Օրվա լրահոսը
Այովան` Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ 47-րդ նահանգ. «Ազատություն»
«Ազատություն». Այովայի նահանգապետ Քիմ Ռեյնոլդսը րոպեներ առաջ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով, որ իր ղեկավարած նահանգը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և 2017-ի հոկտեմբերը ճանաչում է որպես «Հայոց մշակույթի և պատմության ճանաչման միամսյակ»: Այս մասին «Ազատությունը» տեղեկացավ Հայ Դատի ԱՄՆ գրասենյակի ֆեյսբուքյան էջից: Այսպիսով Այովան դարձավ ԱՄՆ-ի 47-րդ նահանգը, որը 1915-1923 թվականներին Օսմանյան Թուրքիայում բնիկ
Հովիկ Աբրահամյան. «Անարդար է իմ հանդեպ՝ մարդու, ով մեկ անգամ չէ ապացուցել, որ մինչեւ վերջին բջիջը մեր հողի ու ջրի մասնիկն է». NEWS.am
Ափսոսում եմ, որ օպտիմալացման ուղղված ցանկացած բիզնես-գործարք լուսաբանվում է կապիտալն արտահանելու համատեքստում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ մեկնաբանելով մամուլի տեղեկությունները, թե ինքը վաճառում է իր ընտանիքի բիզնեսները: Պարոն Աբրահամյան, վերջին օրերին մամուլը ինտենսիվորեն գրում է, որ Դուք հետեւողականորեն վաճառում եք ձեր ընտանիքին պատկանող բիզնեսները՝ կապիտալն արտերկիր տեղափոխելու համար։
Հրդեհ Բյուրավան գյուղում
Օգոստոսի 24-ին, ժամը 15:22-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Բյուրավան գյուղի Խ. Աբովյան փողոցի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:06-ին, մարվել՝ 16:28-ին: Ամբողջությամբ այրվել է հյուրասենյակի (մոտ 30 քմ) գույքը: ԱԻՆ
Մոտ 20 տարեկան աղջիկը Կիևյան կամրջից ցած է նետվել Հրազդան գետը
Օգոստոսի 24-ին, ժամը 16:02-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջից քաղաքացին ցած է նետվել Հրազդան գետը, ջրի հոսքը քշում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը մոտ 20 տարեկան աղջիկը (անձը չպարզված) տեղի ուժերով դուրս է բերվել գետից: Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային,
Էդվարդ Նալբանդյան. Հոգլանդը «թույլ է տվել որոշ անճշտություններ ու բացթողումներ»
Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման վերաբերյալ դիրքորոշումն արտահայտվում է ոչ թե առանձին մեկնաբանության, այլ համանախագահ երկրների համատեղ առաջարկությունների և հայտարարությունների միջոցով, մասնավորապես, նախագահական մակարդակով ընդունված հինգ հայտարարություններում, որոնք բազմիցս վերահաստատվել են եռանախագահների կողմից, ինչպես օրինակ նախորդ տարվա դեկտեմբերին Համբուրգում համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարության մեջ: Սա է Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումը:
Նախապատրաստական աշխատանքներ՝ «Սասունցի Դավիթ» օպերայի ցուցադրմանն ընդառաջ. (Ֆոտոշարք)
Սեպտեմբերի 1-ին Շուշիի ռեալական ուսումնարանի շենքի բակում տեղի կունենա Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» հերոսական օպերայի համաշխարհային պրեմիերան` ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի ու ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունների աջակցությամբ: Այն նվիրվում է Արցախի անկախության օրվան, Շուշիի ազատագրման 25-ամյակին և օպերայի հեղինակ Հարո Ստեփանյանի ծննդյան 120-ամյակին: Այժմ Շուշի ռեալական ուսումնարանի
Վթարային ջրանջատում Շենգավիթում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 25-ին ժամը 11.00-17.00 կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի` Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց պող. 127, 135Ա, Բ, Գ, Դ, Ե համարների, «Էրեբունի» օդանավակայանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Վեոլիա Ջուր ՓԲԸ
Երվանդ Վարոսյանը ՓՊ նախագահին՝ «Իրեն թվում է՝ մենք դատական դեպարտամենտի, կամ Արման Մկրտումյանի տեղը չգիտե՞նք»
Փաստաբանն արձագանքում է Արա Զոհրաբյանին
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում ուսումնասիրություններ են սկսվել ՀՀ քննչական կոմիտեի միջնորդագրով բարձրացված հարցերի շուրջ
