Օրվա լրահոսը

Դպրոցի բուֆետը` նախասրահում. ծնողների մի մասը դժգոհում է, մյուս մասը խնդիր չի տեսնում

Թիվ 57 դպրոցը հիմնանորոգումից հետո կունենա ճաշարան

Մի քանի օրից կսկսվի Վանաձորի 12 փողոցների նորոգման աշխատանքները. Մրցույթը շահել են ոչ վանաձորյան կազմակերպություններ

ՀՀ կառավարությունը Վանաձորի փողոցների նորոգման համար հատկացրել Է 290 մլն դրամ: Ներքաղաքային ճանապարհների վերանորոգման մրցույթը արդեն իսկ կայացել է: Աշխատանքներն իրականացնելու հնարավորությունը ձեռք են բերել են ոչ վանաձորյան 3 կազմակերպություններ: Դրանք են՝ «Վարմաշ», «Հիդրո» եւ «Շինպլյուս» ՍՊԸ-ները: Շուտով կվերանորոգվեն մարզկենտրոնի՝ Վարդանանց, Զորավար Անդրանիկ, Երեւանյան խճուղի, Հալաբյան, Աղայան, Մյասնիկյան, Նժդեհի, Շիրակացի, Թումանյան, Ներսիսյան, Զորյան, Տավրոսի 6-րդ

Էդվարդ Նալբանդյան. «Տասը երկրից բլոգերների նոր խումբ է գնալու Ղարաբաղ՝ մասնակցելու Արցախի գինու փառատոնին»

Էդվարդ Նալբանդյանի պատասխանը ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Վահե Էնֆիաջյան. Հարգելի՛ գործընկերներ, իմ ձեռքի տակ են գտնվում Ադրբեջանի լրատվամիջոցներում այսօր հրապարակված հայտարարությունը բլոգեր Լապշինի կողմից, որն, ըստ էության, ավելի մեղանչական դիրքերից է իր մտքերը ձևակերպել: Գիտենք, որ ամիսներ առաջ իր կինը, իր փաստաբանը բավական լայնածավալ գործունեություն սկսեցին ծավալել, մասնավորապես նաև միջազգային հարթակում՝ հիմնախնդիրը

Լեւոն Արոնյանը հաղթեց 97-րդ քայլում ու մտավ քառորդ եզրափակիչ

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի երկրորդ պարտիայում Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով 97-րդ քայլում հաղթեց Ռուսաստանը ներկայացնող Դանիիլ Դուբովին եւ մտավ քառորդ եզրափակիչ: Արոնյան-Դուբով դիմակայության ընդհանուր հաշիվը 1,5:0,5 է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Կառավարությունը Եկեղեցուն 4.0 հա հողատարածք կտրամադրի՝ անհատույց սեփականության իրավունքով

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նախատեսում է արեւային կայան կառուցել

Դավիթ Հարությունյանը հայտարարեց՝ ստալինյան բռնաճնշումների ցուցահանդեսին լայն տարածում են տալու եւ դրանով կանգ չեն առնելու

Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը հայտարարել էր, որ ցուցահանդեսը քաղաքականացված էր, դրա համար փակել են: Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ ընդհակառակը՝ ցուցահանդեսը պետք է ավելի լայն տարածման հնարավորություն ունենա. «Մենք կանգ չենք առնելու, այս տարի հիշատակի 80-ամյակն է եւ շատ ավելի լայնածավալ միջոցառումներ ենք կազմակերպելու»:

Բակո Սահակյանը անց է կացրել քաղաքական խորհրդակցություններ

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին անց է կացրել քաղաքական խորհրդակցություններ Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների, Արցախի կոմունիստական, հանրապետական կուսակցությունների եւ երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են նոր Սահմանադրության հետ կապված բարեփոխումների իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարն արժեւորել է քաղաքական ուժերի եւ հասարակական հատվածի հետ երկխոսության գործուն խողովակների առկայությունը՝ այն համարելով  ներքաղաքական կայունության

Վիգեն Սարգսյանը Արծրուն Հովհաննիսյանին դիտողություն է արել՝ ՆԱՏՕ-ի զորավարժությունների աղմուկի համար

Այն, որ Հայաստանը Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին չի մասնակցել՝ Վիգեն Սարգսյանը դրանում, որեւէ արտառոց բան չի տեսնում, բայց թե ով է մեղավոր ստեղծված աղմուկի համար, Վիգեն Սարգսյանը սխալն իրենց կառույցի մեջ է տեսնում:

Վարչապետը խնդրում է իրեն հուշել՝ ի՞նչ շուկա ենք կորցրել՝ ԵԱՏՄ ակումբի անդամ լինելով. «Ես իրականում չեմ տեսնում»

