Օրվա լրահոսը

Սարի թաղի միջադեպի մասնակից-ոստիկանները բերման էին ենթարկվել դատարան

Նիստը, սակայն, չկայացավ, քանի որ ամբաստանյալների պաշտպանները ներկա չէին

Երևանում Doing Business-ի ցուցանիշի բարելավման նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով մայրաքաղաքում գործարար միջավայրի բարելավմանը և ներդրումների ներգրավմանն առնչվող հարցերին, քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանին հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ՝ գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ուղղությամբ առաջարկներ մշակելու և ներկայացնելու նպատակով: «Մենք պետք է ակտիվացնենք քաղաքային տնտեսության այն ոլորտների աշխատանքը, որոնց արդյունքներն անմիջականորեն կապ ունեն Doing Business-ի ցուցանիշի բարելավման

Արմեն Աշոտյանը կարեւորել է գագաթաժողովից հետո որակական նոր հարաբերությունների համատեքստում նոր մոտեցումների եւ, միգուցե, նաեւ «Արեւելյան գործընկերություն +» ձեւաչափի ստեղծումը (Տեսանյութ)

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 30-ին ելույթ է ունեցել Կիեւում ընթացող Եվրանեսթ ԽՎ-ի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում, որտեղ անդրադարձել է Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ փուլին: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն իր խոսքում կարեւորել է նոյեմբերին Բրյուսելում նախատեսված Արեւելյան գործընկերության գագաթաժողովում ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության

Բախվել են «ՎԱԶ-2106» և «ՈւԱԶ-3152» մակնիշի ավտոմեքենաներ. 2 զոհ, 7 վիրավոր

Հոկտեմբերի 28-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Շենաթաղ-Սիսիան ճանապարհի 8-րդ կմ-ին բախվել է «ՈւԱԶ-3152» մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը՝ 1986 թ. ծնված Նորիկ Հովհաննիսյանը, և ուղևորը՝ 1961 թ. ծնված Սերժիկ Հովհաննիսյանը, տեղում մահացել են, իսկ նույն ավտոմեքենայի մյուս 3 ուղևորները և «ՈւԱԶ-3152»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է

«Իգլան» ՀՀ-ում է եղել, իսկ իմ դեմ ցուցմունք տվածին խոստացել են ազատել». Սամվել Բաբայան (Տեսանյութ)

Սանասար Գաբրիելյանն էլ ասաց. «Հո՞րթ ենք, ինչ ենք, որ «գռուզիտ» եք անում: Նրան բերեք, նա է զենքը առնողը»

Ավտոմեքենան բախվել է բետոնե պատնեշի և կողաշրջվել. վարորդը հիվանդանոցում մահացել է

Պատահար Ագաթանգեղոսի փողոցում. վարորդը հիվանդանոցում մահացել է Հոկտեմբերի 29-ին, ժամը 2.00-ին, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Երևան քաղաքի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 հասցեի մոտ բախվել է բետոնե պատնեշի և կողաշրջվել: Վարորդը՝ 1983 թ. ծնված Նարեկ Գրիգորյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, ժամը 4.00-ին մահացել է: Կատարվում է քննություն   ՀՀ ոստիկանություն Լուսանկարը`  արխիվային

«Աշնանը պետք չէ արջի նման ճարպ հավաքել» (Տեսանյութ)

Սրտանոթային խնդիրներով մարդիկ պետք է խուսափեն գրիպային վարակներից

Վա՜յ թե… (հատվածներ վեպից)

Սարմեն Ղահրամանյան «Մարդու ժառանգականությունից ու դաստիարակությունից, իսկ ընդհանրա-պես, ներքին լուսավորությունից է կախված, թե ինչպես է ընկալում՝ կողքիններին, միջավայրն ու շրջապատը»: Հեղինակ «Հարկավոր չէ լսել, ինչպես է աճում խոտը, կարելի է խլանալ»: Հաուպտման «Ազգերը, ինչպես նաեւ անհատները, կարող են ապրել միայն երկու կերպ. կա՛մ գողանալով կամ արտադրելով»: Սեն Սիմոն «Ազգից չի կարելի քանդել նշանակարը, ինչպես թաշկինակից»:

