Օրվա լրահոսը

Մեղադրանք է առաջադրվել շորթմամբ խոշոր չափերով կաշառք ստացող պաշտոնյային. վերջինս կալանավորվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Ն. Թ.-ն շորթման եղանակով խոշոր չափերով կաշառք է պահանջել և ստացել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ֆ. Հ.-ից: Նշված հանցավոր արարքի կատարման համար Հատուկ քննչական ծառայության քննիչի

Աներոջ կողմից դանակահարված քննիչի վիճակը կայուն է

Երեկ Վանաձորի ոստիկանության Տարոնի բաժնի մոտ սուր կտրող-ծակող առարկայով Ա. Մ.-ն մարմնական վնասվածքներ է պատճառել Վ. Ա-ին: Վերջինս ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ, արդարադատության կապիտան է: Նա տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Հիվանդանոցից մեզ տեղեկացրեցին, որ Վ. Ա-ի վիճակը գնահատվում է կայուն, կյանքին վտանգ չի սպառնում. «Կրծքավանդակի առաջին պատի

«Օձաբերդը մեր ժողովրդի մշակութային ամենահարուստ ժառանգություններից մեկն է». Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ)

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 29-ին այցելել է Գեղարքունիքի մարզ` Օձաբերդ ուրարտական բնակավայր, որտեղ իրականացվում են հնագիտական պեղումներ եւ ծանոթացել հնագիտական աշխատանքների ընթացքին: ՀՀ ԱԺ փոխնախագահին ուղեկցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը եւ համայնքների ղեկավարներ: Հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական

Մշակութային քաղաքականությունը ՀՀ ԱԺ-ում եւ միջազգային փորձը

Աշխարհի տարբեր երկրների պառլամենտները տարբեր կերպ են կանոնակարգում մշակույթի ոլորտի գործունեությունը, այն նկատառումով, որ մշակույթը ինքնուրույն լինելով հանդերձ, համենայնդեպս, ինքնահոսի չմատնվի եւ չհանձնվի շուկայի քմահաճույքներին: Ազատ շուկան շատ անգամ կործանարար դեր է խաղում հատկապես դասական եւ ավանդական արվեստների ոլորտում: Չափանիշային արժեք ունեցող այդ ասպարեզները բոլոր երկրներում էլ պետության հոգածության խիստ կարիք ունեն: Օրինակ, մեր Ազգային

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

ԵԱՏՄ-ին անդամակցության հարցը դեռ որոշված չէ. Թուրքիայի դեսպան

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Անկարայի անդամակցության վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա, այդ հարցը մանրակրկիտ ուսումնասիրություն է պահանջում, գրում է «ՌԻԱ Նովոստին»: Ավելի վաղ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստվում է միանալ ԵԱՏՄ-ին և ստեղծել ազատ առևտրի գոտի: Նախարարի խոսքով՝ այդ ուղղությամբ բանակցությունները նախատեսվում

«Ոչ թե ժողովուրդն է կապիկ, այլ իրենք». Թովմաս Պողոսյանը` եթերի «տերերին». Սուրեն Սարգսյանի հարցազրույցը (Տեսանյութ)

«Էդ ոռնոցներով էշերի գրպանից կալոդներով փողեր ենք հանում»,- իր վարպետին պատասխանել է այսօր արդեն հանրաճանաչ երգիչը:

Ստամբուլում ձերբակալվել են «ԻՊ» անդամներ, որոնք պատրաստվում էին ահաբեկչություն իրականացնել. Ermenihaber.am

Ստամբուլի ահաբեկչության դեմ պայքարի վարչության օպերատիվ խմբերը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամների հայտնաբերման ուղղությամբ նախօրեին 2 օպերացիա են իրականացրել: Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի ՝ իրականացված հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել են 6 օտարերկրյա քաղաքացիներ, որոնք կասկածվում են «ԻՊ»-ի անդամ լինելու մեջ: Ըստ աղբյուրի՝ վերջիններս պատրաստվում էին Թուրքիայում ահաբեկչական հարձակում իրականացնել:  Նյութի մանրամասները կարդացեք Ermenihaber.am–ի  կայքում

Ռուս-ամերիկյան մրցակցության դաշտ` ԼՂ խնդրում

Սոչիի հանդիպում, ճշգրտումներ եւ արձանագրումներ Վաշինգտոնից Սերժ Սարգսյանը օգոստոսի 23-ին Սոչիում աշխատանքային այցի ընթացքում հանդիպեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրությունների` բանակցություններում քաղաքական, տնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր էին, ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության զարգացման հեռանկարի թեմաները, ինչպես նաեւ «միջազգային եւ տարածաշրջանային արդիական հարցեր» եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Պուտինը

