Օրվա լրահոսը
«Ապօրինի որսի» հերթական սիրահարը հոգևոր հովիվ է. econews.am
Շարունակվում են հայտնաբերվել «ապօրինի որսի» մասին վկայող լուսանկարներ: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ահազանգեր ստանալ մտահոգ քաղաքացիներից տարբեր բնապահպանական խնդիրների առնչությամբ: Այս անգամ բախվում են երկու իրականություն, քանի որ խոսքը գնում է որսորդ հոգևորականի մասին: Հոգևոր և բարոյական քարոզ իրականացնող անձը նաև ակտիվ որսորդությամբ է զբաղվում, ընդ որում՝ հրապարակված լուսանկարներում կարելի է հայտնաբերել Կարմիր
Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը հաղթեց Սերբիային
Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության երրորդ տուրում 3:1 հաշվով հաղթեց Սերբիային: Հաղթական միավորներ բերեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Լիլիթ Գալոյանը: Մարիա Կուրսովան պարտվեց: Տղամարդկանց Խորվաթիա-Հայաստան դիմակայությունում արձանագրվեց 2:2 հաշիվ: Ոչ-ոքի խաղացին Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Հրանտ Մելքումյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Էլինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջի
Հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխային պատանդ վերցնելու դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխային մանկապարտեզում պատանդ վերցնելու դեպքի առթիվ։ 2017 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը մուտք է գործել Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող«Մանուշակ» մանկապարտեզ և պատանդ վերցրել մանկապարտեզի սան, 29.01.2015թ. ծնված տղա երեխային։ Տղամարդն իր մոտ գտնվող դանակի սպառնալիքով պատանդ է
«Կարեւորը՝ իմ երեխան առանց վնասվածքի իմ մոտ է». «Մանուշակ»-ում փրկված երեխայի հայր. (Տեսանյութ)
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իմ երեխային ողջ-առողջ հասցրեցին ինձ,-ասել է նա
Էդուարդ Շարմազանովի կինը հրավիրում է իրենց տուն
«Եթե իրավունքների խախտման մասին ձեր բոլոր հայտարարություններն են այդ տրամաբանության մեջ, իսկապես ցավալի է»
«Հայկական օր» խորագրով միջոցառումներ Լեհաստանի Օլավա քաղաքում
Հոկտեմբերի 28-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի և Օլավայի քաղաքապետ Տոմաշ Ֆրիշմանի պատվո հովանու ներքո Օլավայի հանրային գրադարանը և Լեհաստանի Հայկական հիմնադրամը կազմակերպել էին «Հայկական օր» խորագրով միջոցառումներ: Նախքան միջոցառումների մեկնարկը, Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Օլավայի քաղաքապետ Տոմաշ Ֆրիշմանը, Լեհաստանի Հայկական հիմնադրամի նախագահ Մարթա Աքցենտովիչ-Բոհոսևիչը, նույն հիմնադրամի փոխնախագահ Մաչեյ Բոհոսևիչը, Օլավայի հայ համայնքի ներկայացուցիչների
Պատանդառուի գործողություններից տուժել են «Մանուշակ» մանկապարտեզի վարիչն ու աշխատակիցը
Բուժաշխատողը լրագրողներին հայտնեց, որ վնասվածքները լուրջ չեն
Մի էջ՝ հայկական շախմատի պատմությունից
Այս տարվա սեպտեմբեր ամսին հայ շախմատասերների ուշադրությունը սևեռված էր Թբիլիսիում անցկացվող Աշխարհի գավաթի խաղարկությանը, որտեղ փայլուն հանդես էր գալիս մեր շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Աշխարհի տարբեր երկրներից ժամանած բազմաթիվ թղթակիցներին ու շախմատի մասնագետներին հետաքրքրում էր՝ ո՞րն է հայկական շախմատի ֆենոմենը: Շատ էր հիշատակվում նաև թբիլիսածնունդ աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անունը: Այդ օրերին Թբիլիսիում, որտեղ
«Պատանդառուն վնասազերծվել է, երեխային ոչինչ չի եղել». Հունան Պողոսյան (Տեսանյութ)
Մանկապարտեզում կրակոցներ հնչեցին, երեխան դուրս բերվեց
Ծանր վիճակ Գյումրիում․ խանութներ են փակվում, տեղական տուրքերն էլ պակասում են. (Տեսանյութ)
Այսօր տեղի ունեցավ Գյումրու ավագանու իրավական հարցերի մշտական գործող հանձնաժողովի նիստը, որի ժամանակ քաղաքապետարանի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանը զեկուցեց, թե բյուջեն պլանավորելիս՝ որպես կանխատեսվող եկամուտ չեն հաշվելու խմիչքից ու ծխախոտից գանձվող վարձավճարները։ «2 միլիոն դրամով պակասեցնում ենք խմիչք-ծխախոտից գանձվող վարձավճարները», -ասաց գլխավոր ֆինանսիստը։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Խաչատրյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են պակասեցնում խմիչքից ու ծխախոտից
«Մանուշակ» մանկապարտեզում պատանդառված երեխան, նախնական տվյալներով, չի վնասվել». Մարտուն Սիմոնյան
