Օրվա լրահոսը
«Ջութակը թողել՝ ըմբշամարտով է զբաղվում»
Կայացել է Թաթուլ Կրպեյանի հիշատակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի հանրապետության բաց առաջնությունը Հայաստանում ըմբշամարտը տարեցտարի ավելի լայն տարածում է ստանում, ավելի շատ երեխաներ են ցանկություն հայտնում մարզվել այս մարզաձեւով: «Առավոտի» հետ զրույցում Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի ավագ մարզիչ, հանրապետության վաստակավոր մարզիչ Սամվել Մարգարյանն ասաց. «Ով գալիս ու ցանկություն է հայտնում մարզվելու՝ չեմ մերժում:
ՆԱՏՕ: Թուրքիայի կողմից S-400 համակարգերի գնումը հետևանքներ կունենա
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, գեներալ Պյոտր Պավելն անդրադարձել է Թուրքիայի կողմից Ռուսաստանից S-400 ՀՕՊ համակարգերի գնմանը: Ըստ թուրքական «Gazetekarınca» լրատվական կայքի՝ Պավելը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից նշյալ համակարգերի գնումը կարող է հետևանքներ առաջացնել: «Երկրներն իհարկե ազատ են որոշում ընդունելու հարցում: Բայց նաև ազատ են այդ որոշումների առաջացրած հետևանքների հետ առերեսվելու հարցում»,- նկատել
Վանի Արճեշ գավառում գտնվող Արծվաբեր վանքը վերջնականապես անհետանալու վտանգի տակ է. գանձագողերը փոսեր են փորում, տեղի բնակիչները` աղբ լցնում. Akunq.net
Վանի Արճեշ գավառի Սալմանաղա թաղամասում գտնվող հայկական Արծվաբեր վանքը վերջնականապես անհետանալու վտանգի տակ է: Գանձագողերը տասնյակ խորը փոսեր են փորել վանքում, իսկ տեղի բնակիչներն իրենց աղբը լցնում են այնտեղ: Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է Gazetekarinca.com լրատվական կայքէջը: Ըստ կայքի` հայկական աղբյուրներում նշված է, որ սույն վանքը կառուցվել է 7-րդ դարի առաջին կեսին կամ 8-րդ
ՀՀ Տավուշի մարզում հայտնաբերված սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգու բուժսպասարկման կենտրոն
ՀՀ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, ՀՀ ԶՈւ ռազմական ոստիկանության աշխատակից Արթուր Առաքելյանը հոկտեմբերի 25-ին զանգահարել է ՀՀ բնապահպանության նախարարություն և տեղեկացրել, որ սարամասում հայտնաբերել է սպիտակագլուխ անգղ` տկար վիճակում, թռչելու անընդունակ: Ա. Առաքելյանը հայտնել է, որ անգղը տեղափոխել է իր բնակարան և խնդրել միջոցներ ձեռնարկել կարմիրգրքային թռչունին օգնություն ցուցաբերելու համար: ՀՀ բնապահպանության նախարար
«Ի պաշտպանութիւն քրիստոնեաներու» հաւաքը պատասխան մըն Է ամերիկեան անտարբերութեան. Համբարեան
ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի գործադիր վարիչ Արամ Համբարեան, մայրաքաղաք Ուաշինկթընի մէջ Հոկտեմբեր 24էն 26 կայացող՝ «Ի պաշտպանութիւն քրիստոնեաներու» խորագրեալ համաժողովի բացման մամլոյ ասուլիսին ընթացքին յայտարարեց, թէ հաւաքը պատասխան մըն է Միջին Արեւելքի մէջ քրիստոնեաներու նկատմամբ Միացեալ Նահանգներուն ցուցաբերած անտարբերութեան։ Համբարեան շեշտեց, թէ Ուաշինկթըն պէտք է առաջատարի դեր ստանձնէ Միջին Արեւելքի մէջ քրիստոնեաներու պաշտպանութեան եւ
