Օրվա լրահոսը

Հյուրանոցի նկուղային հարկից գողացել են քաղաքացու հեծանիվը և անձնագիրը (Տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում գործող հյուրանոցներից մեկի նկուղային հարկից հեծանիվ և անձնագիր գողացած անձի ինքնությունը: Նախնական տվյալներով՝ 2017թ. օգոստոսի 15-ին՝ժամը 03:50-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ դուռը բացելու միջոցով մուտք է գործել Երևանի Կենտրոն

Հայկարամ Մխիթարյանը նոր պաշտոն ստացավ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կատարված կադրային փոփոխությունների արդյունքում՝ ՀՀ ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ:  

Հարկայինը ներխուժել է «Անտարեսի» տպարան. ՊԵԿ-ը հերքում է (Տեսանյութ)

 «Ա1+».  »Շենգավիթի հարկային տեսչության աշխատակիցներն այսօր առավոտյան փորձել են ներխուժել «Անտարես» հրատարակչության տպարանի պահեստ: «Ուզում ենք տեսնել ում տարածքն է»,-ասել են նրանք: Տպարանի տնօրեն Թամարա Զաքարյանը չի թույլատրել, որպեսզի հարկային օպերլիազորները մտնեն պահեստ: Դա չի ընկճել ՊԵԿ աշխատակիցներին: Նրանք մտել են արտադրամաս եւ շարունակել զննել տարածքը: «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն անձամբ է հեռախոսազանգով նրանց

13 դպրոց կփակվի. ի՞նչ կլինի ուսուցիչների ճակատագիրը

ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը վստահեցնում է, որ այդ ուսուցիչների համար իրենք փորձում են աշխատատեղ ապահովել

Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսը Հայաստանի ԱԳ նախարարին հանձնեց իր հյուպատոսական հավաստագիրը

Օգոստոսի 29-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինին և Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Կոպնինին։ Նախարար Նալբանդյանը, շնորհավորելով Ալեքսանդր Կոպնինին գլխավոր հյուպատոսի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հույս հայտնեց, որ նա իր նպաստը կբերի հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների առավել զարգացման գործում և հաջողություն մաղթեց իր առաքելության մեջ։ Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Ալեքսանդր Կոպնինը վստահեցրեց,

Թե ի՞նչ հիվանդությամբ էին վարակված Դեբեդ եւ Դսեղ համայնքների կենդանիները, մինչ օրս չի պարզվել

Լոռու մարզի Դեբեդ եւ Դսեղ համայնքներում խոշոր եղջերավոր կենդանիների շրջանում տարածվել էր զանգվածային հիվանդություն: Համայնքների ղեկավարներն ու բնակիչները նշում էին, որ կենդանիները վարակված են դաբաղ կոչվող հիվանդությամբ: Մինչդեռ ՍԱՊԾ-ն հերքում էր, որ նման հիվանդություն չկա: Ասելով, որ իրենց ոչ ոք չի դիմել եւ որ իրենք նմուշառում չեն իրականացրել, հիվանդությունը բացահայտելու համար: Թե կենդանիների մոտ ի՞նչ

«Նաիրիտի» հրդեհի վերաբերյալ նյութերը ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժին

Օգոստոսի 28-ին, ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտա 70 հասցեում գտնվող «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տարածքում հրդեհ է բռնկվել: Հրդեհի հետևանքով  այրվել են պահեստարաններում պահեստավորված նյութերը, ջերմահարվել բետոնե տարողությունները և այրվել հարակից խոտածածկ տարածքները: Հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ հաջողվել է կարճ ժամանակահատվածում հրդեհը տեղայնացնել է և կանխել դրա տարածումը գործարանի տարածքում: Օգոստոսի 29-ին,

Երրորդմասցի Լյովիկի գործով վկան հայտարարեց, որ ոստիկանները իրեն ստորագրել են տվել մի բան, որն ինքը չի կարդացել (Տեսանյութ)

