Օրվա լրահոսը

Թուրքիայի ԵԱՏՄ-ական «երազանքը», «ԻՊ»-ի ադրբեջանցի զինյալներն ու «անխռով» Պուտինը

Ստացվում է, «ԻՊ»-ի ադրբեջանցի զինյալները Թուրքիայի, նաեւ Ռուսաստանի համար ինչ-որ պահից կարող են լրջագույն խնդիր դառնալ:

Հատուկ վերելակներով կահավորված ավտոբուսները կշահագործվեն հ.հ.14, 20, 22, 28 երթուղիներում

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունից տեղեկացնում են, որ ս/թ սեպտեմբերի 1-ից հենաշարժողական խնդիրներով հաշմանդամություն ունեցող, սայլակներով տեղափոխվող անձանց համար, վերելակներով կահավորված «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող «Հիգեր» մակնիշի թվով 17 ավտոբուսները շահագործվելու են ներքաղաքային հասարակական տրանսպորտի հետևյալ 4 երթուղիներում՝ հ.հ. 14, 20, 22 և 28: Այս երթուղիների ընտրությունը համաձայնեցված է հաշմանդամություն ունեցողների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների

Նկարիչն երազում էր, որ իր մանկության բակը կրկին կենդանանա, դառնա մի մեծ ընտանիք (Ֆոտոշարք)

Սևանցի, մասնագիտությամբ նկարիչ, քաղաքի 5-րդ միկրոթաղամասում իր մանկությունն ու պատանեկությունն անցկացրած, իր բակի նիստ ու կացին քաջածանոթ Խաչիկ Կարապետյանին ճանապարհները 10 տարի առաջ տարան Մոսկվա: Ու չնայած հազարավոր կիլոմետրերի հեռավորությանն ու ժամանակին` նա մնաց սևանցի և, հերթական անգամ հայրենի քաղաք այցելելով, որոշեց իր և իր ընկերների մանկության երազանքը դարձնել իրականություն: Իսկ իրականություն այն է, որ

Օտարերկրյա քաղաքացին կարող է ստանալ իր կուտակային միջոցները նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը

Հայաստանում աշխատող օտարերկրացի քաղաքացին կարող է նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը ներկայացնել դիմում և փոխանցել Հայաստանում իր կուտակած կենսաթոշակային միջոցները օտարերկրյա պետությունում իր անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգին: Եթե օտարերկրյա քաղաքացին վերադառնում է իր մշտական բնակության երկիր և Հայաստանում ունի կենսաթոշակային կուտակային միջոցներ, ապա նա կամ նրա կողմից լիազորված անձը նախ դիմում է ներկայացնում ՀՀ աշխատանքի և

Ժյուրին գնահատում, խորհուրդներ է տալիս, վարպետության դասեր անցկացնում «Բազեում» (տեսանյութ)

«Բազե» համահայկական երիտասարդական հավաքում շարունակվում են ներճակատային և միջճակատային մրցույթները։ Մարզական խաղերը հավաքում անցկացվում են սպորտային ֆեդերացիաների հետ համագործակցաբար. մրցավարներին ներկայացնում են ֆեդերացիաները։ Իսկ մշակութային մրցույթների ժյուրիների կազմում ներգրավված են տվյալ ոլորտների ճանաչված արվեստագետներ։ Նկարչության մրցույթի ժյուրիի կազմում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանը։ Նկարչության մրցույթը միջճակատային է։ Ավետիք

2018 թվականին վարչապետի պաշտոնում կշարունակի մնալ Կարեն Կարապետյանը. Գուրգեն Եղիազարյան. «Հրապարակ»

2018 թվականին վարչապետի պաշտոնում կշարունակի մնալ Կարեն Կարապետյանը, «Հրապարակի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը։ – Պարոն Եղիազարյան, հասարակության համար դեռևս պարզ չէ, թե 2018 թվականին վարչապետի պաշտոնում ով կլինի։ Ըստ Ձեզ, ո՞ւմ բաժին կհասնի այն։ – Ես կարծում եմ, որ վարչապետի պաշտոնում կլինի Կարեն Կարապետյանը։ -Այսինքն՝ կարծում եք, որ Սերժ Սարգսյանը,

ԱՄՆ-ը նոր համանախագահ է նշանակել ԵԱՀԿ Մինսկի խմբում

ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ նոր համանախագահը կլինի Էնդրյու Շոֆերը: Այս մասին հայտարարել է Մինսկի խմբում ԱՄՆ ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդը Վաշինգտոնում տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ, գրում է Trend—ը: Շոֆերն այդ պաշտոնը կզբաղեցնի օգոստոսի 28-ից: «Ուրախ եմ հայտնել, որ երկուշաբթի օրվանից համանախագահ կլինի Էնդրյու Շոֆերը: Նա շատ փորձառու ամերիկացի դիվանագետ է: Շոֆերը զբաղեցրել է Վիեննայի