Առանց Չեկայի չկա սոցիալիզմ
Հոկտեմբերի 24-ը Լեռ Կամսարի ծննդյան օրն է Այն հանգամանքը, որ Լենինն իր սոցիալիստական շինարարությունը սկսեց հոկտեմբեր ամսին, շատերի մեջ այն թյուր կարծիքն է առաջացրել, որ դա կախված է կլիմայական պայմաններից եւ հատկապես աշնան եղանակն է բարենպաստ այդ վարդապետության շինարարությանը։ Բայց փորձերը ցույց են տվել, որ տարվա բոլոր եղանակներին էլ կարելի է սոցիալիզմ շինել։ Մինչեւ անգամ
«Այո, Արարատ Միրզոյանը գիտությամբ է զբաղվել եւ «կոմֆորտի» մեջ է». Մարուքյանի պատասխանը ՊՆ նախարարին (Տեսանյութ)
Իշխանության մեջ գտնվողներից ով օգտվել է, նա պետք է «դիսկոմֆորտի» մեջ լինի
«Զինվոր» հասարակական խորհրդի նախագահ. «Կոռուպցիան ավելի կշատանա, չծառայողը չի ծառայի, տարկետում չունեցողն էլ՝ ամեն դեպքում կունենա այն». «Փաստ»
Եթե օրենքն ընդունվի, կընդունվի խեղճի ու անճարի համար։ Ես կգերադասեի նախ հավասարության մթնոլորտ լիներ համակարգում, որից հետո միայն որոշում կայացվեր տարկետումը վերացնելու վերաբերյալ»,- հավելեց «Զինվոր» հասարակական խորհրդի նախագահը։
«Դուք ի՞նչ խղճով եք ստացել ՊՆ պատվոգիր». Վիգեն Սարգսյանը «Ելքի» պատգամավորներին մեկ առ մեկ դատափետեց (Տեսանյութ)
Ուզում եմ պարոն Մարուքյանին հարցնել, որ ինքը ո՞նց է եղել, որ զինծառայության հետ բարձրագույն կրթություն է ստացել նույն տարիների ընթացքում, այդ ժամանակ հեռահար կրթություն չկար: Ուզում եմ հարցնել՝ էդ ի՞նչ թաքուն պայմանավորվածությունների միջոցով է ստացել: Եթե ֆորմալ չի եղել, եթե երկուսն էլ իրական է արել, ինչո՞ւ է կարծում, որ ինքը կարողացել է դա անի, իսկ այսօրվա սովորող ուսանողը չի կարող դա անել, վերին արտի ցորե՞ն է:
Սխտորով հրաշք դեղամիջոցներ
Սխտորն ու նրանից ստացվող պատրաստուկներն օժտված են հակասնկային, հակամանրէային, հակաճիճվային հատկություններով, խթանում են ստամոքս-աղիքային տրակտի շարժողականությունը, ունեն լեղամուղ ազդեցություն, հիպոլիպիդեմիկ՝ իջեցնում են արյան մեջ խոլեստերինի պարունակությունը, իջեցնում են նաեւ արյան ճնշումը: Այն ախորժաբեր է, խթանում է սեռական գեղձերի գործունեությունը, բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը վարակիչ հիվանդությունների նկատմամբ: Կիրառվում է աղիներում փքվածության եւ նեխման պրոցեսների ընկճման, քրոնիկական բրոնխիտների,
Հայ-ադրբեջանական երկինքը ցնցվելու էր՝ անկախ Ս. Սարգսյանի խոսքից (տեսանյութ). «Ա1+»
Հայաստանը մեծացնում է պաշտպանական ծախսերը։ 2018 թվականի պետական բյուջեով ընթացիկ տարվա համեմատ ռազմական բյուջեն կմեծանա 18%-ով կամ 37 մլրդ դրամով։ Հայաստանը գնում է բանակի արդիականացման. Պաշտպանական անվտանգության հետազոտական համալսարանում հայտարարեց Սերժ Սարգսյանը։ 2018-2025 թվականներն ընդգրկող ծրագրի մեկնարկը կտրվի 2018 թվականի հունվարի 28-ին։ Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը մեկնաբանում է. «Նոր չէ, որ Հայաստանը պետք է խոսեր բանակի
Մեր ղեկավարությունը թաքցրել էր այն փաստը, որ ռուսական կողմն իր մատակարարած գազի դիմաց ավելի մեծ գումար է պահանջել. «168 ժամ»
