Օրվա լրահոսը
Նախագահի նստավայրում տեղի են ունեցել հայ-թուրքմենական բարձր մակարդակի բանակցություններ
Թուրքմենստանի նախագահի պաշտոնական այցի շրջանակներում Նախագահի նստավայրում կայացել են ընդլայնված կազմով բանակցությունները՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով ստորագրել են Համատեղ հայտարարություն: Ստորագրվել են նաև Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային
Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստով հարուցված քրեական գործը
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստով ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը: Քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Արթիկ» ՔԿՀ-ի բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալը, խախտելով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի դրույթները, պարբերաբար
«Հոգլանդը հայկական կողմերին պաշտպանում է շատ ավելի վատ տարբերակի կիրառումից». Արման Մելիքյան
Ըստ ԼՂՀ նախկին արտգործնախարարի`սա ոչ թե պարզ ու անմեղ դիվանագիտական կամ քաղաքական բացթողում է, այլ մեզ համար ճակատագրական մասնագիտական անգործունակության արդյունք
Վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված կանայք «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում են հաշվառված
Նախնական տեղեկություններով, կանայք ինքնասպանության փորձ են կատարել իրենց բնակարանում
«Նույն ձեւով Հոգլանդը հոլիվուդյան սցենարներ կարող էր գրել». Թեւան Պողոսյան
Հոգլանդին պետք է ասել, որ ոչ առաջին համանախագահն ես, ոչ էլ վերջինը կլինես, այնպես որ՝ զբաղվեք ձեր մտավարժություններով: Թեւան Պողոսյանը հիշեցրեց, որ Վիեննայում հանդիպման քավորը եղել է ամերիկյան կողմը, «Բա դու տարել եք, համաձայնեցրել ես, կազմակերպել ես, PR ես արել, որ տեսեք ամերիկյան դիվանագիտությունը ինչի հասավ, դե հետապնդեք ձեր շահերը»:
Ռուս-թուրքական պայմանագիր է ստորագրվել
Ռուսաստանն ու Թուրքիան ստորագրել են C-400 զենիթահրթիռային համալիրների վերաբերյալ պայմանագիրը, որի համաձայն` Ռուսաստանը պետք է նշյալ համալիրները մատակարարի Թուրքիային, երեկ հայտնել է ռուսաստանյան «Ռիա Նովոստի»-ն: «Ռոսոբորոնէքսպորտի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեեվի փոխանցմամբ` պայմանագիրը դեռեւս ուժի մեջ չի մտել: Իսկ Իզմիրի 84-րդ միջազգային տոնավաճառի բացմանը ելույթ ունեցած Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն նշել է, որ երկու երկրները ամեն
Կառավարություն կներկայացվեն ոռոգելի հողատարածքներն ավելացնելու վերաբերյալ առաջարկություններ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Անդրադառնալով ոռոգվող հողատարածքների մակերեսների ավելացմանը՝ վարչապետը նշել է. «Համաձայն հողային հաշվեկշռի տվյալների, հանրապետության ոռոգելի հողատարածքները կազմում են շուրջ 208 հազար հեկտար, սակայն վերջին տարիներին փաստացի ոռոգվող հողատարածքները տատանվում են 90-130
Պատանի լողորդները մասնակցում են աշխարհի առաջնությանը
ԱՄՆ-ի Ինդիանապոլիս քաղաքում մեկնարկել է լողի աշխարհի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում են Հայաստանի պատանի երեք լողորդներ՝ Արթուր Բարսեղյանը, Վարսենիկ Մանուչարյանը եւ Անի Պողոսյանը: Այսօր առաջինը լողուղյակ մտնելու են մեր աղջիկները, որոնք մեկնարկելու են 100 մետր ազատ լողաոճում: Մեր լողորդների մյուս մրցումային օրերն են: Օգոստոսի 25. Վարսենիկ Մանուչարյան՝ 50 մետր բատերֆլայ, Արթուր Բարսեղյան՝ 50 մետր ազատ