Մանե Թանդիլյանը վարչապետին ասաց՝ այսինքն, դուք 500 մլն-անոց եվրոպական վճարունակ շուկան կորուստ չեք համարում եւ հաշտվում եք այն իրավիճակի հետ, որ այսօր ՀՀ-ում կա՝ ասելով մրցունակ արտադրանք չունենք: Ես կարծում եմ՝ պետք է ներդրումներ անեինք եւ մեր արտադրանքը դարձնեինք մրցունակ, ոչ թե հաշտվեիք ու խաչի պես կրեիք:

ՄԱԿ-ն աջակցում է ՀՀ կառավարությանը «Նաիրիտ» գործարանում քիմիական վտանգավոր իրավիճակը գնահատելու նպատակով

Երևան, սեպտեմբերի 13, 2017 թ. – Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն ընդունել է միջազգային փորձագիտական խմբին, որը Հայաստան է ժամանել գնահատելու քիմիական վտանգի հետ կապված իրավիճակը «Նաիրիտ» գործարանում, որի տարածքում ս.թ. օգոստոսի 28-ին հրդեհ էր բռնկվել։ Այցը կազմակերպվել է ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի (ՄԳՀԳ/ OCHA) օժանդակությամբ՝ վերջինիս և ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (ՄԱՇՄԾ) համատեղ

Մեղադրանք է առաջադրվել փեսային՝ աներոջ ավտոմեքենան այրելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Քաջարանում քաղաքացու ավտոմեքենան այրելու դեպքի բոլոր հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել փեսային: 2017թ. հուլիսի 19-ին՝ ժամը 04:25-ին, ահազանգ էր ստացվել առ այն, որ Քաջարան քաղաքի շենքերից մեկի բակում ավտոմեքենա է այրվում:  Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ավտոմեքենան հրկիզվել է դիտավորյալ կատարված գործողությունների արդյունքում:

Կարեն Կարապետյանը՝ «երրորդ ժամկետ իշխանության գնացող անհատի» մասին

Արամ Սարգսյանը հետաքրքրվեց՝ ԵՏՄ- ում գազի եւ էլեկտրաէներգիայի ամենաբարձր գները որտե՞ղ են, եթե ՀՀ-ում են, ապա ինչպե՞ս եք դուք պատրաստվում մեր արդյունաբերական ապրանքների մրցունակությունը ապահովել: Վարչապետը պատասխանեց, որ էներգակիրների գինը մեզ մոտ արտոնյալ է: Նա ասաց, որ տրանզիտի գինը, հեռավորությունը տարբեր է, սա պետք է հաշվի առնել, բայց իրականում ՀՀ-ում արտոնյալ գին է:

Հրանուշ Հակոբյանն ընդունել է Քլոդ Արմեն Մութաֆյանին

Սեպտեմբերի 13-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ֆրանսահայ մաթեմատիկոս, պատմաբան, հայագետ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ[1], Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Քլոդ Արմեն Մութաֆյանին: Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց հայկական պատմամշակութային արժեքների ուսումնասիրությանն ու պահպանմանն ուղղված գիտական հետազոտական գործունեությունը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, նշեց, որ նախարարությունը բավականին ակտիվ աշխատում է հայապահպանության, սփյուռքի համախմբման, հայրենասիրական ոգին բարձր պահելու

«Հոկտեմբերից Գյումրիի օդանավակայանից թռիչքների քանակն ավելանալու է». վարչապետ

Վարդան Ղուկասյանը Կարեն Կարապետյանին ասաց, որ աղետի գոտին աշխարհի բոլոր պետություններում ազատվում է հարկերից, արտոնություններ են տրվում: Վարչապետն էլ պատասխանեց՝ «Չեմ կարծում, որ հարկային արտոնություններն են մեր նեղ տեղը եւ խանգարում են, որ Գյումրին մենք զարգացնենք»:

«Ո՞վ է այդպես անարգել կրակում բնակելի վայրերում և ինչու՞ է ոստիկանությունը լռում»

Բաց Նամակ ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին Հարգելի պարոն Գասպարյան Գրում ենք ձեզ բաց նամակ ինչպես Կենդանիների Պաշտպանության “ԴԻՆԳՈ ԹԻՄ” ՀԿ անունից, այնպես էլ բոլոր այն բնակիչների անունից, ովքեր դիմում են մեզ՝ ներքևում նշվելիք հարցի հետ կապված քայլեր ձեռնարկելու խնդրանքով: Ուզում ենք տեղեկացնել ձեզ, որ մենք անընդհատ ստանում ենք բնակիչներից ահազանգեր այն մասին, որ բնակելի վայրերում

«Կառավարությունն իր պարտավորությունները կատարում է». Նախարարը՝ Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարության շուրջ աղմուկի մասին