Վանաձորում՝ ոստիկանության բաժնի մոտ, կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ են պատճառվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչին

Օգոստոսի 29-ին Վանաձորում՝ ոստիկանության Տարոնի բաժնի մոտ, կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ են պատճառվել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչ, արդարադատության կապիտան Վ. Այվազյանին։ Վերջինս անմիջապես տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ նրա մոտ ախտորոշվել են «կրծքավանդակի ձախ կեսի ձախ վերջույթի կտրած-ծակած վնասվածքներ»: Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է

Դավիթ Բաբայան. «Հեշտ է գրավել ընթերցողին սենսացիոն վերնագրերով, բայց այդ հայտարարության մեջ որեւէ արտառոց բան չկա». «Հայոց աշխարհ»

Հարցերին պատասխանում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական վարչության պետ, քաղաքագետ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ։ –Չնայած Մինսկի խմբի այլեւս նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի վերջին հայտարարության մասին շատ է խոսվել, այդ թեմայով տարաբեւեռ մեկնաբանությունները չեն դադարում, սկսած նրանից, որ դա զգուշացում է ռուսներին, որ չփորձեն վերմակն իրենց վրա քաշել, բացահայտ ճնշում՝ հայկական կողմի նկատմամբ, սառը ցնցուղ Ադրբեջանին եւ այլն։

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է հիփոթեքային վարկավորման բարելավված պայմաններ

Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ձևակերպել անշարժ գույքի ձեռքբերման կամ կառուցապատման/վերանորոգման նպատակներով մինչև 25 մլն ՀՀ դրամ գումարի չափով հիփոթեքային վարկ՝ իջեցված տոկոսադրույքով, սկսած 11.5% տարեկան տոկոսադրույքից անշարժ գույքի ձեռքբերման դեպքում և 12.5%՝ կառուցապատման/վերանորոգման դեպքում: Հիփոթեքային վարկը տրամադրվում է ՀՀ քաղաքացիներին և ՀՀ ռեզիդենտներին։ Վարկառուն վարկը ստանալու պահին պետք է լինի 21 տարին լրացած, իսկ

Առաջարկում եմ հրապարակումների հիման վրա քրգործ հարուցել բացահայտելու համար հնարավոր պետական դավաճանության եւ ՀՀ տարածքային ամբողջականության խախտելու փաստը. Կարեն Հեքիմյան

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ Վերջերս հայաստանյան մամուլում հաճախ անդրադարձ է կատարվում՝ Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս կազմող, Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքի իրավական կարգավիճակի փոփոխությանը: Մասնավորապես, aravot.am կայքում 17.06.2014թ տեղադրված է Արտավազդ Մոսինեանի հոդվածը, որտեղ հոդվածագիրը նշում է, որ Սմբատ Այվազյանի թաղման արարողության ընթացքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ «Արծվաշենը մենք ոչ թե կորցրել, այլ

Մեքենան Հաղթանակի կամրջից ընկել է ձորը. կա մեկ զոհ

Օգոստոսի 30-ին, ժամը 04:51-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից ավտոմեքենա է ընկել ձորը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Volkswagen Touareg» մակնիշի 33 SZ 733 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է կամրջի ճաղավանդակներին և գլորվել ձորը: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ս. Զ.-ին և Ն. Կ.-ին, ովքեր հոսպիտալացվել են «Արմենիա»

Պետք է ստեղծեք միջավայր, որում հանդիսատեսը նաև ընդմիջմանը հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենա. Արմեն Ամիրյանը՝ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնին

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Խամաճիկների պետական թատրոնի ֆինանսական եկամուտն աճել է, բայց 2017-ի առաջին կիսամյակի համար նախատեսված պլանը թերակատարվել է: Թատրոնում այժմ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, հանդիսատեսին փորձելու են ներկայանալ նորովի՝ վերանորոգված, անգամ փոքր-ինչ ընդլայնված դահլիճով, բարեկարգված բակով, որտեղ հետագայում կփորձեն կյանքի կոչել ամառային դահլիճի գաղափարը: Գլխավոր ռեժիսոր Աննա Էլբակյանն այս պահին լրջորեն մտահոգ

