Օրվա լրահոսը
Ամանորը ձեռնտու չէ տանը անցկացնել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը փոքր հաշվարկ կատարեց եւ պարզեց, որ Նոր տարին տանը դիմավորելու եւ անցկացնելու համար ծախսվում է միջինը 300-450 հազար դրամ։ Իսկ Ծաղկաձորի, Աղվերանի հանգստյան տներում ամանորյա փաթեթների արժեքը սկսում է հիմնականում 500 հազար դրամից։ Իսկ եթե ընտանիքը երկու հոգուց ավել է, ապա գինը կրկնակի բարձրանում է եւ 1 մլն դրամը գերազանցում։ Բայց այս տարի մեր
Պատանդառուն «Մանուշակ» մանկապարտեզի վարիչի պարանոցից մինչեւ ականջ դանակով բացել է
Մանկապարտեզի վարիչն այս պահին դատաբժշկի մոտ է
Մեթյու Բրայզա. «Հիմնվելով իմ փորձառության վրա՝ կարող եմ ասել, որ սովորաբար ծայրաստիճան բարդ է որոշել, թե որ կողմն է սկսել հրաձգությունն առաջինը». «168 ժամ»
Այդ անխոհեմ մարդկանցից մի քանիսն ընդդիմացան Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում իմ անձի նշանակմանը, հատկապես՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավարությունը, և նույն պատճառներով կային մարդիկ, որոնք ընդդիմացան մյուս կողմում, որոնք երջանիկ չէին, երբ ես ժամանեցի Բաքու։
Բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշները մտահոգիչ են. ՀՀ դատախազությունը վերլուծել է իրավիճակը և քայլեր նախաձեռնել
Հոկտեմբերի 27-ին հրավիրված ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում քննարկվել են 2016թ. ընթացքում ապօրինի բնակարան մուտք գործելու միջոցով կատարված գողությունների վերաբերյալ քրեական գործերի նախաքննության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության և դատավարական ղեկավարման, ինչպես նաև այդ գործերով դատարանում մեղադրանքի պաշտպանության վիճակը, քննարկման առարկա են դարձել նաև այս հանցատեսակի դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությունը, միասնականությունն ապահովելուն վերաբերող հարցեր: Ուսումնասիրությամբ վեր են
ՎՏԲ-Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է ավանդների տոկոսադրույքները
Խնայողությունների միջազգային օրվանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստել է հատուկ առաջարկ ավանդատուների համար: 3 օրվա ընթացքում՝ հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 2-ը ներառյալ, Բանկի հաճախորդները կարող են ձևակերպել ՀՀ դրամով “Շահավետ” և “Պրոգրես” ավանդներ` 0.5% բարձրացված տոկոսադրույքով: Բացի այդ, տվյալ ժամանակահատվածում գործում են նաև “Աշնանային խնայողություններ” ակցիայի պայմանները, որի շրջանակներում ՀՀ դրամով ավանդների համար նույնպես գործում են
Աղվան Վարդանյան. «Որ, ի վերջո, այո՛, ցավոտ է լինելու, դա հանրապետության նախագահի նաեւ պարտականությունն է այդ մասին խոսել», «Ժողովուրդ»
Բայց այսօր մենք գոնե իբրեւ Դաշնակցություն չենք խոսում որեւէ զիջման մասին, քանի դեռ ադրբեջանական կողմը որեւէ նախաձեռնություն, պատրաստակամություն չի հայտնել։
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է Թումանյանի Ոստիկանության բաժնի պետը, ինչը կապված է Երևանում կրակոցներով զուգորդված աղմկահարույց սպանության հետ. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Վահագն Մոսինյանը։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Արտակ Գյուրջինյանը նշանակվել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ՝ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվելով Ոստիկանության Բազումի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Թումանյանի բաժնի ոստիկանության պետ
Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված պուրակի հիմնում՝ Արցախում