Սերգեյ Բագրատյանն էլ հարցրեց ճանապարհների անմխիթար վիճակից: Նրա խոսքերով՝ Խնձորուտի ճանապարհի փոսերում մի ամբողջ տանկ կտեղավորվի: Նա խոսեց ճանապարհային նշաններից նաեւ. «Կարող ենք մինչեւ Գորիս գնալ՝ այդպես էլ չհասկանալով, թե երբ ենք հասնելու Գորիս, կամ մտնելու Մեղրի»:

Կան Երևան-Պրահա ավիաչվերթներ սկսելու նախադրյալներ. Պետր Միկիսկա

Հայ-չեխական տնտեսական համագործակցությունն ընդլայնելու մեծ դաշտ կա

«Մեր քաղաքացու վիճակը որքանո՞վ է փոխվել, դուք գո՞հ եք արդյունքից». Մարգարիտ Եսայանը՝ վարչապետին

Կարեն Կարապետյանն ասաց, որ Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները ոչ միայն մեր գնահատականով՝ թե տարածաշրջանում, ԵԱՏՄ-ում, ԱՊՀ-ում, անհամեստ չհնչի, լավագույնն են. «Դա նշանակո՞ւմ է, որ մենք մեր բոլոր խնդիրները լուծել ենք, իհարկե, ոչ»:

Արցախյան ապրանքանիշերը ներկայացված են «WorldFood Moscow 2017» միջազգային ցուցահանդեսին. ԱՐՑԱԽՊՐԵՍ

Սեպտեմբերի 11-14-ը Մոսկվայում ընթացող՝ սննդարտադրության ոլորտի «WorldFood Moscow 2017» միջազգային ցուցահանդեսին ներկայացված են մի շարք արցախյան ապրանքանիշեր։ «Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ «Տրիումֆ գրուպը» էքսպոյին մասնակցում է «Արցախ բիո» և «Arm Eco» ապրանքանիշերով, որոնց ներքո խոշոր գնորդներին ու մատակարարներին են ներկայացվել մրգային և բանջարեղենային պահածոներ, կոմպոտներ, թթուներ, դոշաբ։ Ցուցահանդեսի հենց առաջին օրվանից արցախյան բարիքները

Ադրբեջանը թռչող սարքեր է արտադրում, մենք՝ հազիվ թե փամփուշտ. Փաշինյանը՝ «խոդ» չընկնող տանկերի, բանակի խնդիրների մասին

Վիգեն Սարգսյանը հրավիրեց Նիկոլ Փաշինյանին՝ մանրամասն զրույցի՝ ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման միտումները թեմայով՝ վստահեցնելով, որ Փաշինյանը հաճելիորեն զարմանալու է: Ինչ վերաբերում է թռչող սարքերին՝ նախարարն ասաց. «Անօդաչու թռչող սարքեր մենք էլ ունենք՝ մեր արտադրության»:

Ահազանգ Սպիտակի վերելակաշինական գործարանի քանդման մասին

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն 2,493 հա մակերեսով տարածքի վրա կատարում է Սպիտակի «Վերելակաշինական գործարան» ՓԲԸ-ի  ապօրինի  քանդման աշխատանքներ, որի վերաբերյալ քանդման թույտվություն չունի: Պահանջում ենք բոլոր պատկան մարմիններին՝ ուշադրություն դարձնել տեղի ունեցող ապօրինությանը և թույլ չտալ քանդել Սպիտակ քաղաքի (հասցե՝ ք. Սպիտակ, Շահումյան 1) վերելակաշինական գործարանը: Ծանուցում: Սույն թվականի օգոստոսի 17-ին գործարանը դիմել է քաղաքապետարան

Մերժելով քյաբաբ-խորովածային վիճակները. ի՞նչ տեսք ունի այժմ Գոշի լիճը

«Ի՞նչ իմաստ ունի պատկերը ստանալ նաեւ այստեղ: Գրագետ կլինի, որ Գոշի տարածքը մնա արշավականին՝ սովորական քաղաքացուն»

Մարուքյանը Կարեն Կարապետյանին հարցրեց՝ արեւմտյան երկրներ չե՞ն հրավիրում իրեն, թե՞ հրավիրում են՝ չի գնում

Կարեն Կարապետյանն էլ արձագանքեց, որ քննադատության էությունը չի հասկանում, անպայման պետք է ա՞յց ունենալ, դա՞ է ցուցանիշը. «Օրակարգ ունենամ՝ գնալու եմ: Հենց Ամստերդամում օրակարգ ունենամ՝ գնալու եմ Ամստերդամ»:

Սուրեն Կարայան. «17 տոկոս տնտեսական աճ կա, եւ աշխատատեղեր են ավելացել» (տեսանյութ)

ՀՀ տնտեսական զարգացումների եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը պնդում է`կառավարության գործունեության մեկ տարվա ընթացքում Հայաստանում 17 տոկոս արդյունաբերական աճ է գրանցվել: Ըստ նրա, հանքարդյունաբերության տոկոսն այս աճում ավելի քիչ է եղել, քան մշակող արդյունաբերության տոկոսը: Մշակող արդյունաբերության աճը եղել է 10 տոկոս, հանքարդյունաբերությանը`6 տոկոս: Նախարարը նաեւ ասաց, որ աշխատատեղեր են ավելացել: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`արդյոք նկատի

17 միլիոն 310 հազար դրամ՝ որսի թույլտվության համար

Բնապահպանության նախարարի հրամանով օգոստոսի 26-ից թույլատրված է որոշ կենդանատեսակների սիրողական որսը։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքները հաշվի առնելով` նախարարությունը փոփոխություն էր կատարել հրամանի մեջ և արգելել որսը պետական արգելոցին հարակից որսահանդակներում, որպեսզի չվնասվեին արգելոցից հարկադրաբար հեռացած վայրի կենդանիները։ 2017 թվականին ՀՀ բնապահպանության նախարարությունը յոթ որսորդական միավորումների միջոցով իրացրել է սիրողական որս կատարելու

«Մեզ հաջողվել է Գյումրիից կանխել 500 ուղեղների արտահոսքը»․ Ամալյա Եղոյան  (Տեսանյութ)

Այսօր մեծ շուքով, տարբեր ոլորտներ ներկայացնող բազմաթիվ մտավորականների ու պաշտոնյաների մասնակցությամբ նշվեցին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության 3-րդ և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործունեության 12-ամյակները։ Հիշեցնենք, որ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Համաշխարհային բանկի համագործակցության արդյունքում։ Միջոցառման ընթացքում  Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի և Շիրակի մարզպետարանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, համաձայն որի՝

Վենետիկի համալսարանի հայ պրոֆեսորը ելույթ է ունեցել հեղինակավոր գիտաժողովում

Սեպտեմբերի 10-13 Ցյուրիխի համալսարանում ընթանում է Եվրոպայի լեզվաբանների ամենամեծ ընկերության (Societas Linguistica Europaea) 50-րդ հոբելյանական միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են 700 գիտնականներ աշխարհի 173 երկրներից: Գիտաժողովի ընթացքում հայոց լեզվի շարահյուսական առանձնահատկություններին անդրադարձող ելույթով հանդես է եկել բանասիրական գիտությունների դոկտոր, Վենետիկի համալսարանի պրոֆեսոր Սոնա Հարությունյանը: Տարիներ ի վեր, Սոնա Հարությունյանը ծավալում է բուռն մանկավարժական եւ գիտական գործունեություն

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Գոռ Հակոբյանի մահվան դեպքով քրեական գործ հարուցելու հարցով հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն

2017 թ. օգոստոսի 29-ին լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Երևան քաղաքի Ռոստովյան 15/6 հասցեում գտնվող «Վիքենդ» չգործող բիլիարդի խաղասրահում երիտասարդ կնոջը պատանդ վերցրած տղամարդուն՝ Գոռ Հակոբյանին, ոստիկանները վնասազերծել են: aravot.am լրատվական կայքը, հղում անելով ՀՀ Քննչական կոմիտեին, «Դանակը պահելով երիտասարդ կնոջ կոկորդի մոտ` պահանջել է ներս հրավիրել 5 քաղաքացիների և փաստաբանի» վերնագրով հրապարակմամբ նշել

«Թուրքերը եթե մեր էսօրվա երգերը լսեին, չէին կոտորի 15 թվին»

«Օրերս կոմպոզիտորներից մեկի որդու հարսանիքին էի հրավիրված, որտեղ ի զարմանս ինձ՝ հնչեց «Ախ բալես, բալես» երգը, որը չեմ հասկանում՝ ո՞ղբ է, լա՞ց է… Ու եթե այս լացակումած թրքաբարո «երգերը» մեզանում դարձել են գերիշխող, հետեւաբար միանշանակ գտնվում ենք թուրքերի մշակույթի մեջ: Մտածեցի, որ եթե թուրքերը լսեին էս ու մեր օրերում ծնվող «հայկական» երգերը, 15 թվին հաստատ

16-ամյա պատանին ձերբակալվել է՝ համադասարանցուն դանակահարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում դպրոցականին դանակահարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է համադասարանցին։ Սեպտեմբերի 12-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մի պատանի։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տղան վնասվածքն ստացել է սեպտեմբերի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031