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, քննարկելով ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության միջնորդագիրը՝ հանցագործության կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին, ուսումնասիրություններ է սկսել բարձրացված հարցերի շուրջ: ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում`ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ քննված քրեական գործով կատարված քննությամբ մի շարք խնդիրներ
Հոգեբանի խորհուրդը` դպրոցահասակ երեխաների ծնողներին
«Պետք է հասկանալ, որ երեխան նոր է գնում դպրոց ու գոնե առաջին ամիսը նրան հանգիստ թողնել»
Կարեն Միրզոյան. «Իրականությունից կտրված մոտեցումները վտանգավոր են, և կարող են ճանապարհ հարթել անկանխատեսելի զարգացումների համար»
Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի մեկնաբանությունը Արցախի հանրային հեռուստատեսությանը
Իրանական «Վարան Փարթո Դարման» ընկերությունը ցանկանում է խորացնել համագործակցությունը
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության «Վարան Փարթո Դարման» ընկերության խորհրդի ղեկավար, գործադիր տնօրեն Մոհամմադ Օջատթանահին։ «Մենք հետաքրքրված ենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ առողջապահության ոլորտում համագործակցությունը խորացնելու և զարգացնելու գործում»,-ասել է Լևոն Ալթունյանը` նշելով, որ Հայաստանը հարևան երկրի համար կարող է հարթակ հանդիսանալ ԵԱՏՄ երկրների շուկա դուրս գալու համար։ Մոհամմադ Օջատթանահը
Մանկաբույժը խորհուրդ է տալիս ծնողներին երեխաներին չզրկել մանկապարտեզից
Չվախենալ պարտեզում հաճախ հիվանդանալու դեպքերից
Լեւոն Մկրտչյանը թոշակի գնացող ու որակը բարձր մանկավարժներին մարզերում աշխատանք կտա (Տեսանյութ)
ԿԳ նախարարը՝ դպրոցների օպտիմալացման եւ կրճատումների մասին
Կարեն Կարապետյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը քննարկել են հայ-թուրքմենական համագործակցության հարցեր
Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային ճաշ է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել երկու բարեկամ երկրների հարաբերությունների մակարդակը և կարևորել փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումը: Նշելով, որ տնտեսական հարաբերություններում առկա է մեծ ներուժ, Կարեն Կարապետյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը մտքեր են փոխանակել էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսություն, տրանսպորտի և այլ ոլորտներում փոխգործակցության
Լեւոն Մկրտչյանը Բագրատյանին՝ «Ի՞նչ անենք, Հայկ Նահապետի անունն էլ Արմե՞ն դնենք» (Տեսանյութ)
Հրանտ Բագրատյանի հայտարարություններին է անդրադառնում ԿԳ նախարարը
Արծվիկ Մինասյան. «Արգելոցին մոտ համայնքային հանդամասերը լրացուցիչ խնդիրներ են առաջացնում» (Տեսանյութ)
Բնապահպանության նախարարը՝ Խոսրովի անտառում տարիներով կուտակված հրդեհավտանգ չոր խոտի դեմ պայքարի մասին
Հայ հրշեջ-փրկարարները Վրաստանում կանխել են կրակի տարածումը բնակավայր
Օգոստոսի 24-ին, ժամը 15.00-ի դրությամբ Վրաստանում գտնվող ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ են ծավալել անտառային 3 տեղամասերում: Այնտեղ է գտնվում նաև ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Մ. Ղազարյանը: Ընդհանուր հաշվով՝ տեղամասերում ծառայություն է իրականացնում 23 հրշեջ-փրկարարով 4 մարտական հաշվարկ: Առաջին՝ ամենաբարձր և դժվարմատչելի տեղամասում գործի է դրվել ամենագնաց մեքենան: Երկրորդ տեղամասում անտառի եզրին հասած կրակը
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում մեծ ինտենսիվությամբ և օպերատիվությամբ ընթանում են հրդեհի հետմարման աշխատանքները
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի հետմարման աշխատանքները շարունակվում են մեծ ինտենսիվությամբ: Արգելոցի տարածքում օրենքով սահմանված` մարդկային որևէ միջամտության բացառման պատճառով տեղում կուտակված բուսականության մնացորդները տասնամյակների ընթացքում ձևավորել են հումուսի հաստ շերտ, որում օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի շիջումից հետո էլ թաքնված այրում է ընթանում: Հրդեհից վնասված որոշ հատվածներ պարբերաբար ծխում են և համապատասխան միջոցներ չձեռնարկելու
