Օրվա լրահոսը
Պատանի ըմբիշները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը
Ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականներն Օլիմպավանում պատրաստվում են հուլիսի 24-ից 30-ը Բոսնիա եւ Հերցեգովինայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Ազատ ոճայինների ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանը հավաքականի կազմում ընդգրկել է առաջին համարներին եւ հաջող մասնակցության ակնկալիքներ ունի: Բայց դա նա հնարավոր է համարում այն դեպքում, եթե ըմբիշներն իրենք իրենց հավատան: Եվրոպայի առաջնություն կմեկնեն Ռաֆայել Հարությունյանը
«Հաց բերողն» իր ցուցմունքներում չի ընդունել, թե ՊՊԾ գնդում «ժուչոկներ» է հայտնաբերել ու ոչնչացրել․ Փաստաբան. «Ազատություն»
«Հաց բերող» անվամբ հայտնի Արթուր Սարգսյանի փաստաբանն «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ ՊՊԾ գնդի տարածքի գրավման գործի շրջանակում Սարգսյանի մասով նախաքննությունը շարունակվում է նույնիսկ նրա մահից հետո: «Կարծում եմ, որ իշխանությունը չի հրաժարվում Արթուր Սարգսյանի գործն այնպես քննելուց, որ ինչ-որ կերպ նրա մեղավորության պատրանքը ստեղծի: Սարգսյանի հանրային հեղինակությունն այնքան մեծ էր, որ անգամ նրա մահից
«Մի ամբողջ պոլկ հարբած, լցվել էր էս քյասիբ բաժանմունքը եւ տվել ջնջխել են»
Վաղարշապատի հիվանդանոցում մահացածի հարազատները գույքը ջարդուփշուր են արել
«Ծնունդով տարբեր տեղերից ենք, բայց բոլորս հայաստանցի ենք». Սփյուռքի նախարար
Հուլիսի 20-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայ գործարարներ Հակոբ Փիլավճյանին, Մարտիրոս Պօզաքալյանին, Կարուշ Ղազէլյանին, ովքեր 2005 թ. Հալեպում հիմնել են «Հայլանտ» շինարարական ընկերությունը, որն այնտեղ 11 շենք է կառուցել: 2012 թ. ընկերությունը տեղափոխվել է Երևան, որտեղ էլ ընկերության կողմից կառուցվել է բնակելի մեկ շենք: Ընկերությունը պատրաստվում է կառուցել երկրորդ շենքը,
BBC-ի նախկին խմբագիր` եթե լրագրողները տրավմայի են ենթարկվում, գնում են խմելու կամ ծխելու
BBC-ում 30 տարվա աշխատանքային փորձառություն ունեցող նախկին խմբագիր, լրագրող Անջելինա Ֆուսկոն, որը Երեւանում էր գտնվում հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներին իր փորձը փոխանցելու նպատակով, ասաց` եթե լրագրողները տրավմայի են ենթարկվում, գնում են խմելու կամ ծխելու: Եռօրյա դասընթացի ընթացքում, որի վերջին օրը վաղն է, BBC-իի մասնագետը լրագրողներին սովորեցնում է ինչպես անել, որպեսզի հնարավորինս քիչ տրավմայի ենթակվել, պատմեց նաեւ,
Հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու քաղաքացուն ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները: 2017 թվականի հուլիսի 20-ին՝ ժամը 03:50-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել առ այն, որ բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքներով, ծայրահեղ ծանր վիճակում բուժօգնության է տեղափոխվել 35-ից 45 տարեկան մի տղամարդ: Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում
Ադրբեջանի ՊՆ-ն լռում է 2 մահամերձ զինծառայողի մասին. «Ռազմինֆո»
Հուլիսի 17-ին մահացու վիրավորում ստացած Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Նահիդ Սոլթանովի (Nahid Soltanov) եղբայրը՝ Էլչին Սոլթանովը հայտնել է, որ Նահիդը, ինչպես նաև նրա ծառայակիցը մահամերձ վիճակում հոսպիտալում են, բժիշկներն ասում են, որ ապրելու հույս չկա: Վիրավոր զինծառայողի եղբայրը այս մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում: Էլչին Սոլթանովը նշել է, որ իր եղբայրը և նրա
