Օրվա լրահոսը
Գագիկ Ծառուկյանը կլուծի՞ հարյուրավոր նամակներում նշված խնդիրները
Իջեւանում բազում ծրարներ հանձնվեցին
207 միլիոն բյուջեից՝ փոստային ծառայությունների համար. «Ա1+»
ՀՀ ոստիկանությունը 207,070,258 դրամ կծախսի փոստային ծառայությունների համար։ Այս մասին ասվում է egov.am կայքի «Մեկ անձից կատարվող գնումներ» բաժնում։ Պայմանագիրը Հայփոստի հետ կնքվել է մարտի 21-ին, վերջնաժամկետը դեկտեմբերի 20-ն է։ Փաստաթղթի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։
Այդ սերիալները, որ մեզ մոտ են ցուցադրում, Հնդկաստանում նույնիսկ չեն նայում. Աշոտ Եդիգարյան. «Հրապարակ»
Անցած օրը մի տխուր առիթով հավաքվել էինք, մեկ էլ մի կին այդ մահացածի թոռնիկին ասաց՝ ոնց որ Չակորը լինի։ Նայում եմ կողքերս, չեմ հասկանում՝ Չակորն ո՞վ է կամ ի՞նչ է, հետո իմացա, որ Չակորը հնդկական սերիալից մի աղջկա անուն է։
«Դավիթ Շահնազարյանը սուտ մատնություն է անում ՕՐՕ-ի մասին». Հովսեփ Խուրշուդյան
Հովսեփ Խուրշուդյանը պնդում է, որ ՕՐՕ-ի որեւէ ներկայացուցիչ հանդես չի եկել «Սասնա ծռերի» անունից
Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 19-ին ժամը 10.00-ից մինչև ապրիլի 20-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի` Ագարակ, Ոսկեհատ, Ուջան, Արագածոտն, Եդեսիա, Կոշ, Շամիրամ գյուղերի, «Աշտարակ Ձու», «Աշտարակ Կաթ» ընկերությունների, Կոշ քրեակատարողական հիմնարկի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում
Ահարոն Ադիբեկյան. Հիմա տեսնենք՝ հայերը փորձած թանն անփորձ մածունով չե՞ն փոխարինում. «Հրապարակ»
Երեւանը մտել է համով քաղաքների ցանկը, դա բավական մեծ բան է, որպես տուրիստական երկիր՝ բավականին դարձել է գրավիչ, ամենաանվտանգ քաղաքներից մեկն է՝ գողություն, խուլիգանություն, բռնաբարություն՝ դա հատուկենտ լինի, թե չլինի։
«Թուրքիան ակտիվ գործողություններ կտանի Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ». Արաբագետ (Տեսանյութ)
Էրդողանի «նոր Թուրքիան», ըստ Սարգիս Գրիգորյանի, չի գնա ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հետ հարաբերություններում կտրուկ փոփոխությունների, թեեւ որոշակի հստակություններ կլինեն
Թույլ երկրաշարժ ՀՀ տարածքում
Ապրիլի 18-ին, տեղական ժամանակով ժամը 10:49-ին (Գրինվիչի ժամանակով` ապրիլի 18-ին, ժամը 06:49-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.020 և արևելյան երկայնության 44.170 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Ստեփանավան քաղաքից 18 կմ արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է
Հանրապետականի երիտասարդական գվարդիայի դերն ու նշանակությունը հստակեցվում է (Տեսանյութ)
Սերգեյ Մինասյանը՝ ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումների մասին
Էլեկտրաէներգիայի առաքումը Վրաստան ակտիվանում է
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալներն ավելացել են շուրջ 9,3 տոկոսով։ Արտադրվել է ընդհանուր առմամբ 2,1 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա, ինչը 178 մլն կՎտժ-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։ Ներքին շուկայում սպառվել է 1,7 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա։ Աճը նախորդ տարվա համեմատ կազմել է ավելի քան 10 տոկոս։ Ներքին շուկայում տարեսկզբի երեք ամիսներին ծախսվել է
Անահիտ Բախշյանը` Վարդան Սրմաքեշին. Շվեյցարիայում Ձեր մտքով կանցնի՞ տեքստիլ գործարանի համար դպրոցի շենք սեփականաշնորհել
Արթիկի քաղաքապետ, հանրապետական Մխիթար Վարագյանը Արթիկի թիվ 4 դպրոցի միավորումը այլ կրթական հաստատությանը և շենքը սփյուռքահայ ներդրողին հանձնելը դիտարկում է մարզի հնգամյա զարգացման ծրագրերի տիրույթում: Այս երևույթը շատ վտանգավոր նախադեպ է, որովհետև սփյուռքահայ ներդրողներին հրապուրելու համար ՀՀ վարչապետն ու մարզպետերը, հաճախ շրջանցելով հայաստանցիներիս շահերը, ջանք ու եռանդ չեն խնայում, ինչպես արվում է հանքարդյունաբերության ոլորտում: Բացի
Վթարային ջրանջատում Նոր Նորքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Ջրվեժի ՕԿՋ-ի մոտ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, այսօր` ապրիլի 18-ին ժամը 12.00-20.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին և 2-րդ զանգվածների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ապրիլեան պարտք. «Ասպարեզ»