Դատարանում գործի նյութերում ցույց տվեցին այն փաստաթղթերը, որի տակ կար Մայիս Բեգոյանի ստորագրությունը եւ խնդրեցին հաստատել՝ ի՞ր ստորագրությունն է: Վկան պնդեց, որ թղթերի տակի ստորագրությունների մի մասն իրենը չի, ավելին՝ մանրամասն նկարագրեց, թե ինչպես է ինքը ստորագրում՝ «Մ եմ գրում, ա, յ, հետո գիծ եմ քաշում, «ս» եմ գրում: Այ էդ ա իմ ստորագրությունը՝ Մայիս»:

Հակոբ Սերոբյանը խոսեց մարմնամարզիկների առաջիկա անելիքների մասին

Մարմնամարզության Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն այսօր ամփոփեց Ունիվերսիադա-2017-ի արդյունքներն ու խոսեց առաջիկա անելիքների մասին: Մասնագետն, ընդհանուր առմամբ, գոհ է Թայվանում իր սաների մրցելույթներից, թեեւ կարելի էր ավելին անել: «Առաջիկայում մեր գլխավոր մեկնարկն աշխարհի առաջնությունն է: Մինչ այդ, սեպտեմբերին Փարիզում կմասնակցենք աշխարհի գավաթի խաղարկությանը: Թիմի կազմում Փարիզ կմեկնեն Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանն ու

«Ուզո՞ւմ եք էսօրվա պլանս տվեք՝ մնամ». Երրորդմասցի Լյովիկի գործով վկան՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանին (Տեսանյութ)

Վկան դատարանում պատմեց, որ ոստիկաններն իրեն ստորագրել են տվել մի բան, որն ինքը չի կարդացել, ասել են՝ «Բա՝ հոպար ջան, տեսնո՞ւմ ես էս զենքը, ստեղից եմ վերցնում, ստեղ մի հատ ստորագրի: Ասի՝ աչկիներս չկան, լավ չեմ տեսնում, չեմ կարող կարդալ, մատը դրեց, ասեց՝ ստեղ ստորագրի, ես էլ ստորագրել եմ»:

Երևանում բիլիարդանոցներից մեկում քաղաքացի է պատանդ վերցվել, Ոստիկանությունը ստիպված գործի դրեց դիպուկահարին. shamshyan.com

Էրեբունի վարչական շրջանում գտնվող բիլիարդանոցներից մեկում մի տղամարդ մի աղջկա է պատանդ պահել և սպառնում է, որ կսպանի նրան։ Նշված շինության ապակիներն ամբողջովին փշրված են, գույքը՝ ջարդված։ Ոստիկանները պրոֆեսիոնալ ձևով կարողացան դիպուկահարի միջոցով վիրավորել աղջկան պատանդ պահող ճիվաղին, ով տեղափոխվեց հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վնասազերծվածը քիչ առաջ «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացավ։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

«Նաիրիտի» տեխնիկական անվտանգությունը ԱԻՆ-ը պետք է ապահովեր եւ պարտավոր էր ժամանակին էթինոլ-լաքի թափոնները չեզոքացնել

Նախկինում գործարանում այդ թափոնները գազի վառարաններում էին այրում, հիմա գազամատակարարում չկա

Իսրայելի ՊՆ-ն արգելափակել է անօդաչուների մատակարարումը «կարևոր հաճախորդի», ըստ ամենայնի՝ Ադրբեջանին. newsru.co.il

Aeronautics-ի հաճախորդներից Ba վարկանիշ ունեն միայն երկու երկիր՝ Սերբիան և Ադրբեջանը, իսկ այս երկուսից միայն Ադրբեջանն է, որն իր տարածքում ունի Aeronautics-ի գործարան: Այնուամենայնիվ, կոմյունիկեում Ադրբեջանի անունն ուղղակիորեն չի հիշատակվում:

Կանադայի խորհրդարանականներն ուսումնասիրելու են ապրիլյան ագրեսիայի ընթացքում կատարված ռազմական հանցագործությունները և զեկույց պատրաստելու դրանց մասին

Օգոստոսի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կանադայի խորհրդարանական պատվիրակությանը՝ «Մեկ ազատ աշխարհ» կազմակերպության ղեկավար Մաջեդ էլ Շաֆիի գլխավորությամբ։ Ողջունելով Կանադայի խորհրդարանի պատգամավորներին նախարար Նալբանդյանը կարևորեց կանադացի խորհրդարանականների պարբերական այցելությունները և նրանց ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` կանադացի խորհրդարանականները ներկայացրեցին «Մեկ ազատ աշխարհ» կազմակերպության մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված գործունեությունը, ինչպես նաև Հայաստան