Անահիտ Բախշյանը հեռացել է պաշտոնից. «Ա1+»
Անահիտ Բախշյանն այլեւս չի զբաղեցնի ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնը: Նա հեռացել է իր պաշտոնից սեփական դիմումի համաձայն: «Ա1+»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց տիկին Բախշյանը: «Սեպտեմբերին լրանում է իմ 70 ամյակը: Ըստ կառավարության ծրագրային դրույթի՝ վարչական պաշտոն չի կարող զբաղեցնել 70 տարին լրացած որեւէ անձ, եւ որպեսզի ինձ սեպտեմբերին չասեն՝ հեռացի, ես ինքս
Փաստաբանների պալատի նախագահը դիմել է ՄԻՊ-ին՝«նիստերի դահլիճից հեռացնել» դատական սանկցիայի կիրառման համար նախատեսված ժամանակի հաշվարկման կարգը պարզաբանելու նպատակով
Որպես գրության հիմնավորում փաստաբանների պալատի նախագահը նշել է, որ գործնականում ծագում է խնդիր, երբ դատարանը ՀՀ դատական օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամը մեկնաբանում է ոչ թե աստղաբաշխական կամ աշխատանքային ժամ իմաստով, այլ՝ դատական աշխատանքային ժամ իմաստով:
Նատալյա Վոդյանովան միացել է PicsArt-ի թիմին որպես Նվաճումների տնօրեն
«Ես միանում եմ PicsArt-ին, քանի որ հավատում եմ, որ մարդիկ առավել ստեղծարար են, երբ ունեն ինքնաարտահայտման ազատություն ու կարեւոր առաքելություն, որի համար էլ ստեղծագործում են», ավելացրել է Վոդյանովան։
«Դպրոցում չենք, որ ձեռք բարձրացնենք». «Սասնա ծռերի» պաշտպաններն ու դատավորը կրկին լեզու չգտան (Տեսանյութ)
Նրանցից երեքի հանդեպ կրկին սանկցիա կիրառվեց՝ պատասխանատվության մասին գրությամբ դիմելով ՀՀ փաստաբանների պալատին
Լապշինի արտահանձնումը Կրեմլի թեման չէ. Պեսկով
Ադրբեջանում ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման հարցը Կրեմլի թեման չէ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է life.ru-ն: «Ոչ, դա Կրեմլի թեման չէ»,- պատասխանել է Պեսկովը այն հարցին, թե արդյոք Մոսկվան կպահանջի արտահանձնել բլոգերին: Հիշեցնենք, այսօր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել Ալեքսանդր Լապշինին: Նշենք, որ
Դատապարտյալը գաղութից գիշերային ակումբ էր եկել զվարճանալու ու դանակահարվել էր․ նշանակվել է քննություն
Ինչպես տեղեկացրել ենք, գիշերը ժամը 03.50-ի սահմաններում ծանր մարմնական վնասվածքներով՝ պարանոցի աջ ու ձախ մակերեսների կտրած-ծակած արյունահոսող վերքերով, գագաթային, աջ դաստակի նախաբազկի, բազկի, ձախ նախաբազկի կտրած-ծակած արյունահոսող վերքերով, հեմորագիկ, տրավմատիկ շոկով Գյումրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք էին տեղափոխել 34-ամյա Արտակ Դիլանյանին, որն առավել հայտնի է Ադլո մականվամբ։ Դեպքը տեղի է ունեցել Գյումրու «Ռելաքս» գիշերային ակումբի
Ադրբեջանցի սպան գնդակահարել է իր իսկ բռնաբարած ազգությամբ թալիշ զինվորին. «Ոսկանապատ»
Հարավային շրջանից զորակոչված զինվորների հարազատների պատմածի համաձայն՝ գումարտակի հրամանատարը զինվորներից մեկին հերթապահության ժամանակ բռնաբարել է։
Ի հակառակ ՀՅԴ-ի ցանկությանը. Ըստ նախարարի «այրվածքաբանական կենտրոնը» պետք է մասնավորեցվի (Տեսանյութ)
«Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնը» մասնավորեցման ենթակա պետական գույքի ցանկից ՀՅԴ-ի միջամտությամբ հնարավոր է հանվի
Մոսկվան հերքում է, որ Սարգսյան-Ալիև հանդիպում է նախապատրաստում
Տեղեկությունը, որ իբր Մոսկվան առաջարկել է հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի տնօրենի տեղակալ Արտյոմ Կոժինը, գրում է ՏԱՍՍ-ը: «Մենք ուշադրություն ենք դարձրել «Իզվեստիա»-ի՝ հուլիսի 17-ին լույս տեսած «Մոսկվան հանդիպում է կազմակերպում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև» վերտառությամբ հոդվածի վրա,- ասել