Ռուս գործիչների հայտարարությունից հետո պարզ է դառնում, թե ինչու տարիներ շարունակ չենք կարողանում իրանական գազ ներմուծել մեր պահանջարկի չափով։
Կիևում ահաբեկչության հետևանքով վիրավորվել է ՀՀ-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավարը (Տեսանյութ)
Կիևում «Էսպրեսսո» հեռուստաալիքի մոտ պայթյուն է տեղի ունեցել, որի ժամանակ վիրավորվել են Գերագույն Ռադայի Ռադիկալ կուսակցության պատգամավոր Իգոր Մոսիյչուկը և քաղաքագետ Վիտալի Բալան, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Զորյան Շկիրյակին: Նշենք, որ Մոսիյչուկը Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավարն է: Հաղորդվում է, որ գործը հանձնվել է Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայությանը: Քրեական գործը հարուցված
Հրանտ Բագրատյան. «Որքան հասկանում եմ, Եվրամիությունն է, որ մերժել է այն հիմնական կենսական կետերը, որ մեզ համար կարևոր կլինեին». «168 ժամ»
Ընդհանուր առմամբ՝ համաձայնագիրն անբավարար է, որովհետև ավելին էի սպասում, նույնիսկ սեպտեմբերին գովել էի, բայց այն, ինչ ենթադրվում էր, որ պետք է լիներ, չկա։
Նարբե Պողոսյանը Daily Mail-ից պահանջել է հեռացնել իր լուսանկարները. «Եթե պահանջս չկատարվի՝ կդիմեմ դատարան». «Ժողովուրդ»
Daily Mail-ում հոդված է հրապարակվել այն մասին, որ Հայաստանում արջերին ռեստորանների բակում պահում են վանդակների մեջ։ Հոդվածին կից տեղադրվել են դերասան-ամուսիններ Նարբե Պողոսյանի եւ Աստղիկ Ալավերդյանի ընտանեկան լուսանկարները՝ որդու հետ։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Նարբեն վստահություն հայտնեց՝ եթե իրենք հայտնի անձինք չլինեին, այս թեման նման հնչեղություն չէր ստանա։ Նրա համոզմամբ՝ իրենց անունները պարզապես շահարկվել են լրագրողների
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 27-ին, 29-ի ցերեկը, 30-31-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 28-ի օրվա երկրորդ կեսին և 29-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 27-28-ը կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում` Հոկտեմբերի 27-ին, 29-ի ցերեկը, 30-31-ը սպասվում է առանց
Ռիմա Դեմիրճյան. «Հետադարձ հայացքով կարող եմ ասել, որ նա համոզված էր՝ իրեն խփելու են». «Ժողովուրդ»
Նա երբեք ոչինչ ստույգ չի իմացել, թե ինչ կլինի։ Բայց նա ուներ զարմանալի ինտուիցիա, շատ շուտ կռահեց, որ վտանգված է։
Հայաստանի տարածաշրջանային նշանակությունն էապես մեծացել է
Մնում է ՀՀ իշխանություններն այս դրական մթնոլորտից կարողանան օգտվել՝ ի շահ Հայաստանի զարգացման, տարածաշրջանային կայունության հաստատման:
Ինչո՞ւ են շատանում սպանությունները. «Հայոց Աշխարհ»
Այնպես է ստացվել մեզանում, որ աղմկահարույց յուրաքանչյուր սպանությունից հետո ինքնըստինքյան ծավալվող աղմուկը միատեսակ մի տրամաբանությամբ եւ կարծես որոշակի մի ընթացքով բարձրանում-ծավալվում է, մեկ-երկու այլ իրադարձությունից հետո իջնում-մարում եւ ժամանակի հետ, եթե կարելի է այսպես ասել, պահածոյացվում չլռող խոսակցության տեսքով։ Նախ՝ տարբեր մակարդակներով այդ ծանրագույն հանցագործությունների շուտափույթ բացահայտման ամենավճռական խոստումներ են հնչում։ Հետո ամենատարբեր մակարդակներով հանցագործության
