Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյանը Ելցինից մրցանակ է ուզել՝ Ադրբեջանը ԱՊՀ վերադարձնելու համար (Տեսանյութ)

Միհրանյանը հիշեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Բորիս Ելցինի հետ. «Ասաց՝ մենք ձեզանից սպասում ենք ինչ-որ մրցանակ՝ նրա համար, որ Ղարաբաղում մեր հաղթանակի շնորհիվ Ադրբեջանը վերադարձրեցինք ԱՊՀ-ի կազմ, որովհետեւ Ադրբեջանը դուրս կգար ԱՊՀ-ից»:

«Դատարանը չի փայլել կարգապահությամբ». «Սասնա ծռերի» դատը սկսվեց 2 ամբաստանյալով

Այսօր նիստերի դահլիճում 18 ամբաստանյալներից 2-ն են միայն՝ Արամ Մանուկյանը եւ Հովհաննես Հարությունյանը

Առնվազն տնտեսական տեսանկյունից ԵՏՄ-ն արագորեն լքելու տրամաբանական հնարավորություն չկա. «Հայկական ժամանակ»

Կարելի է պատկերացնել, թե ռուսերենը պետական լեզու հռչակելու առաջարկը վարորդական իրավունքների հետ կապելու ունակ ՌԴ իշխանությունները, ԵՏՄ-ից հեռանալու դեպքում ինչերի են ընդունակ։

Գիշերային սկանդալ Գյումրիում. բժիշկները պայքարում են գողական աշխարհի ներկայացուցչի կյանքի համար

Գիշերը ժամը 03.50 սահմաններում ծանր մարմնական վնասվածքներով Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել Ավետիք անունով մի երիտասարդի, որն առավել հայտնի է Ադլո անվամբ: Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի (լուսանկարում) փոխանցմամբ, վերջինիս հիվանդանոցի վերակենդանացման բաժին են տեղափոխել պարանոցի աջ ու ձախ մակերեսների կտրած-ծակած արյունահոսող վերքերով, գագաթային, աջ դաստակի նախաբազկի, բազկի, ձախ նախաբազկի կտրած-ծակած արյունահոսող վերքերով, հեմորագիկ,

Լապշինը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման

Ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման՝ Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 318.2 հոդվածով (սահմանի անօրինական հատում): Այսօր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում նման դատավճիռ է ընթերցել դատավոր Ալովսաթ Աբասովը, գրում է Turan գործակալությունը: Միաժամանակ դատարանը չի բավարարել 281.2 հոդվածով մեղադրանքը՝ ծանր հակապետական կոչեր: Ըստ մեղադրական արձանագրության՝ Լապշինը 2011-2016թթ. ընթացքում բազմիցս այցելել է «Ադրբեջանի օկուպացված տարածքներ»,

Ազնվամորու հրաշագործ ազդեցությունները

Ազնվամորու պտուղները, բացի շատ համեղ լինելուց, օժտված են քրտնամուղ եւ հակաբորբոքային ազդեցությամբ, իսկ պատրաստուկները՝ քրտնամուղ, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբորբոքային, հանգստացնող, վիտամինային ազդեցություններով: Ազնվամորին կարգավորում է ստամոքսի եւ 12-մատնյա աղու գործունեությունը, վերականգնում է նյութափոխանակությունը: Կիրառվում է հարբուխի, մրսածության ժամանակ: Չոր պտուղները մտնում են բազմաթիվ քրտնամուղ թեյերի, հավաքների կազմի մեջ: Թարմ պտուղներն օգտակար են աթերոսկլերոզի, սակավարյունության, հիպերտոնիկ հիվանդության

Կարեն Ավագյան. «Չի կարելի ասվածը համարել Ռուսաստանի կողմից պետական ճնշում Հայաստանի վրա». «Հայոց աշխարհ»

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԻ հետ -Հայաստանի իշխանության ներկայացուցիչներին Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի արած առաջարկը՝ ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալու մասին, շատ սուր արձագանքի արժանացավ։ Ձեր գնահատականը: -ԱԺ նախագահ Ա.Բաբլոյանը եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Վոլոդինին պատասխանել են տեղում՝ հենց հանդիպման ժամանակ: Խնդիրն այն է, որ ռուսական մամուլն

«Մեր ժողովրդի ուժն ու հզորությունը միասնության և համախմբման մեջ է». Սփյուռքի նախարար

