Օրվա լրահոսը
Գեսելը գոհունակություն է հայտնել ստանձնած հանձնառությունների կատարման ուղղությամբ ՀՀ պատկան մարմինների ցուցաբերած հետևողականության առնչությամբ
ԵԽ գլխավոր քարտուղարության պատվիրակությունը՝ ՀՀ գլխավոր դատախազությունում
Յոհանես Հան. Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել
Այսօր Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ընթացքում Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, պատասխանելով Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների (Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի և «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի) հարցերին, ասել է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը միարժեքորեն ստորագրվելու է։ Միաժամանակ պարոն Հանը չի բացառել,
«Հայաստանը մեծ քայլերով է իրականացնում բարեփոխումների գործընթացը». Ալեքսանդր Գեսսել
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է ԵԽ քաղաքական տնօրինության ղեկավար Ալեքսանդր Գեսսելի գլխավորած պատվիրակությանը և քննարկել ԵԽ Նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի՝ 2015 թվականի Հայաստան կատարած այցից հետո ՀՀ պարտավորությունների կատարման ուղղությամբ տարված աշխատանքները: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է Սահմանադրության փոփոխություններից հետո ընդունված սահմանադրական օրենքներին և դրանց մշակման աշխատանքներում կարևորել Վենետիկի հանձնաժողովի
Երևանը կվերածվի ջազի մայրաքաղաքի
Արդեն երկու տարի անընդմեջ Ջազի հայկական ասոցիացիան կազմակերպում է «Yerevan Jazz Fest» միջազգային փառատոնը:
Շենգավիթ 2-րդ փողոցում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայի տակ հայտնաբերվել է օձ
Հոկտեմբերի 26-ին, ժամը 14:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Շենգավիթ 2-րդ փողոցում կայանած «Opel» մակնիշի ավտոմեքենայի տակ նկատվում է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: ԱԻՆ հաղորդագրություն
ԵԽ քաղաքական տնօրինության ղեկավար Ալեքսանդր Գեսսելը դրական է գնահատել վերջին տարիներին Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարության պատվիրակությանը` ԵԽ քաղաքական տնօրինության ղեկավար Ալեքսանդր Գեսսելի գլխավորությամբ: Պատվիրակության՝ Հայաստան այցի նպատակն է քննարկել ԵԽ Նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի՝ 2015 թվականի հուլիսին Հայաստան կատարած այցից հետո ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման հարցում տեղի ունեցած զարգացումները: ՀՀ
Ինչու է հնարավոր, որ Կարեն Կարապետյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի հրապարակած ցուցանիշները չհամընկնեն
Երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ցուցանիշները կարող են չհամընկնել մի շարք պատճառներով:
Կասեցվել է 2 տնտեսվարողի գործունեություն
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է Վանաձորում գործող «ՍԻՍ-13» առևտրային կազմակերպության հանրային սննդի օբյեկտի գործունեությունը: Պետական վերահսկողության ընթացքում պարզել են, որ հանրային սննդի օբյեկտի խոհանոցը գտնվել է սանիտարահիգիենիկ վատ պայմաններում: «Լայկ-Քեյկ» ՍՊԸ-ի հրուշակեղենի արտադրամասում ևս խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերին ներկայացվող պահանջները. արտադրամասը չի պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, աշխատակիցները չեն կրել համապատասխան
Խիստ նախազգուշացում հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող օպերատորներին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը՝ մայրաքաղաքում հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող օպերատորների ներկայացուցիչների և ոլորտի պատասխանատուների հետ շրջայց է կատարել, որի ընթացքում ուսումնասիրվել են Երևանի արտաքին լուսավորության և էլեկտրատրանսպորտային հենասյուների վրա տվյալ ընկերությունների կողմից տեղակայված օպտիկամանրաթելային մալուխների համապատասխանությունը անվտանգության և տեխնիկական պայմանների պահանջներին: Արձանագրելով ծառայություն մատուցող օպերատորների անփույթ և ոչ հետևողական աշխատանքի
