Օրվա լրահոսը

17 միլիոն 310 հազար դրամ՝ որսի թույլտվության համար

Բնապահպանության նախարարի հրամանով օգոստոսի 26-ից թույլատրված է որոշ կենդանատեսակների սիրողական որսը։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքները հաշվի առնելով` նախարարությունը փոփոխություն էր կատարել հրամանի մեջ և արգելել որսը պետական արգելոցին հարակից որսահանդակներում, որպեսզի չվնասվեին արգելոցից հարկադրաբար հեռացած վայրի կենդանիները։ 2017 թվականին ՀՀ բնապահպանության նախարարությունը յոթ որսորդական միավորումների միջոցով իրացրել է սիրողական որս կատարելու

«Մեզ հաջողվել է Գյումրիից կանխել 500 ուղեղների արտահոսքը»․ Ամալյա Եղոյան  (Տեսանյութ)

Այսօր մեծ շուքով, տարբեր ոլորտներ ներկայացնող բազմաթիվ մտավորականների ու պաշտոնյաների մասնակցությամբ նշվեցին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության 3-րդ և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործունեության 12-ամյակները։ Հիշեցնենք, որ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Համաշխարհային բանկի համագործակցության արդյունքում։ Միջոցառման ընթացքում  Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի և Շիրակի մարզպետարանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր, համաձայն որի՝

Վենետիկի համալսարանի հայ պրոֆեսորը ելույթ է ունեցել հեղինակավոր գիտաժողովում

Սեպտեմբերի 10-13 Ցյուրիխի համալսարանում ընթանում է Եվրոպայի լեզվաբանների ամենամեծ ընկերության (Societas Linguistica Europaea) 50-րդ հոբելյանական միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են 700 գիտնականներ աշխարհի 173 երկրներից: Գիտաժողովի ընթացքում հայոց լեզվի շարահյուսական առանձնահատկություններին անդրադարձող ելույթով հանդես է եկել բանասիրական գիտությունների դոկտոր, Վենետիկի համալսարանի պրոֆեսոր Սոնա Հարությունյանը: Տարիներ ի վեր, Սոնա Հարությունյանը ծավալում է բուռն մանկավարժական եւ գիտական գործունեություն

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Գոռ Հակոբյանի մահվան դեպքով քրեական գործ հարուցելու հարցով հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն

2017 թ. օգոստոսի 29-ին լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Երևան քաղաքի Ռոստովյան 15/6 հասցեում գտնվող «Վիքենդ» չգործող բիլիարդի խաղասրահում երիտասարդ կնոջը պատանդ վերցրած տղամարդուն՝ Գոռ Հակոբյանին, ոստիկանները վնասազերծել են: aravot.am լրատվական կայքը, հղում անելով ՀՀ Քննչական կոմիտեին, «Դանակը պահելով երիտասարդ կնոջ կոկորդի մոտ` պահանջել է ներս հրավիրել 5 քաղաքացիների և փաստաբանի» վերնագրով հրապարակմամբ նշել

«Թուրքերը եթե մեր էսօրվա երգերը լսեին, չէին կոտորի 15 թվին»

«Օրերս կոմպոզիտորներից մեկի որդու հարսանիքին էի հրավիրված, որտեղ ի զարմանս ինձ՝ հնչեց «Ախ բալես, բալես» երգը, որը չեմ հասկանում՝ ո՞ղբ է, լա՞ց է… Ու եթե այս լացակումած թրքաբարո «երգերը» մեզանում դարձել են գերիշխող, հետեւաբար միանշանակ գտնվում ենք թուրքերի մշակույթի մեջ: Մտածեցի, որ եթե թուրքերը լսեին էս ու մեր օրերում ծնվող «հայկական» երգերը, 15 թվին հաստատ

16-ամյա պատանին ձերբակալվել է՝ համադասարանցուն դանակահարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում դպրոցականին դանակահարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է համադասարանցին։ Սեպտեմբերի 12-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մի պատանի։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տղան վնասվածքն ստացել է սեպտեմբերի

Լապշինի մայրը ժամանել է Բաքու

Ադրբեջանում ազատազրկման դատապարտված և նախագահ Իլհամ Ալիևի կողմի ներում ստացած բլոգեր Ալեքսանդր Լապշինի մայրը ժամանել է Բաքու, վաղը նրանք կմեկնեն Իսրայել: Այս մասին գրում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինին: Հիշեցնենք, Լապշինը 3 տարվա ազատազրկման էր դատապարտվել Արցախ այցելելուց հետո այլ անձնագրով Ադրբեջանի տարածք մուտք գործելու համար: Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով

ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց Երկրաբանական գիտությունների պատմության միջազգային հանձնաժողովի 50-ամյա հոբելյանին նվիրված գիտաժողովը

Սույն թվականի սեպտեմբերի 13-ին ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց Երկրաբանական գիտությունների պատմության միջազգային հանձնաժողովի (INHIGEO) 42-րդ գիտաժողովը` նվիրված INHIGEO-ի 50-ամյա հոբելյանին: Հանձնաժողովի նպատակն է նպաստել երկրագիտության ոլորտում մշտական հետազոտությունների անցկացմանը: INHIGEO-ի հիմնադիր ժողովը տեղի է ունեցել  1967թ-ին` Հայաստանում` ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայում: Այժմ հանձնաժողովն ունի 289 անդամ 57 երկրից: Հայաստանը հանձնաժողովում ներկայացնում են 5 մասնակիցներ: ՀՀ փոխվարչապետ, Միջազգային

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ելույթ է ունեցել Դատախազների միջազգային ասոցիացիայի 22-րդ համաժողովին

Պեկինում ընթացող Դատախազների միջազգային ասոցիացիայի 22-րդ տարեկան համաժողովին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր հանդես է եկել կիբերհանցագործությունների դեմ պայքարի և այդ համատեքստում թվային ապացույցների օգտագործման ոլորտում միջազգային համագործակցության վերաբերյալ ելույթով: ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է կիբերհանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը միտված միջազգային իրավական օգնության Հայաստանի իրավապայմանագրային դաշտը: Նշելով, որ ընթացող համաժողովը կնպաստի դատախազների միջազգային

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել հայ-չեխական և հայ-սլովակյան տնտեսական համագործակցության օրակարգի հարցերի շուրջ

Հայաստանի արտաքին հարաբերություններում տնտեսական բաղադրիչի ընդլայնմանն ուղղված խորհրդակցությունների շարքում այսօր Նախագահ Սերժ Սարգսյանին Չեխիայի և Սլովակիայի հետ Հայաստանի տնտեսական համագործակցության և երկկողմ հարաբերությունների օրակարգի, տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման նախադրյալների, ինչպես նաև առկա խնդիրների ու խոչընդոտների վերաբերյալ զեկուցել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը: Դեսպանը նաև առաջարկներ է ներկայացրել

Գոռ Վարդանյան. «Կարող ա՞ Շորբուլաղից եկած Գոքորն եմ»

Կինոմիության նախագահի հերթական թեկնածուն կինոն ճահիճ է անվանում

Արմեն Աշոտյանը Ստրասբուրգում մասնակցում է Եվրանեսթ ԽՎ-ի Բյուրոյի նիստին

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի նիստին մասնակցելու համար սեպտեմբերի 12-15-ն աշխատանքային այցով Ստրասբուրգում է գտնվում Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը: Բյուրոյի նիստի օրակարգում ներառված են այս տարի Կիեւում կայանալիք Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նիստի ծրագրի եւ օրակարգի քննարկումները, Եվրանեսթ ԽՎ-ի աշխատանքների արդյունավետության բարձրացմանն առնչվող առաջարկություններ: Նախատեսված է նաեւ հանդիպում Արեւելյան գործընկերության ազգային պատվիրակությունների միջեւ:

Օձերը Բաղրամյան պողոտա են բարձրանում` ջուր խմելու

Կենսաբան Սիլվա Ադամյանը բացատրում է` ինչու են օրումեջ Բաղրամյան փողոցում ԱԻՆ աշխատակիցները օձ բռնում Երեկ կրկին լուր տարածվեց, որ Բաղրամյան պողոտայի տներից մեկում օձ է հայտնաբերվել: «Օձին տեղափոխել են անվտանգ տարածք»,- ասված էր արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության մեջ: Այսպիսի միջադեպեր այս ամառվա ընթացքում տասնյակ անգամներ եղան: ԱԻՆ-ի հաղորդագրություններում պարբերաբար հանդիպում էինք, որ Բաղրամյան պողոտայի այսինչ

«Պարգեւատրումը տեղին է եւ արժանի». ԿԳ փոխնախարարը՝ Հրազդանի քաղաքապետի որդու մասին

