հարցնո՞ւմ եմ. «Հրապարակ»
Ուսանողների հետ կազմակերպված «կլոր սեղանի» մասնակից ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը չորս ժամ տեւած քննարկումից հետո մեր հարցին ի պատասխան ասաց, որ ուսանողների բոլոր առաջարկներն էլ ընդունելի են։ Մեր դիտարկմանը, որ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը քննարկման ընթացքում միանշանակ չընդունեց առաջարկներից երկրորդը՝ բակալավրիատի ընթացքում ընդհատումներով ծառայություն իրականացնելու վերաբերյալ, Հակոբյանը պատասխանեց. «Քննարկման ընթացքը կարող է այլ լինել, եզրահանգումը՝
Սերժ Սարգսյան. Հայաստանցին ժամանակի ընթացում կզգա համաձայնագրի արդյունքները. «Ազատություն» ռադիոկայան
Եվրամիության ու Արևելյան գործընկերության վեց երկրների առաջնորդներն այսօր՝ նոյեմբերի 24-ին կհանդիպեն Բրյուսելում՝ նպատակ ունենալով առավել խորացնել կապերը Միության և նախկին խորհրդային հանրապետությունների միջև: Արևելյան գործընկերության գագաթնաժողովի գլխավոր իրադարձությունը թերևս Հայաստանի հետ կնքվող Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրն է: Երեկ Բրյուսելում տեղի է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Գագաթնաժողովից
«Բերքառատ Արցախը» հավաքագրեց 12.505.456 մլն ԱՄՆ դոլար
Կայացավ «Բերքառատ Արցախը»՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հեռուստամարաթոն 2017-ը։ Հեռուստամարաթոնի ընթացքում արձանագրվեց 12.505.456 մլն ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում։ Գումարն ուղղվելու է երկու խոշոր ծրագրի. նախ Արցախի տարածքում իրականացվելու է խորքային հորերի հորատում ու նոր ոռոգման ցանցի կառուցում, երկրորդ՝ Արցախում տեղակայվելու են արևային էներգետիկ կայաններ (solar power stations)։ Հեռուստամարաթոնն ամեն տարի իրականացվում է ԱՄՆ-ի Լոս
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Գիշերը տեղացած ձյան պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Ապագաղութացում (Armexit) կամ կյանքի ճանապարհի մեկնարկ
Դարձյալ խոսք հայ երիտասարդությանը Մաս 2-րդ Ապագաղութացում-Armexit-ի գործընթացն սկսելու համար նախ անհրաժեշտ է ստեղծել հայկական սուբյեկտային գործոն, ինչը հնարավոր է, եթե հեռացվի գաղութային վարչակազմը և նրա փոխարեն ստեղծվի ազգային կառավարություն (պետական կառավարման ազգային համակարգ): Մեր պարագայում գաղութային վարչակազմին հնարավոր է հեռացնել միայն ժողովրդային ընդվզման միջոցով, իսկ ազգային կառավարություն կարող է ձևավորվել «Ժողովրդի վստահության կառավարություն –
ԵԺԿ-ն վերահաստատում է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին
ԵԺԿ-ն նաև ողջունում է Հայաստանի հետ վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկը
Ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: Նոյեմբերի 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտում՝ ձնախառն անձրևի տեսքով: Ապարան-Սպիտակ, Սիսիան-Գորհայք, Զանգեր-Սարավան,


















