Պարտք՝ մեր նահատակներուն, պարտք՝ մեր ապագային: Ապրիլը պէտք է դառնայ այն ամիսը, երբ ազգովին կը վերանորոգենք մեր ուխտը, թէ՝ թոյլ պիտի չտա՛նք, որ անգամն ալ մեր ժողովուրդը ենթարկուի ջարդի, կոտորածի ու ցեղասպանութեան: Այս ուխտը կարծես տակաւին չենք կատարած, եւ ուրեմն՝ վերանորոգման հարց չկայ, այլ կայ նո՛ր յանձնառութեան խնդիր: Ուխտը չե՛նք կատարած՝ կը պնդե՛մ, որովհետեւ մեր
Լապշինի մոտ ախտորոշվել է հաճախասրտություն
Բաքվում ազատազրկման մեջ գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշինը բուժում է անցնում Բաքվի քննչական մեկուսարանի բուժկետում: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ասել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը: Նրա խոսքով՝ ավելի վաղ Լապշինը բողոքում էր սրտի շրջանում ցավերից, այնուհետև տեղափոխվել է մասնավոր հիվանդանոց՝ բուժզննման, որտեղ նրան ախտորոշվել է հաճախասրտություն: Փաստաբանը նշել է, որ այս պահին Լապշինն իրեն
Տարոն Մարգարյանը, ոգևորված «Ելք»-ն ու ընտրությունները (Տեսանյութ)
Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ քննարկումներ ու բացահայտումներ դեռ շատ կլինեն: Առջևում նաև Երևանի քաղաքապետի ընտրություններն են, որոնք, շատերի համոզմամբ, ոչնչով չեն տարբերվելու նախորդներից` արտաքուստ` խաղաղ ու դեմոկրատական չափանիշներին իբր համահունչ, իսկ ներքուստ` ամենատարբեր ճնշումներով, մանիպուլացիաներով ու խախտումներով ուղեկցվող. մի քանի ժամով երևանցի դարձողներն էլ` մեզ նվեր: Հանրապետական կուսակցության գործունեության հետ կապված հարցեր մենք քիչ ունենք, նրանց
Բնապահպանության նախարարը կարևորել է էկոտուրիզմի զարգացումը որպես բնապահպանական խնդիրների լուծման միջոց
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը մասնակցել է Հայաստանի ամերիկյան համալսարանում կազմակերպված «Էկոտուրիզմը Հայաստանում համաժողով-2017» միջոցառմանը, որի նպատակն է խթանել էկոտուրիզմի զարգացումը Հայաստանում: Բնապահպանության նախարարը իր ելույթում կարևորել է էկոտուրիզմի զարգացումը որպես բնապահպանական խնդիրների լուծման միջոց և ընդհանրապես` Հանրապետության տնտեսական առաջընթացի խթան: Ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր Կյուրեղյանը: Համաժողովին քննարկվել
Ազգային խայտառակություն, թե՞ ողբերգություն. armenian-community.ge
«Մենք` Ախալքալաքի Սակրեբուլոյի ներքոստորագրյալ պատգամավորներս, տեղեկացնում ենք, որ 2017թ. ապրիլի 24-ին, ողջ հայ ժողովուրդն ու առաջադեմ մարդկությունը նշում է Օսմանյան կայսրության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը: Հանցագործությունը ճանաչել ու դատապարտել են բազամաթիվ երկրներ, միջազգային կազմակերպություններ, տարբեր քաղաքներ: Պատմական արդարության վերականգնման համար Ախալքալաքի քաղաքային ժողովը պետք է ճանաչի և դապատարտի Հայոց ցեղասպանությունը», -ապրիլի 12-ին այսպիսի
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 55 անգամ
Ապրիլի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 640 կրակոց: Շփման գծի հարավային, արևելյան և հյուսիսարևելայն ուղղությամբ ադրբեջանական զինուժը ակտիվորեն կիրառել է նաև դիպուկահար հրացաններ (93 կրակոց): Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ
Ընտրական օրացույց. խորհրդարանի հայտնի «առնետավազքը». «Ա1+» (Տեսանյութ)
Անկախությունից հետո Հայաստանում անցկացվել է խորհրդարանի 5 ընտրություն: Հայաստանի խորհրդարանը իշխանության ճյուղերից միակն է, որը երբեւէ արտահերթ ընտրություններով չի փոխվել: Հայաստանի առաջին Ազգային ժողովը ձեւավորվեց 1995-ի հուլիսի 5-ի ընտրություններով՝ 190 պատգամավորներից 150-ը մեծամասնական ընտրակարգով, 40-ը՝ համամասնական: Առաջին իսկ խորհրդարանն արդեն ուներ լեգիտիմության հետ կապված խնդիրներ, քանի որ կային տեղեկություններ համատարած կեղծիքների մասին: Այդ խորհրդարան մտավ
Պուտինի խոսնակն Արա Աբրահամյանին մաղթել է, որ նա վերջապես ռուսերեն սովորի. armtimes.com
Երեկ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը տոնել է իր 60 ամյակը: Աբրահամյանի ծննդյան տոնակատարությանը ներկա են եղել նաեւ ռուսական էլիտայի մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը: Վերջինս Աբրահամյանին մաղթել է, որ նա վերջապես ռուսերեն սովորի: Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին էլ ցանկացել է, որ
Լեւոն Արոնյանը հաղթեց Մաքսիմ Վաշյե-Լագրավին