Ըստ Վահրամ Մկրտչյանի` «որեւէ մեկի գիտելիքը, իր ունակությունն ու հմտությունը որեւէ կապի մեջ չեմ ուզում տեսնել այն հանգամանքի հետ, թե իր հայրը ով է: Չեմ ուզում կապել այն հանգամանքի հետ, թե ինքը ինչ արարք է թույլ տալիս»:

«Գուցե նոյեմբերին ասվի ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկի մասին». քաղաքագետ

Ալեքսանդր Իսկանդարյանը շեշտում է՝ եթե այդ մասին հայտարարվի, գործընթացը դեռ մի քանի տարի կտեւի

Ըստ հաղորդման` քննիչն ապացույց է կեղծել ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի կողմից ապացույց կեղծելու դեպքի առթիվ: Այսպես, Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ծանր հանցագործության վերաբերյալ քննվող քրեական գործով վկա Ջ. Հ.-ն 22.08.2017թ.-ին կայացած դատական նիստի ժամանակ տվել է

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում Ադրբեջանի վերաբերյալ երկու զեկույց կա

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը նոր ռազմավարություն կորդեգրի

Քաղցկեղով տառապող հայ մեղադրյալին դեռ Հայաստան չեն տեղափոխել

«Բանկի ոսկերիչ-գնահատողը քաղաքացիներից վերցրել էր կեղծ ոսկյա զարդեր» Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Իվան Վոլինկինին, ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին, քննչական կոմիտեի նախագահին է դիմել Ռուսաստանում ձերբակալված Արթուր Գեւորգյանի մայրը՝ Սերվենիկ Գեւորգյանը. «Գրում եմ Ձեզ որպես մայր, կին, քույր՝ հայցելով Ձեր նրբանկատությունը, վերահսկողությունը, օբյեկտիվությունը, խիղճը, քանի որ իմ ընտանիքի նկատմամբ գրեթե 3 տարի տեւող

Իգնատի Առաքելյան. գյուղտնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները բարձր են

Գյուղնախարարը կառավարություն վարկերի սուբսիդավորման ծրագիր է բերելու

«Որեւէ քաղաքական ուժ ինձ չի կարող ճնշել». Արա Զոհրաբյան

Արա Զոհրաբյանը պնդում է՝ փաստաբանների նկատմամբ իրականցվում է զննություն, ոչ թե խուզարկություն

ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության պատվիրակությունն այցելեց Սփյուռքի նախարարություն

Սեպտեմբերի 13-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության պատվիրակությանը՝ ատենապետուհի Քարոլին Շմավոնյանի գլխավորությամբ : ՀՕՄ պատվիրակության կազմում էին փոխատենապետուհի Նայիրի Տերտերյանը, քարտուղարուհի Ռիթա Հինթլյանը, գանձապահ Սիլվա Գույումճյանը, ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության անդամներ Լիզա Ավագյանը, Նելլի Վեքիլյանը, Աննա Տեր Հակոբյանը, Վարսենիկ Սարգիսյանը, Սոնյա Աքելյանը, Ալեսյա Բեջանյանը Օժիկ Գրիգորյանը, Նելլի Նարգիզյանը: Ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհավորեց կառույցի

Հայկական օրեր Ռումինիայի Գեորգեն քաղաքում

Սեպտեմբերի 8-ից 10-ը Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքում անցկացվեց Գեորգենի հայկական արվեստի 7-րդ փառատոնը: Փառատոնի պատվավոր հյուրերի թվում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը և Գեորգենի հետ եղբայրացած Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը: Փառատոնի եռօրյա ծրագրի մեջ ընդգրկված էին տեղի հայկական ժողովրդական ստեղծագործություններ, Գեորգենի Հայ կաթոլիկ եկեղեցու երգչախմբի և Գեռլա/Արմենոպոլիսի «Հայաքաղաք» պարախմբի

Դատական դեպարտամենտն արձագանքել է

«Առավոտ» օրաթերթի 31.08.2017թ. համարում հրապարակված՝ «Հավաքարարը դիմել է արդարադատության խորհրդին» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ «Առավոտը» ստացել է ՀՀ դատական դեպարտամենտի պարզաբանումը: «Հոդվածում հատուկ շեշտադրված է Շիրակի մարզի մի բնակչուհու կարծիքը, թե դատավորի կողմից իր՝ քաղաքացու նկատմամբ իրավունքների խտրականությունը կախված է սոցիալական ծագումից, գույքային վիճակից եւ այլն: Հարկ ենք համարում ներկայացնել տվյալ դատական գործով ամբողջական եւ օբյեկտիվ

