Օրվա լրահոսը

«Ասենք թե հրաժարվեցինք ԵՏՄ-ից, ինչո՞վ ենք փոխարինելու, ես ուզում եմ հասկանալ». Արամ Սարգսյան

Եթե կան այդպիսի փաստարկներ՝ թող ներկայացնեն, թե չէ՝ էս ինձ դուր չի գալիս, եկեք հրաժարվենք, հո մենք մանկապարտեզո՞ւմ չենք, որ իրար հետեւից նման փոփոխություններ անենք: Ինչ վերաբերում է ԵՄ-ին, ինձնից շատ եվրոպական արժեքներով չապրեն, մենք դեռ չենք հասել այն մակարդակին, որպեսզի նրանք մեզ ընդունեն:

Արթրիտների, մաշկային հիվանդությունների, դիաթեզի ժամանակ օգտվեք այս բույսի բուժիչ ազդեցությունից

Աստղածաղկազգիների ընտանիքին պատկանող միամյա խոտաբույս է եռաբաժան կատվալեզուն, բարակ, առանցքային, բաց դեղնավուն արմատներով։ Բույսն օժտված է միզամուղ, քրտնաբեր հատկություններով, լավացնում է մարսողությունը, նյութափոխանակությունը, թողնում է հակաբորբոքային, հակաալերգիկ ազդեցություն։ Կիրառվում է դիաթեզների, ֆուրունկուլյոզի, պոդագրայի (հոդատապ) բուժման նպատակով։ Ջրաթուրմը կիրառվում է մրսածության, լյարդի եւ լեղուղիների հիվանդությունների, ռեւմատիզմի ժամանակ։ Արդյունավետ է տարաբնույթ դիաթեզների, եղնջացանի, սեբորեայի դեպքում։ Սպիրտային հանուկը խորհուրդ

Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվել է տեսնել որեւէ հանրային պաշտպանի

Նրա համար որպես հանրային պաշտպան նշանակված Մարինե Թովմասյանը կարծում է, որ այդ դեպքում չի կարող կատարել իր պարտավորությունները

Մահացել է հայտնի փաստաբան Ռուբեն Ռշտունին

Մահացել է հայտնի փաստաբան Ռուբեն Ռշտունին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը: «Մահացել է փաստաբան Ռուբեն Ռշտունին։ Ցավակցում եմ բոլոր փաստաբաններիս, նրա ընտանիքի անդամներին։ Մեզ համար օրինակ ծառայած, մեր մասնագիտությանը շունչ ու հոգի տված մեծերը գնում են, ափսոս», – գրել է նա:  

Ապրիլյան պատերազմն ու ամերիկյան դիրքորոշումը

Ադրբեջանը, վաղ թե ուշ, պետք է գիտակցի, որ միակ ճանապարհը անկախ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը ճանաչելն է

Շամիրամ գյուղում առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց. ՀՀ ոստիկանություն

Օգոստոսի լույս 25-ի գիշերը ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր և Արագածոտնի մարզային վարչությունների ծառայողները՝ համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների և ԱԱԾ աշխատակիցների հետ, իրացնելով օպերատիվ տվյալները, Արմավիրի մարզի Ջանֆիդա և Նալբանդյան գյուղերի միջնամասում հայտնաբերել ու բերման են ենթարկել ծանր հանացագործությունների մեղադրանքով հետախուզվող Թելման Քալաշյանին: Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից սգո սրահում տեղի ունեցած

Արթուր Թովմասյան. «Շնորհակալ եմ մարզչական կազմից ու Արթուր Դավթյանից»

Թայվանում ընթացող 29-րդ համաշխարհային ուսանողական խաղերում մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը օղակներ վարժությունում ոսկե մեդալ նվաճեց: Բայց դա հետաքրքիր նախապատմություն ունի: Արթուր Թովմասյանն օղակներ վարժության նախնական փուլում զբաղեցրել էր իններորդ հորիզոնականը եւ տեղ չէր գտել եզրափակիչ մտած լավագույն ութնյակում: Նա, մարմնամարզության լեզվով ասած, ոսկե պահեստային մարզիկն էր: Մեր հավաքականի մյուս անդամը՝ Արթուր Դավթյանը եզրափակչի ուղեգիր նվաճել էր

