Օրվա լրահոսը

«Պիտի արգելվի ու բոլորին». Լեւոն Մկրտչյանն ուսուցիչներին կոչ է անում հեռու մնալ քաղաքական գործընթացներից

Մեր հարցին՝ դուք, որպես նախարար, արգելելո՞ւ եք, որ ուսուցիչները ընտրական գործընթացներին ներքաշվեն՝ նա պատասխանեց. «Արգելում ենք ամեն անգամ, բայց արդյունքը տեսնում եք: Պիտի այնպես անենք, որ իսկապես մեխանիզմներ ունենանք արգելելու: Ամեն անգամ այդ հայտարարությունն ասում ենք, բայց պիտի արգելվի ու բոլորին»:

Մուրացիկ կանայք՝ երթեւեկելի բանուկ հատվածում

Լուսանկարն արվել է Արշակունյաց փողոցում, որը բանուկ փողոց է եւ երթեւեկությունը մշտապես ակտիվ է: Այս եւ այլ փողոցներում մի քանի մուրացկաններ առավոտից ուշ երեկո մոտենում են կարմիր լույսի տակ կանգնած մեքենաների վարորդներին եւ գումար մուրում: Սա նրանց «աշխատանքն է»: Իսկ ինչո՞վ է զբաղվում ճանապարհային ոստիկանությունը, որի աշխատակիցները օրը մի քանի անգամ այս հատվածով երթեւեկում են

Լեւան Բերիանիձեի մրցակիցը չներկայացավ մարտին

Փարիզում այսօր մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի երեք ներկայացուցիչներից 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանն ու 61 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը նախնական գոտեմարտերում պարտություն կրեցին ու սփոփիչ գոտեմարտերի հույսով սպասում են իրենց «նեղացրած» ըմբիշների հաջորդ մրցելույթների ելքին: 125 կգ քաշային կարգում Լեւան Բերիանիձեն պայքարը պետք է սկսեր 1/16 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը Սլովակիայի ներկայացուցիչ

Գոռ Մինասյանը հավասարը չունեցավ Ունիվերսիադայում

Տայպեյում ընթացող 29-րդ համաշխարհային ուսանողական խաղերում ծանրորդներն ավարտեցին պայքարը: Մրցաշարն ավարտեցին գերծանր քաշային տղաները: Հայաստանը ներկայացնող օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը պոկում վարժությունում բարձրացրեց 200 կգ, հրումում՝ 230 կգ եւ երկամարտի 430 կիլոգրամ արդյունքով նվաճեց աշխարհի ուժեղագույն ուսանող մարզիկի տիտղոսը: Սա Հայաստանի 3-րդ ոսկե մեդալն էր Ունիվերսիադայում: Ավելի վաղ չեմպիոնի կոչումը նվաճել էին մարմնամարզիկ

Ստեփան Գրիգորյան.«Եթե միայն Ռուսաստանը կարգավորի ԼՂՀ հարցը՝ մենք կկորցնենք Ղարաբաղը»

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հայտարարությունն են մեկնաբանում քաղաքագետները

Մարտարվեստների առաջին փառատոնը` Սևանում (Ֆոտոշարք)

Սևանի թիվ 1 հանրային լողափը դեռևս առավոտից հյուրընկալում էր ոչ միայն հանգստացողներին, այլ նաև մարտարվեստների փառատոնի մասնակիցներին: Առաջին անգամ անցկացվող փառատոնի մասնակցության հայտ էին ներկայացրել Կիոկուշին կարատեի /ֆեդերացիայի նախագահ` Անդրանիկ Հակոբյան/, Այկիկենդո կարատեի /նախագահ` Դավիթ Աթանեսյան/, Ռազմական թաեքվոնդոյի /նախագահ` Վրեժ Խաչիկյան/ ֆեդերացիաները: Հետզհետե ափը ծածկվում է բազմագույն մարզահագուստներով 400 մարզիկների շարքերով, ովքեր եկել էին իրենց