«Ընտրել է գրպանահատի տակտիկան, որը գողություն անելիս գոռում է՝ բռնեք գողին»
Երվանդ Վարոսյանը՝ Արա Զոհրաբյանին Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին ընդառաջ (նախագահի թեկնածուն մեկն է՝ գործող նախագահ Արա Զոհրաբյանը) մի խումբ փաստաբանների եւ պալատի նախագահի միջեւ հեռակա «փոխհարձգություն է»: «Սասնա ծռերի» գործով դատավարությունների ժամանակ, մինչ նիստերի դահլիճ մտնելը փաստաբանները խուզարկվում են: Սա առաջացրել է պաշտպանների վրդովմունքը, նրանք պնդում են, որ այդ խուզարկություններն ապօրինի են: Բացի այս, փաստաբանները
Սիմոն Մարտիրոսյանը` Ունիվերսիադայի չեմպիոն
Թայվանի Տայպեյ քաղաքում ընթացող 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերում 105 կգ քաշային կարգում հայաստանցի ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 401 կգ (180+221) արդյունքով նվաճեց չեմպիոնի կոչումը: Սա Հայաստանի երկրորդ ոսկե մեդալն է համաշխարհային ուսանողական խաղերում: Մինչ այդ պատվո օղակներ վարժությունում պատվանդանի առաջին աստիճան բարձրացել էր մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Վիգեն Հակոբյան. Նախագահներն Արցախի հարցը քննարկել են այլ հարթությունում (Տեսանյութ)
Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպման շուրջ
Դավիթ Տոնոյան. «Հրդեհի 2-րդ օջախի բռնկման ժամանակ կային «կորդինացման» որոշակի խնդիրներ» (Տեսանյութ)
ԱԻ նախարարի գնահատականն իր աշխատանքին
Թուրքմենստանի նախագահն այցելել է ՀՀ Ազգային ժողով
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն օգոստոսի 24-ին այցելել է ՀՀ Ազգային ժողով եւ հանդիպել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ: Ողջունելով բարձրաստիճան հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը ընդգծել է այս այցի կարեւորությունը հատկապես Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նախօրեին: ՀՀ ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ Թուրքմենստանի նախագահի
Կարեւոր է`թե ինչպես Սերժ Սարգսյանը դիմեց Վլադիմիր Պուտինին
Արամ Սաֆարյանը`նախագահների հանդիման մասին
Նախագահ Սերժ Սարգսյանը և Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ԶԼՄ-երի հետ հանդիպմանն ամփոփել են բանակցությունների արդյունքները
Թուրքմենստանի նախագահը ընդգծել է, որ հանդիպման ընթացքում կողմերը հաստատել են ամբողջ աշխարհում խաղաղությանն ու կայունությանն աջակցելու, միջազգային հարաբերություններում վստահության և փոխըմբռնման սկզբունքներն ամրապնդելու փոխադարձ ձգտումը: Ընդ որում, կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնել գործընկերությունն այդ ուղղությամբ ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ-ի և այլ միջազգային կառույցների շրջանակներում: Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի խոսքով՝ կողմերը պայմանավորվել են համատեղել
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի Նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ երկրի Անկախության օրվա առթիվ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Պաստերելոզ » հիվանդությունը հանվել է պետպատվերից,սարերում կովերը սատկել են
Պատվաստումը մնացել է անասնատերերի կամքին
«Կանգնել ենք այսպիսի փաստի առաջ». ԿԳ նախարարը՝ ավագ դպրոցների ձախողման մասին
Ցավոք սրտի, ինչ եղավ, երբ որ առաջարկվեց ավագ դպրոցների ցանց ստեղծեին, մարզպետները, քաղաքապետերը իրենց ամենավատ շենքային պայման ունեցող դպրոցները տվեցին՝ իբրեւ ավագ դպրոց: Երկրորդը՝ գումարը չեկավ այդ 103 դպրոցների վերանորոգման: Արդյունքում՝ մենք սկսեցինք ծրագիր միայն մի կոմպոնենտով՝ մեր ավագ դպրոցները ավելի բարձր են մի քիչ վարձատրվում, քան հիմնական դպրոցները, այն էլ վերջանում է դրա ժամկետը:


















































