Օրվա լրահոսը
Սահմանից իր տուն 339 փամփուշտ տանող վանաձորցի զինվորն ազատազրկվեց
Կայացել է արագացված դատաքննություն
Լողի հայկական դաշնության նախագահը մեկնեց FINA-ի
Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանն այսօր մեկնեց Բուդապեշտ, որտեղ հուլիսի 20-ից 24-ը կայանալու է Ջրային մարզաձեւերի միջազգային ֆեդերացիայի համաժողովը: Հովսեփ Մեսրոպյանը Բուդապեշտում մասնակցելու է միջազգային այս կազմակերպության նախագահի ընտրություններին: Նա Aravot.am-ին մեկնելուց առաջ տեղեկացրեց նաեւ, որ համաժողովում որոշվելու է, թե 2018 թվականի աշխարհի առաջնությունը որ երկիրն է հյուրընկալելու, ինչպես նաեւ քննարկվելու են կանոնների փոփոխության
Հրաչյա Ռոստոմյան. «Գագիկ Ծառուկյանի համար էական չէ, թե ով է կազմակերպիչը»
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն այսօր Ծաղկաձորի մարզաբազայում այցելեց ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք- 2017» մրցույթի եզրափակիչ փուլի մասնակիցներին: Նախարարը մաղթեց արդար պայքար, որում կհաղթեն արժանավորները, այնուհետեւ հետեւեց «պարանի ձգում» մրցաձեւի եզրափակիչ պայքարին: Aravot.am-ի հետ զրույցում նախարար Հրաչյա Ռոստոմյանն ասաց. «Ընտանիքի առողջությունն առաջնահերթություն է, առողջ ընտանիքը՝ երկրի
Հայաստանով մեկ միասնական տրանսպորտային ցանցը կկարգավորի գյուղերից դեպի մարզկենտրոն ուղեւորափոխադրումը
Վահան Մարտիրոսյանը ` ՀՀ-ով մեկ միասնական տրանսպորտային ցանց ստեղծելու մասին
Հայաստանի զարգացման հիմնադրամը կօգնի խթանել արցախյան արտադրանքի արտահանումը միջազգային շուկա
Այսօր Հայաստանի զարգացման հիմնադրամի պատվիրակությունը գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի գլխավորությամբ ժամանել է Արցախ: Օրվա առաջին կեսին պատվիրակությունը հանդիպում է ունեցել Արցախի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Միրզոյանի և աշխատակազմի հետ: Հանդիպման ընթացքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր երկու հիմնադրամների միջև՝ շարունակական և խորացված համագործակցություն շարունակելու համար: Օրվա երկրորդ կեսին Հայաստանի զարգացման հիմնադրամի պատվիրակությունը հանդիպում է
«Խնդրեմ, դուք, ձեր երկիրը, վարորդական իրավունք տալու համար անցկացրեք լեզվի քննություններ». Կարեն Քոչարյանը՝ Վոլոդինին
Կարեն Քոչարյանը համոզված է՝ տաջիկները, որոնք Մոսկվայում տաքսի են վարում, երկու բառ չեն կարողանում կապել իրար. «Ինձ համար տարօրինակ է, ղըրղզներին թույլատրվում է, իսկ հայ վարորդներին չի թույլատրվում»:
«Հայկական Բիթլզի» տղաները, նրանց երկար մազերն ու շորերը, իբր «ֆաշիստական» երգերը դարձել են քննարկման առարկա. «Երազողները»
Հարցին՝ այն ժամանակ դուք երազողներ էիք, իսկ հիմա՝ 50 տարի անց, դուք արդյո՞ք երազողներ եք՝ Երվանդ Երզնկյանը պատասխանեց. «Մենք երազողներ ենք, բայց մեր երազանքների մեջ ֆիասկո չենք ապրել: Մենք մեր երազների հետեւից գնում ենք ու էլի պիտի գնանք»:
Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են հանրապետությունում (ENPARD) ծրագրի շրջանակում հնդկացորենի արտադրությանն փորձնական ծրագրի արդյունքները
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր հրավիրել էր խորհրդակցություն` Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի պատասխանատուների և շահառուների մասնակցությամբ հնդկացորենի արտադրության փորձնական ծրագրին առնչվող հարցեր քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Աշոտ Հարությունյանը և Արմեն Հարությունյանը: «Մեր այսօրվա հանդիպման հիմնական նպատակն է քննարկել փորձնական ծրագրի արդյունքները, հստակեցնել հանրապետությունում հնդկացորենի