«Մեր իշխանավորները ճիշտ որոշում կընդունեն հանուն անձնական բարեկեցության»

Հարցազրույց քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանի հետ – Վարչապետ Կարեն Կարապետյանն ասում է՝ հաստատակամ գնում ենք ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրմանը. վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ էր հաստատակամ հայտարարություններ անում ԵՄ-ի հետ Ասոցացման եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի մասին համաձայնագիր ստորագրելուց առաջ, արդյունքը տեսանք: Կա՞ն նախադրյալներ, որ Ռուսաստանը կարող է խոչընդոտել ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ նոյեմբերին

«Զինված խմբի» անդամ Վլադիմիր Առաքելյանը վիրահատվել է

Դատական նիստը կրկին հետաձգվեց

Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը կգործի որոշակի սահմանափակումներով

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ավտոճանապարհի 36-57-րդ կմ (Երևան-Սևան ուղղությամբ) և 64-57-րդ կմ (Սևան-Երևան ուղղությամբ) հատվածներում հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված` օգոստոսի 28-ից մինչև հոկտեմբերի 10-ը երթևեկությունը կսահմանափակվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Երթևեկությունը կկազմակերպվի տվյալ ճանապարհահատվածի հանդիպակաց` Սևանից  Երևան եկող ուղղությամբ: Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք վարորդների

«Թերի եմ հասկացել առաջադրված մեղադրանքը». «Զինված խմբի» գործով ամբաստանյալ

Տիգրան Բոյաջյանը պարզաբանում է՝ ինչու է իրեն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչել

«Կասյանն անկախ Հայաստանի պետականությանը դեմ գնաց»

Ըստ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենի` ե՛ւ Կասյան, ե՛ւ Լենինգրադյան փողոցները պետք է վերանվանվեն ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ հայ բոլշեւիկների, կոմունիստ գործիչների անուններով երեւանյան փողոցների անվանափոխման գործընթացն ավելի վաղ է սկսել, սակայն ժամանակի ընթացքում կանգ է առել: Ըստ պարոն Մելքոնյանի` ժամանակն է` այդ գործընթացը հասցվի ավարտին: Հետաքրքրվեցինք` իսկ ի՞նչ

Պարզվել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Հակոբ Մկրտչյանին ծանր մարմնական վնաս պատճառած անձի ինքնությունը, շարժառիթը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Հակոբ Մկրտչյանի դանակահարության բոլոր հանգամանքները։ Օգոստոսի 24-ին՝ ժամը 02.50-ին, ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի թափանցող վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի քննչական վարչության ՊՊԾ գնդի հրամանատարի

Թերի մակնշմամբ արտադրանքի իրացումը կասեցվել է

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականցված պետական վերահսկողության արդյունքում «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի կոլա Բոթլեր» ՍՊԸ-ում հայտնաբերվել են «Միրինդա Խնձոր» տեսակի գազավորված ըմպելիք, որի մակնշման մեջ նշված է՝ գունանյութ E102 (տատրազին), սակայն բացակայում է պարտադիր նախաշգուշացնող գրառումը՝ «պարունակում է գունանյութ (գունանյութեր), որը կարող է ունենալ բացասական ազդեցություն երեխաների ակտիվության և ուշադրության վրա»: Ընկերության պահեստում

«Մենք քրեական միջավայրի գյադեք չենք, որ ինչ-որ մեկի փըշտ-ով առաջնորդվենք ու հետո էլ վախենանք». Հայրիկյան

Առաջին մեր ցույցի ժամանակ մենք Սերժ Սարգսյանին ներկայացրեցինք հարցման արդյունքներ՝ ժողովրդի 70 տոկոսը գտնում էր, որ Եվրոպայի հետ պետք է խորացնել հարաբերությունները: Մնացյալն այդքան էական չի: Մենք 21-րդ դարում ենք, որտեղ հանրային կարծիքի մասին ոչ թե ցուցարարների քանակով ես որոշում, այլ կա՛մ արդար ընտրությունների արդյունքով, կամ էլ ճիշտ հարցումներով:

Ստյոպա Սաֆարյան. «Հոգլանդը հասկացրեց՝ Կազանյան փաստաթուղթը պետք է մոռացության մատնվի»

Քաղաքագետը մեկնաբանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հայտարարությունը

Ժիրայր Սեֆիլյանն այսուհետեւ կարող է տեսակցել հարազատներին

Դատավորի որոշմամբ՝ տեսակցությունների արգելանքը հանվեց

7 ամիս մուսուլմանների հետ կալանքում գտնված նախկին զինծառայողին դատարանն արդարացրել է

Նա մեղադրվել է փամփուշտներ եւ ռազմամթերք վաճառելու մեջ

Հաշմանդամ ժառանգների իրավունքները գողացվել են

«Մարշալ Բաղրամյանից հետո մեր ընտանիքին օգնել է Մերգելյանի անվան ինստիտուտի տնօրենը» Առաջին կարգի հաշմանդամ Լյովա Հովհաննիսյանը դիմումներ էր ուղարկել իրավապահ մարմիններին՝ կապված իր եղբոր՝ Զավեն Հովհաննիսյանի մահվանից հետո ստեղծված արտակարգ իրավիճակի հետ: Բողոքաբեր քաղաքացին տեղեկացնում է, որ եղբոր եւ նրա կնոջ՝ Աննայի մահվանից հետո գողություն է կատարվել Դեմիրճյան փողոցի 19 շենքի բնակարաններից մեկից, ուր բնակվել

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը համանքապետից պահանջում է վերաբացել Վանաձորում փակված գրադարանները

Հունիսի 25-ից Վանաձորի գրադարանային համակարգում գործող 8 գրադարաններից 4-ը համայնքի ավագանու որոշմամբ օպտիմալացվեց: 3 գրադարաններ, որոնք տեղակայված են դպրոցներում, կհանձնվեն դպրոցներին, իսկ 1 գրադարան օպտիմալացման արդյունքում փակվեց: Որոշման հետեւանքով կրճատվեց նաեւ հաստիքների թիվը: Նախկին 62 աշխատակցի փոխարեն՝ այժմ համակարգում աշխատում է ընդամենը 28-ը: Նախկին 57,5 դրույքի փոխարեն, օպտիմալացման արդյունքում գրադարանն ունի 21 դրույք: Հիշեցնենք, որ

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու փաստով հարուցված քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու փաստով հարուցված քրեական գործը: Այսպես, նախաքննական նյութերով ձեռք բերված տվյալների համաձայն, 2017 թվականի օգոստոսի 15-ին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցներ Ն. Թ.-ն և Ս. Մ.-ն Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում

«Հավաքել բոլոր ստեղծարար մտքերը». ՀԶՀ ղեկավարը խոստացել է լայնացնել ամերիկյան բիզնեսի «արահետը»՝ դեպի Հայաստան

Ամերիկյան բիզնեսն ավելի մեծ ծավալներով դեպի մեր երկիր ներգրավելու նպատակով Միացյալ Նահանգներում բիզնեսի առաջնորդների հետ սկսված աշխատանքները կշարունակվեն Հայաստանում։ «Հայրենիք վերադառնալուց հետո մեր թիմով 1-2 աշխատաժողով կկազմակերպենք, մեկ սրահում կհավաքենք բոլոր ստեղծարար մտքերն ու այս «արահետը» կլայնացնենք»,- Լոս Անջելեսում բիզնեսի ներկայացուցիչների հետ կլոր սեղանից հետո ստացած բազմաթիվ դրական արձագանքներին, գործնական առաջարկներին ի պատասխան հայտարարել է

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Օգոստոսի 26-ից 30-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 26-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝

Փարիզաբնակ հայ բարիտոնը մեր կոմպոզիտորների որոշ երկեր առաջին անգամ ներկայացնում է ոչ միայն ֆրանսիացի, այլեւ հայաստանցի հանդիսատեսին

