Օրվա լրահոսը
«Այդ դպրոցում տանիքը մի օր փլվելու է երեխաների գլխներին». Անահիտ Բախշյան
«Այդպիսի պայմաններում կազմակերպել կրթություն ու ակնկալել, որ այնտեղ որակյալ կրթություն կարող է իրականանալ, մեղմ ասած, երազախաբություն է»
Մեծարենցի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է օձ
Հունիսի 5-ին, ժամը 17:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մեծարենցի փողոցի տներից մեկում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: ԱԻՆ
«Ծխում են անհաջողակները» կատեգորիկ գնահատական է. հոգեբան
«Հարցը միայն նիկոտինի մեջ չէ, մարդիկ ծխելով իրենց հանգստացնում են». Կարինե Նալչաջյան
«Ղեկն այսպես, թե այնպես Մոսկվայի ձեռքում է, ում այն կամովին հանձնել է հայկական կողմը». փորձագետ
«Չի կարելի, որ արտաքին քաղաքականության եւ հակամարտության ընթացքի ողջ բեռն ընկնի սահմանը պահող զինվորի ուսերին», ասում է Գեւորգ Մելիքյանը
«Թող իրենց զավակներին ուղարկեն առաջին գիծ, հետո տեսնենք՝ այդ դիվանային գեներալները կխոսե՞ն նախահարձակ լինելու մասին»
Քաղաքագետի կարծիքով, պետք չէ հարձակվել
«Հ1»-ը խուսափում է գուսանական, ժողովրդական երգերից. Սուրեն Սարգսյանի հարցազրույցը` երգիչ Աշոտ Վարդանյանի հետ. (Տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսուհետ «Մերոնք» հաղորդաշարը կհյուրընկալի նաև արվեստի, գիտության և այլ բնագավառների հայտնի դեմքերի` ներկայացնելու այն խնդիրներն ու բացթողումները, որ այլևս աղետալի չափերի են հասել: Այս թողարկման հյուրը` երգիչ, երաժիշտ, քամանչահար Աշոտ Վարդանյանը, որը Հայաստանի պետական գուսանական անսամբլի մենակատարներից է՝ անդրադառնում է կոչումներ տալու մեխանիզմին, հայ ժողովրդական երգն աղավաղող աստղերին, ինչպես նաև իր
«ԼՂՀ հարցում Հայաստանի դիրքորոշումը շատ ռացիոնալ է. ստատուս-քվոյի փոփոխություն չի կարող լինել՝ առանց կարգավիճակի հստակեցման»
Դավիթ Շահնազարյանը կարծում է, որ ՀՀ իշխանությունը բավարար քայլեր չի անում իր իսկ հռչակած սկզբունքներին հասնելու համար
Պատգամավորները վստահություն են հայտնել, որ ԵՏՄ-ն կարեւորագույն դեր կխաղա երկու երկրների տնտեսությունների զարգացման գործում
Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 29-րդ նիստի շրջանակում հայ պատվիրակները հանդիպել են ՌԴ խորհրդարանի երկու պալատների փոխնախագահների հետ
Արա Բաբլոյանը ցավակցել է Միացյալ Թագավորության խորհրդարանի երկու պալատների նախագահներին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Ջոն Բերքոուին եւ Լորդերի պալատի նախագահ լորդ Ֆոուլերին: Ցավակցական ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, խոր ցավով տեղեկացանք Լոնդոնում տեղի ունեցած դաժան ահաբեկչական հարձակման մասին, որի հետեւանքով զոհվեցին ու վիրավորվեցին անմեղ մարդիկ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի
Գողություն «Յուքոմ» ՍՊ ընկերության մասնաճյուղից. գողացել են չհրկիզվող պահարանը (Տեսանյութ)
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու «Յուքոմ» ՍՊ ընկերության մասնաճյուղից խոշոր չափով գողություն կատարած անձի ինքնությունը: Նախնական տվյալներով՝ 2017թ. ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը՝ առերևույթ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրելով «Յուքոմ» ՍՊ ընկերության մասնաճյուղերից մեկի մուտքի ապակյա փեղկը, մուտք է գործել ներս
Հարուցվել է քրեական գործ՝ Դավթաշենի կամրջից 13-ամյա երեխայի ընկնելու դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Դավթաշենի կամրջից 13-ամյա երեխայի ընկնելու դեպքի առթիվ։ 13-ամյա երեխայի՝ կամրջից ընկնելու հետևանքով մահանալու ահազանգն ստացվել է 2017 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 19։25-ի սահմաններում։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, և ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում
«Եթե ենթադրվում էր, որ խոշորացումից հետո մարդիկ պետք է ավելի մոտենան, հիմա ավելի են իրարից հեռացել»
Շուշան Օհանյանը կարծում է, որ մարդիկ բացասաբար են վերաբերվում, քանի որ իրենց չեն բացատրել, թե խոշորացումն ինչ է
Հարցաքննվեց սպանված Կարեն Վարդանյանի մորաքույրը. նա պատմեց Կարենի ֆեյսբուքյան վերջին կասկածելի գրառումների մասին
Դատավորը հարցրեց՝ նվիրատվությամբ հնարավո՞ր էր, որ Կարեն Վարդանյանը բնակարանը տար՝ մորաքույրը պատասխանեց՝ Կարենը շատ զգույշ տղա էր, հնարավոր չէր նման բան: Նա հիշեց մի դեպք, որ ծանոթներից մեկին մի ապարատ որոշ ժամանակով տալու համար հազար ու մի թուղթ էր Կարենը ստորագրել տվել:
Հայաստան 2040. երկո՞ւ, թե՞ չորս միլիոն բնակչություն. Արտակ Մարկոսյան
Վերջին օրերին չեն դադարում բանավեճերն այն թեմայով, թե իրական է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հնչեցված տեսլականն այն մասին, որով 2040թ. Հայաստանը պետք է ունենա 4 մլն բնակչություն: Նախ` սկսենք այն փաստից, որ 2017թ. մարտի 1-ի տվյալներով` ՀՀ մշտական (մարդիկ, որոնք գրանցված են Հայաստանում, սակայն կարող են կարճատև կամ երկարատև բացակայել Հայաստանից) բնակչությունը կազմել է
Սեւազգեստ մայրերի բողոքը չի ընդունվում. Դատարանը մերժեց Գոհար Սարգսյանի պահանջը՝ ոստիկանության դեմ
Բողոքի ցույցը եղել է Բաղրամյան 26-ի մոտ եւ բողոքն ուղղված է եղել հենց նախագահին, բայց դատարանները դեռ չունեն այն անկախությունը, ինքնուրույնությունը, որ համարձակ կայացնեն իրենց դատական ակտերը՝ անկախ նրանից, թե մյուս կողմն ով է լինելու: Կարծում եմ, դատավորի ներքին համոզումը եւ իր հրապարակած որոշումը հակասել է ինքն իրեն, դա արդեն դատարանի խղճի վրա է:
Ինչպես են սպանված Կարեն Վարդանյանի հեռախոսի քարտը գտել եւ իմացել նրա ֆեյսբուքյան էջի կոդը
Ավելի ուշ քարտի հետեւից է եկել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի Դանիել Իոաննիսյանը: Դանիելը Կարենի քարտը դրել է իր հեռախոսի մեջ, նրա ֆեյսբուքյան կոդով բացել Կարենի ֆեյսբուքյան էջը ու ասել, որ դիմել է ոստիկանություն, Կարենը կորած է:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Հանրապետության հրապարակում
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով՝ 2017 թ. հունիսի 11-ից Հանրապետության հրապարակում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող
Դավիթ Տոնոյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ ԱԻ նախարար Վ. Պուչկովին
Հունիսի 5-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության խորացման և ընդլայնման հարցերը, արտակարգ իրավիճակների, աղետների կանխարգելմանն ու չեզոքացմանն ուղղված հիմնախնդիրները: Կողմերը նշեցին, որ արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-ռուսական համագործակցության նվաճումներից էր Հայ-ռուսական
«Ժողովուրդը ժողովուրդ չի, որ մի հատ այ սենց բենզինը լցնի, պաժառ տա, սրանց վերացնեն». Գոհար Սարգսյան (Տեսանյութ)
Գոհար Սարգսյանը կոչ արեց, որ ժողովուրդը ոտքի կանգնի ու բողոքի. «Ասում են՝ ենթարկվեք մեզ: Այս 5 կանայք իրենց կյանքը դժոխք են սարքելու, չսպասեն, թե մենք պիտի ենթարկվենք»:
Մարատ Դադունց. Սյունիքում հանրային պաշտպանների թիվը բավարար չէ
«150 հազար բնակչություն ունենք գոնե 10-15 պաշտպան պետք է լինի»
