Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանի պահանջն ու դիտողությունները՝ դպրոցի տնօրեններին

Քաղաքապետը նաեւ ասաց, որ դպրոցների խորհուրդները ձեւական են, նա հորդորեց, որ դպրոցների տնօրենները խիստ լինեն: Նաեւ ասաց, որ այդ խորհուրդները պետք է թափանցիկ գործեն:

Ո՞ւմ դեմ է կռվելու 102-րդ ռազմաբազան (անիմացիոն տեսանյութ)

Ինչպես հայտնի է, 1995 թվականից Հայաստանում տեղակայված է ռուսաստանյան 102-րդ ռազմաբազան, որի կազմի մեջ մտնում է նաև Էրեբունի օդակայանի ավիաբազան: Այդուհանդերձ, Ռուսաստանը զենքեր ու զինամթերք է մատակարարում մեր հարևաններից թե Ադրբեջանին, թե Թուրքիային և թե անգամ Իրանին: Տեսանյութում փորձել ենք հասկանալ, թե ի՞նչ նպատակներ են հետապնդում Հայաստանում տեղակայված ռուսաստանյան զորքերը և ո՞ւմ դեմ կարող են

Տարոն Մարգարյանը խիստ զգուշացրեց դպրոցի տնօրեններին՝ «Օգնիր դպրոցիդ» ծրագրով ծնողներից փող ուզելու համար

Քաղաքապետը հիշեցրեց, թե ումից եւ որ դեպքում պետք է «Օգնիր դպրոցիդ» ծրագրով աջակցություն խնդրել. «Նպատակը պարզ էր եւ նպատակը պետք է տանել մինչեւ վերջ: Եթե դպրոցում չկան ծնողներ կամ աշակերտներ, որոնք հաջողությունների են հասել, ուրեմն պետք չի էդ դպրոցում «Օգնիր դպրոցիդ» ծրագիր իրականացնել: Ուրեմն էդ դպրոցը թող հետեւություններ անի՝ ինչի համար իր աշակերտները հաջողության չեն հասել կամ չեն ուզում օգնել այդ դպրոցին»:

Դպրոցի տնօրենը վստահեցնում է, որ ինքն ու իր ուսուցիչները ՀՀԿ-ական են դարձել՝ նժդեհյան գաղափարախոսությունից դրդված

Չարենցի անվան դպրոցի տնօրենն ասաց՝ «Իսկ դուք գիտեք, որ նժդեհյան գաղափարախոսությունը ազգի զարգացման, ազգի ծաղկման շատ կարեւոր պայման է: Ես հայ եմ, սիրում եմ իմ հայ ազգին, ամեն ինչ պատրաստ եմ անել նրա համար, իսկ թե կոնկրետ որ կուսակցությունն իմ կողքին կկանգնի՝ իրականացնելու իմ բոլոր ցանկությունները, ես բնականաբար այդ կուսակցության շարքերում եմ»:

Կիևում առևանգել են «Առաջին ալիքի» թղթակից Աննա Կուրբատովային

նրան մեղադրում են հակաուկրաինական քարոզչության, հասարակական կարևորություն ունեցող տեղեկատվությունը շահարկելու, ինչպես նաև «իրադարձությունների միտումնավոր շարադրման», ինչպես նաև Ուկրաինայի անկախության օրվա առիթով անցկացված շքերթը «միտումնավոր սյուժեով» մատուցելու մեջ:

Շիրակցի պաշտոնյաները շատ խառն են․վարչապետի այցին ընդառաջ գրում ու ջնջում են

Սեպտեմբերի 1-ին աշխատանքային այցով Գյումրի է ժամանելու ՀՀ կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը։ Սպասվածին հակառակ՝ այս անգամ նրա այցը ոչ թե Գյումրու պատմական կենտրոնը տուրիստական գոտու վերածելու ծրագրի հետ է կապված, այլ պետական ծրագրերի իրականացման։ Կարեն Կարապետյանը գալիս է տեսնելու, թե ինչպես են իրականացրել պետական ծրագրերը, եթե նորմալ իրականացվել են՝ լավ, եթե՝ ոչ, պարտադիր պիտի մատնանշեն