Դոմիկից տուն․ Գյումրիում բազմանդամ ընտանիքը տուն կստանա
Գյումրի, հուլիսի 20: Գյումրիի տնակներից մեկում ապրող Սիրուշ Տոնոյանը և իր հետ ապրող 5 երեխաները տեղափոխվեցին հիմնովին վերանորոգված և կահավորված բնակարան։ Բազմանդամ ընտանիքը տունը ստացավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Գյումրի քաղաքի տնակներում ապրող ընտանիքներին վերաբնակեցնելու ծրագրի շրջանակում։ Սիրուշ Տոնոյանը 6 երեխա ունի, ավագ դուստրը՝ Լուսինե Բոթոյանը, ամուսնացած է, ապրում է առանձին։ Տնակում Սիրուշն ապրում է 5
Թուրքական կայքը ներկայացրել է ամերիկահայ հայտնի ռոք երաժշտի ընտանիքի պատմությունը
Թուրքական «Gazetekarinca» լրատվական կայքը, որն ընթերցողներին ներկայացնում է Հայոց ցեղասպանությունից փրկվածների պատմություններ, այս անգամ անդրադարձել է ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Դերեք Շիրինյանի ընտանիքի պատմությանը: Շիրինյանը Հայաստանում ապրող իր բարեկամներին կարողացել է գտնել մի լուսանկարի շնորհիվ, որի վրա պատկերված են եղել երկու հայդուկ կին, որոնցից մեկն էլ եղել Շիրինյանի տատիկի մայրը՝ Ելիզաբեթ Յազիջյանը: Ելիզաբեթը ծնվել և
Լևոն Մնացականյանը նիստի մասնակիցներին մեկ անգամ ևս հիշեցրել է անկանխատեսելի հակառակորդ ունենալու հանգամանքը
Հուլիսի 20-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ռազմական խորհրդի հերթական նիստը` նվիրված 2017թ. բանակային ուսումնական տարվա առաջին կիսամյակի արդյունքների ամփոփմանը: Ռազմական խորհրդի նիստին մասնակցում էին ՊԲ հրամկազմը, ծառայությունների ու բաժինների պետերը, միավորումների, զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները, ռազմաիրավապահ մարմինների ղեկավարները: Համաբանակային կարևոր միջոցառմանը հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների միջև առկա փոխհամագործակցության և գործողությունների
«Ակտիվ մարտագործողությունների ժամանակ ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» հրանետները պարզապես չեն հասցնի կրակային դիրք զբաղեցնել». Գրիգորի Սահակյան. «Հայզինվոր»
Անգամ աշխարհի գերհզոր բանակների ներկայացուցիչները չեն պնդում, որ ունակ են «Իսկանդեր» խոցելու:
Լոքյանը վստահ է՝ գլխարկներով եւ բաժակներով զգոնացնելու են փողոցում աղբ թափող մարդկանց (Տեսանյութ)
Օրինակ՝ ծխախոտը փողոցում նետելու համար 16 հազար տուգանք կսահմանվի
Հայտնաբերվել է ինը հետախուզվող 1 օրում
Հուլիսի 19-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ բաժանմունք է ներկայացել 1988 թ. ծնված Կիմ Գ.-ն, որը հուլիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: *** Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողները հուլիսի 19-ին, ժամը 18.35-ին, Ավանի Քուչակ թաղամասի թիվ 16/2 հասցեի մոտից
Քահանան կոչ է անում Վարդավառին դույլերով միմյանց չջրել (տեսանյութ). «Ա1+»
Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Տոնը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Այս տարի տոնը կնշեն հուլիսի 23-ին, իսկ բուն տոնակատարությունները կսկսվեն հուլիսի 22-ին, ժամը 18-ից սկսած: Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը կոչ