Ինչ պետք է անի Հայաստանը, եթե տիեզերագնացները մեր երկրում հարկադրված վայրէջք կատարեն
Հայաստանը պարտավորվում է ամեն գնով աջակցել տիեզերագնացներին
Վարչապետին կառաջարկեն «Արմենիա Վայն»-ին արտոնություն տալ
«Արմենիա Վայն»-ը մի շարք ապրանքներ կներմուծի արտոնյալ պայմաններով
Հայտնաբերվել է տղամարդու դի. հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Վայոց Ձորում 32-ամյա տղամարդու մահվան հանգամանքները: 2017 թվականի հուլիսի 16-ին՝ ժամը 10:35-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Եղեգնաձոր քաղաքի «Ղռեր» կոչվող տարածքում հայտնաբերվել է դի՝ հակի թելով ընկուզենու ծառից կախված վիճակում: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Կատարվել է դեպքի վայրի
Սերժ Սարգսյանը՝ Բակո Սահակյանին. «Խաղաղասեր և հերոսական մեր ժողորվրդի արշալույսները թող մշտապես խաղաղ լինեն»
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: «Հարգելի՛ պարոն Սահակյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Պետական կառավարման մարմինների ժողովրդավարական և սահուն ձևավորման ընթացքը վկայում է Արցախի ժողովրդի ազատ ապրելու օգտին կատարած ընտրության անշրջելի բնույթը: Դա մարդու հիմնարար իրավունքները և ազատություններն անշեղորեն
Սիմոն Պրուլկս Սենեկալին էլ են բանակի համար հաշվառել, հետո` տարկետում տվել
Օտարերկրացի մարզիկին մեկ տարով բանակում ծառայելուց տարկետում են տվել:
Թիվ 191 դպրոցի հիմնանորոգման ժամկետը վաղուց սպառվել է, բայց աշխատանքները չեն շարունակվում
Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի թ.191 հիմնական դպրոցի հիմնանորոգումը «Կրթական օբյեկտների հիմնանորոգում» ծրագրով սկսվել է 29.01.2015թ., «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ի կողմից, հատկացվել է 321.621.0հազ. դրամ և 2016-2018թ.թ. ՀՀ կառավարության միջնաժամկետ ծրագրով նախատեսվել էր ավարտել 2016-ին: Արդեն 2017 թվականն է, սակայն դպրոցի վիճակը շատ տխուր է, որովհետև 2 տարի է հիմնանորոգումը դադարեցվել է, շինարարները կիսատ թողել գնացել են
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդ՝ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին առաջարկում է կատարել բանկային գործարքներ Easy Pay վճարային տերմինալների միջոցով
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդ՝ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին հնարավորություն է ընձեռում սկսած 21.07.2017թ.-ից հետևյալ բանկային գործարքներն իրականացնել Easy Pay վճարային տերմինալների միջոցով պարզ և հարմարավետ եղանակով՝ · ավանդների, բանկային և քարտային հաշիվների համալրում, · վարկերի մարում ։ Հաշիվների համալրումն ու վարկերի մարումը հնարավոր է կատարել 24/7 ռեժիմով ՀՀ ողջ տարածքում հարմարավետորեն տեղակայված Easy Pay
200 առեւտրական գործազուրկ դարձավ. Ֆիրդուսի շուկան ապամոնտաժվեց
Տոնավաճառի առեւտրականները վրդովված են ու հիասթափված
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին
Հուլիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին` նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու առիթով: «Արցախյան հերոսական ազատամարտի տարիներից սկսյալ` ռազմաքաղաքական պատասխանատու պաշտոններում Դուք կարևոր ներդրում բերեցիք Լեռնային Ղարաբաղի պաշտպանության և անկախ պետականության ամրապնդման գործում: Անցող տասը տարիների ընթացքին, որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ, Դուք Ձեր