ԵՊՀ 90-ից ավելի ուսանողներ հոկտեմբերի 27-29-ն այցելեցին Արցախի Հանրապետություն: Այցելությունը նվիրված է Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ), ԵՊՀ ռեկտորատի, ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի, Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի, ավագների խորհրդի և ուսանողական խորհրդի կողմից իրականացվող այցելության ընթացքում ուսանողները եղան ազատագրված տարածքներում: ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը
Ապահով խորհրդարան, անապահով մանկապարտեզ. «Ժամանակ»
Նախօրեին Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում տեղի է ունեցել ահասարսուռ մի դեպք, որը, բարեբախտաբար, չի ունեցել ողբերգական ելք: Մի տղամարդ, կնոջ հետ խնդիրների պատճառով, մուտք է գործել մանկապարտեզ, որտեղ աշխատում է նրա կինը, և փորձել է նրան վնասել դանակով: Երբ կինը փախել է, տղամարդը պատանդ է վերցրել մանկապարտեզի երեքամյա սաներից մեկին: Երեխայի պատանդառության հանգամանքն ուղղակի չունի
Հակաքարոզչական գրոհ պաշտպանության նախարարի վրա. «Հայոց Աշխարհ»
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երբեւէ չի խուսափել զինվորական ծառայությունից: 18 տարեկանից ի վեր (ինչպեսեւ մինչ այդ` կցագրման փուլում) չի եղել զինկոմիսարիատի մեկ ծանուցում, որով նախատեսված օրն ու ժամին չներկայանա առաջին իսկ կանչով: Չի եղել մի զորակոչ, որի ժամանակ զորակոչի ենթակա լինելով խուսափեր այդ պարտավորությունից: Պաշտպանության նախարարը երբեւէ չի ունեցել եւ չունի որեւէ առողջական
Միքայել Մելքումյան. 10 միլիարդի հավաքագրումը արժանահավատ չի, ավելի շատ պիտի հավաքագրվի (Տեսանյութ)
«Եթե ավելի լավ ենթադրություններ ունեք, եկեք քննարկենք»
Աշոտ Մանուկյանն Ավստրալիայում քննարկել է հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության ուղղությունները
Ավստրալիայի Վիկտորիա նահանգի կառավարության հրավերով Հանքարդյունաբերության և բնական պաշարների տարեկան միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Մելբուռնում գտնվող ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն այսօր հանդիպել է Բնական պաշարների պետական նախարար և գանձապետ Թիմ Պալլասի հետ: Քննարկվել են Հայաստանի ընդերքի օրենսդրության զարգացման և հանքարդյունաբերության ոլորտում հնարավոր համագործակցության ուղղությունները: Կողմերն անդրադարձել են ոլորտի կարգավորման ստանդարտներին,
Հատուկ դպրոցին տրվող կրթության գումարները ծախսվում են այլ նպատակների համար. Անահիտ Բախշյան
Ահազանգ սոցապ և ԿԳ նախարարություններին Աշխատանքի բերումով անցյալ շաբաթ Կապանում էի, որտեղ, որպես <Սյունիքի զարգացման ծրագրեր> հիմնադրամի կրթության գծով խորհրդական, ուսումնասիրել եմ ներառական կրթության քաղաքականության ներդրման գործընթացը, որը լինելու է շարունակական: Դեռևս շատ վաղ է այս մասին որևէ եզրակացություն ներկայացնել, սակայն առկա է երկու հրատապ խնդիր, որոնք պետք է արագորեն լուծվեն: Առաջինը Կապանի թ.3հատուկ դպրոցում
Օրենքը չի նախատեսում «մենաշնորհների տերերին» կանչել
Այն ճյուղերը, որոնք մեր երկրում մենաշնորհված են, զարգացած երկրներում հավաքագրում են բյուջե` մոտ 80 տոկոս
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Փարիզի «Դպրոցասեր» ամենօրյա վարժարանի տնօրեն Հայկ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ընդունեց Փարիզի «Դպրոցասեր» ամենօրյա հայկական վարժարանի տնօրեն Հայկ Սարգսյանին և լուսանկարիչ Ռոջեր Գասպարյանին (Roger Kasparian): Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստանի դպրոցների հետ գործակցության հարցեր՝ մասնավորապես Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող դպրոցների քույրացման ծրագիրը, որի առաջին քայլերն արված են և այսօր Երևանի թիվ Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցում
ՀՔԱՎ: Հայաստանի Հանրապետությունում իրավիճակի փոփոխությունները 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո. վերլուծություն