Հուլիսի 20-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ամմանի «Սուրբ Թադևոս» լրագրի խմբագիր, ՀՕՄ վարչության և ՀՄԸՄ վարչակազմի ատենադպրուհի, Հայոց Առաջնորդարանի քարտուղարուհի, Յուզբաշյան-Գյուլբենկյան ազգային վարժարանի փոխտնօրեն և հայոց լեզվի ուսուցչուհի Ռաքէլ Ասադուրյան-Մարգարյանին: Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց Սփյուռքում ազգային վարժարանի և հայոց լեզվի ուսուցչուհու հայանպաստ գործունեությունը, լեզվի և ինքնության պահպանության հարցերը: Նա հետաքրքրվեց համայնքային նորություններով, հորդորեց

Երկրաշարժ Ադրբեջանի Շիրվան քաղաքից 39 կմ հարավ-արևմուտք

Սույն թվականի հուլիսի 20-ին, տեղական ժամանակով ժամը 10:22-ին (Գրինվիչի ժամանակով` 06:22-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հարավային լայնության 39.800 և արևմտյան երկայնության 48.500 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջանի Շիրվան քաղաքից 39 կմ հարավ-արևմուտք), օջախի 20 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ : Երկրաշարժը զգացվել է

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր բանկոմատային ցանցի միջոցով գործարկում է կենսաթոշակային քաղվածքների տրամադրման նոր ծառայություն

Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապանները կկարողանան ստանալ կուտակային կենսաթոշակային հիմնադրամում իրենց հաշիվների մնացորդի մասին քաղվածքներ` Բանկի բոլոր բանկոմատների միջոցով։ Այս ծառայության շնորհիվ հաճախորդները հնարավորություն կստանան ցանկացած հարմար պահի տեղեկանալ, թե որքան գումար ունեն իրենց կենսաթոշակային հաշվին: Քաղվածքը ստանալու համար բանկոմատի գլխավոր էկրանին անհրաժեշտ է ընտրել “Կենսաթոշակային քաղվածք” պատուհանը, այնուհետև հաստատել հարցումը, և բանկոմատն ավտոմատ կերպով կտպի

Ըստ վարչապետի՝ բնական ռեսուրսների օգտագործման ոլորտում էլ անհավասար մրցակցություն կա

Կառավարության նիստում Կարեն Կարապետյանը անդրադարձավ բնապահպանական խնդիրներին

Ռուսաստանը խախտում է ԵԱՏՄ պայմանագիրը

Վերջին օրերին մեծ աղմուկով քննարկվում է Ռուսաստանում հայկական վարորդական վկայականների հարցը: Հիշեցնենք, որ հունիսի 1-ից Ռուսաստանում արգելվեց աշխատանքի ընդունել օտարերկրացի վարորդներին, ովքեր ռուսական վարորդական իրավունք չունեն, բացառությամբ այն երկրների քաղաքացիների, որտեղ ռուսերենը պետական լեզու է: Հայկական կողմը փորձեց կարգավորել խնդիրը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի և Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հանդիպման ընթացքում: Այս

Պուտինը, փաստորեն, Էրդողան-2-ն է դառնում. «Հրապարակ»

Կա նաեւ երրորդ խումբը, որոնց ձայնն այսօր դուրս չի գալիս։ Այո, դա այն խումբն է, որ ժամանակին ջանք ու եռանդ չէր խնայում հայաստանցիներիս համոզելու, որ ճիշտը ԵԱՏՄ-ն է, ԵԱՏՄ-ի 250 միլիոնանոց շուկան, որ Հայաստանը կամուրջ է դառնում համայն գործարար հայության համար՝ այդ շուկայի հետ հարաբերվելու եւ այլն, եւ այլն։ Խոսեք, պարոնայք։ ԵԱՏՄ նախաձեռնության ղեկավար Պուտինը

Վարչապետ. «Որոշ գերատեսչություններում անթույլատրելի իրավիճակ է»

Կարեն Կարապետյանն անուններ չտվեց, բայց զգուշացրեց՝ գործարար միջավայրի բարելավվման համար քայլեր ձեռնարկվեն

Սարգիս Վարդանյանը Թուրքիայում պարտության է մատնել թուրք մարզիկին (Տեսանյութ)

Անթալիայում (Թուրքիա) հուլիսի 19-ին անցկացված «Արմֆայթինգ»-ի մրցամարտում հայ մարզիկ Սարգիս Վարդանյանը հաղթել է թուրք մարզիկ Քերիմ Քելեշին։ https://www.youtube.com/watch?v=O5qeNDBvY-8