Գերմանիայում մեկնարկած շախմատի GRENKE Chess Classics գերմրցաշարի երրորդ տուրում, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն ութ գրոսմայստերներ, Լեւոն Արոնյանը պարտության մատնեց իր ամենաանհարմար մրցակիցներից մեկին՝ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին: Այս հաղթանակից հետո Հայաստանի շախմատիստների առաջատարն իր անվան դիմաց գրանցեց 2,0 միավոր եւ բարձրացավ մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Էլինա Դանիելյանը Եվրոպայի առաջնությունում դարձավ առաջատարներից մեկը
Ռիգայում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության յոթերորդ տուրում Հայաստանի լավագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը անչափ համառ պայքարում, որում կատարվեց 100 քայլ, պարտության մատնեց հաղթողի հավակնորդներից Օլգա Գիրյային եւ 5,5 միավորով միանալով առաջատարներին՝ բաժանում է 1-ից 4-րդ հորիզոնականները: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ ewcc2017.eu-ի
Անահիտ Բախշյան. Կարեն Դեմիրճյանից այսօրվա նախագահը շատ բան ունի սովորելու. (Տեսանյութ)
«Որտեղ դուրս էր գալիս, շուրջը հավաքվում էին մարդիկ, ձեռքով բարեւում էր, խոսում էին»:
Գագիկ Ջհանգիրյանի համար Կարեն Դեմիրճյանը հոր պես է եղել. (Տեսանյութ)
«Կարեն Դեմիրճյանի եւ մյուսների սպանությունը հանցագործություն էր պետության դեմ»
Ռոդ Այլենդի օրենսդիրները Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձեւ են ընդունել
Ինչպես հայտնում է Armenian Weekly–ն` Ռոդ Այլենդի Ներկայացուցիչների պալատը ապրիլի 13-ին ընդունել է Պալատի անդամ Կատերին Կազարյանի ներկայացրած բանաձեւը, որով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը ու հրեական Հոլոքոսթը։ Պալատի խոսնակ Նիկոլաս Մաթիելոն կարդացել է միաձայն ընդունված բանաձեւն աջակցող ներկայացուցիչների անունները։ Խոսնակը նշել է, որ չնայած պատմության ողբերգական էջերին՝ հայկական ու հրեական համայնքները իրենց ավանդն են ունեցել
Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը (անիմացիոն տեսանյութ)
Արդեն շուրջ 9 տարի է ինչ Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահն է: Անիմացիոն տեսանյութում փորձել ենք վերհիշել ֆուտբոլային դիվանագիտությունը, Եվրոպական միության հետ ասոցացման անհաջող փորձը, ինչպես նաև Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականության այլ դրվագներ: «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Վերջիհան Զիֆլիօղլու. «Դեռ մեկ շաբաթ առաջ էի գրել, որ Թուրքիայում «այո»-ն է անցնելու»
Պոլսահայ լրագրողը մեկնաբանում է Թուրքիայի վերջին իրադարձությունները:
Հայոց ցեղասպանության մասին հոլիվուդյան ֆիլմի հայերեն թրեյլերը` համացանցում. (Տեսանյութ)
Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմի վրա ծախսվել է մոտ 100 միլիոն դոլար՝ Քըրք Քըրրքորյանի աջակցությամբ:
Թուրքիայում անցկացված հանրաքվեն չի համապատասխանում Եվրոպայի խորհրդի չափանիշներին, ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ
Թուրքիայում սահամանադրական հանրաքվեի անցկացումը չի համապատասխանել Եվրոպայի խորհրդի չափանիշներին: Այս մասին ասվում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության տարածած հաղորդագրության մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստին»: Թուրքիայում կիրակի տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեն ավարտվել է փոփոխությունների կողմնակիցների հաղթանակով: Նախնական տվյալների համաձայն՝ դրան կողմ է քվեարկել ընտրողների 51.2 տոկոսը: ԵԱՀԿ դիտորդների համաձայն՝ սահմանադրական հանրաքվեն անցկացվել է այնպիսի պայմաններում, երբ «քարոզարշավի
Արտակարգ դեպք Շամլուղի հանքավայրում. 41-ամյա աշխատակիցը մնացել է հանքաքարի տակ. shamshyan.com
Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Շամլուղի հանքավայրում։ Ժամը 10։30-ից մինչև 11։00-ն ընկած ժամանակահատվածում «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի աշխատակից, Լոռու մարզի Շամլուղ քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Աղբալ Առաքելյանը հանքում հանքաքարի պոկման հետևանքով մնացել է հանքաքարի տակ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փլուզման հետևանքով Ա. Առաքելյանը մարմնական վնասվածքներով Ալավերդու բժշկական կենտրոնի բուժբրիգադի կողմից


















