«Դրանք ինքնաճ շիվեր էին, սեզոնային մաքրման համար են հատվել, իմ տեղեկությամբ». դպրոցի տնօրեն

Քիչ առաջ սոցցանցերում լուրեր շրջանառվեցին, որ Վանաձորի թիվ 6 դպրոցի բակում երեկ երեկոյան ծառեր են հատվել: Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք այդ ծառահատումներից տեղյակ չեն. «6-րդ դպրոցի բակը մեր տարածքը չէ, նաեւ չգիտեմ, թե դրանք ծառեր են եղել, թե թփեր, կամ ով է եղել անողը: Օրինակ, մեր քաղաքում երկրաշարժից հետո

ՀՀ պաշտպանության նախարարի աշխատանքային այցը Արցախ

ՀՀ պաշտպանության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ երևանաբնակ պարտադիր ժամկետային զինծառայողների շուրջ 1600 ծնողներ հոկտեմբերի 28-ին այցելել են սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց զավակներին: Ծնողների հետ միասին զինծառայողների հետ հանդիպման են մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ ծրագիրն իսկապես սպասված է և

Պուտինը մասնակցելու է ստալինյան բռնաճնշումների զոհերին նվիրված հուշակոթողի բացմանը. «Ազատություն» ռադիոկայան

Ուղերձի հեղինակների թվում են Վլադիմիր Բուկովսկին, Մուստաֆա Ջեմիլևը, Ալեքսանդր Պոդրաբինեկը, Վարդան Հարությունյանը, Լևկո Լուկյանենկոն, Դավիթ Բերձենիշվիլին

Էրդողան. «Ղարաբաղի հարցը արնահոսող վերք է մեզ համար»

Հոկտեմբերի 30-ին Ադրբեջան մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել ադրբեջանական «Trend» լրատվական գործակալութան թուրքական ծառայությանը: Թուրքական «Superhaber» լրատվամիջոցը, հղում անելով այդ հարցազրույցին, նշում է, որ Էրդողանը, խոսելով բազմաթիվ հարցերի մասին, անդրադարձել է  նաև ղարաբաղյան հիմնախնդրին: Պատասխանելով ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ ադրբեջանցի լրագրողի հարցին՝ մասնավորապես ասել է . «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մեզ համար  արնահոսող

Լոռիում քամու հետեւանքով ծառն ընկել է մեքենայի վրա

Երեկ երեկոյան Մ-3 ավտոճանապարհի Ստեփանավան-Գյուլագարակ հատվածի 7-րդ կմ-ում ծառն ընկել է մեքենայի վրա՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի: Դեպքի հետեւանքով բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան: -Ծառն ընկել է Opel Vectra մակնիշի 35 GZ 279 պետհամարանիշով մեքենայի վրա՝ վնասելով մեքենայի տանիքը, մասնակի նաեւ դիմապակին: Փրկարարները ծառը մասնատել են եւ հեռացրել ճանապարհից, երթեւեկությունը վերականգնվել է,- Aravot.am-ի հետ զրույցում

Գնաճ՝ ՔԿՀ-ներում

2016 թվականի տվյալների համաձայն՝ մեկ հանձնուքի գինը կազմում է 30 000-80 000 դրամ, այնինչ 2013 թվականին հանձնուքի միջին արժեքը կազմում էր 10 000-30 000 դրամ. փորձագետ «Արմատական փոփոխության խոչընդոտը հիմնականում քրեակատարողական հիմնարկի վարչության պետի նշանակումն է նախագահի կողմից, և չենք կարողանում ձերբազատվել նման մենաշնորհային կառավարման գործընթացից»,- ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի անդամների կազմակերպած այսօրվա քննարկման