Արցախի Հանրապետության պետական նախարար. փաստացի չկան բանակցություններ, կան հանդիպումներ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից Արցախ ժամանած մի խումբ ուսանողների: Ողջունելով ուսանողներին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ կրկնակի ուրախությամբ է ընդունում նրանց, քանի որ նախքան Արցախյան պատերազմը՝ ինքը ևս ուսանել է ՀՊՏՀ-ում: Պետնախարարն այնուհետև ներկայացրել է վերջին տասը տարիների ընթացքում Արցախի գրանցած տնտեսական հաջողությունները, ինչպես նաև
«11 տարի է՝ Շարմազանովը չի ծառայել, չի ծառայել, մի հատ հետաքննություն արեք տեսեք ինչի՞ չի ծառայել». Շարմազանով (Տեսանյութ)
Ես երբեք տարկետման իրավունքից չեմ օգտվել, պաշտպանել եմ հետո, ասպիրանտուրա չեմ ընդունվել, ընդունվել եմ հայցորդ, որովհետեւ միգուցե ազդեցիկ զանգահարող չեմ ունեցել, չեմ կարողացել, բայց որեւէ զինվորական կոմիսարիատի կանչերին մի վայրկյան անգամ չեմ ուշացել: Պարտաճանաչ գնացել եմ ու չեն կանչել, գտել են, որ իմ զինծառայությունը պետք չի:
Բաքվում հանցավոր խումբ է ոչնչացվել, որն ահաբեկչություններ էր նախապատրաստում
Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը ոչնչացրել է մի խումբ անձանց, որոնք ահաբեկչություն էին նախապատրաստում Բաքվում ընդդիմության ցույցի ժամանակ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Պետանվտանգության ծառայության հասարակության հետ կապերի բաժնի հաղորդագրությունը: «Ադրբեջանի պետանվտանգության ծառայության անցկացրած հատուկ գործողության արդյունքում չեզոքացվել են մի խումբ անձինք, որոնք ահաբեկչություն էին նախապատրաստում Բաքվի ցույցի ժամանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Պետանվտանգության ծառայությունը
«Ինչու են մեր զորակոչիկները այդքան ցածրահասակ եւ թերքաշ». Արտակ Զեյնալյանի մտահոգությունները՝ բանակից (Տեսանյութ)
11 հազարից ավելի մարդիկ բանակից խուսափելու համար հետախուզման մեջ են: Զեյնալյանն ասաց, որ հանրությունն այս մարդկանց չի ընկալում որպես հանցագործներ, որովհետեւ մտածում է, որ այս հանցագործությունն ուղղված է իշխանության դեմ: Նրանք թաքնվում են իշխանավորներից, ոչ թե հանրությունից:
Ֆրանսիայի դեսպանատան դեմ 4 տարի տեւած բողոքի ցույցն արդյունք չի տվել
Արդեն մի քանի ամիս է՝ Մյասնիկյանի հարեւանությամբ այս երկու նստարաններն ազատ են: Այդ նստարաններին, կարելի է ասել, 3-4 տարի «տնավորված» Մկրտչյանների 4 հոգանոց ընտանիքն այլեւս այնտեղ չէ: Ընտանիքն ամառ-ձմեռ, ցրտին, անձրեւին ու արեւին նստարաններին էր քնում, ուտում, կենցաղային հոգսերը հոգում` խուսափելով ինտեգրվել հայաստանյան կյանքին: Նրանք մերժում էին օթեւան եւ աշխատանք ունենալու բոլոր առաջարկներն ու տարբեր
Թունավորվել են Դարակերտ գյուղի բնակիչներ