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը վերջերս Կազմակերպության ռազմավարական պլանի վերանայման շրջանակում իրականացրել է նաև 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո ՀՀ-ում ստեղծված իրավիճակի վերլուծություն: Դրանում անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցությանը, դրան հաջորդած սահմանադրական փոփոխություններին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացման միտումներին ու ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության մարտահրավերներին: Սույն վերլուծությունը ՀՔԱՎ ռազմավարական պլանի մաս է
Կանանց զորակոչելու հարցը վաղուցվանից է օրակարգում. «Հրապարակ»
Հեռու չեն այն ժամանակները, երբ զինվորական ծառայությունը պարտադիր կլինի նաեւ իգական սեռի ներկայացուցիչների համար։ Ի մի բերելով մի շարք հանգամանքներ՝ ՀՀ-ի շուրջ ձեւավորված ռազմաքաղաքական առկա իրավիճակը, ՀՀ դեմոգրաֆիական պատկերը եւ պաշտպանական ոլորտում իրականացվող արդիականացումը, «ոչ ստանդարտ» լուծումները, «Ազգ-բանակի» փիլիսոփայությունը, ինչու չէ՝ նաեւ միջազգային որոշ պարտավորություններ (գենդերային հավասարությանն առնչվող), կարելի է եզրակացնել, որ նման հեռանկարն ամենեւին
Շախմատի Հայաստանի հավաքականները Եվրոպայի առաջնությունում առաջատարների շարքում են
Հերսոնեսում (Կրետե կղզի) ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնություններում Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականներն առաջատարների խմբում են: Տղամարդկանց ընտրանին երեք տուրից հետո թիմային 5 միավորով 40 երկրների մեջ ընթանում է յոթերորդ հորիզոնականում, իսկ կանանց հավաքականը 4 միավորով 11-րդն է (32 թիմ): Այսօր չորրորդ տուրում տղամարդիկ հանդիպելու են Նիդերլանդների, կանայք՝ Հունաստանի 1-ին թիմի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԲԸՄ-ի հայտարարությունն ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծի
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) անվերապահորեն պաշտպանում է Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան բռնության քրեականացմանն ու ողջ երկրում ընտանեկան բռնության զոհերին աջակցություն ցուցաբերելուն ուղղված օրենքի նախագիծը: Խոշտանգումներից զերծ մնալը մարդու հիմնարար իրավունքներից է անկախ ազգությունից, գտնվելու վայրից, լեզվից, կրոնից, էթնիկ ծագումից կամ որեւէ այլ կարգավիճակից: Որեւէ ժամանակակից հասարակություն չի կարող հանդուրժել ընտանեկան բռնությունը: Ամուր ընտանիքները հայ հասարակության
Խաղամոլ, հարբեցող, գործազուրկ, բռնարար. Արմավիրցի պատանդառուի մասին՝ նախկին զոքանչը (Տեսանյութ)
«Վախեցրել է՝ հորդ կգյուլեմ, եթե չխոսես հետս, եթե գնաս, հորդ ու եղբորդ կգյուլեմ». Արգամ Հովիկյանի մասին պատմում է նախկին զոքանչը
Ուժեղ քամին վնասներ է հասցրել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
Հոկտեմբերի 30-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Սարգիս Սևանեցի փողոցի թիվ 21–րդ շենքի տանիքը քամուց վնասվել է.անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է որ, 5 հարկանի բնակելի շենքի տանիքի երկաթյա թիթեղի մոտ 80 քմ պոկվել և ընկել է բակում կայանած Վազ 21-10 մակնիշի 35
Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իր կենտրոնը կբացի Արցախում
Առաջիկա շաբաթներին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) իր կենտրոնը կբացի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում։ Արցախում մասնաճյուղ հիմնելը ՀԵՀ-ի ծրագրերի մեջ էր մտնում։ Վերջնական պայմանավորվածություն Արցախի ղեկավարության հետ կայացվել է օրերս հիմնադրամի ներկայացուցիչների՝ Ստեփանակերտ կատարած այցի ընթացքում։ ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նկատում է, որ ամեն անգամ Արցախ այցելելուց հետո նոր ոգևորությամբ ես ցանկանում այնտեղ լրացուցիչ