Գագիկ Սուրենյան. Չենք հայտարարել, թե «Նաիրիտի» ծուխը կտեղաշարժվի Թուրքիա

Ի պատասխան բազմաթիվ մասնավոր հարցումների` հայտնում եմ, որ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը չի կանխատեսել և պաշտոնապես հայտարարել, թե «Նաիրիտի» ծուխը կտեղաշարժվի Թուրքիա: Օդերևութաբանական կանխատեսումները տեղադրվում են ԱԻՆ կայքում և իմ ֆեյսբուքյան էջում։ Իսկ եթե որևէ մեկը փորձել է մեր կանխատեսումները «թարգմանել» կամ այդ կերպ մեկնաբանել, ապա Հիդրոմետ ծառայությունը դրա հետ կապ չունի: Գագիկ ՍՈՒՐԵՆՅԱՆ ՀՀ ԱԻՆ

Ավետիք Իշխանյանը՝ Արա Ղազարյանին. «Չեմ պատկերացնում, օրինակ` Նորվեգիայում մարդը սկզբունքորեն հրաժարվի պաշտպանից, բայց նրան պարտադրեն»

Իսկ Հայաստանում, թե ինչու են պարտադրում, կարծում եմ բոլորի համար, այդ թվում և Արա Ղազարյանի, էլ պարզ է:

Ռոբերտ Էլիբեկյանը համաձայն չէ նրանց հետ, ովքեր կարծում են, թե ռեժիմը պետք է կազմալուծել ներքեւից. «Հրապարակ»

Ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի համար արտագաղթի թեման ամենացավոտներից է։ Նա կարծում է, որ մարդիկ իրենց տները լքում են ներքին լարվածության պատճառով։ Տեսակետը, թե գյուղացուն կարելի է հողին կապել սոսկ նյութական վիճակը բարելավելով, արվեստագետն այնքան էլ չի կիսում։ «Մշակութային արժեքները, որ նա ստեղծում է իր ձեռքերով, պակաս կարեւոր գործոններ չեն, որ նրան պահեն այստեղ։ Ես շատ

ԱՄՆ-ում Էրդողանի թիկնապահների դեմ մեղադրանք է առաջադրվել՝ ցուցարարներին ծեծի ենթարկելու համար

ԱՄՆ իշխանությունները մեղադրանք են առաջադրել 19 անձանց, այդ թվում թուրքական անվտանգության ծառայության 15 աշխատակիցների նկատմամբ՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի այցի դեմ բողոքող ցուցարարներին ծեծի ենթարկելու համար: Այս մասին հաղորդում է Associated Press-ը: 2017թ. մայիսին Թուրքիայի նախագահի՝ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ բախում էր տեղի ունեցել ցուցարարների և նրա թիկնապահների միջև: Տեսանյութում երևում էր, որ

Նաիրիտ գործարանում հրդեհի օջախները սպառված են

Օգոստոսի 30-ի, ժամը 09:30-ի դրությամբ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տարածքում առկա 4 տարողություններում հրդեհի օջախները սպառված են: Դրանցից դեռևս արձակվում է բարձր ջերմություն: Ստեղծվել է ավտոմատ համակարգ՝ մշտական հովացում ապահովելու համար: Իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է: Տեղում հերթապահություն է իրականացնում երկու մարտական հաշվարկ: ՀՀ ԱԻՆ

Կարելի է ապացուցված համարել, որ այս տարվա ընտրությունների ժամանակ Հայաստանում աստղաբաշխական գումարներ են ծախսվել. «Հայկական ժամանակ»

Ու սա է միակ պատճառը, որ մարտին ու մայիսին մասնավոր տրանսֆերտների ծավալը այսպիսի աճ է ունեցել անցած տարվա նույն ամիսների համեմատ։

Ում ձեռքն է գնացել կրակել Նժդեհի կիսանդրու վրա

Հայ ժողովրդի երեւելիներից մեկի՝ Գարեգին Նժդեհի բրոնզաձույլ կիսանդրին տեղադրված է Սյունիքի մարզի Խուստուփ լեռան գագաթին՝ 3100 մետր բարձրության վրա: Այդ տարածքում ազատամարտիկ, ալպինիստ Վլադիմիր Բադալյանն իր միջոցներով տարիներ շարունակ կատարել է վերականգնման եւ բարեկարգման աշխատանքներ, քանի որ, ըստ նրա, կիսանդրին գտնվում էր անմխիթար վիճակում: Օրեր առաջ նա կիսանդրին (կիսանդրու հեղինակը Գեւորգ Գեւորգյանն է-Ռ.Մ.) հայտնաբերել էր

«Նաիրիտի» «ներքին պայթյունավտանգ հրդեհը», ասենք՝ աղետը, փաստացի միշտ էլ առկա է եղել. «Հրապարակ»