Մինչ դատավորը կգար, Պավլիկ Մանուկյանը երգում էր. նիստը կրկին հետաձգվեց (Տեսանյութ)
Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 14-ի գործով հերթական դատական նիստում այսօր դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց սանկցիա կիրառել ամբաստանյալների պաշտպաններ Ինեսսա Պետրոսյանի, Արայիկ Պապիկյանի, Երվանդ Վարոսյանի, Արմինե Ֆանյանի, Հրանտ Գեւորգյանի, Տիգրան Հայրապետյանի, Արա Ղարագյոզյանի, Աննա Ջուվանովայի, Հարություն Բաղդասարյանի հանդեպ, որոնք ավելի վաղ միասին որոշում էին կայացրել հեռանալ նիստից: Ամբաստանյալները պնդեցին, որ չեն
Ադրբեջանի առաջ իմ մեղքը բարոյական հարթությունում է, ոչ թե իրավական. Լապշին
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավարությունը, գրում է ԱՊԱ-ն: Այսօր տեղի ունեցած հերթական դատական նիստի ընթացքում հանդես է եկել Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը՝ խնդրելով արդարացնել իր պաշտպանյալին, քանի որ նրա դեմ առաջ քաշած մեղադրանքներն անհիմն են: «Փորձագետի կարծիքը հիմնված չէ հուսալի ապացույցների վրա, քանի որ Լապշինն իր հոդվածներում կոչ
Դատախազությունը խստացնում է ապօրինի անտառահատումների դեմ պայքարը. խորհրդակցություն ՀՀ գլխավոր դատախազությունում
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ապօրինի անտառահատումների և այս ոլորտում կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարի հիմնահարցերի շուրջ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների և անտառային ֆոնդեր ունեցող մարզերի դատախազների մասնակցությամբ: Մանրամասն քննարկման առարկա են դարձվել ապօրինի անտառահատումների կանխարգելմանը, արձանագրված հանցագործությունների բացահայտմանը, համապատասխան քրեական գործերով իրականացվող օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննությանը, պետությանը հասցված վնասի
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Նյու Յորքում. Լուկաշևիչ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպում են նախապատրաստում Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը Մոսկվա-Վիեննա տեսակամուրջի ընթացքում: «Համանախագահները հետագայում էլ կակտիվացնեն ջանքերը, նրանք պատրաստվում են Նյու Յորքում երկու երկրների արտգործնախարարների հանդիպմանը: Բարձր մակարդակով հանդիպում նախապատրաստելու համար միջոցներ կձեռնարկվեն կողմերի հետ աշխատանքների
Ադրբեջանում լրտեսական ցանց է ձերբակալվել
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները հակահետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալել են Մուխթար Յագուբովին, որը փորձել է երկրի սահմաններից դուրս հանել լրտեսական տեղեկատվություն պարունակող կրիչ: Այս մասին գրում է ԱՊԱ-ն: Հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածով (պետական դավաճանություն), ձերբակալվել են նաև լրտեսական խմբի մյուս անդամները: Հաղորդագրության մեջ նշվում է, որ բացահայտվել է լրտեսական ցանցի
«Հանրապետական ընտրե՛ք, ընտրինք, է՞ս ա, բերիք կզցըրիք». լարված իրավիճակ Ֆիրդուսի շուկայում (Ֆոտոշարք)
Այս պահին տոնավաճառն ապամոնտաժում են, առեւտրականները վրդովված են, տարածքը չեն լքում
Ապօրինի ծառահատումների դեմ պայքարելու խստացված միջոցառումները շարունակվում են
