Օրվա լրահոսը

Խանտի Մանսիյսկում մեկնարկել է Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 29-րդ նիստը

Հունիսի 6-ին Ռուսաստանի Խանտի Մանսիյսկի ինքնավար մարզում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության Միջխորհրդարանական հանձնաժողովի  29-րդ նիստի աշխատանքը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ պատվիրակությունը` Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում, որը դեռևս վերջնական ձևավորված չէ, նիստին մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ` Հ. Բաբուխանյանը («ՀՀԿ» խմբակցություն) ,

Վահան Մարտիրոսյանը մասնակցել է ԵԱՏՄ պետությունների տրանսպորտի ոլորտի ղեկավարների խորհրդի նիստին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունիսի 6-ին ՌԴ Սոչի քաղաքում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր  մարմինների ղեկավարների 7-րդ խորհրդի նիստին: Նիստի գլխավոր թեմաներից էր՝ ԵԱՏՄ անդամ-պետությունների տրանսպորտային քաղաքականության առաջնային սկզբունքներից մեկը հանդիսացող Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության փուլերի և հիմնական ուղղությունների իրականացման միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզի») նախագծի

«Ճանապարհային քարտեզ»` 2018-2020 թվականների համար ավիացիայի ոլորտում

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը և վարչության աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Լևոն Ջանիբեկյանը հունիսի 5-ին և 6-ին Սոչիում մասնակցել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 7-րդ խորհրդակցությանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել և համաձայնության է արժանացել համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրագործման հիմնական ուղղությունների և փուլերի իրագործման «ճանապարհային

Սերժ Սարգսյանը սահմանամերձ Կողբում մասնակցեց «Թումո» կենտրոնի հիմնարկեքին (ֆոտոշարք)

Կենտրոնը կսպասարկի նաեւ սահմանապահ զինվորներին

«Իմ հերոսն Աբաջյանն է». զրույց դիրքապահ Արարատի հետ. (Տեսանյութ)

«Ամենաշատը մեր տունն եմ կարոտել՝ ծնողներիս ու եղբայրներիս: Մինչեւ չծառայես, չես հասկանա՝ դա ինչ է»,-ասում է նա:

Ցեղասպանության ժամանակ տարբեր ճանապարհներով փրկված հայ երեխաները` իրենց տեսած դաժանությունների մասին

«Վանքի երեխաները» ֆիլմում օգտագործվել է նաև ցեղասպանություն բառը

«Ուսուցիչների համար միշտ էլ խնդիր է եղել երթևեկել և դրա դիմաց գումար չստանալ»

Արմինե Աղաբեկյանի խոսքերով՝ խնդիրը բարձրաձայնելուց հետո մարզպետարանը փոխհատուցում է ուսուցիչների երթևեկության գումարները

Արման Սահակյան. «Գիշերվա մեկին էլ լինի, պատրաստ եմ գալ»

2017-2020 թվականների մասնավորեցման ծրագիրը կքվեարկվի վաղը

Արման Սահակյանը` Միքայել Մելքումյանին. «Ժամանակին ինքներդ փորձառու մասնավորեցնող էիք»

Թեժ բանավեճ խորհրդարանում` պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի շուրջ

Սեյրան Օհանյան. «Չեմ բացառում, որ խորհրդարանից դուրս էլ զարգացումներ կձևավորվեն, և խորհրդարանից դուրս զարգացումները կարող են բերել, ինչու չէ, նաև ֆորսմաժորային իրավիճակի». «Ազատություն»

Լրատվամիջոցներում արծարծվող այն կեղծ տեղեկությունները, որ ես Հայաստանում չեմ, դրսում եմ, աշխատանքի են նշանակել և այլն, և այլն, ճիշտ չէ, նաև անընդունելի է:

Ինչո՞ւ Երուսաղեմի հայոց պատրիարքը չի ժամանել Մայր Աթոռ

Նրա բացակայությունն առողջական խնդրի պատճառով է, տարաձայնություններ չկան

Հայտարարություն. Ֆեդերացիայի նախագահին դուր չի եկել, թե Վերա Մարտիրոսյանն ինչպես է գրում հայկական ֆուտբոլի մասին