Թուրքիայում աշխատանքից հեռացնում են շուրջ 900 պետական ծառայող

Թուրքիայում գործող արտակարգ իրավիճակի շրջանակում կառավարությունը նոր դրույթ է ընդունել, որով աշխատանքից կհեռացվի ավելի քան 900 պետական ծառայող, հաղորդում է Reuters-ը: Ըստ գործակալության՝ նոր դրույթը հրապարակվել է ուրբաթ: Նշվում է, որ աշխատանքից կհեռացվեն տարբեր նախարարությունների և պետական հաստատությունների աշխատակիցներ: Բացի այդ, հրապարակվել է ևս մեկ դրույթ՝ կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լիազորությունների հետ: Ըստ

Հայտնաբերվել է Շամիրամ գյուղի սպանդի հեղինակ Թելման Քալաշյանը. shamshyan.com 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 25-ին, ՀՀ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հայտնաբերել են Շամիրամ գյուղի գերեզմանոցի հարևանությամբ գտնվող սգո սրահում օգոստոսի 1-ին սպանդ իրականացրած, այնուհետև փախուստի դիմած Թելման Վազիրի Քալաշյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ ՀՀ քր. օր. 104 հոդ. 2-րդ

Ավտոմեքենայից ծխախոտ նետողները կտուգանվեն 24 հազար դրամով. կազմվել է տուգանքների ցանկը. ՀԺ

Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը մշակել է օրենսդրական նախաձեռնությունների մի փաթեթ: Նախարարությունն առաջարկում է ընդունել «Համայնքային թափոնների կառավարման մասին» ՀՀ օրենք եւ փոփոխություններ կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում: Առաջարկվող օրենսդրական նախաձեռնության նախագծում արդեն հստակ ձեւակերպված է չսահմանված վայրում աղբ թափելու տուգանքների չափերը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դեպքում: Ստորեւ ներկայացնում ենք օրենսդրական

Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, պաշտոնեական անփութության դեպքերով հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից «Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակա-գիտական համալսարան» ՊՈԱԿ-ում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016թ. դեկտեմբերին համալսարանում անցկացված տարեկան գույքագրման արդյունքում արձանագրվել է համալսարանի աշխատակիցներին հանձնված գույքի ընդհանուր 30.209.096,9 ՀՀ դրամի չափով պակասորդ: Բացի այդ, պարզվել է, որ 2009-2015 թվականներին համալսարանի իրավասու պաշտոնատար անձինք գույքագրումներն անցկացրել, ինչպես նաև պակասորդ

ՊԵԿ. 2017 թվականի ընթացքում վերադարձվել է ավելի քան 1,5 մլրդ դրամ եկամտային հարկի գումար

Բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով 2017թ. հունվարից մինչև այսօր Պետական եկամուտների կոմիտեն ֆիզիկական անձանց վերադարձրել է ավելի քան 1,5 մլրդ դրամ եկամտային հարկի գումար: «ՀՀ պետական բյուջեից հիպոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարները տարեցտարի աճում են»,-տեղեկացրել է ՀՀ ԿԱ ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության հարկային հաշվանցումների և վերադարձման հսկողության

Ազատ ոճայիններն սկսում են պայքարը աշխարհի առաջնությունում

Փարիզում այսօր մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Առաջին օրը Հայաստանի ազգային հավաքականի հինգ ըմբիշներից պայքարի մեջ կմտնեն երեքը: Գառնիկ Բարսեղյանը (59 կգ քաշային կարգ) որակավորման փուլում կհանդիպի իսրայելցի Յուրի Հոլուբին, 61 կգ քաշային կարգում Վալոդյա Ֆրանգուլյանի առաջին մրցակիցը Ղազախստանի ներկայացուցիչ Դաուլեթ Նիյազբեկովն է, իսկ գերծանր քաշային Լեւան Բերիանիձեն պայքարը կսկսի 1/16 եզրափակչից: Նրա

Որքան ես եմ անմնացորդ սիրում Հայաստանի Հանրապետությանը ու ժողովրդին, այդքան Ռշտունի Վազգենը. Արթուր Դավթյան. «Ժողովուրդ»

Դատական համակարգում ուշագրավ զարգացումներ են սկսվել. «հին դատավորների» բոլոր այն վճիռները, որոնք տուժող կամ մեղադրող կողմի կողմից բողոքարկվում են ՀՀ վերաքննիչ դատարանում, անպայման բեկանվում են: Սա այն պատճառով, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ, 37-ամյա Վազգեն Ռշտունին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը եւ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը, որոնք մտերիմ ընկերներ են, ցանկանում են իրավապահ ողջ