Արտգործնախարար Ցրնադակն ընդգծել է, որ Բոսնիա և Հերցեգովինան կարևորում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն ու աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակին: Հանրապետության Նախագահը, ողջունելով հյուրին մեր երկրում և նշելով, որ սա Բոսնիա և Հերցեգովինայից բարձրաստիճան առաջին այցն է Հայաստան, այն լավ առիթ է համարել անդրադառնալու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու արդյունավետ համագործակցության ձևավորմանը: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նման փոխայցերը հնարավորություն

Արմեն Ամիրյանը՝ կինոգործիչներին. Մեր կինոն զարգացնելու քաղաքական որոշումը կա… , ուրեմն, եկեք միասին իրագործենք

Այս օրենքն ի՞նչ է տալու հայկական կինոյին. սա էր օգոստոսի 29-ի երեկոյան ամենահաճախն ու ամենաբարձրը հնչող հարցը Հայաստանի մշակույթի նախարարության խորհրդակցությունների սենյակում։ Հայաստանի կինոգործիչները հրավիրված էին կինոյի դաշտը կարգավորող օրենքի նախագծի նախնական տարբերակին առայժմ ծանոթանալու ( մեկ շաբաթում նրանք պետք է ներկայացնեն իրենց գրավոր առաջարկությունները, իսկ օրենքը պետք է ընդունվի մինչև տարեվերջ)։ «Օրենքն ինչ է

«Երբ որ ես բաց արեցի ֆեյսբուքյան էջը, նկարիս տակ գրված էր՝ աղբ, ես աղբ չեմ». Չարենցի անվան դպրոցի տնօրեն (Տեսանյութ)

Ըստ դպրոցի տնօրենի, Դանիել Իոաննիսյանը խախտել է բարոյական նորմերը. «Երբ որ ինքը հայտարարությունը տեղադրեց ֆեյսբուքյան ցանցում, հաջորդ օրը ես բացեցի եւ քիչ էր մնում ուղղակի հիասթափություն ապրեի մեր հասարակությունից, այդ արձագանքներից: Ես ցավ զգացի, որ գուցե այդ արձագանքողներից մեկը լիներ իմ դպրոցի աշակերտը: Ուրեմն մեր հասարակությունը դեգրադացվում է»:

«Դեսպանատունն այդպես է գտել, մենք ի՞նչ անենք». փաստաբանը՝ ՊՊԾ գունդը գրավածներին ԱՄՆ մուտքի վիզա չտալու մասին

Եթե անգամ ԱՄՆ դեսպանատունը Կարո Եղնուկյանի առնչությամբ որեւէ որոշում կայացնի, դա կլինի անմեղության կանխավարկածի խախտում

Ապամոնտաժվելու է Թատերական ինստիտուտի քոլեջի մասնաշենքը

«Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի» շենքի ապամոնտաժման հարց գոյություն չունի: Թատերականը ինչպես կա, այնպես էլ մնալու է: Ապամոնտաժվելու է ինստիտուտի քոլեջի մասնաշենքը, որի տեղում մասնավոր ներդրումների հաշվին կառուցվելու է Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնի շենքը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Հրաչիկ Միրզոյան. «Նաիրիտի» հրդեհից հետո 2 կարեւոր նյութի փորձաքննություն չեն կատարել»

Մասնագետները գնահատում են «Նաիրիտի» հրդեհի մարման եւ արտակարգ իրավիճակներում պետական օղակների աշխատանքները

Նախարարը հույս հայտնեց` Հայաստանում ապագայում տեսնել նաև ամերիկյան ընկերությունների գիտահետազոտական լաբորատորիաներ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն օգոստոսի 30-ին ընդունեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Ողջունելով հյուրին` նախարարը շնորհակալություն հայտնեց համագործակցության համար: «Ուրախ եմ ողջունելու Ձեզ մեր նախարարությունում: Հայ-ամերիկյան գործակցության բավական հաջող փորձ ունենք հատկապես ՏՏ ոլորտում, ուրախալի է տեսնել ամերիկյան մեծ ու փոքր ընկերությունների ներկայացուցչությունները Հայաստանում, ինչպես նաև հայկական

Հանրային պաշտպաններ. Կոչ ենք անում Վարդգես Գասպարիին զերծ մնալ հանրային պաշտպաններին վարկաբեկող հայտարարություններ և գործողություններ կատարելուց