Քանի որ սա այսօրինակ առաջին դեպքը չէ, մենք հայտարարում ենք, որ անձնական վերաբերմունքի հիման վրա հավատարմագրման մերժումն անթույլատրելի է

«Գոռում էր՝ թող, սրանց սաղին պտի մորթեմ». Հարեւանը պատմեց, թե ինչպես է չորեքթաթ գնացող աներոջը փեսան կացնահարել

Հարեւաններից Հովհաննես Գրիգորյանը, որը ձայներ էր լսել դեպքի օրը եւ առաջինն էր օգնության հասել, պատմեց , որ դուրս է եկել տանից ու տեսել, որ Թագուհի Մանսուրյանի հայրը՝ Վաչագանը, իր խոսքերով՝ չորեքթաթ ուզում է գնալ, իսկ Վլադիկը հարվածում է նրան:

Վահե Ստեփանյանը նշանակվել է կառավարության աշխատակազմի ղեկավար

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է հրամանագիր. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 145-րդ կետը` ո ր ո շ ու մ ե մ. Վահե ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար»:  

Սերժ Սարգսյան. Ի՞նչ կարող ենք լրացուցիչ անել, որ ովքեր կառչած են մեր հողին, ովքեր մնացել են հայրենիքում՝ ակնկալիքով, որ իրավիճակը, կփոխվի՝ կարողանանք այդ մարդկանց ակնկալիքներն արդարացնել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի, Բերդի և Իջևանի տարածաշրջաններ: Հանրապետության Նախագահի աշխատանքային այցը մեկնարկել է Կողբի զորամասից, որտեղ նա հանդիպում է ունեցել սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Տավուշի մարզպետը և Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ մի շարք համայնքների ղեկավարներ: Հանձնաժողովի

Արման Սահակյան. «Հայփոստը» դեռ գնորդ չունի

Իսկ «Հայֆիլմի» գույքը կվերադարձվի «Գաֆեսճյան» հիմնադրամին

Աբխազիայով ճանապարհը Վերին Լարսին այլընտրանք է, բայց բանակցությունները դեռ անարդյունք են (Տեսանյութ)

ԵԱՏՄ-ում գտնվելը ակտիվացրել է Լարսին այլընտրանք ճանապարհի շուրջ բանակցությունները

Երեխան կացնահարված մոր կողքը կանգնած՝ անընդհատ ղժժում էր. Թագուհի Մանսուրյանի հարեւանը ցուցմունք տվեց

Ամբաստանյալը հարցրեց վկային, ես ի՞նչ տպավորություն եմ թողել, մեր վեճերի հրահրողն ո՞վ է եղել, ըստ ձեզ, ես ընդունա՞կ էի նման բան անելու: Հարեւանը պատասխանեց. «Ճիշտն ասած, չէի մտածում, էդ աստիճանի կհասնի, բայց դե եղավ, էլի, չգիտեմ: Ինչքան տեսել եմ՝ նորմալ է եղել»:

Լևոն Ալթունյանը նշել է, որ իրենց նպատակը 5 տարվա ընթացքում 30 տոկոսով ծխողների քանակի նվազեցումն է, ինչն էլ իր հերթին 10 տոկոսով կնվազեցնի ուռուցքային հիվանդությունների քանակը

Հանրային խորհրդում հնչել է առաջարկ հանրային վայրերում ծխելն ամբողջությամբ արգելելու փոխարեն գոնե որոշակի ժամանակահատվածում խրախուսման մեխանիզմների կիրառումը, ենթադրենք, հարկային արտոնությունների տեսքով կամ հակառակը, որից հետո կամաց-կամաց անցնել համատարած արգելքի:

«Արամ սրբազանը դժվար ընտրության եւ ծանր դրության առաջ է եղել». Մայր Աթոռի դիվանապետ (Տեսանյութ)

Թուրքիայի իշխանությունների կեցվածքը փոխվել է, նրանք ճանաչել են տեղապահ Գարեգին սրբազանին, որի լիազորությունների մեջ է ընտրությունների կազմակերպումը