Կացնահարված Թագուհի Մանսուրյանը մեղադրվում է իրեն կացնահարողի ձեռքը քերծելու համար (Տեսանյութ)

Երեկ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կնոջն ու զոքանչին կացնահարածի գործով հերթական դատական նիստն էր: Անցյալ տարի հուլիսի 8-ին Երեւանի Սողոմոն Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի շքամուտքի աստիճանների վրա տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Վլադիկ Մարտիրոսյանը կացնով բազմաթիվ հարվածներ էր հասցրել զոքանչին՝ Կարինե Մանսուրյանին, կնոջը՝ Թագուհի Մանսուրյանին, եւ աներոջը՝ Վաչագան Մանսուրյանին: Արդյունքում 64-ամյա Կարինե Մանսուրյանը մահացել

Ստեփանակերտում Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ շարունակվում է «Ազատամարտիկների այգու» կառուցումը

Պաշտոնական այցով Արցախում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի և Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է «Ազատամարտիկների այգի», ծանոթացել շուրջ 2 հա զբաղեցնող հանգստի գոտու կառուցման աշխատանքների ընթացքին: Այգին կառուցվում է Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև հաստատված համագործակցության ծրագրի շրջանակում: Նախագծերի վրա Երևանի քաղաքապետին ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ պատասխանատուները

Ինչի հետևանքով է մահացել դանակահարված հայտնի հոգեբան Ռուբեն Պողոսյանը

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Կիրառական հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանը, որը հուլիսի 17-ին դանակահարվել էր, մահացել է կրկնակի ծանր ինֆարկտի զարգացման և կարդիոգեն շոկի հետևանքով: «Տեղեկացնենք, որ հուլիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր տեղափոխված քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Ռ. Պ.-ն այսօր լուսադեմին մահացել է՝ կրկնակի ծանր ինֆարկտի զարգացման և կարդիոգեն շոկի

Հայկական հետքեր Մոլդովայում (Ֆոտոշարք)

Կամ Քիշնեւն ինչպես որ է

Խաչիկ Ասրյան. «Այստեղ բոլորս մի ընտանիք ենք»

Ծաղկաձորի մարզաբազայում ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2017» մրցույթի եզրափակիչ փուլի մրցումները շարունակվում են: Մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ ներգրավվել են նաեւ հանրապետության տասը մարզերի, Երեւան քաղաքի եւ Արցախի հաշմանդամություն ունեցող 23 ընտանիքները, որոնք հանդես են գալիս միայն եզրափակիչ փուլում: Մրցույթի կազմակերպիչ եւ գլխավոր պատասխանատու, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանն

«Չենք լռելու». ԱՄՆ-ի կոնգրեսականները եւ հայ համայնքի բողոքի ցույցը Թուրքիայի դեսպանի նստավայրի առջեւ. «Ամերիկայի Ձայն»

«Մենք չենք լռելու», – այս կարգախոսի տակ անցավ հայ, քուրդ եւ եզդի համայնքների ցույցը Թուրքիայի դեսպանի նստավայրի առջեւ: Ցույցն անցնում էր ի բողոք մայիսի 16-ին հենց այստեղ տեղի ունեցած միջադեպի, որի ընթացքում ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի նախագահ Էրդողանի թիկնապահները ծեծի էին ենթարկել Էրդողանի դեմ ցույցի դուրս եկած ամերիկացիների: «Մենք խորապես վիրավորված ենք, որ նա իր ավազակների

Արցախի ՄԻՊ-ն հնարավորություն է ստեղծել ուսումնասիրելու ԱրՀ դատարանի կողմից դատապարտված Դ.Ասկերովի և Շ.Գուլիևի վերաբերյալ քրեական գործի նյութերը   

2017թ. հուլիսի 18-ին Արցախի Հանրապետության ՄԻՊ-ն ընդունել է «Ղարաբաղյան հակամարտության գոտում անհայտ կորածների որոնման և պատանդների ու գերիների ազատ արձակման միջազգային աշխատանքային խմբի» համանախագահներ Սվետլանա Գանուշկինային, Պաատա Զաքարեիշվիլիին եւ Բերնհարդ Քլազենին։ Ռ.Մելիքյանը ներկայացրել է ԱրՀ ՄԻՊ հաստատության կարգավիճակը, ծավալած գործունեությունը, մասնավորապես՝ Ապրիլյան մարտական գործողությունների վերաբերյալ փաստահավաքության արդյունքները։ Խմբի համանախագահների խնդրանքով Պաշտպանն ԱրՀ օրենսդրությամբ սահմանված իր մանդատի