Տեղեկացել ենք, որ Վարդգես Գասպարին այցելել է հանրային պաշտպան Մարինե Թովմասյանի բնակության վայր և բողոքի ակցիա է իրականացրել իր ձեռքին ունենալով Մարինե Թովմասյանի լուսանկարը: Ըստ Գասպարիի, նա ցանկանում է այնպես անել, որպեսզի Մարինե Թովմասյանը չպաշտպանի Ժիրայր Սեֆիլյանին: Հանրային պաշտպաններս Վարդգես Գասպարիի այս գործողությունն ուղղակիորեն գնահատում ենք, որպես ապօրինի միջամտություն Մարինե Թովմասյանի փաստաբանական գործունեությանը: Հանրային պաշտպանները

Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Նիստի սկզբում ընդգծելով, որ այսօրվանից մեկնարկում է սահմանադրական փոփոխություններով պայմանավորված կարևորագույն օրինագծերի քննարկումների շարքը, Նախագահը նշել է, որ օրակարգում ներառված նախագծերում դեռևս շատ

Ամփոփվեցին ՀՀ նախագահի մրցանակի համար «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի արդյունքները

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում կայացավ ՀՀ նախագահի մրցանակի համար «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի հաղթողների ու մրցանակակիրների պարգևատրությունը: Մասնակիցները մրցել են շախմատ, սեղանի թենիս, դարթս, բազկամարտ, շաշկի, եռամարտ և բասկետբոլ մարզաձևերում: Ընդհանուր թիմային հաշվարկով հաղթել է Լոռու մարզը, երկրորդը Երևան քաղաքն է, երրորդը՝ Գեղարքունիքի մարզը: Ըստ մրցաձեւերի բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվեցին ՀՀ նախագահի վկայագրերով և

«Լենինգրադյան փողոցը պետք է վերանվանվի Սանկտ-Պետերբուրգի փողոց». Լավրենտի Միրզոյան

«Այսօր ամեն ինչ ուզում են անվանափոխել. Ի՞նչ է, նոր Երևան ենք կառուցելո՞ւ». լեզվաբան

«Նա պետք է լքեր դատարանի դահլիճը». «Սասնա ծռերի» պաշտպանը՝ գործընկերոջ վարքագծի մասին (Տեսանյութ)

«Ստացվում է, որ հանրային պաշտպանները գալու են նստեն դահլիճում, իրենց աշխատանքը չկատարեն, բայց վարձատրվեն»,-ասում է Լուսինե Սահակյանը

Հայկական վարորդական վկայականների հարցով համաձայնություն է ձեռք բերվել. վարչապետի խոսնակ. armtimes.com

Ռուսաստանի տարածքում հայկական վարորդական իրավունքի վկայականների հարցով ռուսական կողմի հետ համաձայնություն է ձեռք բերվել: Այս մասին armtimes.com-ի հարցին ի պատասխան հայտնեց վարչապետ Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը: Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին Աստանայում տեղի ունեցած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում անդրադարձ էր կատարվել ԵԱՏՄ անդամ երկրների վարորդական իրավունքի վկայականների փոխադարձ ճանաչման հարցին: Մինչ այդ, սակայն ՌԴ-ում

«էդ թեստը գրելով՝ ուսուցիչ չի կարելի ընտրել». ԿԳ նախարարն առաջարկում է, որ դպրոցի տնօրենն ընտրի ուսուցիչ՝ իր ձեւով

Լեւոն Մկրտչյանի խոսքերով՝ «Իմ անձնական դիրքորոշումն է՝ վստահենք տնօրենին, տնօրենը թող ուսուցչին ընտրի, նշանակի, իրենից էլ պահանջենք, որովհետեւ այսօր տնօրենն ասում է՝ ես որակի համար պատասխան չեմ տալիս, որովհետեւ ինքը թեստը գրում է, գալիս է»:

Դավիթ Խաժակյանը նշել է, որ խմբակցությունը պատրաստակամ է նպաստել Ստեփանակերտի և Երևանի միջև արդյունավետ համագործակցությանը և փորձի փոխանակմանը

Օգոստոսի 29-ին Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամները պաշտոնական այցով գտնվել են ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, հանդիպել քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի և քաղաքի ավագանու հետ։ Հանդիպման օրակարգում քննարկվել են քաղաքային հիմնախնդիրներին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ աղբահանության, շինարարության և բարեկարգման, կրթության, ճանապարհաշինության, բնակարանային ֆոնդի, տուրիզմի զարգացման սահմանափակ կարողություն ունեցող անձանց համար քաղաքի մատչելիության վերաբերյալ։ Մանրամասն քննարկվել են հանրային