Արգելոցում ծխացող օջախների թիվը նվազում է

ՀՀ Արարատի մարզում գտնվող «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում հետմարման աշխատանքները շարունակվում են: Օգոստոսի 24-ին հետմարման աշխատանքներին մասնակցել է 90 փրկարար ծառայող, անտառտնտեսության 40 և ոստիկանության Արարատի բաժնից 5 աշխատակից: Հետախուզության է ենթարկվել 600 հա մակերեսով տարածք, որտեղ հայտնաբերվել է 86 ծխացող օջախ, որը նախորդ օրվա համեմատ գրեթե կրկնակի քիչ է: Բոլոր օջախները մարվել

Ոսկեպարցի երեխաները ռուսերեն են խոսում

Արտագաղթի տխուր հետեւանքը

Շարլ Ազնավուրն իր աստղն է ստացել «Փառքի արահետում»

Աշխարհահռչակ շանսոնյե և դերասան Շարլ Ազնավուրը 93 տարեկանում իր աստղն է ստացել Հոլիվուդի «Փառքի արահետում»: «Այսօրվանից, այսօրվա աստղից հետո ես կարող եմ ասել, որ մասամբ դարձել եմ կալիֆորնիացի, քանի որ այստեղ են ապրում նաև իմ դուստրը և իմ թոռները»,- ասել է Ազնավուրը:   Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

ԱՌՈՔ- ՓԱՌՈՔ

Գիրք տասնութերորդ
Գլուխ իննսունիններորդ

Փակվող դպրոցների տնօրենները, բանից անտեղյակ, պատրաստվում են սեպտեմբերի 1-ին. «Ժողովուրդ»

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ ՀՀ կառավարությունը տհաճ անակնկալ է նախապատրաստել դպրոցների համար: ՀՀ կրթության եւ գիտության, տարածքային կառավարման եւ զարգացման  նախարարությունները երեկ ՀՀ կառավարությանն են ներկայացրել մի շարք դպրոցների խոշորացման վերաբերյալ որոշման նախագծեր: Ասել է, թե 2017-2018 ուսումնական տարում շատ դպրոցներ պարզապես կփակվեն, եւ ուսուցչական կոլեկտիվը կդառնա գործազուրկ: Բայց այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ

ԱՍԵԿՈՍԵ

Տղամարդիկ ավելի շատ խնդիրներ ունեն, քան՝ կանայք. առաջին հերթին տղամարդիկ պետք է դիմանան կնոջ գոյությանը: ՖՐԱՆՍՈՒԱԶ ՍԱԳԱՆ

Երբ կա պետություն

Մեր դժվարությունների պատճառներից մեկն այն է, որ անցած դարաշրջանի մոտեցումները, նախորդ դարերի արժեքները մենք առանց վերապահումների փորձում ենք կիրառել մեր այսօրվա Հայաստան պետության իրականության պայմաններում: Ահա դասական օրինակը:Հաճախ կարդում եմ, որ Հայաստանի ոստիկանության ՊՊԾ գնդի վրա զինված հարձակում գործած մարդիկ մերօրյա Սողոմոն Թեհլերյանն են: Արդյո՞ք դրանից կարելի է եզրակացնել, որ այն ոստիկանները, որոնց խմբի անդամները

Հայաստանից լոլիկի արտահանման ծավալները կտրուկ նվազում են. ՀԺ

Հայաստանից լոլիկի արտահանման ծավալները կտրուկ նվազում են: Այս տարվա առաջին կիսամյակում արտահանվել է 18.5 հազար տոննա լոլիկ, անցած տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ավելի քան 30 հազար տոննայի դիմաց: Նվազումը կազմում է մոտ 40 տոկոս: Ընդ որում եթե անցած տարի մեկ կիլոգրամ լոլիկը, ըստ պաշտոնական տվյալների  Հայաստանից արտահանվել է 65 ցենտով, ապա այս տարի՝ 50 ցենտով:

Անորոշ կարգավիճակ՝ նշանակում է Լեռնային Ղարաբաղի հանձնում. «Հրապարակ»