ԻԼ-76-ին չենք վճարել
Արտավանի ու Խոսրովի արգելոցի հրդեհը մարած փրկարարներին ու հրշեջներին կպարգեւատրեն
Ենոքավանի թոռներն ու ծոռները որոշել են գյուղը զարգացնել
Արտագաղթը, որն արդեն տասնյակ տարիներ է՝ դատարկում է հայաստանյան գյուղերը, վերջին մի քանի տարին Ենոքավանը շրջանցում է: Բանն այն է, որ այս գյուղի` արտերկրում բնակվող թոռներն ու ծոռները որոշել են պապենական գյուղում ներդրումներ անել ու գյուղը զարգացնել, տուրիստական կենտրոն դարձնել: Գյուղն այսօր ներգաղթ ունի: Գալիս են Ֆրանսիայից, Իրանից, Ռուսաստանի Դաշնությունից: Երիտասարդները վստահեցնում են` եթե իրենց
Միավորների հաշվարկով Հայաստանը 6-րդն է աշխարհի առաջնությունում
Փարիզում ավարտված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականը 28 միավորով 54 երկրների մրցապայքարում 28 միավորով զբաղեցրել է 6-րդ տեղը: Մեր ընտրանու հաշվարկին առավելագույն՝ 10-ական միավոր գրանցել են աշխարհի չեմպիոնի տիտղոս նվաճած Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը: Հինգերորդ տեղ գրաված Կարեն Ասլանյանը բերել է 6, իսկ իններորդ հորիզոնականն զբաղեցրած Կարապետ Չալյանը՝ 2 միավոր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Թող մեզ Արմենիա ասեն, դա էական չէ»
Սերգո Երիցյանի հակափաստարկները՝ Հրանտ Բագրատյանին Նախկին վարչապետ, 5-րդ գումարման ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի՝ հայոց լեզվի աղքատ լինելու մասին ֆեյսբուքյան գրառումը այս օրերին քննադատությունների եւ թեժ քննարկումների առիթ է դարձել: Հրանտ Բագրատյանը հստակ ցուցանիշներով ցույց էր տվել, որ մեր լեզուն չի զարգանում. «Ի՞նչ է ինձ հուշում իմ անձնական աշխատանքային փորձը։ Մեկ էջ հայերենը հավասար է 0.8
Պարզվում է՝ «Սասնա ծուռ» Հ. Հարությունյանն առանց կարդալու է ստորագրել ոստիկանների գրությունը
Նա հայտնել է, որ միջադեպի օրն իր հանդեպ իրականում բռնի ուժ է կիրառվել
«Եթե դուխով տղերք եք, բերեք ու պատժեք ՀՀՇ-ի տարիներին թալան արած մարդկանց»
Արամ Սարգսյանը «Ելքի» անդամներին առաջարկում է կոմունիստներից երկիրը մաքրելու փոխարեն մաքրել ՀՀՇ-ականներից, գող ու ավազակներից «Միկոյանի արածների մեջ այնքան բաներ կան Հայաստանի եւ հայերի համար, հիմա էդ ամբողջը մի կողմ դնել եւ ասել, թե 37 թվին սա՞ է եղել: Կասյանի մասին ես ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ առանձնապես կարծիք էլ չունեմ իր մասին, բայց կոնկրետ
«Հոգլանդի հայտարարությանը պետք է վերաբերվել սառը ու հանգիստ». Գառնիկ Իսագուլյան
Ըստ Գառնիկ Իսագուլյանի, ՀՀ նախագահի եւ Բակո Սահակյանի հայտարարությունների ֆոնի վրա Հոգլանդի այս կարգի հայտարարությունը երկրորդական է. Այս հայտարարությունների կոնտեքստում որեւէ մեկը չպետք է խուճապի մատնվի: Հավատացե՛ք, չկա որեւէ լուծում, որ փոխի այսօրվա ստատուս քվոն եւ դրանից հետո իրավիճակը մեր տարածաշրջանում մնա կայուն եւ անվտանգ»:
Ենոքավանի տները Երեւանի տներից «թանկ» են, բայց բանկը 5 հազար դոլարից ավելի չի գնահատում