Եվս երկու սուտ մատնություն. քննիչն ու ոստիկանության աշխատակիցները հանիրավի մեղադրվել են հանցագործությունների կատարման մեջ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է սուտ մատնություն կատարելու և պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց տարբեր հանցագործությունների մեջ հանիրավի մեղադրելու փաստերով հարուցված ևս երկու քրեական գործի նախաքննությունը: Այսպես, քրեական գործերից մեկի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Արման Հովսեփյանը, նախազգուշացված լինելով հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով իր
«Ռոսիյանե»-ն՝ Լոռիում
Այս օրերին բուռն քննարկվեց ՌԴ Պետական դումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինի՝ ՀՀ-ում ռուսերեն լեզուն օրենքով որպես պաշտոնական լեզու ամրագրելու առաջարկությունը: Ռուսերենը որպես պետական լեզու ընդունելու ընդդիմախոսները շատ են, բայց Հայաստանում ռուսամետներն ու «ռուսամետ» օբյեկտներն էլ քիչ չեն: Ռուսամետ օբյեկտներ կարելի է հանդիպել նույնիսկ հեռավոր «չոլերում»: Լուսանկարում պատկերված բարը Լոռու մարզում է: Մի ոչ մարդաբնակ վայրում՝ գյուղից
Երեխայի ներկայությամբ քեռուն դանակահարելու մեջ կասկածվողին ազատ են արձակել
Ինչպես տեղեկացրել ենք, ոստիկանությունը հայտնաբերել ու ձերբակալել էր հուլիսի 9-ին Գյումրու «Ամեն ինչ տան համար» շինանյութի խանութի մոտ 35-ամյա Ս․Հ-ին դանակահարելու մեջ կասկածվող անձին՝ 21-ամյա Կ․Հ-ին։ Վերջինս Գյումրու Շչեդրինի փողոցում վիճաբանել, այնուհետ կտրող-ծակող գործիքով վնասվածք է հասցրել Ս․Հ-ի կրծքավանդակին, որին Գյումրու բժշկական կենտրոնից օրերս տեղափոխվել էին Երևան Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, կրծքային վիրաբուժության մասնագիտացված բաժանմունք՝ իր
«Սասնա ծռեր» խմբի անդամները կրկին հեռացվեցին նիստերի դահլիճից (Տեսանյութ)
Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 18-ի գործով հերթական դատական նիստում այսօր հերթական ընդմիջումից հետո ամբաստանյալները բերվեցին դատարան: Դատավոր Արտուշ Գաբրիելյանն արձանագրեց, որ նրանք կրկին անհարգալից վերաբերմունք են դրսեւորում դատարանի հանդեպ եւ դատավորի գալուն պես ոտքի չեն կանգնում: Ըստ այդմ դատավորը որոշեց նրանց կրկին նույն սանկցիային ենթարկել եւ հեռացնել նիստերի դահլիճից 10
Լապշինի փաստաբանը նրա դատավճիռը «նորմալ» է գնահատել
Ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի դատավճիռը բողոքարկելու որոշում կկայացվի մեղադրյալի հետ խորհրդակցությունից հետո: Այս մասին, ինչպես հաղորդում է Turan գործակալությունը, հայտարարել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը: Մեկնաբանելով իր պաշտպանյալի դատավճիռը՝ Չերնինն այն բնութագրել է որպես «նորմալ» և գործող ընթացակարգային օրենսդրությանը համապատասխան: «Դատավորը բավականին օբյեկտիվ է մոտեցել (քրեական գործին-խմբ.): Այն, ինչ մենք խնդրում էինք բացառել, գոնե 50
«Բերեք ձեր Թուրքիայի դրոշը՝ հետո կխոսենք». միջադեպ դատարանում (Տեսանյութ)
Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 18-ի գործով հերթական դատական նիստի ընդմիջմանը այսօր միջադեպ տեղի ունեցավ քաղաքացիներից մեկի եւ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի միջեւ: Ակտիվիստ Արմենուհի Մելքոնյանը վերջինիս հայտնեց իր դժգոհությունը, որ դատարանի կարգադրիչները չեն թույլատրել ՀՀ եռագույն դրոշը մտցնել նիստերի դահլիճ: Կարեն Փոլադյանը պարզաբանեց. «Կարգադրիչը իրավունք ունի որոշել, թե որ
Լոքյանը ԱՄՆ-ի դաշնակցականների՝ կոալիցիայից դուրս գալու պահանջի մասին (Տեսանյութ)
Դաշնակցական նախարարն անդրադառնում է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը


















































