Օրվա լրահոսը
«Դա վիրավորանք, անարգանք է Հոկտեմբերի 27-ի զոհերի՝ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի հասցեին». Փաշինյանը՝ Բաբլոյանին
Փաշինյանն ասաց, որ Հոկտեմբերի 27-ի քրգործի նյութերում կան տվյալներ, որ ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցող անձինք տեղեկություններ են հաղորդել Նաիրի Հունանյանի կողմից նման ոճրագործություն պատրաստելու վերաբերյալ:
1000 դրամի օրինագիծը Ազգ-բանակի բաղադրիչներից մեկն էր, եւ եթե Նիկոլ Փաշինյանը կողմ էր դրան, ապա հիմա ինչու է քննադատում կոնցեպտի մեկ այլ բաղադրիչը. «Չորրորդ իշխանություն»
Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը հանդես էր գալիս բանակին 1000 դրամ վճարելու նախագծի պաշտպանության դիրքերից։
Վճռական փոփոխությունների շեմին-1
Օպերային թատրոնն այնպիսի բարդ մեխանիզմ է, որի ամենափոքր դետալի խափանման դեպքում այն կանգ է առնում: Օպերային թատրոնի աշխատանքում չկա առաջնային եւ երկրորդական հասկացություն: Բոլոր բաժինների աշխատանքները փոխկապակցված են եւ պետք է աշխատեն մեծ ճշգրտությամբ` ապահովելով թատրոնի ամենօրյա հստակ գործունեությունը: Մեխանիզմը գործի դնելու համար անհրաժեշտ է ստեղծել բաժին, որտեղից գործի է դրվում թատրոնի ամբողջ գեղարվեստական աշխատանքն
ՍԻՄ-ը ամեն ինչ անելու է հայ ընտանիքի ու ազգային արժեքների անձեռնմխելիությունը ապահովելու համար
Սույն թվականի հոկտեմբերի 20-ին եւ 26-ին տեղի ունեցան «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահության նիստեր, որտեղ քննարկվեց ՀՀ արդարադատության նախարարության կողմից առաջարկված «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագիծը: ՍԻՄ կուսակցությունը որոշեց, որ նշված օրինագիծը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրին, որով ՍԻՄ-ը մասնակցել Է ՀՀ ԱԺ
«Կամ բանակցում ենք, կամ կրակում» տարբերակը ոչ թե մեզ է ձեռնտու, այլ Ադրբեջանին. «Չորրորդ իշխանություն»
Իսկ մեզ ձեռնտու է «կամ խաղաղություն ենք հաստատում, կամ պատերազմում» տարբերակը։
Բաբլոյանը հայտարարում է՝ «Հոկտեմբերի 27-ը քաղաքական հիմք չունի» եւ եթե չլիներ էլ՝ նույն որակի Հայաստան էինք ունենալու
Իհարկե, շատերը ձգտում են քաղաքական հիմքեր գտնել, բայց ես համոզված եմ, որ այդտեղ քաղաքական որեւիցե խնդիր չկա: Իհարկե, այն, ինչ տեղի ունեցավ, մեր բոլորի ողբերգությունն է: Հիշատակի օրն է, որը պետք է միշտ մեզ զգոն պահի, որ մենք պետք է լինենք հանդուրժող եւ հարգենք այն ամենը, ինչ ստեղծել են մեր պապերը՝ տալով մեզ երկիր:
Ավագանու ընտրությունը ավելի շատ ազգականի, հարևանի ընտրություն է, ու չեն կարծում, որ կարևոր դեր ունի. «Փաստ»
Քիչ չեն այն համայնքապետարանները, որոնք կայքէջեր չունեն։ Տեղի ունեցող նիստերի մասին անգամ գրություններ չեն փակցնում։ Ավելին, բնակիչների մեծ մասի կարծիքով՝ ավագանին ձևական ինստիտուտ է։ «Մեզ տեղյակ չեն պահում, դրա համար էլ նիստերին չենք մասնակցում»,-«Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Արբաթ գյուղի բնակիչը։ Արմավիրի մարզի Արմավիր համայնքում ավագանու անդամներին չճանաչելը սովորական երևույթ է։ Տեղաբնակները
«Սեֆիլյանի գործով» վկա. «Զանգվածային անկարգությունների կոչեր չեն հնչել» (Տեսանյութ)
Փաստաբանը հայտարարեց՝ նրանք, ովքեր մեղադրվում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, քաղբանտարկյալներ են