Մարզերը զարգացնելու ներդրումային ծրագրերն իրականություն դարձնելու համար լրացուցիչ գումարներ են անհրաժեշտ, որովհետեւ գյուղացիներն իրենց տներով, բանջար-բոստաններով ու այլ ծառայություններով նույնպես պետք է մասնակցություն ունենան գյուղում, համայնքում տուրիզմի զարգացմանը: Այսինքն` միայն ներդրողը չի կարող հյուրանոց կամ հանգստի գոտի կառուցելով զբոսաշրջիկին առնվազն մի քանի օր տվյալ վայրում պահել: Ենոքավանը Երեւանից հեռու է 150 կիլոմետր, ծովի մակերեւույթից էլ
Վարչապետը ոռոգելի տարածքները ավելացնելու ուղղությամբ հանձնարարական տվեց
Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ հողատարածքների ոռոգման խնդրին: Ըստ վարչապետի՝ հողային հաշվեկշռի տվյալներով հանրապետության ոռոգելի հողատարածքները կազմում են շուրջ 208 հազար հեկտար: Բայց, ինչպես վարչապետը նշեց՝ վերջին տարիներին փաստացի ոռոգվող հողատարածքները տատանվում են 90-130 հազար հեկտարի սահմաններում. «Կատարված վերլուծություններից հետևում է, որ ոռոգվող և ոռոգելի հողատարածքների այդպիսի տարբերությունը պայմանավորված է
Բողոքի ակցիա. «Սասնա ծռերի» հարազատները դատարան չեն մտնում
Այդ կերպ նրանք դժգոհում են դատարանի գործողությունների դեմ
Աշխարհի ամենաուրախ պապիկն եմ. Արթուր Ալեքսանյանի պապիկը. ՀԺ
Ռիո 2016-ի չեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի (98 կգ) պապիկը՝ Վիկտոր Հովհաննիսյանը, չի կարողանում թաքցնել ուրախությունը թոռան հաջողության հետ կապված: Օգոստոսի 19-ին Փարիզում ընթացող աշխարհի 2017 թ. առաջնությունում Արթուրը նվաճեց աշխարհի առաջնություններում իր 3-րդ ոսկին: Նրա պապիկը հույս հայտնեց, որ թոռան հաջողությունները շարունակական կլինեն: «Գիտեի, որ հաղթանակով պետք է հետ գար: Ես աշխարհի ամենաուրախ
Վարչապետը հանձնարարականներ տվեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին ու ՊԵԿ նախագահին
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ փոքր և միջին ձեռնարկատերերի հետ հանդիպումների և կատարված ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են նվազ նշանակության հաճախակի հանդիպող հարկային ոլորտի վարչական իրավախախտումներ, որոնք վերաբերում են հարկային մարմիններին անհրաժեշտ փաստաթղթերը սահմանված ժամկետներում ներկայացնելու կամ թերի ներկայացնելու դեպքերին եւ նման իրավախախտումների համար նախազգուշացում պետք է կիրառվի: «Նման իրավախախտումների համար ներկայումս նախատեսված
«Դուք շահագրգռված եք այս գործի ելքով». ինքնաբացարկի միջնորդություն՝ «Սասնա ծռեր»-ի գործով դատավորին
Արտուշ Գաբրիելյանը մերժեց այն, ապա՝ եւս մեկ միջնորդություն
Խորհրդարան չանցնելու պատճառները՝ երիտասարդների աչքերով. «Հրապարակ»
Անկախությունից ի վեր Հայաստանում խոսվում է քաղաքական դաշտի, նաեւ՝ իշխանության շրջանում սերնդափոխության մասին։ Բայց տարիների փորձը, այդ թվում՝ խորհրդարանական վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում սերնդափոխությունն սկսվում եւ ավարտվում է տարեցներից ոչնչով չտարբերվող մի խումբ երիտասարդների՝ կուսակցությունների շարքերում ֆիզիկապես ներգրավվելու տեսքով։ Նրանց ներկայությունը ոչնչով չի փոխում տարբեր համակարգերում տիրող ճահիճը, թարմություն չի բերում՝ ավագների գծած
«Ես արվեստի խենթ եմ»