«Իրենք պատրաստ են հանձնել ազատագրված տարածքները Լեռնային Ղարաբաղի անորոշ կարգավիճակի դիմաց, իսկ անորոշ կարգավիճակը նշանակում է Լեռնային Ղարաբաղի հանձնում»,- ասում է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ մեկնաբանելով Հոգլանդի նախօրեի հայտարարությունը։ Նա կարծում է, որ մենք վերադառնում ենք 1997 թվականի կարգավորման տարբերակին։ «1998թ․ իշխանափոխությունն ուղղված էր նրան, որ ԼՂ հակամարտության լուծման հարցում այսօրվա իշխանությունները համամիտ

ԱՄՆ-ում զինված տղամարդը ռեստորանում պատանդ է վերցրել տասնյակ մարդկանց. կա մեկ վիրավոր

ԱՄՆ-ի Չարլսթոն քաղաքում (Հարավային Կարոլինա) զինված հանցագործը պատանդ է վերցրել ռեստորանի հաճախորդներին, հաղորդում է Fox News-ը: Ականատեսներից մեկը հեռուստաալիքին պատմել է, որ խոհանոցի աշխատակցի հագուստով զինված մի տղամարդ փակել է ռեստորանի մուտքի դուռը և իրեն հայտարարել «Չարլսթոնի նոր թագավոր»: Թե քանի պատանդ է պահում հանցագործը՝ առայժմ հայտնի չէ: Որոշ տվյալներով՝ ռեստորանում կա շուրջ 30 մարդ:

Էրդողանը թող ինքը դադարեցնի ԵՄ-ի հետ բանակցությունները. Գերմանիայի արտգործնախարար

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելն առաջարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ինքնուրույն նախաձեռնել Եվրամիության հետ անդամակցության բանակցությունները դադարեցնելու քայլերը, քանի որ ներկա իրավիճակում հազիվ թե դրանք որևէ արդյունքի հանգեցնեն, գրում է ՏԱՍՍ-ը: «Թուրքիան, որ սահմանափակում է խոսքի ազատությունը, անմեղ մարդկանց բանտ է նետում և նեղում է ընդդիմությանը, չի կարող Եվրամիության մաս դառնալ,- ասել է Գաբրիելը:-

«Հոգլանդի հայտարարությա՞մբ պիտի Պուտինին հիշեցնեն, որ ԱՄՆ-ն կա». Արմեն Մարտիրոսյան

Թե ինչու Հոգլանդը հիմա որոշեց նման հայտարարություն հանկարծ անել՝ Արմեն Մարտիրոսյանն այսպես է մեկնաբանում. «Մարդը թողնում է համանախագահի պաշտոնը, գնալուց առաջ ասաց այդ կետերի մասին, որոնք մինչեւ այդ էլ են բարձրաձայնվել: Դա ինչ-որ գաղտնիք չի»:

Ազնավուրը համերգ կտա Մոսկվայում և Պետերբուրգում

Աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը գալիք տարվա գարնանը համերգով հանդես կգա Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երգչի մամուլի խոսնակ Քրիստինա Սարգսյանին: Պետերբուրգում համերգը տեղի կունենա ապրիլի 25-ին, երեք օր անց՝ ապրիլի 28-ին Ազնավուրը հանդես կգա Մոսկվայում: «Մաեստրոն անընդհատ աշխատում է և դադարներ չի սիրում»,- ասել է Սարգսյանը: Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

«Դեմ առ դեմ». Սամվել Ֆարմանյան եւ Հրանուշ Խառատյան

Օգոստոսի 25-ին, ժամը 16.30-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը: Կքննարկեն Հայաստանում ժողովրդագրական խնդիրները, որոնք բարձրաձայնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Մեր հյուրերն են ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը եւ ազգագրագետ, հասարակական գործիչ Հրանուշ Խառատյանը: Հաղորդումը վարում է Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ Հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն,

Բակո Սահակյանը Շուշիում մասնակցել է ԵԿՄ կողմից կազմակերպված միջոցառմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 24-ին Շուշի քաղաքում մասնակցել է Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) կողմից կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Երկրի ղեկավարը կարեւորել է նման միջոցառումների եւ միության կողմից Արցախ կատարվող պարբերական ուխտագնացությունների դերը մատաղ սերնդի հայեցի  եւ ռազմահայրենասիրական դաստիարակության գործում:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ  

Արզնի գյուղի տներից մեկում օձ են նկատել

Օգոստոսի 24-ին, ժամը 14:35-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզնի գյուղի 8-րդ փողոցի տներից մեկում օձ են նկատել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները տան բակից հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: ԱԻՆ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031