Օրվա լրահոսը

Արթուր Պետրոսյան. «Այն ֆուտբոլիստը, ով չի ուզում խաղալ ազգային հավաքականում, արժանի չէ հավաքականին». ffa.am

Օրեր առաջ Գյումրիի «Շիրակի» դարպասապահ Անատոլի Այվազովը հայտարարել էր, որ այս պահին չի ցանկանում հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում: Քանի որ ինչպես երկրպագուների, այնպես էլ լրագրողների և, առհասարակ, ֆուտբոլային հասարակության մեջ այս նորությունը տարաբնույթ քննարկումների առարկա դարձավ, հավաքականի՝ այսօր տեղի ունեցած մարզումից հետո ՀՖՖ պաշտոնական կայքը հարցազրույց ունեցավ Արթուր Պետրոսյանի հետ՝ փորձելով պարզել նրա տեսակետը

2 զոհ եւ 4 վիրավոր երթուղային «Գազելի եւ «Օպելի» բախումից

Ռուս կին զոհվել է, 14-ամյա տղան՝ վիրավորվել

«Տենց զզվանքով մի նայեք ինձ». սպանության մեջ մեղադրվողի պաշտպանը՝ դատավորին

Աննա Դանիբեկյանը սանկցիայի ենթարկեց փաստաբանին՝ նախազգուշացման տեսքով, ինչից հետո Լիպարիտ Սիմոնյանը դատավորի ինքնաբացարկի միջնորդություն հայտնեց

Թուրքիային C-400-ների մատակարարման գործարքը «հասունացած» է. Դմիտրի Շուգաև

Թուրքիային C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման գործարքը «հասունացած է», բայց կան որոշ նրբություններ: Այս մասին «Կոմերսանտի» հետ զրույցում ասել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը: «Այդ հարցը գործնականում «հասունացած է», բայց խոսքը ոչ թե հրաձգային զենքի մասին է, այլ լուրջ համակարգի, ուստի կան որոշ նրբություններ: Ես մեծ հույսեր ունեմ, որ շուտով դրական

Ամերիկացիների «անտեսված» հայտարարությունները

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ անցած շաբաթ արված հայտարարություններն արդեն հասցրել են արժանանալ մեկնաբանությունների, այն էլ լայն դիապազոնով՝ սկսած նրանից, որ ռուսական ԶԼՄ-ներով «ասածի համար պատասխան» պահանջեցին դեսպանից, վերջացրած նրանով, որ «ոչ մի նոր բան էլ չկա», եւ դրանով սահմանափակվեցին: Հայտարարություններով հանդես եկան Հայաստանի եւ Արցախի արտգործնախարարներ

Ինչու է պատանդառուն վնասազերծվել. պարզաբանում է ոստիկանությունը (Տեսանյութ)

ՀՀ ոստիկանության տեղեկատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պատանդ վերցրած անձի հետ բանակցություններ սկսվեցին: Երբ ավելի քան մեկ ժամ տևած բանակցություններից ակնհայտ դարձավ, որ նա փոխզիջման չի գնում և պատանդի կյանքին վտանգ է սպառնում ու այլ միջոցներով հնարավոր չէ այդ վտանգը չեզոքացնել, պատանդառուն վնասազերծվեց: Պարզվել է, որ պատանդ վերցնողը 1986 թվականին

Ապրիլյան պատերազմից հետո Թալիշը վերականգնվում է. Amnesty Press-ի լրագրողը շրջել է Արցախում

Գրունտային ճանապարհը լի է փոսերով, իսկ ճանապարհի մի կողմում 3 մետր բարձրությամբ պատ է, որը նպատակ ունի մեզ՝ մեքենայում գտնվողներիս, պաշտպանել կրակից կամ հրետակոծությունից: Պատից այն կողմ ընկած կանաչ տարածքն արդեն Ադրբեջանն է, որի բանակը գիշեր ու ցերեկ հերթապահում է սահմանին, Amnesty International իրավապաշտպան կազմակերպության թերթում գրում է Իզաբելլա Ռոզենգրենը, որը եղել է Արցախում, շփվել