Իրանահայ պարուհի, պարուսույց Արուս Սարգսյան-Ավագյանի ստեղծագործական գործունեությունը մոտենում է կես դարի «Առավոտի» հետ զրույցներում մեր պարարվեստի ճանաչված դեմքերից հաճախ ենք լսել իրանահայ պարուհի, պարուսույց Արուս Սարգսյան-Ավագյանի (լուսանկարում) անունը: Մեր զրուցակիցները՝ Վանուշ Խանամիրյանից, Արտաշես Կարապետյանից մինչեւ Ժակլին Սարխոշյան ու Կարեն Մատինյան, հիացմունքով են արտահայտվել Թեհրանում շուրջ կես դար ստեղծագործական գործունեություն ծավալած մեր հայրենակցուհու մասին: Նշել են նաեւ,
Երևանի Մանանդյան փողոցում գյուրզա է հայտնաբերվել
Օգոստոսի 24-ին, ժամը 09:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մանանդյան փողոցի թիվ 29 շենքի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: ՀՀ ԱԻՆ
Հայ օգնության միությունը գրենական պիտույքներ է տրամադրել սահմանամերձ համայնքների դպրոցականներին
Հայ օգնության միության Հայաստանի Շրջանային վարչությունը շարունակում է աջակցել ՀՀ կրթական ոլորտին: Այս անգամ վարչությունը ՀՀ Արարատի, Վայոց ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի սահմանամերձ համայնքների 1-4-րդ դասարանների աշակերտներին տրամադրել է գրենական պիտույքներ: Ընդհանուր առմամբ` գրենական պիտույքներ է տրամադրվել 3210 աշակերտի, որից 813` 1-ին, 993` 2-րդ, 704` 3-րդ և 700` 4-րդ դասարանցիների: Ըստ մարզերի` գրենական պիտույքներ
Նաիրիտցիները նստացույց արեցին
Կառավարության շենքի մոտ քիչ առաջ նաիրիտցիները նստացույց էին անում: Այն տեւեց ընդամենը կես ժամ: Aravot.am-ի հարցին՝ ինչո՞ւ այդքան կարճ տեւեց նստացույցը, նաիրիտցիներն ասացին, որ դա նախազգուշական քայլ է, հետագայում իրենք ավելի կոշտ ու խիստ քայլերի են դիմելու: Նաիրիտցիները պահանջում են վերագործարկել «Նաիրիտ» գործարանը, որն իրենց համար աշխատատեղեր կստեղծի: Հիշեցնենք, որ վերջերս էլ «Նաիրիտ» գործարանում օտարերկրյա
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Օգոստոսի 25-ից 29-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 25-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝
«Թարգմանչի ներգրավում եք, որ ի՞նչ անեք». «Սասնա ծռերի» փաստաբանը՝ դատավորին
Արտուշ Գաբրիելյանը որոշեց մերժել նիստը հետաձգելու մասին միջնորդությունը
Որ բուհերը կշարունակեն գործել
Վերջերս «Առավոտը» մտահոգություն հայտնեց ՀՀ-ում բուհ ընդունվողների շեշտակի կրճատման առումով, նշելով, որ եթե 2012 թվականին հանրապետության բուհեր դիմել էին շուրջ 16 200 դիմորդներ, ապա 2017 թվականին այդ ցուցանիշը կրճատվել է երկու անգամ: Վիճակն իրոք մտահոգիչ է, եթե հաշվի առնենք, որ մեր տարածաշրջանի մյուս երկրներում համալսարան դիմողների կրճատման թվի միտում բնավ չի նկատվում: Եվ պատճառը չպետք
Ունիվերսիադայի հաջող մեկնարկ. դեռևս` 3 մեդալ
Թայվանի մայրաքաղաք Թայբեյում շարունակվում են Ուսանողական համաշխարհային մարզական 29-րդ խաղերը: Իրենց ելույթներն ավարտել են սպորտային մարմնամարզության տղամարդկանց մրցաշարի օղակների վրա վարժության եզրափակչի մասնակից 8 ուժեղագույն մարմնամարզիկները: ՀՀ բազմակի չեմպիոն, ՀՀ թիվ 1 բազմամարտիկ Արթուր Թովմասյանը 15,025 միավորով հռչակվել է խաղերի չեմպիոն: Արթուր Թովմասյանը նման հաջողության է հասնում արդեն 2-րդ անգամ. Հարավային Կորեայի Գվանժու քաղաքում 2015թ.-ին


















