«Նաիրիտ» գործարանում բռնկված մեծ հրդեհը, դրա մեկուսացման ողջ գործընթացը, ապա պատճառների բացահայտումը, վնասի չափը, օդի մեջ արտանետվող ծխաքուլայի բաղադրությունը, վտանգավորության աստիճանը, հաջորդիվ նոր հրդեհավտանգ իրավիճակների հավանականությունը. ահա, սրանք հույժ կարեւոր հարցեր են, որոնց պատասխանները չպետք է ուշանան։ Ինչպես գիտենք, առավելապես վերջին շրջանում «Նաիրիտը» հայտնվել է կոլապսի մեջ, տարիներ ի վեր գործարանի աշխատակիցները չեն վարձատրվել, հինգշաբթի

Հյուսթոնի հայ համայնքը հայտնվել է Հարվի ծովամրրկի կիզակետում (Տեսանյութ). «Ամերիկայի Ձայն»

«Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում Հյուսթոնի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ Արեգ Սահակյանը պատմում է քաղաքում տիրող ներկայիս իրավիճակի և իրադարձությունների սպասվող ընթացքի մասին:

ԱՍԵԿՈՍԵ  

Երջանիկ զույգերը սովորաբար հիմար են լինում: Նրանց միջեւ բացառիկ ներդաշնակություն կա: ԱՆԴՐԵՅ ՄԱԿԱՐԵՎԻՉ

Գտնել ամեն ինչի եւ բոլորի կապը

Փիլիսոփա եւ արվեստի տեսաբան Բորիս Գրոյսի կարծիքով՝ միայն առաջին հայացքից է թվում, որ Ֆեյսբուքը նպաստում է գաղափարների ազատ շրջանառությանը: Իրականում սոցիալական ցանցերը, ճիշտ հակառակը, սահմանափակում են շփումը որոշակի սկզբունքով ընտրված մարդկանց շրջանակով: Եվ իրոք, արդյոք դուք չե՞ք նկատել, որ ձեր գրառումներն ու հղումները գրեթե միշտ մեկնաբանում են նույն մարդիկ: Նրանց թիվը մի քանի տասնյակը չի

Հայկական շոուբիզնեսի ամենաթանկ արտիստները՝ Մարտուն Գրիգորյանի որդու հարսանիքին (Ֆոտոշարք)

Այսօր Գյումրու «Իմպերիալ» ռեստորանում Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ավագ որդու՝ 18-ամյա Կամոյի հարսանիքին, որին մասնակցել է նաև երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, հրավիրված են եղել հայկական շոուբիզնեսի ամենաթանկ արտիստները՝ Լիլիթ Հովհաննիսյանը, Վաչե Ամարյանը, Սարոն, ամերիկաբնակ գյումրեցի, ժողովրդական երգիչ Հովհաննես Շահբազյանը, «Բելլաջիո» համույթը,  հարսանիքը վարել են  Կարեն Քոչարյանն ու «32 ատամ»-ի Վահագն Գրիգորյանը։ Այս մասին

Դանակը պահելով երիտասարդ կնոջ կոկորդի մոտ` պահանջել է ներս հրավիրել 5 քաղաքացիների և փաստաբանի

Հարուցվել է քրեական գործ՝ զենքի գործադրմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով պատանդ վերցնելու դեպքի առթիվ

Պատանդի վիճակը գնահատվում է միջին ծանրության. ՀՀ առողջապահության նախարարութուն

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած արտառոց դեպքի կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել ձախ ուսագոտու շրջանի հրազենային վիրավորմամբ տղամարդ, ում կյանքը, չնայած բուժանձնակազմի ջանքերին, փրկել չի հաջողվել: Նույն ժամանակահատվածում,բժշկական կենտրոն է տեղափոխվել կին` բազմակի կապտուկներով և բազմակի

Ադրբեջանը ճնշել է Բուլղարիային՝ ահաբեկիչներին զենքի առաքումները բացահայտած լրագրողին աշխատանքից ազատելու համար

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Անցյալ ամիս ես գրել էի բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիևայի բացահայտումների մասին՝ Ադրբեջանի Silk Way պետական ավիաընկերությունը դիվանագիտական չվերթների քողի տակ վերջին երեք տարիների ընթացքում 350 թռիչք է իրականացրել՝ ծանր զենքեր և զինամթերք առաքելով ահաբեկչական խմբավորումներին Սիրիայում և բազմաթիվ այլ երկրներում: Օգոստոսի 24-ին Դիլյանան իր թվիթերյան էջում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031