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ. Մամեդյարով

Տիգրան Բալայանը փոխանցեց․ «Հանդիպման, դրա վայրի և ժամկետների մասին վերջնական պայմանավորվածության առկայության դեպքում այդ մասին նախապես կտեղեկացնենք»:

«ԵՄ-ն պատրաստ է ստորագրել այս փաստաթուղթը Բրյուսելյան գագաթաժողովի շրջանակներում». Ստեփան Գրիգորյանը՝ իր ու Յոհաննես Հանի զրույցի մասին

«Տալլինում Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը պատասխանելով իմ հարցին՝ նշեց, որ Եվրամիությունը պատրաստ է ստորագրել այս փաստաթուղթը Բրյուսելյան գագաթաժողովի շրջանակներում»,- «Հայացք» ակումբում պատմեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։ Ըստ նրա, Հայաստանում թեժ քննարկումներ են ընթանում՝ փաստաթուղթը ստորագրելու, չստորագրելու վերաբերյալ, բայց. «Պատասխանը հստակ էր, երկմեկնաբանություն չի պարունակում, ստորագրումը

«Մեկ դաստիարակչական ապտակը կամ ամեն մի նկատողությունն ու հանդիմանանքը բռնություն չեն» (Տեսանյութ)

«Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության» մասին օրենքի նախագիծն արդյոք վտա՞նգ է ընտանիքների համար: Այս եւ այլ հարցերի շուրջ են բանավիճում փաստաբան Տիգրան Սարգսյանն ու մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը: Նելլի Բաբայան.– Պարոն Քոչարյան, Դուք դեմ եք այս նախագծին, խնդրում եմ Ձեր հիմնավորումները ներկայացնել: Տիգրան Քոչարյան.- Ես իրավաբան չեմ, բայց որպես քարոզչության մասնագետ

Սամվել Բաբայանը հակադարձեց փորձագետին. «Այդ «Իգլան» չի կարող վտանգավոր լինել»

ՊՆ փորձագետն էլ պնդեց՝ չնայած այն հանգամանքին, որ զինատեսակը պակասող մասեր ունի, այն համարվում է ռազմամթերք

«Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում հսկիչների վագոն-տնակը հրկիզելու գործով մեղադրանք է առաջադրվել ևս երեք անձի

Այսպիսով՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ, քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 4 անձի՝ մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ խախտելու համար, որոնցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մեկի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին։

Ինքնասպանության 7, ինքնավնասման՝ 879 դեպք ՔԿՀ-ներում

Դիտորդները ներկայացրին 2016 թվականի ուսումնասիրությունների արդյունքները

Ծեծի է ենթարկվել «Արմավիր» ՔԿ հիմնարկի հեղինակություն վայելող դատապարտյալների կողմից

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում  իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտված և կալանավորված անձանց կողմից նույն հիմնարկներում պահվող մեկ այլ կալանավորված անձի նկատմամբ պարբերաբար բռնություններ գործադրելու, ինչպես  նաև նշված քրեակատարողական հիմնարկներում աշխատող պաշտոնատար անձանց

Հարցում. Որքանո՞վ են արդյունավետ ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում: Aravot.am-ը իր ընթերցողներից հետաքրքրվել էր, թե որքանո՞վ են արդյունավետ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները: Հարցման մասնակիցներին առաջարկել էինք պատասխանի երեք տարբերակ՝ «եթե արդյունավետ լինեին` ինչ-որ բանի հասած կլինեինք, եւ անընդհատ զոհեր չէին լինի», «արդյունավետ են գոնե այնքանով, որ լայնածավալ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 31-ին արևմտյան շրջաններում, նոյեմբերի 1-2-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 3-4-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-2-ը, 3-ի գիշերը կնվազի 6-7 աստիճանով, 3-4-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 31-ին հնարավոր է, նոյեմբերի

Գագիկ Մինասյանը եւ Աղվան Վարդանյանը մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ հանձնաժողովների նիստերին