Վարդան Ղուկասյանի փեսան ավագանու նիստին 1-ին անգամ ոտք դնելուն պես՝ հեռացավ (Տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել ենք, այսօրվանից Գյումրու ավագանու նիստերին կմասնակցի նաև Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը՝ «Հայկական վերածնունդը», որն ունի ավագանու չորս անդամ և որը տևական ժամանակ բոյկոտում էր նիստերը՝ Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքները բողոքարկելով դատական տարբեր ատյաններում։ ՀՎԿ-ից Գյումրու ավագանու անդամ ընտրվածներից մեկը Վարդան Ղուկասյանի փեսան է՝ Ավետիս Առաքելյանը։ Սամվել Բալասանյանն այսօր տեսնելով ՀՎԿ անդամներին՝ շատ ուրախացավ ու
Գառնեցիները Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին առաջարկել են չֆինանսավորել Քաղցրաշենի ծրագիրը և գումարներն ուղղել արևային և հողմային էլեկտրակայանների կառուցմանը
Այն կործանարար ազդեցություն է թողնելու Գառնիի կիրճի, Ազատի ջրամբարի և մոտակա բնակավայրերի վրա, որոնք որպես ազդակիր համայնք ընդգրկված չեն Քաղցրաշենի ծրագրում:
«Ընդդիմադիրը ո՞րն է, ակնոցները դնենք ու նայենք, հա,՞ ամեն ինչին». ՀՎԿ Գյումրու ավագանու անդամ (Տեսանյութ)
Այսօր Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճ ոտք դնելուն պես, տեսանք, որ «Բալասանյան դաշինքի» ավագանու անդամները դեռ չներկայացած, ներս էին մտել ու տեղավորվել Արթուր Բաղդասարյանի կուսակցության՝ ավագանու անդամ դարձած 4 հոգին։ Հիշեցնենք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը մոտ 1 տարի բոյկոտում էր Գյումրու ՏԻՄ ընտրությունները՝ Սամվել Բալասանյանին նշանակված քաղաքապետ որակելով։ «Հայկական վերածնունդ» կուսակցության կազմում որպես ավագանու անդամ ընդգրկվել
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արձագանքն՝ ազատազրկված անձի՝ Պաշտպանին դիմելու իրավունքի սահմանափակման վերաբերյալ հրապարակմանը
Այդպիսի ցանկացած փորձ օրենքի կոպիտ խախտում է և զրկում է ցանկացած անձի, այդ թվում՝ կալանավորվածին կամ դատապարտյալին Պաշտպանին դիմելու սահմանադրական իրավունքից:
Գյուղում ծնվել չի նշանակում` դատապարտված լինել
Դպրոցների օպտիմալացման թեման ամենազգայուններից է ու թերեւս ամենաշատ քննարկվածը, որովհետեւ, ի տարբերություն այլ ոլորտների, կրթության ոլորտի շահառուները թվով ամենամեծն են: Հայաստանում համարյա չկա ընտանիք, որ դպրոցի հետ կապ ունեցող որեւէ անդամ չունենա: Ընդ որում, խնդիրը առավել ցավոտ են ընկալում գյուղական համայնքներում: Վերջերս դրամատուրգ Կարինե Խոդիկյանը իրավացիորեն հայտարարել էր, թե դպրոց փակելը համարժեք է գյուղը փակելուն:
Ըստ ՀԲ զեկույցի, հակամարտություններն ու ահաբեկչությունները ներդրողների վստահությունը կորցնում են
Համաշխարհային բանկը կանխատեսում է՝ Ադրբեջանում տնտեսության անկում, ՌԴ-ում՝ աճ
Ոչ թե 29.8, այլ 55%. Հայաստանում աղքատության ցուցանիշի սուտը
Այս տվյալներից պարզ է դառնում, որ ՀՀ բնակչության մոտ 55%-ը (կամ շուրջ 1,6 մլն մարդ) ստանում է 41.000 դրամից քիչ եկամուտ՝ այդպիսով գտնվելով աղքատության գծից ներքև:
«Էջմիածինը պիտի ընդունի, հա՞, որ երկու նույնասեռական գնան ամուսնանան» (Տեսանյութ)
Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդմանը ԼԳԲՏ-ի գովազդային պաստառների ապամոնտաժման թեմայի շուրջ բանավիճում են «Փինք Արմենիա-Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» ՀԿ ներկայացուցիչ Հովհաննես Իշխանյանը եւ քաղաքական գործիչ, ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը: Հռիփսիմե Ջեբեջյան.- Պարոն Իշխանյան, քաղաքապետարանը որեւէ օրինական հիմք չի՞ ունեցել այդ պաստառները ապամոնտաժելու, այստեղ Դուք խտրական վերաբերմո՞ւնք եք տեսնում տվյալ համայնքի նկատմամբ: Հովհաննես


















