Հայաստանը Վրաստանում կմասնակցի անցկացվող Agile Spirit 2017 զորավարժություններին

Ախալցխայի մոտ՝ Օրֆոլո ռազմական զորավարժարանում սեպտեմբերի 3-ին կսկսվեն ԱՄՆ-ի և Վրաստանի կողմից կազմակերպվող Agile Spirit 2017 ռազմական զորավարժությունները: Ինչպես հաղորդում է civil.ge կայքը՝ վկայակոչելով Վրաստանի պաշտպանության նախարարությանը, զորավարժություններին կմասնակցեն Վրաստանը, Հայաստանը, Ուկրաինան, Բուլղարիան, Լատվիան, Ռումինիան: Զորավարժությունները կներառեն դաշտային և շտաբային փուլեր. դրանց նպատակն է ընդլայնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի կազմում, ինչպես նաև փոխգործակցությունն ԱՄՆ-ի

Վիգեն Սարգսյանն ընդունել է Կանադայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների և «One Free World» կազմակերպության ղեկավարին

Օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ճանաչողական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Կանադայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների և «One Free World» կազմակերպության ղեկավար Մաջեթ Էլ Շաֆիին: Հանդիպման ընթացքում քննարկված հարցերի շրջագծում անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրին և Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերին: Վիգեն Սարգսյանը հյուրերին է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության նախապատմությունը, կարգավորման գործընթացը

Հրանուշ Հակոբյանն ընդունել է «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակներում Հայաստան ժամանած Կանադայի հայ համայնքի 30 ներկայացուցիչներին

Օգոստոսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակներում Հայաստան ժամանած Կանադայի հայ համայնքի 30 ներկայացուցիչներին՝ «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանի գլխավորությամբ: Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ Սփյուռքի նախարարը կարևորեց  Կանադայի հայ համայնքի համագործակցությունը նախարարության հետ, ինչի արդյունքում համայնքը շարունակաբար իր աջակցությունն է ցուցաբերում Արցախի Հանրապետության թե՛ Պաշտպանության բանակին,

Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 29-ին հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի հետ: Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ը օժանդակություն կցուցաբերի բնապահպանության նախարարությանը և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցներին

Հաջորդ շաբաթ Հայաստան կժամանի ԱՄՆ անտառային ծառայության «Այրված տարածքների արտակարգ իրավիճակների վերականգնման» թիմը

ՃՈ տեսուչը խոշոր չափերով կաշառք է պահանջել և ստացել ԻԻՀ քաղաքացուց

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ֆ. Հ.-ի հաղորդման և ՀՀ ոստիկանությունից ստացված նյութերի հիման վրա: Այսպես, Ֆ. Հ.-ն ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում հաղորդում, ապա` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ցուցմունք է տվել, որ 2017թ.-ի օգոստոսի 27-ին` Երևան քաղաքի Աճառյան փողոցում, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցը կանգնեցրել է

Հարուցվել է քրեական գործ՝ 13-ամյա տղայի մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անչափահաս տղայի մահվան պատճառ հանդիսացած վրաերթի դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 2017թ. օգոստոսի 29-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Արմավիրի մարզում «Беларус» մակնիշի առանց պետական համարանիշի տրակտորը Վանանդ գյուղի դաշտամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակչին՝ ծնված 2004թ.: Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ

Հովհաննես Բաչկովն աշխարհի առաջնության առնվազն բրոնզե մեդալ ապահովեց

Գերմանիայում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն այսօր երկրորդ մենամարտում պարտության մատնեց մոնղոլ Չինզորիգ Բաատարշուխին ու մտավ կիսաեզրափակիչ: Մեր բռնցքամարտիկն ապահովեց աշխարհի առաջնության առնվազն բրոնզե մեդալ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Դպրոցի խնդիրները լուծելու են, որպեսզի դպրոցի ու ուսուցչի հեղինակությունը բարձրանա. (Տեսանյութ)