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ պատանդառուն անձնական պահանջներ է ներկայացնում, նրա հետ բանակցում են
Սորանի դենդրոպարկի տնօրեն «ժառանգաբար» դառնալու եւ խմածության պատճառով տուգանվելու մասին
Դենդրոպարկի տնօրենը հեռակա սովորող, ապագա տնտեսագետ է
Ռուսաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր
«Սրանք ոչ թե մշակութային հասարակ օրեր են, որոնց ընթացքում տարբեր միջոցառումներ են տեղի ունենում, այլ, մեր կարծիքով` Հայաստանի օրեր են, որտեղ մենք կարող ենք ցույց տալ մեր մշակույթը, սովորույթները»,- ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ՌԴ-ում Վարդան Տողանյանը այսօր կայացած ասուլիսում, որը նվիրված էր Հայաստանի մշակույթի օրերին Ռուսաստանում։ Ասուլիսի ընթացքում խոսվեցին այն հիմնական խնդիրների մասին,
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 31-ին արևմտյան շրջաններում, նոյեմբերի 1-2-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 3-4-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-2-ը, 3-ի գիշերը կնվազի 6-7 աստիճանով, 3-4-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 31-ին հնարավոր է, նոյեմբերի
Պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով ձերբակալվել է անտառապահը
Սպիտակի անտառպետության թիվ 10-րդ պահաբաժնի տարածքում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիետի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է անտառապահը: 2017 թվականի հոկտեմբերի 20-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցները Սպիտակի անտառպետության թիվ 10-րդ պահաբաժնում գտնվող պաշտպանական նշանակության արհեստական սոճուտի տարածքում հայտնաբերել են տարբեր տեսակի ծառերի ապօրինի
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Իրաքի խորհրդարանական պատվիրակությանը
Հոկտեմբերի 30-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրաքի խորհրդարանի՝ Ներկայացուցիչների խորհրդի ներկայացուցչական պատվիրակությանը՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աբդելբարի ալ-Զիբարիի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Հայաստանի և Իրաքի խորհրդարանների միջև ձևավորված ակտիվ գործընկրությունը, որ շարունակաբար զարգանում է և համալրվում նոր բովանդակությամբ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Աբդելբարի ալ-Զիբարին ընդգծեց, որ խորհրդարանական դիվանագիտությունն իր
Միջգերատեսչական հանձնաժողովի նիստ ՀՀ պաշտպանության նախարարությունում
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նիստին մասնակցել են միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը, հանձնաժողովի կազմում ընդգրկված շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ: Քննարկվել է մարտական գործողությունների
Ցուցարար Վահրամ Պետրոսյանի գործով նոր ապացույցներ են հետազոտվելու. վճիռը չհրապարկվեց. ՀՔԱՎ
Այսօր՝ 2017 թ. հոկտեմբերի 30-ին, ՀՀ Վարչական դատարանը պետք է հրապարակեր ցուցարար Վահրամ Պետրոսյանի գործով վճիռը: Նախապես վճռի հրապարակման օր էր նշանակված 2017 թ. հոկտեմբերի 27-ը, սակայն դատավորի զբաղվածության պատճառով այն հետաձգվել էր: Այսօր էլ դատարանը հայտարարեց գործի դատաքննությունը վերսկսելու մասին: Դրա շրջանակում նոր ապացույցներ են հետազոտվելու: Մանրամասներն՝ այստեղ:
Արմավիրում մանկապարտեզ զինված մտած տղամարդը տնօրենի փեսա՞ն է. NEWS.am
Արմավիր քաղաքում այսօր՝ հոկտեմբերի 30-ին, մանկապարտեզի աշխատակիցներին եւ երեխաներին պատանդ վերցնելու դեպքի վերաբերյալ NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մեր տեղեկություններով, նախնական տվյալներով, «Մանուշակ» մանկապարտեզ դանակով մտած քաղաքացին տնօրենի նախկին փեսան է: Մինչ այդ նա փորձել է տեսնել կնոջը, սակայն չի հաջողվել, որից հետո վրեժխնդիր լինելու նպատակով ներխուժել է մանկապարտեզ եւ պատանդ վերցրել սաներից մեկին
Պարզվել է անչափահաս աղջկա անվամբ սոցցանցում ստեղծված կեղծ էջի միջոցով անառակաբարո նյութեր ուղարկած անձի ինքնությունը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է սոցիալական ցանցում անչափահաս աղջկա անվամբ ստեղծված կեղծ էջի միջոցով անառակաբարո տեսանյութեր և հաղորդագրություններ տարածած անձի ինքնությունը։ 2017թ. մարտի 10-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ իր անչափահաս դստեր