«Արցախը երբեք չի եղել Մուսավաթական Ադրբեջանի մաս, հետևաբար չի կարող լինել այսօրվա Ադրբեջանի մաս». Էդիկ Մինասյան

Պատմաբանը ներկայացնում է այն իրավական և պատմական նախադրյալները, որոնք ստեղծվել էին Արցախի անկախության համար

Թմրամիջոցները մայր բուհի ինչի՞ն են պետք

ԵՊՀ հիմնադրամին թմրամիջոցներ ներմուծելու լիցենզիա կտան

Դպրոցի տնօրենը դիտողություն արեց, իսկ նախարարի պատասխանը բուռն ծափերի արժանացավ

Լեւոն Մկրտչյանը հայտարարեց, որ դեմ է ժամկետներին, որ սահմանվել են միջին մասնագիտական կրթության համար. «Հիմա ես ինչպե՞ս ասեմ Բակունցն ավարտած 52 տարեկան 25 տարի մանկավարժական ստաժ ունեցող մարդուն, որն ամենալավ դասղեկներից մեկն է, ասեմ՝ գիտես, պիտի գնաս հեռակայում, Մանկավարժականում անպայման մի հատ թղթի կտորը ստանաս, ինքը իր գիտելիքով արդեն ավարտել է»:

Սեպտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը

Ամռան ավարտը կլիմայական բնութագրմամբ համարվում է այն ժամանակը, երբ օդի օրական միջին ջերմաստիճանն իջնում է 150C ցածր: Հանրապետությունում այդ անցումը տեղի է ունենում երեք ամսվա ընթացքում՝ հուլիսի առաջին օրերից (բարձր լեռնային գոտիներում) մինչև հոկտեմբերի երրորդ տասնօրյակը (Արարատյան հովտում, Սյունիքի և Տավուշի ցածրադիր մասերում): Այնպես որ, տաք շրջաններում սեպտեմբերին դեռևս շարունակվում է եղանակային պայմանների ամառային ռեժիմը,

Ի՞նչ խոստովանեց «Սասնա ծռերի» նոր հանրային պաշտպանը (Տեսանյութ)

Խնդիրն այն է, որ ամբաստանյալները հրաժարվեցին հանրային պաշտպանից, իսկ նման դեպքերում նախորդ նիստերում պաշտպանները լքում էին նիստերի դահլիճը

«Սևան» ազգային պարկի տարածքում մարվել են օգոստոսի 29-ին բռնկված հրդեհի օջախները

ՀՀ բնապահպանության նախարարության  բնության հատուկ  պահպանվող  տարածքներում շարունակվում են իրականացվել խիստ հսկողություն և հակահրդեհային միջոցառումներ: Օգոստոսի 29-ին «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում արձանագրվել է հրդեհի բռնկման երկու դեպք. Ժամը 16:00-ի սահմաններում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Արևիկի մասնաճյուղի Փամբակ տեղամասում անհայտ պատճառով հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում այրվել է մոտավորապես 5 հա չոր տարածք: Ժամը 20:00-ի

«Մի երեխա չի կարողանում պարի, պարտադիր դնում ենք, ստիպել դպրոցներին, իհարկե, ճիշտ չէ». Լեւոն Մկրտչյան

Նախարարն ասաց, որ եթե կարողանան ֆինանսավորում գտնել եւ այնպես անել, որ Հայաստանի յուրաքանչյուր ուսուցչին ապահովել պլանշետով եւ էլեկտրոնային դասամատյաններ կարողանան վարել, խնդիրները մեխանիկորեն կլուծվեն: Լեւոն Մկրտչյանն ասաց, որ մասնավոր հատվածի հետ հիմա բանակցությունների մեջ են:

Չելյաբինսկում հայ գործարար է սպանվել` Մագնիտոգորսկի հայ համայնքի ղեկավարներից

Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի Մագնիտոգորսկ քաղաքում սպանվել է ձեռնարկատեր Կամո Հարությունյանը: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Շիշակովին: Նրա խոսքով՝ երեկ երեկոյան Շինարարների փողոցի տներից մեկի մոտ հայտնաբերվել է 36-ամյա գործարարի մարմինը՝ հրազենային վիրավորումով: «Այժմ պարզվում է կասկածյալի ինքնությունը և ակտիվ որոնումներ են կատարվում նրան գտնելու համար»,- ասել է Շիշակովը՝ հավելելով, որ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031