Արցախում կազմակերպվում են զբոսաշրջային կանոնավոր ուղևորափոխադրումներ

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ հուլիսի 20-ից մեկնարկում են զբոսաշրջային կանոնավոր ուղևորափոխադրումներ երեք տարբեր երթուղիներով: Գործող երթուղիներն են՝ Ստեփանակերտ-Գանձասար-Ստեփանակերտ, Ստեփանակերտ-Տողի ջրաշխարհ-Ստեփանակերտ և Ստեփանակերտ-Հունոտի կիրճ արգելոց-Ստեփանակերտ: Բացի այդ, Ստեփանակերտ-Գանձասար երթուղու մեջ ընդգրկված է նաև էքսկուրսիա դեպի Նիկոլ Դումանի տուն-թանգարան, իսկ Ստեփանակերտ-Տողի ջրաշխարհ երթուղու մեջ՝ դեպի Տնջրի ծառ զբոսաշրջավայր և Տողի մելիքական ապարանք: Ստեփանակերտ քաղաքից նշված երթուղիների

Բակո Սահակյանը հույս է հայտնել, որ Արցախի շրջանների հետ Երևանի վարչական շրջանների համագործակցությունը կհասնի այն մակարդակին, ինչպիսին է Երևանի և Ստեփանակերտի փոխգործակցությունը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ Արցախ կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Առիթն օգտագործելով՝ Արցախի նախագահը նախ շնորհավորել է Տարոն Մարգարյանին Երևանի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու առթիվ և իր գոհունակությունը հայտնելով Երևանի և Ստեփանակերտի միջև հաստատված փոխգործակցության արդյունքներից՝ ընդգծել

Ի՞նչ ես կառուցելու քանդելուց հետո

Եթե որեւէ բան քանդում ես, պետք է իմանաս, թե ինչ ես տեղը դնելու: Դա վերաբերում է թե՛ մեծ եւ թե՛ փոքր գործերին: Խորհրդային համակարգը անարդյունավետ էր, կեղծ էր, հայտնվել էր խոր փոսի, փակուղու մեջ: Բայց երբ որոշում ընդունվեց այն «վերակառուցել», պատկերացում չկար, թե ինչ է տեղը հայտնվելու: Խորհրդային վերնախավում «վերակառուցելու» գաղափարը հասունացել էր դեռեւս Անդրոպովի

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շահագործումը հետաձգվել է մինչև տարեվերջ

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացումը հետաձգվում է առնվազն մինչև տարեվերջ: Այս մասին հայտնում է Turan գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի մաքսայն ծառայությունների ղեկավարների՝ Բաքվում տեղի ունեցած հանդիպման արդյունքները: Թուրքիայի մաքսային գործերի և առեւտրի նախարար Բյուլենթ Թյուֆենքչին նշել է, որ Թուրքիան նախատեսում է երկաթուղու թուրքական հատվածի շինարարությունն ավարտել մինչև տարեվերջ: «Նախկինում որոշակի խնդիրներ կային Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի իրականացման

Արցախը կարող է դառնալ էլեկտրաէներգիա արտահանող երկիր

«Նախորդ տարի գրեթե հասել ենք ինքնաբավության մակարդակի, և եթե այս տարի չէ, ապա հաջորդ տարի հաստատ մեզ կարող ենք համարել էլեկտրաէներգիա արդյունահանող երկիր»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և հավելեց, որ ընթացիկ տարում հունիսի 1-ի դրությամբ էլեկտրաէներգիայի արտադրությունում գրանցվել է 7-9% աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: «Ունենք 16

ՊՆ խոսնակը պատասխանում է ադրբեջանական քարոզչությանը

 ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ՖԲ էջում գրել է. «Ադրբեջանական քարոզչության պատվիրատուները կեղծ օգտատերերի հնարած լուրերով մարտական ոգուց խոսելուց հետո, հիմա էլ անցել են զենքերի կիրառման մասին միջազգային պայմանագրերին: Փորձում են ադրբեջանցի մայրերին համոզել. որ հայերը ոչ միայն դուխ չունեն, նաև նոր ձեռք բերվող զենքերի կիրառման իրավունքը չունեն: Սույն մոլորյալներին խորհուրդ ենք տալիս,

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031