«Եթե ունակ չեք մտածելու, բերանդ մի՛ բացիր, եւ ոչ ոք չի իմանա, թե դուք ով եք»

Կամո Արեյանն ու «Ելքը» չդիմացան «Երկիր ծիրանիի» «դժոխքին» Երեկ Երեւանի ավագանու նիստը բուռն անցավ, ավագանու 3 խմբակցությունների անդամները «յոլա» չէին գնում միմյանց հետ: Նիստը «համեմված» էր փոխադարձ վիրավորանքներով՝ «Արա: Արա-ն դու ես, կոնյակի ազդեցության տակ եք: Չափներդ ճանաչեք: Բերանդ փակի: 2 մատով կխեղդեմ, օֆ չեմ անի»: Նիստը երբեմն հիշեցնում էր գողական «բազար», երբեմն՝ զվարճալի ֆիլմ,

«Չեմ համարում, որ մեզ խուզարկում են». ինչո՞ւ Հայկ Ալումյանը չի մասնակցում գործընկերների ակցիային (տեսանյութ)

Ալումյանը դատարանում էր, բայց նիստերի դահլիճ չմտավ, որովհետեւ դեմ է զննությանը

ԱՄՆ-ից ժամանած աշխատանքային խումբը կներկայացնի հրդեհների հետևանքների վերացման և կանխարգելման կարճաժամկետ և երկարաժամկետ մասնագիտական օժանդակություն

  Սեպտեմբերի 8-ին ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ Հայաստան ժամանած Միացյալ Նահանգների անտառային ծառայության «Այրված տարածքների վերականգնման և արտակարգ իրավիճակների կանխարգելման» աշխատանքային խմբի անդամներ` Դանա Բաթլերը, Էնդրյու Բաուերը և ծառայության տարածաշրջանային համակարգող Մարիամ Թևզաձեն, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրի գծով պատասխանատու Ռաֆայել Սամբուի և ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ սեպտեմբերի 9-ին մեկնել են

«Երբ բժշկական ապահովագրության համակարգը գործի, պետպատվերը ժամանակավրեպ կդառնա». Դավիթ Մելիք-Նուբարյան

Փորձագետի կարծիքով` ՀՀ-ն դեռ պատրաստ չէ բժշկական պարտադիր ապահովագրության

Սահմանամերձ գոտու սրճարանը կարծրատիպեր է փշրում

Կամ՝ ինչպես ներդրում անել Նոյեմբերյանում Հաճախ կարելի է լսել այս նախադասությունը. «Մարզերում բավարար պայմաններ չկան բնակչության ժամանցը կազմակերպելու համար»: Սական փորձը ցույց է տալիս, որ այն կարող է դառնալ մի նոր մշակույթի ձեւավորման նախահիմքը: Այդպես եղավ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում, որտեղ 2016թ. ձմռանը հիմնադրվեց «Չապլին» սրճարան-ակումբը: Տնտեսագետ Արտակ Ղուշչյանին եւ մաքսային մասնագետ Արտաշես Մաճկալյանին բոլորը

Չորս ծրագիր, որի արդյունքում Սևանը կունենա հիմնանորոգված շենքեր և տանիքներ

  Այս օրերին Սևանում իրականացվող աշխատանքներին` փողոցների, բակային տարածքների բարեկարգում, գիշերային լուսավորության ցանցի շահագործում, շենքերի ջրագծերի, կոյուղագծերի հիմանորոգում, զուգահեռ ընթացքի մեջ են 4 մեծամասշտաբ ծրագրեր, որոնք ունեն համայնքապահպան նշանակություն: Ծրագրերից առաջինն իրականացվում է Սևանի թիվ 2 «Զարթոնք» մանկապարտեզում: Մանկապարտեզի շենքը շահագործման է հանձնվել 1971թ-ին: Անցած տասնամյակների ընթացքում թեև մանկապարտեզում իրականացվել են վերանորոգման և կոսմետիկ աշխատանքներ,

Ծանրամարտի երիտասարդական հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի երիտասարդ ծանրորդներն այս օրերին Ծաղկաձորում  նախապատրաստվում են հոկտեմբերի 15-ից 22-ը Ալբանիայում կայանալիք մինչեւ 20 եւ 23 տարեկանների Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Ծաղկաձորից հետո նրանք վերադառնալու են Երեւան եւ վերջին հավաքն անցկացնելու են «Օլիմպավանում»: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը դժվարանում է հիմա հայտարարել առաջնությանը մասնակցող հավաքականի վերջնական կազմը: «Քանի՞ մարզիկ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031