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 28-ին` օրվա երկրորդ կեսին, 29-ի գիշերը, նոյեմբերի 1-ին շրջանների զգալի մասում, 30-31-ը արևմտյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: 29-ի ցերեկը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 28-ին, նոյեմբերի 1-ին կնվազի 2-3, 29-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի
Վահան Շիրխանյանը նախ առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը, ապա նիստը հետաձգել
Դատարանը մերժեց նիստը հետաձգելու՝ Վահան Շիրխանյանի առաջարկը
Կիտրոնաթուփը՝ մտավոր եւ ֆիզիկական լարվածության ժամանակ
Կիտրոնաթուփն ու նրա պատրաստուկներն օժտված են ադապտոգեն (մտավոր եւ ֆիզիկական լարվածության ժամանակ բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը միջավայրի սթրես գործոնների նկատմամբ¤, տոնուսավորող, ընդհանուր կազդուրիչ ազդեցությամբ: Պատրաստուկները նպաստում են արյան ճնշման բարձրացմանը, խթանում են սրտի գործունեությունը, լավացնում տեսողությունը, ունեն լեղամուղ ազդեցություն, ախորժաբեր են: Որպես տոնուսավորող՝ մտավոր եւ ֆիզիկական գերհոգնածության ժամանակ կիտրոնաթփի սերմերին 1:5 հարաբերությամբ ավելացնել 70 տոկոսանոց
Արմենակ Արմենակյանի այրի. «Ասում են, թե լուրեր են, լսել է, որ Վազգեն Սարգսյանի դեմ մահափորձ են նախապատրաստում, ու չէր ուզում դրան հավատալ». «Ժողովուրդ»
Իրականում լիովին հոկտեմբերի 27-ը չբացահայտվեց, եթե բացահայտվեց, ինչո՞ւ մարդասպանները չստացան իրենց արժանի պատիժը։ Չբացահայտվեց միգուցե, որ շատերին՝ կառավարությունից կամ իշխանությունից, ձեռ չէր տալիս։
Ով որ ասել է՝ Վազգեն Սարգսյանը շատերին էր խանգարում, թուրք է եղել. Մանվել Գրիգորյան (Տեսանյութ)
Հոկտեմբերի 27-ի համար չպատժվածներին Տերը կպատժի. Գեներալ Մանվել
ԵՄ-ն պատրաստ է ստորագրել ԵՄ-Հայաստան համաձայնագիրը. Մեդիամաքս
Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԵՄ պատվիրակությունն այսօր հաստատել է, որ Եվրոպական միությունը պատրաստ է Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանն առաջիկայում Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում, եւ այդ ուղղությամբ իրականացվում են բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները: Այս մասին Մեդիամաքսի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանում ԵՄ պատվիրակությունում։ Ավելի վաղ Բրյուսելում Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումը Տալլինում կայացած Արեւելյան գործընկերության
ԵՄ-Հայաստան համաձայնագիրը «տոնածառ սարքողներից» մեկն էլ հենց իշխանությունն է եղել. «Ժողովուրդ»
Ասել է, թե իշխանությունները հասարակական կարծիքը կամաց-կամաց սկսել են նախապատրաստել իրադարձությունների կտրուկ շրջադարձի։
«Ի՞նչ պատվիրատուի մասին ես խոսում… ամեն ինչ բացահայտված է». Սուրիկ Խաչատրյանը՝ Հոկտեմբերի 27-ի մասին
Նախկին մարզպետը պնդում է, որ Հոկտեմբերի 27-ը բացահայտվել է
Ռուսաստանն ու Ղազախստանը իրենց բնակչությանն ու արտադրողներին վաճառում են էժան նավթամթերքներ ու գազ, իսկ մյուսների վրա նույն ապրանքը սաղացնում շատ ավելի թանկ գներով. «Հայկական ժամանակ»
Հինգ երկիր հավաքվում են ու ստեղծում են տնտեսական միասնական տարածք; Այդ տարածքը բարձր մաքսատուրքերով փակում են այլ երկրների արտադրանքների առաջ, որպեսզի ներքին շուկայում առաջին հերթին սպառվի ներքին արտադրողների արտադրանքը։ Իբր դա բերելու է տնտեսության զարգացմանը։ Բայց այդ մի քանի երկրներից երկուսը (տվյալ դեպքում՝ Ռուսաստանն ու Ղազախստանը) ունեն նավթի ու գազի հսկայական պաշարներ, իսկ մյուս երեքը
Ռուս-ադրբեջանական կուռ «դաշինք»՝ ընդդեմ ՀՀ ինքնիշխանության եւ հանուն եվրասիական ճահճի