Հոկտեմբերի 25-27-ը Դոնի Ռոստովում (Ռուսաստանի Դաշնություն) տեղի են ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի Իրավական եւ քաղաքական հարցերի հանձնաժողովի 50-րդ, ինչպես նաեւ Մշակութային, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 49-րդ նիստերը, որոնց աշխատանքներին մասնակցել են ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը եւ պատվիրակության անդամ Աղվան Վարդանյանը: Ելույթ ունենալով՝ Գագիկ Մինասյանը կարեւորել է Իրավական եւ

Հայաստանի քաղաքական համակարգի զարգացման միտումները խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում

Արտաշես Խալաթյան ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, ժողովրդավարության VI դպրոցի շրջանավարտ Հայաստանի Երրորդ Հանրապետության քաղաքական համակարգն անցել է զարգացման բավականին հետաքրքիր և դեռ խորն ուսումնասիրման կարիք ունեցող ուղի: Այն, բնականաբար, ազդված է եղել հայ հասարակության իրավագիտակցության և քաղաքական մշակույթի օբյեկտիվ առանձնահատկություններով՝ պայմանավորված ԽՍՀՄ-ի գոյության 70-ամյա ժամանակաընթացքում միակուսակցական, տոտալիտար հասարակական-քաղաքական կարգի առկայությամբ և անկախ ու ժողովրդավարական պետականության ավանդույթների

Արծրուն Հովհաննիսյան. Վիգեն Սարգսյանը երբևէ չի խուսափել զինվորական ծառայությունից

«Հարգելի գործընկերներ Ռուզաննա Խաչատրյանի գրառման վերաբերյալ ձեր կողմից ուղարկվող հարցումների հասցեատերը այդ գրառման հեղինակն է: Այդպիսին է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի «զրպարտություն» և «վիրավորանք» ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի «սուտ մատնություն» հոդվածների տրամաբանությունը: Անկախ այդ պարզաբանումներից, ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է. 1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երբևէ չի խուսափել զինվորական ծառայությունից: 18

Ապօրինի տեղափոխել է ՔԿՀ-ի վարչական տարածք «Հաշիշի յուղ»  և «Բուպրենորֆին»

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի տարածք թմրամիջոցներ ապօրինի տեղափոխելու և իրացնելու փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործը: Այսպես, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ ինքնությունը չպարզված

Հունական առասպել հայկական Ջերմուկում

Կառավարությունը մտադիր է քաղաքը զարգացնել գեղեցիկ ձեւակերպումներով ՀՀ կառավարության հաստատած եւ խորհրդարան ներկայացված «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ուղերձի, ծախսերի կանխատեսում» բաժնի «Հանգստի եւ սպորտի ծառայություններ» գլխում գրված է. «ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում տարածքային զարգացման աճի բեւեռի ձեւավորում»` 683,2 մլն դրամ: Հատկապես գերող էր «Տարածքային զարգացման աճի

«4 տոկոս գնաճը նորմալ է, գնաճի հետ մենք խնդիր չունենք, դա հնարած երեւույթ է». Արթուր Ջավադյան (Տեսանյութ)

Ջավադյանին հարցրեցին՝ դուք խանութ գնո՞ւմ եք, գիտե՞ք մսի գները, կարագի գները՝ նա պատասխանեց. «Խանութ գնում եմ: Կարագն ու միսն է թանկացել, բայց քանի ապրանքատեսակ էժանացել է: Ու ԿԲ-ն իր գործիքներով չի կարող ազդել կարագի, մսի գների վրա: Կարող ենք ազդել ընդհանուր գների մակարդակի վրա»: Ջավադյանը վստահեցրեց, որ ընդհանուր գնաճային երեւույթ չկա, որ միջամտեն եւ ազդեն:

«2013-ին ՀՀ-ն «դուբինկա» էր ՌԴ-ի ձեռքին, հիմա այլ է. համաձայնագիրը կստորագրվի». Ալեքսանդր Իսկանդարյան

Ըստ Արթուր Մարտիրոսյանի՝ այդ հարցը կախված է Կատալոնիայի խնդրի հանգուցալուծումից

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031