Լեւոն Արոնյանի եւ Էլինա Դանիելյանի առաջատարությամբ շախմատի Հայաստանի հավաքականները մեկնեցին Կրետե կղզի
Շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականներն այս գիշեր մեկնել են Կրետե կղզի: Հերսոնեսոս քաղաքում հոկտեմբերի 28-ին մեկնարկում են տղամարդկանց 21-րդ եւ կանանց 12-րդ թիմային առաջնությունները: Մեկնելուց առաջ գլխավոր մարզիչներ Արշակ Պետրոսյանը եւ Արթուր Չիբուխչյանը խոսել են նախապատրաստության ընթացքի եւ նպատակների մասին: Արշակ Պետրոսյան. «Հոկտեմբերի 14-ից 24-ը թիմը հավաք է անցկացրել Ծաղկաձորում, որտեղ տղաներն աշխատել
Դավիթ Շահնազարյան. ՀՀ-ԵՄ համաձայնագիրը նաեւ առաջնագծի համար է կարեւոր
Դեսպանը կասկած չունի`այն անպայման կստորագրվի
«Մեր գերնպատակն է, որպեսզի «թատրոն» առարկան մտնի դպրոց, ինչպես «շախմատը». «Նռան հատիկ» փառատոնի նախագահ
«Մենք ունենք անգամ Շեքսպիր, որը ներկայացնելու են հաշմանդամ երեխաները: Նրանք չունեն բարդույթներ, և դա մեր փառատոնի կարևոր ձեռքբերումներից է»,-ասում է Ղազարյանը:
Արտերկրում հանդես եկող 13 ֆուտբոլիստներ հրավիրվել են ազգային հավաքական
Նոյեմբերի 9-ին և 13-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական 2 հանդիպում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալելով համապատասխանաբար Բելառուսի և Կիպրոսի հավաքականներին: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն արդեն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր. Վարազդատ Հարոյան «Ուրալ» (Ռուսաստան) Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» (Մարսել,
Մոսկվան ողջունում է Բաքվի և Երևանի պատրաստակամությունը՝ ակտիվացնել ԼՂ բանակցային գործընթացը
Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի պատրաստակամությունը՝ ակտիվացնել բանակցային գործընթացը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: «Աջակցում ենք նաև ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, որոնք այժմ մշակում են հարցեր՝ կապված Հայաստանի
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փաստաթղթերի կեղծման դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայությունում հանրային աշխատանքների ձևով պատժատեսակի կատարման գործընթացի օրինականության ստուգման շրջանակներում դատապարտյալների անձնական գործերի ուսումնասիրության և դրա հիման վրա կատարված այլ ստուգողական գործողությունների արդյունքում արձանագրվել է պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները չարաշահելու և մի
«Արարատ Միրզոյանը գիտնական է, համ էլ՝ խրամատ է փորել, ուրեմն դա խայտառակությո՞ւն է». Մարուքյան (Տեսանյութ)
Պատգամավորը հստակեցրեց, թե այդ ինչ պատվոգրի մասին էր ակնարկում պաշտպանության նախարարը
Ազնավուրը Ռիվլինին հարցրել է՝ ե՞րբ է ի վերջո Իսրայելը ճանաչելու Հայոց ցեղասպանությունը. «Ազատություն»
Այսօր Երուսաղեմում Իսրայելի նախագահի նստավայրում կայացավ Շառլ Ազնավուրի և նրան ուղեկցող ընտանիքի անդամների հանդիպումը նախագահ Ռոուվեն Ռիվլինի ու Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի ղեկավարության հետ: Հիմնադրամի նախագահ Բարուխ Տենենբաումը շվեդ դիվանագետ Ռաուլ Վալենբերգի անվան մեդալով պարգևատրեց ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիեին, նաև նրա քրոջը՝ Աիդային, ում փոխարեն պարգևը ստացավ Ազնավուրի որդին՝ Նիկոլասը: Հիմնադրամի ներկայացուցիչները բացեցին այս միջոցառումը՝
«Պլան» ցանողները կպատժվեն. Հիմա օրենքն արգելում է նման բույսերն աճեցնելն ու շրջանառելն առհասարակ
Փոխոստիկանապետը հայտարարեց. «Մենք չենք հասցնում ներկայացնել եւ ընդունել այն քանակի թմրամիջոցների հոսքը, որը վերջին տարիներին շռնդալից թափվեց մեր գլխին, խոսքը չարաբաստիկ սփայսների մասին է»:
«Թուրքերը որ գան՝ կրակելու եմ»
Լուսանկարում սահմանամերձ Խաչիկ գյուղի 4-ամյա Արմանն է: Նա մանկապարտեզ է գնում, այսինքն՝ մանկապարտեզը ո՞րն է՝ մինչեւ 12-ը տանում են, գյուղի երեխաներով մի մուլտ են դիտում ու բերում են տուն: Արմանի մայրը՝ Ալինան, ասաց, որ մանկապարտեզի շենք չկա, որ երեխաներին քնեցնեն կամ սնունդ տան, դպրոցի ներսում մի սենյակ են հատկացրել: Հարցին՝ բա աշխատող մայրիկն ի՞նչ է
Տրանսգենդեր Նորան դեմ չի լինի ծնողների հետ շփմանը, եթե ընդունեն իրեն (Տեսանյութ)
Զինկոմիսարիատում սեռական կողմնորոշման մասին իմանալուց հետո նրան ուղարկել են հոգեբուժարան:
Ըստ հաղորդումների՝ ոստիկանության պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական դիրքն ու կեղծիք կատարել
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի վերաբերյալ ստացված հաղորդումների հիման վրա: Այսպես, 20.10.2017թ.-ին ՀՀ քաղաքացի Վ. Պետրոսյանը Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ իր և ընկերուհու մասնակցությամբ կատարված հանցագործության դեպքի վայրի զննության ժամանակ ՀՀ ոստիկանության
«Զորակոչվել եմ հարթաթաթությամբ, մազերս էլ բանակում են թափվել». «Ելք»-ի պատգամավոր
Էդմոն Մարուքյանը կասկածողներին խորհուրդ տվեց իր կենսագրությունն ուսումնասիրել
«Քաղաքապետարանի ինտերակտիվ բյուջեն նյարդերը հանգստացնող է, եթե թվերի մեջ չխորանաս»
Տվյալների վիզուալացման մասին են խոսում տեղացի եւ օտարերկրացի փորձագետները
«Դե, ծնունդ է, արել են, հո չէի՞ սպանելու մարդկանց». Սիսիանի քաղաքապետ
Արթուր Սարգսյանին դուր չի եկել այն, որ քաղաքապետարանի աշխատակիցներն իր նկարով շապիկներ են հագել ու շնորհավորել իրեն. անգամ նկատողություն է արել
Պատահար Երևան-Երասխ ճանապարհին. 22-ամյա վարորդը տեղում մահացել է
Հոկտեմբերի 26-ին, ժամը 1.05-ի սահմաններում, «ՎԱԶ 21102» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 20-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել երկաթյա արգելապատնեշին: Վարորդը՝ 1995 թ. ծնված Քաջիկ Թովմասյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
«Մենք որ դուրսը ապրեինք, հմի մամային դատարան կուտայինք»
Հասմիկ Կիրակոսյանը պատմում է, թե ինչ են արել իր երեխաները, երբ նրանց ծեծել է «Գյումրին գիտե՞ք ինչ քաղաք է՝ ամեն ընտանիքում կատարվածը բոլորը գիտեն: Սա բաց քաղաք է: Ես միշտ ասել եմ՝ Գյումրիում բջջային հեռախոսներ պետք չեն: Մեկը կնոջը ծեծեց՝ 10 րոպե հետո ամբողջ քաղաքը կիմանա: Մեկը բաժանվեց, մեկը սիրեկան ունի, դա 10 րոպե է
«Ելք» խմբակցությունն առաջարկում է հանրային գերակա շահ ճանաչել ՍԱՍ սուպերմարկետի զբաղեցրած տարածքը
Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը քաղաքապետին ուղղված գրությունով առաջարկում է հանրային գերակա շահ ճանաչել Շրջանայինի ՍԱՍ սուպերմարկետի զբաղեցրած տարածքը և բեռնաթափման խնդիրը լուծելու նպատակով կառուցել բազմահարկ ավտոկայանատեղի:
«Ինձ նկատողություն անողը տատիկս էր». Լեւոն Իգիթյանը՝ իր բառապաշարի մասին
Նա ասաց, որ ինքն իրեն խոստացել է այլեւս լրագրողների հետ չշփվել եւ իր բառապաշարի մասին բացատրություններ չտվեց
ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձագանքել է անազատության մեջ պահվող արջերի վերաբերյալ ահազանգերին
Լրատվական կայքերում և սոցիալական ցանցերում անազատ պայմաններում պահվող արջերի կեցության պայմանների մասին շրջանառվող լուրերի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ 2017թ. հոկտեմբերի 25-ին ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ տարածքային ստորաբաժանումները կատարում են շրջայցեր, մասնավորապես պարզվել է՝ ք.Երևանում «ԳԱՋԵԳՈՐԾ» ՓԲԸ-ին պատկանող տարածքում պահվող 2 արջի համար նախատեսված ազատավանդակի չափերը համապատասխանում են ՀՀ կառավարության 26.06.2009թ.


















