Հայաստանում բանակ զորակոչելու համար տղաներին 14 տարեկանից են վերցնում հաշվառման, մտադրություն կա դա անել հենց ծնված օրվանից. «Հրապարակ»
Իշխանության ներսում լուրջ կասկածներ ունեն, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի իրագործումն էլ ավելի կխորացնի Հայաստանի դեմոգրաֆիկ խնդիրները։ Գործընթացը կանխելու համար իշխանությունը քայլեր է ձեռնարկում։ Բանն այն է, որ ուսման հիմքով տարկետման իրավունքի չեղարկումը, որը բազմաթիվ քաղաքացիների համար զինվորական ծառայությունից խուսափելու «սողանցք» էր հանդիսանում, հիմա շատերի համար ծառայությունից խուսափելու նոր դուռ կարող է
Ռուզաննա Խաչատրյան. Նկարագրվող անձը, ենթադրվում է, որ իմ և Սեյրան Օհանյանի դեմ իրականացված տեղեկատվական տեռորի մասնակիցներից է նաև
Փնտրվող պաշտոնյայի արտաքին նկարագրողական մի քանի դետալներ․ փորի մեծությամբ առջևից հիշեցնում է հղիության 7-8 ամսում գտնվող կնոջ, իսկ շրթունքները նման են Քիմ Քարդաշյանի շրթունքներին:
Ինչ են «հուշում» մշակութային գանձերը
Սեպտեմբերի 8-ին լրացավ դիրիժոր Օհան Դուրյանի 95-ամյակը: Ես շատ հարցերում կարող եմ սխալվել, բայց Դուրյանի պարագայում վստահաբար պնդում եմ՝ նման դիրիժորներ մենք` հայերս, շատ քիչ ենք ունեցել: Նա անվիճելի հեղինակություն է միջազգային երաժշտական հարթակներում: Հայաստանում նույնպես «գործից հասկացողները» դասական են համարում նրա բազմաթիվ կատարումները: Դիրիժորի թեկուզեւ ոչ «կլոր» հոբելյանը անհրաժեշտ է նշել՝ բարեբախտաբար դա պատրաստվում
3-ամյա երեխային պատանդառածի նախապես հրապարակած պատրվակները (ֆոտոշարք)
Հոկտեմբերի 30-ին Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզ ներխուժած ու 3-ամյա երեխային ժամեր շարունակ պատանդառած Արգամ Հովիկյանը կատարվածից երեք օր առաջ՝ հոկտեմբերի 27-ին սոցցանցային իր էջում հրապարակել է հեռախոսային նամակագրության պատճենահանումներ, որոնք վկայում են նախկին զոքանչի նկատմամբ լարվածության մասին: Հիշեցնենք, որ նրա նախկին կնոջ տատը՝ Ռոզա Վարդանյանը, «Մանուշակ» մանկապարտեզի վարիչն է: «Ռոզը գլխիս սարքել էր»,- մի հաղորդագրության մեջ
«Ընտանեկան բռնության մասին օրենքի գոյությունը կարող էր կանխել իրադարձությունների նման զարգացումը». Արշակ Գասպարյանը՝ մանկապարտեզի միջադեպի մասին
Քրեական արդարադատության փորձագետի կարծիքով ՝այս դեպքին պետք է նախորդեր ընտանիքին սոցիալական աջակցությունը և հնարավոր վտանգի գնահատումն ու կանխումը
«Ապօրինի որսի» հերթական սիրահարը հոգևոր հովիվ է. econews.am
Շարունակվում են հայտնաբերվել «ապօրինի որսի» մասին վկայող լուսանկարներ: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ահազանգեր ստանալ մտահոգ քաղաքացիներից տարբեր բնապահպանական խնդիրների առնչությամբ: Այս անգամ բախվում են երկու իրականություն, քանի որ խոսքը գնում է որսորդ հոգևորականի մասին: Հոգևոր և բարոյական քարոզ իրականացնող անձը նաև ակտիվ որսորդությամբ է զբաղվում, ընդ որում՝ հրապարակված լուսանկարներում կարելի է հայտնաբերել Կարմիր
Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը հաղթեց Սերբիային
Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության երրորդ տուրում 3:1 հաշվով հաղթեց Սերբիային: Հաղթական միավորներ բերեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Լիլիթ Գալոյանը: Մարիա Կուրսովան պարտվեց: Տղամարդկանց Խորվաթիա-Հայաստան դիմակայությունում արձանագրվեց 2:2 հաշիվ: Ոչ-ոքի խաղացին Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Հրանտ Մելքումյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Էլինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջի


















