Նաիրիտի հրդեհը միտումնավոր էր. Սիլվա Ադամյան (տեսանյութ). «Ա1+»

«Նաիրիտի հետ կապված միշտ բնապահպանական խնդիրներ եղել են, դեռ խորհրդային տարիներից, ես կարծում եմ, որ շրջապատի մարդկանց գոնե պետք է տեղափոխեն,- այսօր հայտարարել է բնապահպան Սիլվա Ադամյանը։-Այսօր մենք ունենք խաբված աշխատակիցներ, կիսաթալանված գործարան»։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ  

Եվրամիության անվտանգությունն առաջիկա հարյուրամյակում հնարավոր չէ ապահովել առանց Ռուսաստանի. Եվրահանձնաժողովի նախագահ  

Ժան-Կլոդ Յունկերն առաջարկում է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ

Էթանոլի վնասները՝ ըստ Մինեսոտայի համալսարանի գիտնականների

Երեկ «Նաիրիտ» գործարանում բռնկված հրդեհից հետո Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ գործարանում այրվում է էթանոլ և այն միանգամայն անվտանգ է առողջությանը: Այս կապակցությամբ հետաքրքիր է հիշել մի քանի տարի առաջ Մինեսոտայի համալսարանի գիտնականների հետազոտության https://www.theguardian.com/environment/2009/feb/02/biofuels-health արդյունքները, ըստ որի եգիպտացորենի հիմքով բիոէթոնալն ավելի մեծ վտանգ է ներկայացնում բնապահպանությանը և մարդու առողջությանը, քան բենզինը կամ

Եվրահանձնաժողովի նախագահ. «Թուրքիան հսկայական քայլերով հեռանում է Եվրոպայից»

Եվրամիության (ԵՄ) անդամ երկրների արտգործնախարարների նիստին ելույթով հանդես եկած Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը խոսել է Թուրքիայի՝ եվրաանդամակցության շուրջ բանակցությունների մասին: Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի՝ Յունկերն ասել է, որ այժմ Թուրքիայի և ԵՄ-ի միջև բանակցությունները դադարեցված են, ստեղծված իրավիճակի պատճառով: Յունկերը ավելացրել է, որ պաշտոնական Անկարան՝ մասնավորապես Էրդողանը, ԵՄ-ի և Թուրքիայի միջև անհաջող բանակցությունների

13-ամյա տղան տրակտորից էր ընկել, հայրը արտագնա աշխատանքի է, մայրիկի ու տատիկի հետ էր ապրում. գյուղապետ

Վանանդի գյուղապետը պատմում է՝ երեխան մահացել է ճանապարհին

Անհայտ անձիք կրակել են Սյունիքում Նժդեհի կիսանդրու վրա

Օրերս անհայտ անձիք կրակել էին Սյունիքի մարզի Խուստուփ լեռան վրա տեղադրված Գարեգին Նժդեհի բրոնզաձույլ կիսանդրու վրա: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կարգադրությամբ ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որն ուսումնասիրել է հուշակոթողի և հարակից տարածքի պահպանության վիճակը, մարզպետին ներկայացրել առաջարկություններ կիսանդրու վերականգման և հարակից տարածքի պահպանության ուղղությամբ, որից անմիջապես հետո սկսվել են վերականգնման աշխատանքները: Այժմ Նժդեհի արձանն ունի

«Չի կարելի բոլորին համարել ապազգային». Լեռնիկ Ալեքսանյան

Ըստ նախկին պատգամավորի՝ այդ «ապազգային» գործիչները գաղափարին են նվիրված եղել

«Դիակն աչքիս առաջ՝ քունքը ծակված էր, արյուն էր գալիս». լարված հարցաքննություն՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով

Կինը դժգոհեց, որ ամբաստանյալների պաշտպաններն իրեն անընդհատ նույն հարցերն են տալիս, փորձում մոլորեցնել