Լևոն Մկրտչյանը կարևորել է Գյոթեի ինստիտուտի մշտական ներկայացուցչության հիմնումը Հայաստանում
Հայաստանում է ԳԴՀ մշակույթի և լուսավորության համաժողովի գլխավոր քարտուղարը
Առաջիկայում կմշակվի Երևանի արտաքին տեսքի և քաղաքային հարմարավետ միջավայրի ուղեցույց
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանին, քաղաքապետի խորհրդական Վահագն Վերմիշյանին, գլխավոր դիզայներ Գառնիկ Ամատունյանին, աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի, ճարտարապետության և քաղաքաշինության վարչություններին, ինչպես նաև «Երևաննախագիծ» ՓԲԸ-ին հանձնարարել է միջազգային փորձն ուսումնասիրելով ու համագործակցելով մասնագիտական կազմակերպությունների հետ ձեռնամուխ լինել Երևան քաղաքի արտաքին տեսքի և քաղաքային հարմարավետ
Ըստ պաշտոնյայի՝ խոշորացված համայնքներում լուծվել են լուսավորման, մանկապարտեզների ու աշխատատեղերի հարցերը
Համայնքների խոշորացման ծրագիրը Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակից Վանիկ Հարությունյանի համար հայտնագործություն չէ, ըստ նրա՝ աշխարհում շատ երկրներ են այդ ուղիով գնացել: «Այդ բարեփոխումներով, համայնքն ավելի շատ լիազորություն է ստանում, իշխանության ապակենտրոնացում է լինում», – նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ այսօր «Մեդիա կենտրոնի» կազմակերպած քննարկման ժամանակ ասաց պաշտոնյանը: Իսկ քննարկումը «Համայնքների խոշորացման գործընթացը Գեղարքունիքում. ավելի արդյունավետ կառավարու՞մ»
Հանձնարարվել է հսկողություն սահմանել ու բացառել պոլիէթիլենային ծածկերով սահմանազատված սրճարանների գործունեությունը
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ վարչական շրջաններում շարունակվում են ձմռան նախապատրաստական աշխատանքները: Մասնավորապես, քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում, նախադպրոցական, մշակութային և առողջապահական հաստատություններում ավարտվել են ջեռուցման համակարգերի փորձարկումները, և ապահովված է դրանց անխափան շահագործումը: Անդրադառնալով մայրաքաղաքում բացօթյա սեզոնային սրճարանների գործունեության կազմակերպմանը՝ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է վարչական
«Կրոնական թանգարանները լուսանցքում էին հայտնվել». Տեր Ասողիկ քահանա Կարապետյան
Հոկտեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և ԵՀԽ-ի Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի համագործակցությամբ տեղի ունեցավ «Միջմշակութային և միջկրոնական երկխոսություն. կրոնական թանգարանների առաքելությունը» խորագրով միջազգային կոնֆերանսը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը նշեց, որ կրոնական թանգարանները միայն ինչ-որ
Արմավիրում տղամարդը մանկապարտեզի սաներին ու աշխատակիցներին պատանդ է վերցրել (Տեսանյութ). shamshyan.com
Արդեն 1 ժամից ավելի է, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ինչպես Արմավիր քաղաքից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քաղաքացի ներս է մտել Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ, որտեղ պատանդ է վերցրել աշխատակիցներին և երեխաներին։ Թե ինչ պահանջ է ներկայացրել նա, այս պահին ճշտվում է։ Այս պահին ոստիկանների բանակցությունների և բացատրական աշխատանքների արդյունքում բոլոր
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստացնել վերահսկողությունն աղբահանության և սանմաքրման աշխատանքների կատարման նկատմամբ
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ ընթացիկ աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ մայրաքաղաքում շարունակվել է ամենօրյա հսկողությունը բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման և չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխման ուղղությամբ: Իր դժգոհությունը հայտնելով մասնավորապես «Սանիթեք» ընկերության կողմից իրականացվող աղբահանության և սանմաքրման աշխատանքների որակից՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ևս մեկ անգամ նշել է,
Ուժեղ քամի Ալավերդի քաղաքում
Հոկտեմբերի 30-ին, ժամը 16:55-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում ուժեղ քամու հետևանքով ծառ է կոտրվել և ընկել կայանված մեքենաների վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քամու հետևանքով մոտ 20 մ երկարությամբ ծառն ընկել է «BMW 320» մակնիշի


















