Ուսուցչի սոցիալական վիճակը բարելավելով նրա հեղինակությունը կբարձրանա

Արա Բաբլոյանն ընդունել է Յուրի Խաչատուրովին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն օգոստոսի 29-ին ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ով պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում: Գլխավոր քարտուղարը Հայաստան է այցելել ՀԱՊԿ անդամ պետություններ այցելության շրջանակում՝ նպատակ ունենալով այցի ընթացքում քննարկել այս տարվա աշնանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝  Մինսկում կայանալիք վեհաժողովի նախապատրաստմանը  վերաբերող հարցերը:

Հյուրանոցի նկուղային հարկից գողացել են քաղաքացու հեծանիվը և անձնագիրը (Տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում գործող հյուրանոցներից մեկի նկուղային հարկից հեծանիվ և անձնագիր գողացած անձի ինքնությունը: Նախնական տվյալներով՝ 2017թ. օգոստոսի 15-ին՝ժամը 03:50-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ դուռը բացելու միջոցով մուտք է գործել Երևանի Կենտրոն

Հայկարամ Մխիթարյանը նոր պաշտոն ստացավ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կատարված կադրային փոփոխությունների արդյունքում՝ ՀՀ ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ:  

Հարկայինը ներխուժել է «Անտարեսի» տպարան. ՊԵԿ-ը հերքում է (Տեսանյութ)

 «Ա1+».  »Շենգավիթի հարկային տեսչության աշխատակիցներն այսօր առավոտյան փորձել են ներխուժել «Անտարես» հրատարակչության տպարանի պահեստ: «Ուզում ենք տեսնել ում տարածքն է»,-ասել են նրանք: Տպարանի տնօրեն Թամարա Զաքարյանը չի թույլատրել, որպեսզի հարկային օպերլիազորները մտնեն պահեստ: Դա չի ընկճել ՊԵԿ աշխատակիցներին: Նրանք մտել են արտադրամաս եւ շարունակել զննել տարածքը: «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն անձամբ է հեռախոսազանգով նրանց

13 դպրոց կփակվի. ի՞նչ կլինի ուսուցիչների ճակատագիրը

ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը վստահեցնում է, որ այդ ուսուցիչների համար իրենք փորձում են աշխատատեղ ապահովել

Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսը Հայաստանի ԱԳ նախարարին հանձնեց իր հյուպատոսական հավաստագիրը

Օգոստոսի 29-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին և Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Կոպնինին։ Նախարար Նալբանդյանը, շնորհավորելով Ալեքսանդր Կոպնինին գլխավոր հյուպատոսի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հույս հայտնեց, որ նա իր նպաստը կբերի հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների առավել զարգացման գործում և հաջողություն մաղթեց իր առաքելության մեջ։ Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Ալեքսանդր Կոպնինը վստահեցրեց,

Թե ի՞նչ հիվանդությամբ էին վարակված Դեբեդ եւ Դսեղ համայնքների կենդանիները, մինչ օրս չի պարզվել

Լոռու մարզի Դեբեդ եւ Դսեղ համայնքներում խոշոր եղջերավոր կենդանիների շրջանում տարածվել էր զանգվածային հիվանդություն: Համայնքների ղեկավարներն ու բնակիչները նշում էին, որ կենդանիները վարակված են դաբաղ կոչվող հիվանդությամբ: Մինչդեռ ՍԱՊԾ-ն հերքում էր, որ նման հիվանդություն չկա: Ասելով, որ իրենց ոչ ոք չի դիմել եւ որ իրենք նմուշառում չեն իրականացրել, հիվանդությունը բացահայտելու համար: Թե կենդանիների մոտ ի՞նչ

«Նաիրիտի» հրդեհի վերաբերյալ նյութերը ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժին

Օգոստոսի 28-ին, ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտա 70 հասցեում գտնվող «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տարածքում հրդեհ է բռնկվել: Հրդեհի հետևանքով  այրվել են պահեստարաններում պահեստավորված նյութերը, ջերմահարվել բետոնե տարողությունները և այրվել հարակից խոտածածկ տարածքները: Հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ հաջողվել է կարճ ժամանակահատվածում հրդեհը տեղայնացնել է և կանխել դրա տարածումը գործարանի տարածքում: Օգոստոսի 29-ին,

Երրորդմասցի Լյովիկի գործով վկան հայտարարեց, որ ոստիկանները իրեն ստորագրել են տվել մի բան, որն ինքը չի կարդացել (Տեսանյութ)

Դատարանում գործի նյութերում ցույց տվեցին այն փաստաթղթերը, որի տակ կար Մայիս Բեգոյանի ստորագրությունը եւ խնդրեցին հաստատել՝ ի՞ր ստորագրությունն է: Վկան պնդեց, որ թղթերի տակի ստորագրությունների մի մասն իրենը չի, ավելին՝ մանրամասն նկարագրեց, թե ինչպես է ինքը ստորագրում՝ «Մ եմ գրում, ա, յ, հետո գիծ եմ քաշում, «ս» եմ գրում: Այ էդ ա իմ ստորագրությունը՝ Մայիս»:

Հակոբ Սերոբյանը խոսեց մարմնամարզիկների առաջիկա անելիքների մասին

Մարմնամարզության Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն այսօր ամփոփեց Ունիվերսիադա-2017-ի արդյունքներն ու խոսեց առաջիկա անելիքների մասին: Մասնագետն, ընդհանուր առմամբ, գոհ է Թայվանում իր սաների մրցելույթներից, թեեւ կարելի էր ավելին անել: «Առաջիկայում մեր գլխավոր մեկնարկն աշխարհի առաջնությունն է: Մինչ այդ, սեպտեմբերին Փարիզում կմասնակցենք աշխարհի գավաթի խաղարկությանը: Թիմի կազմում Փարիզ կմեկնեն Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանն ու

«Ուզո՞ւմ եք էսօրվա պլանս տվեք՝ մնամ». Երրորդմասցի Լյովիկի գործով վկան՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանին (Տեսանյութ)

Վկան դատարանում պատմեց, որ ոստիկաններն իրեն ստորագրել են տվել մի բան, որն ինքը չի կարդացել, ասել են՝ «Բա՝ հոպար ջան, տեսնո՞ւմ ես էս զենքը, ստեղից եմ վերցնում, ստեղ մի հատ ստորագրի: Ասի՝ աչկիներս չկան, լավ չեմ տեսնում, չեմ կարող կարդալ, մատը դրեց, ասեց՝ ստեղ ստորագրի, ես էլ ստորագրել եմ»:

Երևանում բիլիարդանոցներից մեկում քաղաքացի է պատանդ վերցվել, Ոստիկանությունը ստիպված գործի դրեց դիպուկահարին. shamshyan.com

Էրեբունի վարչական շրջանում գտնվող բիլիարդանոցներից մեկում մի տղամարդ մի աղջկա է պատանդ պահել և սպառնում է, որ կսպանի նրան։ Նշված շինության ապակիներն ամբողջովին փշրված են, գույքը՝ ջարդված։ Ոստիկանները պրոֆեսիոնալ ձևով կարողացան դիպուկահարի միջոցով վիրավորել աղջկան պատանդ պահող ճիվաղին, ով տեղափոխվեց հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վնասազերծվածը քիչ առաջ «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացավ։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

«Նաիրիտի» տեխնիկական անվտանգությունը ԱԻՆ-ը պետք է ապահովեր եւ պարտավոր էր ժամանակին էթինոլ-լաքի թափոնները չեզոքացնել

Նախկինում գործարանում այդ թափոնները գազի վառարաններում էին այրում, հիմա գազամատակարարում չկա

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031