Կարճ հայ-թուրքմենական հարաբերությունների մասին

Օգոստոսի 23-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Ընդհանուր առմամբ, սա Թուրքմենստանի նախագահների 3-րդ պաշտոնական այցն է Հայաստան: Առաջին անգամ 2001 թվականին Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք Հայաստան էր ժամանել Թուրքմենստանի առաջին նախագահ Սափարմուրադ Նիյազովը՝ Թուրքմենբաշը: 2007-ին Նիյազովի մահից հետո երկրի ղեկավարումը ստանձնած Բերդիմուհամեդովը Հայաստան էր ժամանել 2012 թվականին եւ հիմա, փաստորեն, տեղի

Հայ հրշեջ-փրկարարները առավոտից վերսկսել են հրդեհաշիջումը Վրաստանում

Օգոստոսի 24-ին, ժամը 06.30-ին ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարները վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները Բորժոմիի անտառում: Հրդեհի վայր է ուղևորվել 4 մարտական հաշվարկ: Փրկարար ծառայության անձնակազմը (8 հրշեջ-փրկարարական և 1 փրկարարական ավտոմեքենա, Աղետների բժշկության կենտրոնի 1 մեքենա և շարժական կառավարման կետ-շտաբ) տեղակայված է հրդեհի օջախներին մոտակա՝ Ծաղվերի բնակավայրի մոտ: ՀՀ ԱԻՆ

Թուրքմենստանը վստահելի գործընկեր է, և մենք հետաքրքրված ենք ակտիվորեն զարգացնելու մեր պետությունների միջև հարաբերությունները. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով երեկ երեկոյան Հայաստանի Հանրապետություն է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Թուրքմենստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի առանձնազրույցը: «Հարգելի՛ Գուրբանգուլի Բերդիմուհամեդով, սրտանց ողջունում եմ Ձեզ Հայաստանում: Հայ-թուրքմենական հարաբերությունները բարեկամական են և բազմաշերտ բնույթ ունեն:

Ռուսաստանում արդարադատության ավելի մեծ պակաս կա, ես նստացույց կանեմ. վտարված ՀՀ քաղաքացի. ՀԺ

ՀՀ քաղաքացի Մելիքսեթ Գաբոյանը, որ վերջին մի քանի տարիներին բնակվել է Ռուսաստանում, այս տարվա մայիսի 30-ին արտաքսվել է: Գաբոյանը պնդում է, որ իր հետ կատարվածը դուրս է օրենքից: Նա արձանագրում է, որ եթե Հայաստանում օրինականություն ու արդարադատություն դժվար է գտնել, ապա Ռուսաստանն այդ առումով գերազանցում է մեր երկրին: «Ես  9 տարի` 2004 թվականից մինչեւ 2013

«Սա վերջնագիր, առավել ևս պարտադրանք չէ». Դավիթ Բաբայանը` ամերիկացի համանախագահի առաջարկած կարգավորման կետերի հետ

Ըստ պարոն Բաբայանի` այս մոտեցումները մինչև այժմ եղել են նաև տարբեր այլ փաստաթղթերում, այդ թվում մադրիդյան սկզբունքներում

ԵԼՔ դաշինքը բողոքարկել է «Զիբիլիքսի» գործը կարճելու վերաբերյալ ՀՔԾ քննիչի կայացրած որոշումը

ԵԼՔ դաշինքն այսօր բողոքարկել է «Զիբիլիքսի» գործը կարճելու վերաբերյալ ՀՔԾ քննիչի կայացրած որոշումը։ Բողոքը ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին է ուղարկվել ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ստորեւ ներկայացնում ենք բողոքն ամբողջությամբ։ ՀՀ Գլխավոր դատախազ պարոն Արթուր Դավթյանին  Բողոքող – ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանից ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան 19  Բ Ո

Արգելոցում շուրջօրյա հերթապահություն է սահմանված

ՀՀ Արարատի մարզում գտնվող «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում հետմարման աշխատանքները շարունակվում են: Օգոստոսի 23-ին արգելոցում հետմարման աշխատանքներ են իրականացվել երկու տեղամասով: Իրականացված հետախուզության արդյունքում 1500 քմ ընդհանուր մակերեսով տարածքում հայտնաբերվել է շուրջ 200 ծխացող օջախ: Հետմարման աշխատանքներում ներգրավվել է 51 փրկարար ծառայող և անտառտնտեսության 19 աշխատակից: Դրանից բացի՝ այս ընթացքում ևս արգելոցում շուրջօրյա

Ուկրաինան պայքարում է հանուն Անկախության

2017 թվականի օգոստոսի 24-ին Ուկրաինան նշում է պետության անկախության 26-րդ տարեդարձը: Անկախության հռչակման օրվանից 26 տարվա ընթացքում Ուկրաինան բարդ ճանապարհ է անցել: Ուկրաինացիները վերապրեցին ԽՍՀՄ փլուզումը եւ զգացին խորհրդային կայսրության փլուզման բոլոր բացասական հետեւանքները: Ուկրաինացի ժողովուրդը, որին հաջողվեց նվաճել անկախությունը, հնարավորություն ստացավ կառուցելու արդիական պետություն նոր կենսամակարդակով, կատարել արմատական փոփոխություններ սոցիալ-տնտեսական, քաղաքական եւ մշակութային ոլորտներում:

ԱՍԵԿՈՍԵ 

ԱՄՆ-ՌԴ հակասությունները դժվար խնդիր են դնում հայկական դիվանագիտության առջեւ: ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Ինչո՞ւ չեմ ընդունում հեղափոխությունը

Մոտավորապես 1994 թվականից, երբ հեղափոխություն էին անում ԱԺՄ-ն եւ Աշոտ Մանուչարյանը, ես այս կամ այն «թնդության» հայհոյանքներ, հոխորտանքներ եւ սպառնալիքներ եմ ստանում  հեղափոխականներից: 23 տարի նույն, մեղմ ասած, կշտամբանքները լսելով եւ կարդալով, բնականաբար, ձեռք եմ բերել որոշակի իմունիտետ: Իսկ ամենակարեւորն այն է, որ երբ «հեղափոխական իրավիճակն» անցնում է, այն նույն մարդիկ, որոնք ակնարկում էին, թե

Ռիչարդ Հոգլանդը հրապարակել է ԼՂ հակամարտության կարգավորման հիմնական կետերը. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը, կողմերը պետք է սահմանեն դրա վերջնական իրավական կարգավիճակը ապագայում՝ փոխադարձ համաձայնությամբ եւ իրավական պարտավորեցնող կամարտահայտմամբ: Նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմանների մեջ գտնվող տարածքին, որը Բաքվի կողմից չի վերահսկվում, պետք է ժամանակավոր կարգավիճակ տրվի, որն առնվազն ապահովում է անվտանգության եւ ինքնավարության երաշխիքներ։ Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավված տարածքները

Գյուրզա տեսակի օձ` խոհանոցում

Օգոստոսի 23-ին, ժամը 09:32-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Նաիրյան փողոցի տներից մեկի խոհանոցում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները տան խոհանոցից բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Օգոստոսի 23-ին, ժամը 08:55-ին

Սևան քաղաքի Գոմաձոր թաղամասում առանձնատանը հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 23-ին, ժամը 18:34-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Գոմաձոր թաղամասում այրվում է առանձնատուն: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գոմաձոր թաղամասի Պարույր Սևակ փողոցի թիվ 4 հասցեում գտնվող Հ. Ա.-ին պատկանող առանձնատան 2-րդ հարկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:05-ին, մարվել՝ 19:20-ին: Այրվել է հյուրասենյակի

Պուտինը` Սարգսյանին. «Երկկողմ համագործակցություն է ընթանում տնտեսության, անվտանգության, ռազմական ոլորտներում»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը նշել է, որ երկու երկրների միջև ընթանում է ակտիվ երկխոսություն և համագործակցություն, գրում է «ՌԻԱ Նովոստին»: «Մենք ակտիվորեն պահպանում ենք քաղաքական երկխոսությունը, երկկողմ համագործակցություն է ընթանում տնտեսության, անվտանգության, ռազմական ոլորտներում, մենք ակտիվ համագործակցում ենք միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումների շրջանակներում»,- ասել է Պուտինը:

Հովիկ Աբրահամյանը վաճառել է նաեւ իր ընտանիքին պատկանող գազալցակայանները

Գնորդն, ըստ որոշ տեղեկությունների, Յուվեցի Կարոն է

Պյոտր Սվիտալսկի. «էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն ունի հստակ տեսլական»

Նախարար Աշոտ Մանուկյանը հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին

Վիգեն Սարգսյանը մասնակցել է ռազմատեխնիկական ցուցահանդեսի բացման արարողությանը

Ցուցահանդեսին ՀՀ ռազմարդյունաբերական համալիրը ներկայացված է առանձին տաղավարով:

Հարուցվել է քրեական գործ՝ 2 անձի մահվան պատճառ դարձած վթարի դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 2017 թվականի օգոստոսի 19-ին՝ժամը 14:30-ի սահմաններում, Ալավերդի-Ստեփանավան ավտոճանապարհի 18-րդ կիլոմետրում բախվել են Է.Վարդումյանի վարած «Օպել Աստրա 1.6» մակնիշի և Մ.Վարոսյանի վարած «ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից «Օպել

Սոչիում քիչ առաջ մեկնարկել է Սարգսյան-Պուտին հանդիպումը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի: Քիչ առաջ Ռուսաստանի Դաշնության նախագահի նստավայրում մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հայաստան է ժամանում Թուրքմենստանի նախագահը

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր երեկոյան պաշտոնական այցով Հայաստան կժամանի Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Ըստ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի, այցի շրջանակներում նախատեսված են Թուրքմենստանի նախագահի հանդիպումները Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ: Նախագահի նստավայրում հայ-թուրքմենական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն: Սերժ Սարգսյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ԶԼՄ-ների առջև հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Դատապարտյալը պարբերաբար լքել է քրեակատարողական հիմնարկի տարածքը

Հարուցվել է քրեական գործ՝ ՔԿՀ աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031