Բաքվի դատարանն անփոփոխ է թողել Մուխթարլիի կալանքի որոշումը

Բաքվի վերաքննիչ դատարանը Իլգար Մուրգուզովի նախագահությամբ անփոփոխ է թողել ձերբակալված ընդդիմադիր լրագրող Աֆգան Մուխթարլիի կալանքի դատավճիռը, գրում է APA գործակալությունը: Մուխթարլին մայիսի 29-ին առևանգվել էր Վրաստանում և տեղափոխվել Ադրբեջան, որտեղ էլ ձերբակալվել էր՝ սահմանն անօրինական կերպով խախտելու, մաքսանենգության, սահմանապահների նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով: Մուխթարլիի գործընկերները համոզված են, որ նա հետապնդվում է իր քաղաքական հայացքների համար:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ազատվել է աշխատանքից

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին ազատել է աշխատանքից: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մտավորականը՝ Լեզվի տեսչության հնարավոր լուծարման մասին. «Եթե մեկի գլուխը ցավում է, ուրեմն պետք է կտրեն, մի կողմ գցե՞ն, ոչ, պետք է բուժեն այդ գլուխը»

ՀՀ կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խումբը շրջանառության մեջ է դրել կառավարության որոշման մի նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է տարեվերջին լուծարել ԿԳ նախարարության Լեզվի պետական տեսչությունը: Տեսչության հնարավոր լուծարումը մտահոգեց շատերին, այդ թվում մտավորականներին: Վանաձորի համայնքի գրադարանների կենտրոնացված համակարգի տնօրեն, բանաստեղծ-թարգմանիչ Խորեն Գասպարյանն ասում է, որ ոչ մի դեպքում չպետք է լուծարել նման կառույցը. «Տեսչությունը հետեւում

Հենրիխ Մխիթարյանի գոլային ռեկորդները «Մանչեսթեր Յունայթեդում»

«Սանդերլենդի» դարպասին խփած «կարիճ» գոլը ՄՅՈՒ-ի երկրպագուները ճանաչել են ոչ միայն դեկտեմբեր ամսվա, այլեւ ակումբի լավագույն գոլն ամբողջ մրցաշրջանում:

Սերժ Սարգսյան. «Մենք թե’ կուսակցության, թե’ իշխանության մակարդակով շատ լավ հասկանում ենք, թե ովքեր են այդ բեմականացման հեղինակները». «Արմենպրես»

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարական տալու որևէ պատճառ չունի: Այս մասին Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Կողբի զորամասում կայացած խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Իսկ պարբերաբար հրապարակվող լուրերը իբր գոյություն ունեցող հակասությունների, հակամարտության մասին, մտացածին են: Մենք թե’ կուսակցության, թե’ իշխանության մակարդակով շատ լավ հասկանում ենք, թե ովքեր են

Իսպանական Սուեկա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը հաղորդում է, «Իսպանական Սուեկա քաղաքը միացավ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած և դատապարտած ԻԹ քաղաքների շարքին»:

Գյումրեցիներին խոստացված 23 միլիոն եվրոյի «ընտրակաշառքը» դեռ տեղ չի հասնում (Տեսանյութ)

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից երկու օր առաջ՝ 2015 թվականի դեկտեմբերի 4-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նախագահական հրավիրելով Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, խոստացել էր հաստատել 23 միլիոն եվրոյի վարկը՝ Գյումրու փողոցաշինության ու լուսավորության համար: Այս խոստումը գյումրեցիների մոտ ընկալվեց որպես «սահմանադրական հանրաքվեի ընտրակաշառք»։ Ու չնայած Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), ՀՀ կառավարության ու Գյումրու քաղաքապետարանի միջև

«Ունեցել ենք երիտասարդ մի աղջիկ, որի մոտ 15 տարեկանում հայտնաբերվել է կոկորդի քաղցկեղ». Արամ Բադալյան

Երիտասարդ բժիշկները կարևորում են ծխելու դեմ պայքարի համալիր միջոցառումները

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031