Գիտակցո՞ւմ են այդ մարդիկ, որ նույն «նավի» վրա են Իլհամ Ալիեւի հետ Բավական ուշագրավ իրավիճակ է ստեղծվել Հայաստան-ԵՄ նախաստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման շուրջ: Ներսում դրա դեմ «հիմնավորումներ» են բերում Պուտինին «հոգեւոր հայր» համարող ինչ-որ խմբեր՝ «Հայաստանի ինքնիշխանության» կորստից հանկարծակի բոցավառված, իսկ դրսում՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման ամենաուժգին հակառակորդը Ալիեւի ռեժիմն է: Արդյունքում մենք
«Վազգեն սպարապետն այսօր լիներ, հպարտ կլիներ մեր բանակն ու զինված ուժերը տեսնելով». ՊՆ նախարար (Տեսանյութ)
Վիգեն Սարգսյանը Եռաբլուր էր եկել
Երևանում վթարի է ենթարկվել ՀՀ նախկին ոստիկանապետի առաջին տեղակալի տղան, ով «Արզնի» առողջարանի տնօրենի տեղակալն է. shamshyan.com
Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 26-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ ]Ժամը 00։10-ի սահմաններում Գայի պողոտայի և Մոլդովական փողոցի խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցի բնակիչ՝ 31-ամյա Սմբատ Մահտեսյանի վարած Toyota Camry մակնիշի 88 ՏՏ 008 համարանիշի և
Ո՞վ է պատասխանատվության կանչվել եւ բյուջե վերադարձրել ՊՆ հաշվին կուտակած հարստությունը. «Հայկական ժամանակ»
Բանակին զինվորներ տվող ՀՀ քաղաքացիները պետք է հասկանան՝ եթե Պաշտպանության նոր նախարարը առաջ է քաշում ազգ-բանակ կոնցերտը, ապա ինչո՞ւ մինչ օրս չեն ձերբակալվել ու խստագույն պատժի արժանացել բանակից մթերք, զենք ու վառելիք գողացող պաշտոնյաները։ Դեռեւս 1000-ական դրամ աշխատող քաղաքացիներից ամեն ամիս գանձելու մասին քննարկումների ժամանակ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասաց. «Առաջարկում եմ անուն առ անուն
«Քաղաքացու եկամուտն էլ, լավատեսությունն էլ աճել են». Վարդան Արամյան. «Իրատես»
Պաշտոնապես հայտարարվեց, որ այս տարի Հայաստանում կատարված ներդրումները կազմել են 1 միլիարդ 24 միլիոն դոլար, որում ներառված են նաև վարկերը: Մի կողմ թողնենք, թե ինչքան է արդար, որ ներդրումներում ներառվեն նաև վարկերը, քանի որ շատ տնտեսագետներ պնդում են, որ դա հանրության աչքին «թոզ փչելու» և թվերն ուռճացնելու համար է: 1 միլիարդ 24 միլիոն դոլարը փոքր
Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների նախաձեռնող խմբի ղեկավարն ու ևս 2 անդամ հրաժարական են տվել. Agos
Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների նախաձեռնող խմբի ղեկավար Սարգիս Քյուլեգեչը և խմբի ևս երկու անդամ հրաժարական են տվել, այս մասին հաղորդում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»: Սարգիս Քյուլեգեչը, Անդո Քյոսեդաղը և Խաչիկ Ջանելը հրաժարական են տվել Ստամբուլի նահանգապետարանում Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների վերաբերյալ անցկացված հանդիպումից հետո: Հանդիպմանը մասնակցել էին Ստամբուլի նահանգապետ Հասիփ Շահինը, Պոլսո Հայոց պատրիարքարանի Եկեղեցական
Արգամ Աբրահամյանը՝ Հովիկ Աբրահամյանի եւ իր աներոջ հարաբերությունների, ընտանեկան բիզնեսի վտանգի մասին
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ Արտաշատում ինչո՞ւ թեկնածու չդրեցիք, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Հովիկ Աբրահամյանը լրիվ իր իշխանությունը հանձնում է ՀՀԿ-ին՝ Արգամ Աբրահամյանը պատասխանեց. «Ծառուկյան դաշինքից հարցրեք, իր պատասխանատուներին, իսկ ներկայացված թեկնածուն մեզ համար ընդունելի թեկնածու է»:
Հոկտեմբերի 27-ը՝ մարտահրավեր երրորդ հանրապետությանը. «Ժամանակ»
1999թ.-ի ոճրագործության հերթական տարելիցի օրն անշուշտ տեսակետների ու վարկածների պակաս չի լինելու: Սա բնական է, որովհետև Հոկտեմբերի 27-ը՝ ինչքան էլ ակնհայտ են դրա ներքին ու արտաքին շահառուները, բազմաշերտ հանցագործություն է և կարող է դիտարկվել բազմաթիվ գործոնների համակցությամբ, տարբեր մոտիվների լույսի ներքո: Մյուս կողմից՝ ուղղորդված և կիսատ, ընդհատված և խոտան քննությունն իրավական հարթության վրա չի տվել
Կարս-Ախալքալաքը կարող է թուլացնել Հայաստանի տնտեսական շրջափակումը. «Հայոց Աշխարհ»
Հոկտեմբերի 30-ին՝ հայկական Կարսի 1920-ի անկման օրը, հանդիսավոր պայմաններում կատարվելու է Կարս-Ախալքալաք-Թբիլիսիի դարի ամենաքաղաքականացված երկաթուղագծի բացումը։ Այս երկաթուղու նոր կառուցված հատվածն անցնում է Թուրքիայի ու Վրաստանի տարածքներով, իսկ այնտեղից էլ միանալով Ադրբեջանի երկաթուղային ցանցին, հնարավորություն է ստեղծում ցամաքային ճանապարհով Եվրոպան կապել Կենտրոնական Ասիայի, անգամ Չինաստանի հետ։ Նման ձեռնարկը արտաքին ազդեցիկ խաղացողների աջակցությանն արժանանալու պարագայում խոստանում
«Իմ երկրում ես ոչնչից չեմ վախենում»` հայտարարում էր Վազգեն Սարգսյանն ու իրոք չէր վախենում. «Իրատես»
Երբ կրակում են պետության վրա, իսկ դա հենց պետության ոչնչացման փորձ էր, երկու տարբերակ կա: Առաջին` իշխանության մեջ կան հակասություններ, և մի խմբավորումը վերացնում է մյուսին` ստանալու համար ամբողջ իշխանությունը։ Երկրորդ` որևէ պետություն է միջամտում` պետական հեղաշրջման փորձ անելով վերացնելու պետության առաջին դեմքերին, որ նրանց փոխարինեն իր քաղաքականությունը վարողները: Պատասխանե՞լ ենք հարցին, թե ո՞ր դեպքն
Համանախագահների դեմարշն Ալիևին. սաստիկ լռություն. «Ժամանակ»
Նախօրեին տարբեր առիթներով, բայց ղարաբաղյան հակամարտության թեմային են անդրադարձել Մինսկի խմբի համանախագահ երկրներից երկուսը՝ ԱՄՆ ու Ռուսաստանը: Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը դրական է որակել Ժնևում հանդիպումները շարունակելու մասով Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը և խոսել արտգործնախարարների առաջիկա հանդիպում նախապատրաստելու մասին՝ ասելով, որ պետք է իրականացվեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Խնդրին անդրադարձել է նաև
Վահրամ քահանա Մելիքյան. «Իմ երկու օգնականներն արդեն իսկ ծառայել են». «Հրապարակ»
Տարիներ շարունակ, կառավարության որոշմամբ, Գեւորգյան ճեմարան եւ Վազգենյան դպրանոց ընդունվողները չեն ծառայում բանակում։ Ազգային ժողովում «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը նախօրեին այս մասին հիշեցրեց ու հարց ուղղեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, թե ինչպես կարող է դա տեղի ունենալ, եթե նախարարը հայտարարում է, որ բանակում բոլորը պետք է ծառայեն։ Հետաքրքրվեցինք, թե ինչպիսին է վեհափառի կարծիքն
Ամփոփելով «Ընտանեկան բռնության» մասին օրինագծի քննարկումները
Հետևելով վերջին շրջանում «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկումներին, օրենքի մի շարք դրույթների վերաբերյալ թյուրընկալումներին, և ընդհանրապես` ընտանիքի և բռնության վերաբերյալ տեսակետներին, ցանկանում եմ արձանագրել մեր իրականության մեջ հազվադեպ հանդիպող մի վիճակ. երկրի քաղաքական վերնախավի /կամ դրա մի մասի/ և հասարակության առաջադիմական շրջանակների մոտեցումների համընկնում։ Սա թերևս միակ


















