«Առավոտի» հետ զրույցներում մեր արվեստագետները հաճախ են հիշատակում արտասահմանում կարիերան շարունակող իրենց գործընկերների մասին: Հաճախ էլ առանձնացնում են եզակի այն երաժիշտներին, որոնք գտնվելով Հայաստանից հեռու, հայտնաբերում են նույնիսկ անվանի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ եւ դրանք առաջինը ներկայացնում հայաստանցի հանդիսատեսին: Այս դեպքում խոսքը 2000 թվականից փարիզաբնակ օպերային երգիչ, բարիտոն Մկրտիչ Մկրտչյանի մասին է, որն այս օրերին հայրենիքում

ՀՀ փաստաբանների պալատը դիմել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդին՝ արգելված իրերի ցանկ սահմանելու առաջարկով

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված իրավական որոշակիության սկզբունքի ապահովման անհրաժեշտությունից ելնելով դիմել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդին՝ արգելված իրերի ցանկ սահմանելու առաջարկով։ Գրության մեջ նշվել է, որ՝ դատական կարգադրիչների կողմից զննություն կատարելու ժամանակ պահանջ է ներկայացվում արգելված իրեր չտեղափոխել, մինչդեռ որևէ օրենքով կամ նորմատիվ իրավական ակտով, այդ թվում՝ ՀՀ

Նախագահը մասնակցել է ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառմանը

Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր երկրի բարձրագույն ղեկավարության հետ Սարդարապատի հուշահամալիրում մասնակցել է ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառմանը: Նախագահը ողջունել է արարողության մասնակիցներին, շնորհավորել ռազմաուսումնական հաստատությունների 2017թ. շրջանավարտներին ավարտական արարողության կապակցությամբ և մաղթել բարի ծառայություն ու մեծ հաջողություններ: ՀՀ ՊՆ հրամանով թվով 279 շրջանավարտների շնորհվել է

Սպանություն Նոր Հաճնում. Ձերբակալվել է տուժողի քրոջ 31-ամյա որդին

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել են Նոր Հաճնում 60-ամյա տղամարդու մահվան հանգամանքները. ձերբակալվել է վերջինիս քրոջ որդին: 2017թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 09:30-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Նոր Հաճն քաղաքի Թումանյան փողոցի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունենում: Անմիջապես

Լեւոն Ջուլֆալակյանը գոհ է ըմբիշների ելույթներից, բայց աշխատելու տեղ դեռ շատ կա

Աշխարհի առաջնությունից վերադառնալով՝ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն ամփոփեց մեր ընտրանու մրցելույթները: «Մասնակցեցինք յոթ ըմբիշով եւ երկու չեմպիոն ունեցանք: Մասնակցությունը գերազանց եմ համարում: Արդյունքներից ընդհանուր առմամբ գոհ եմ: Որոշ քաշային կարգերում բացթողումներ ի հայտ եկան, որոնց վրա պետք է աշխատել: Շատ գոհ եմ Մաքսիմ Մանուկյանից: Նա հինգ գերազանց գոտեմարտ անցկացրեց ու

«Մոռանանք Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինքն արդեն անցյալ է»

Գառնիկ Իսագուլյանը վստահեցնում է՝ Տեր-Պետրոսյանի «տղա եք՝ հողերը մի տվեք» խոսքերը չեն իրականանալու

Պետբյուջեով հիմնանորոգվող ճանապարհների երաշխիքային ժամկետն այսուհետ կսահմանվի 5 տարի

Հանրապետության ավտոճանապարհների` պետական բյուջեի միջոցներով իրականացվող հիմնանորոգման ծրագրերի որակի բարելավման նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը որդեգրել է նոր քաղաքականություն։ Մինչև այժմ հիմնանորոգման ծրագրերի պայմանագրերում սահմանվող 1-2 տարի երաշխիքային ժամկետը այսուհետ դառնալու է 5 տարի։ Ժամանակահատվածը ներառում է 3 տարի բանկային երաշխիքային ժամկետ և երկու տարի պայմանագրային։   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031