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների, ՃՈ և ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի ծառայողների կողմից համատեղ իրականացվող աշխատանքների արդյունքում անշարժ պահակակետերում ծառայություն կատարելու ժամանակ ստուգման է ենթարկվել փայտանյութ տեղափոխող 17 տրանսպորտային միջոց, որից ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 8 ավտոմեքենա՝ համապատասխան
Ջրահեղձվել է երեխա
Հուլիսի 19-ին, ժամը 13:32-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արենի գյուղի Քոսաջուր կոչվող տարածքում երեխա է ջրահեղձվել: Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ջրահեղձվել է Արարատի մարզի Լուսառատ գյուղի Մարշալ Բաղրամյան փողոցի տներից մեկի բնակիչ՝ 2013 թ. ծնված Հ. Ս.-ը. դին ջրից դուրս է բերվել տեղի
Հրաչյա Գևորգյանին ՔԿՀ-ում բռնության ենթարկելու մասին հաղորդմանը ՀՔԾ-ն արձագանքել է 6 ամիս անց, երբ կալանավորն արդեն մահացել էր
ՀՀ Հատուկ Քննչական ծառայությունը վեց ամիս անց արձագանքել է Նուբարաշեն ՔԿՀ-ի նախկին կալանավոր Հրաչյա Գևորգյանին ՔԿՀ աշխատակիցների կողմից ծեծի ենթարկելու վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ հանցագործության մասին հաղորդմանը, երբ կալանավորն արդեն մահացել էր: Կազմակերպությունը ՀՀ Հատուկ քննչական ծառայություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դեռևս 2016 թ. դեկտեմբերի 14-ին՝ հիմնվելով www.newsline.am կայքում արված հրապարակման վրա: ՀՀ Հատուկ
Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր
Հուլիսի 19-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Օմարի լեռնանցքում։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը
Վարուժան Ավետիսյանը` ապստամբության, պատասխանատվության և հումանիզմի մասին
1) Ապստամբության իրավունքը բնական իրավունք է։ Այն ուղղակի կամ անուղղակի ձևակերպումներով ամրագրված է միջազգային իրավունքի ակտերով և գրեթե բոլոր պետությունների սահմանադրություններով։ Ապստամբության իրավունքի իրականացման անհրաժեշտությունն առաջանում է այն ժամանակ, երբ որևէ անհատ կամ կազմակերպություն յուրացնում է ժողովրդի իշխանությունը և խախտում մարդու հիմնարար իրավունքները։ Ապստամբությունը նաև ազատության տենչ ու արժանապատվություն ունեցող քաղաքացու պարտականությունն է։ Ապստամբությունը ժողովրդի
Դավիթ Լոքյան. «Մարզերին տրվող ֆինանսավորման ծավալը 2018 թ-ից սկսած շատ ավելանալու է և 70 տոկոսի չափով ուղղվելու է տնտեսական զարգացման ծրագրերին»
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ներկա է գտնվել տարածքային զարգացման համաժողովին, որի նպատակն է համախմբել բոլորի ջանքերը՝ ռազմավարական նպատակների, ռեգիոնալ և տեղական դերակատարների ակտիվացման համար: Համաժողովին մասնակցել են նաև ECORYS Նիդեռլանդ ԲՎ գլոբալ պրակտիկայի և քաղաքաշինության բաժնի ղեկավար Ացե Վերկենիսը, ECORYS տեխնիկական օժանդակության ծրագրերի ղեկավար Ռոբերտ Գիրեյկոն, ՀՀ մարզպետներ, համայնքապետեր, ինչպես նաև
Մանվել Գրիգորյան. Մեկ անգամ եւս հիմնավորապես ներկայացվեց աշխարհին, որ Արցախն առավել կայացած պետություն է
Մեծարգո՛ պարոն նախագահ. Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Դեռ 1989-94 թվականների Արցախյան պատերազմի օրերից Դուք ապացուցել եք, որ նվիրված եք Արցախի ժողովրդին, որ հայրենասեր ու պետականամետ գործիչ եք: Հրադադարի կնքումից հետո էլ մասնակցել եք


















