ԱՄՆ ծրագրերին չեն մասնակցի նրանք, ովքեր գրավել են ոստիկանության շենքը, թե նրանք, ովքեր ծեծի են ենթարկել ցուցարարներին ու լրագրողներին. ԱՄՆ դեսպանատուն. «Այսօր»

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հերքում է տարածված տեղեկությունները, թե «Սասնա ծռերին» լուսաբանած լրագրողները կզրկվեն վիզա ստանալու հնարավորությունից, սակայն ընդգծում է, որ ոստիկանության շենքը գրաված անձինք, նաև ցուցարարներին ու լրագրողներին ծեծի ենթարկած անձինք կզրկվեն ամերիկյան ծրագրերին մասնակցելու հնարավորությունից: «Վիզաների առանձին գործերի մասին մենք չենք կարող խոսել, սակայն հարկ է նշել, որ դեսպանության հովանու ներքո կազմակերպվող միջոցառումների ու

Հրդեհ Հրազդանի կիրճում

Օգոստոսի 29-ին, ժամը 13:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում` «Ֆլորենս» ռեստորանի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:49-ին, մարվել՝ 14:01-ին: Այրվել է խոտածածկույթ (մոտ 600 քմ): ՀՀ ԱԻՆ

«Երբ ընտրությունից ընտրություն մենք նրա հպարտությանը հարվածում ենք, չենք կարող ակնկալել, որ նրանք մեր երեխաներին, երիտասարդներին ճիշտ կդաստիարակեն». Լեւոն Մկրտչյան

«Ցանկացած փոփոխության գնալուց առաջ պետք է հստակ ձևակերպել նպատակը. ինքնանպատակ շարժումը կործանարար է կրթության համար, քանի որ մեր համակարգում բարեփոխումների արդյունքը 5-10 տարի հետո է երևում: Մենք ուզում ենք, որ դրանք լինեն լավ մտածված, հստակ ու ժամանակի թելադրանքով»,-նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում ՀՀ Սյունիքի մարզի կրթության պատասխանատուների հետ

Սերժ Սարգսյան. «Բարեկեցության հիմքը գիտելիքն է»

Նախագահը հյուրընկալել է բարձր առաջադիմություն ցուցաբերած, ինչպես նաև միջազգային օլիմպիադաներում հաղթած դպրոցականներին և երիտասարդներին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է 2016-2017 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած` հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաև դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում 2017թ. հաջողությունների հասած՝ մայրաքաղաքի և մարզերի աշակերտներին, «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական և հայոց լեզվի «Մեղու» մրցույթների մրցանակակիրներին: Արդեն

Արա Նազարյանը նշանակվեց ԱԻՆ փոխնախարար՝ Հայկարամ Մխիթարյանի փոխարեն

ՀՀ վարչապետն այսօր ստորագրել է հետեւյալ որոշումը. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Հայկարամ Մխիթարյանին ազատել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»: Այսօր վարչապետի ստորագրած մեկ այլ որոշումն է՝ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով

Օձաբերդում արված պեղումները կարևոր տեղեկություններ են հաղորդում Սևանի ավազանում միջին երկաթի և ուշ երկաթի դարաշրջաններում ամրոցաշինության և այլ կարևոր հարցերի վերաբերյալ

Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի արևելյան բլրին գտնվող Օձաբերդ հնավայրի (պետ. ցուցիչ` 4.52.1) տարածքում այս տարի պեղումներն իրականացվել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի կողմից` ՀՀ Կրթության և գիտության նախարարության «Գիտության պետական կոմիտեի» և ՊՈԱԿ-ի միջև կնքված պայմանագրի շրջանակում: Հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանի փոխանցմամբ այս տարի աշխատանքները հիմնականում կենտրոնացվել

Պուտինը բարձր է գնահատել հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին երկու երկրների միջև Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի 20-րդ տարեդարձի կապակցությամբ: Նամակում Պուտինը հիշատակել է հայ-ռուսական հարաբերությունների հին և հարուստ պատմությունը, որի համար հիմք են ծառայել երկու երկրների միջև բարեկամության և փոխադարձ հարգանքի ամուր կապերը: «1997թ. պայմանագիրը սկիզբ դրեց Ռուսաստանի և Հայաստանի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031