Հոկտեմբերի 25-ին, ժամը 10.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գազի թունավորում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Դարակերտ գյուղի բնակիչներ, 1977 թ. ծնված Արևիկ Վ.-ն, 1999 թ. ծնված Լիլիթ Վ.-ն և 2002 թ. ծնված Վարդուհի Վ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 10.00-ի սահմաններում, իրենց տանը թունավորվել են շմոլ
Աննա Սարգսյան. «Մենք թիրախավորում ենք այն հեռուստադիտողին, որ կարիք ունի այդպիսի ինֆորմացիա ստանալու». «Հրապարակ»
«Շողակաթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Երրորդ հազարամյակ» հաղորդաշարն արդեն 12 տարի եթերում է։ Թեմաները, որոնք քննարկվում են հյուրերի հետ՝ գիտնականներ, արվեստագետներ, հոգեւորականներ, շատ տարբեր են. «Հետխորհրդային հայ իրականություն», «Հավաքական հիշողություն», «Գիտելիք եւ տեղեկատվություն», «Անկախության դասեր», «Լեզու եւ ինքնագիտակցություն»։ Հաղորդման հեղինակ եւ վարող Աննա Սարգսյանը խոստովանում է, որ իսկապես բարդ աշխատանք է այդքան տեւական ժամանակ հաղորդաշարը եթերում պահելը։
«Սիսիանի քաղաքապետարանը մասկի շոու կազմակերպելու տեղ չի». Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ)
Նաիրա Զոհրաբյանը դժգոհեց, որ այդ տեսանյութը տեւական ժամանակ պտտվել է ողջ սոցցանցերով եւ կառավարությունը որեւէ կերպ դրան չի արձագանքել:
Հովհաննես Պապիկյանը փրկել է Ֆելիքս Պետրոսյանի գրական ժառանգությունը՝ հասցնելով մեզ
Ինձ և ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական, Հայաստանի գրողների և ժուռնալիստների միության անդամ Հովհաննես Պապիկյանին ծանոթացրել է մեր ընդհանուր ընկերը: Եվ մեր մտերմությունը սոցիալական հարթակն է: Հովհաննես Պապիկյանի համար հրապարակումը անակնկալ կլինի՝մի փոքրիկ գնահատանք իր կատարած աշխատանքին, դաս ներկա ու գալիք սերունդների համար:
Պատերազմի հարցի պատասխանը. «Ժամանակ»
Ժնևում Սարգսյան-Ալիև հանդիպումից օրեր անց սահմանին վերսկսվող լարվածությունը, որ առաջանում է ադրբեջանական արկակոծումների և հրթիռակոծումների հետևանքով, վերստին բարձրացրել են պատերազմի հավանականության մասին հարցադրումներ: Սա արդեն դարձել է գրեթե ռեֆլեքս. երբ սահմանին հանգիստ է, այսպես ասած՝ թիկունքում հանգստանում են բոլորը, և բթանում է պատերազմի վտանգի զգացումը: Եվ հակառակը՝ երբ սահմանին անհանգիստ է, թիկունքում սկսվում են պատերազմի
Տարիներ անց, երբ անդրադառնանք առաջին տիկինների թողածին, պիտի հստակ ասենք՝ ով ինչ է արել, ինչ հետագիծ է թողել. «Հայոց աշխարհ»
Օրերս լրատվամիջոցներից մեկն անդրադարձել էր Հայաստանի առաջին տիկիններին, սակայն հրապարակախոսական եւ վարքաբանական ձեւակերպումներից այն կողմ ընդամենը սահմանափակվել էր կենսագրական տվյալների զետեղմամբ: Ասենք, այն, որ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կինը Լենինգրադի մանկավարժականն է ավարտել, ստեղծել է կանանց համահայկական միություն եւ կամ Հարավային Կովկասի կանանց ակումբ, ԱՄՆ-ում էլ՝ Հայաստանի զարգացման ծառայություններ ու այլ նմանատիպ անուններով կազմակերպություններ, ի՞նչ


















































