Օրվա լրահոսը
Լեւոն Արոնյանն ու Մագնուս Կարլսենը ոչ-ոքի արեցին
Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում շախմատի GRENKE Chess Classic գերմրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանն այսօր սեւ խաղաքարերով հանդիպեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին: Համառ պայքարի ավարտին գրոսմայստերները համաձայնեցին ոչ-ոքիի: Լեւոն Արոնյանը երկու տուրից հետո իր անվան դիմաց գրանցել է մեկ միավոր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Թուրքիան դառնալու է տարատեսակ լարումների, բախումների պարարտ հող». թուրքագետ
Մարդկանց տրամադրությունները արտացոլվելու կամ հասարակական ընդվզումներով, կամ այլ ոճով
Ստամբուլում հանրաքվեից հետո փակել են Թաքսիմ հրապարակը
Ստամբուլի Թաքսիմ հրապարակը սահմանադրական հանրաքվեից հետո փակել են՝ անվտանգության նկատառումներով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Հիշեցնենք, Թուրքիայում այսօր անցկացվել է սահմանադրական հանրաքվե: Քվեաթերթիկների 97 տոկոսի մշակման արդյունքում սահմանադրական բարեփոխումներին կողմ է քվեարկել 51.7 տոկոսը: Երկրի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Էրդալ Աքսյունգերը Թուրքիայի իշխանություններին մեղադրել է քվեարկության արդյունքները հաշվարկելիս շահարկումներ կատարելու մեջ: Սահմանադրական փոփոխությունների արդյունքում
Խոշոր հրդեհ Նոր Արեշում (թարմացված)
Ապրիլի 16-ին, ժամը 20.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշ 17-րդ փողոցում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը, վեց մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:33-ին, մարվել 21:02-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ԱԻՆ
Հայտնի են հրաձգության մրցաշարի հաղթողները
Ապրիլի 14-ին մեկնարկել էր Զինաիդա Սիմոնյանի հիշատակին նվիրված` ֆեդերացիայի նախագահի մրցաշարը, որն այսօր` ապրիլի 16-ին, ավարտվեց: Մարզիկները մրցեցին գնդակային հրաձգության օդամղիչ բոլոր վարժություններում` հրացան, ատրճանակ, վազող թիրախ` նորմալ և խառը վազք: Ընդհանուր թվով խաղարկվեց 24 մեդալ: Հաղթող մարզիկները ֆեդերացիայի նախագահ Ա. Հովհաննիսյանի կողմից արժանացան դրամական պարգևի, դիպլոմի ու մեդալի, պարգևատրվեցին նաև հաղթող մարզիկների անձնական մարզիչները:
Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը հաղթանակ տարան Եվրոպայի առաջնությունում
Ռիգայում շարունակվում է շախմատի կանանց Եվրոպայի առաջնությունը: Այսօր՝ վեցերորդ տուրում, Էլինա Դանիելյանը ոչ-ոքի արեց Մարիա Մուզիչուկի հետ, Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը առավելության հասան, համապատասխանաբար, Անաստասիա Տրավկինայի եւ Իրինա Ուտյացկայայի նկատմամբ, իսկ Մարիա Գեւորգյանը կրկին պարտություն կրեց: Տուրը դեռ շարունակվում է եւ կավարտվի ուշ գիշեր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ ewcc2017.eu-ի
Էրդողանը կարող է Թուրքիան կառավարել մինչև 2029թ.. Թուրքիայում «այո» են ասում սահմանադրական բարեփոխումներին
Նախնական տվյալների համաձայն՝ Թուրքիայի բնակչության մեծ մասը սահմանադրական հանրաքվեում քվեարկել է նախագահի լիազորությունների ընդլայնման և երկրի կառավարման կարգը խորհրդարանականից նախագահականի փոխելու օգտին, գրում է Meduza.io-ն: Քվեաթերթիկների 90 տոկոսի հաշվարկի արդյունքում բարեփոխմանը կողմ է արտահայտվել Թուրքիայի քաղաքացիների 52 տոկոսը, դեմ՝ 47,6 տոկոսը: Քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 80 տոկոսը: Հանրաքվեի անցկացման նախաձեռնությունը պատկանում է երկրի
«Գանձասար-Կապանը» հաղթեց «Փյունիկին»
Ապրիլի 16-ին կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի հետևյալ հանդիպումը՝ «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» 1:2 (0:1) Երևան, Ֆուտբոլի ակադեմիա Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան Գոլերը՝ Արթուր Քարտաշյան, 90+3 («Փյունիկ»), Լուբամբո Մուսոնդա, 40, Արա Խաչատրյան, 59, 11մ («Գանձասար-Կապան») Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ նշվեց Սուրբ Հարության տոնը
Ապրիլի 16-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով նշեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնը։ Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ Պատարագ մատուցեց Հայոց Եկեղեցու հովվապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հոգևորականների խաչվառազարդ թափորով, «Հրաշափառ» շարականի երգեցողության ներքո, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը
Էրդողանը Սահմանադրական բարեփոխումներին միտված ընտրությունները որակել է շատ կարևոր ու պատմական քայլ
Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սահմանադրական բարեփոխումներին միտված ընտրությունները որակել է շատ կարևոր ու պատմական քայլ երկրի կյանքում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը եւ ավելացնում, որ երկրի նախագահը այս բարեփոխումների մասին այսպես է արտահայտվել. «Երկրում խորհրդարանական իշխանության ձևերի բազում բարեփոխումներ և քվեարկություններ են եղել, սակայն այս մեկն առանձնանում է իր կամային դրսևորմամբ: Հուսով եմ այս
Ընտրախախտումների փաստեր ու տեսանյութեր, «ՍԱՍ գրուպ»-ի ձայնագրությունը՝ ՍԴ ներկայացված դիմումներում
Դրանցում ամփոփված են ընտրությունների օրինականությունը վերահսկած սուբյեկտների, այդ թվում՝ ԶԼՄ-ների, վստահված անձանց եւ դիտորդների՝ ընտրախախտումների վերաբերյալ արձանագրություններն ու փաստերը, տեսանյութերը
Կանանց Եվրոպայի առաջնության 144 մասնակիցներից ութը հայուհի է
Ռիգայում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում բացի Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանից, Լիլիթ Մկրտչյանից, Մարիա Գեւորգյանից եւ Լիլիթ Գալոյանից հանդես են գալիս եւս չորս հայուհիներ, որոնք ներկայացնում են Ռուսաստանը, Նիդերլանդները եւ Ուկրաինան: Կարինա Համբարձումովան (Ռուսաստան) հինգ տուրից հետո վաստակել է 3,0 միավոր եւ ընթանում է 50-րդ տեղում: Ուկրաինայի դրոշի ներքո հանդես եկող Եվգենյա
Սերժ Սարգսյանը և Ռիտա Սարգսյանը` Սբ. Զատկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սբ. Պատարագին
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր ներկա են գտնվել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սբ. Զատկի տոնի առթիվ մատուցված Հայրապետական Սբ. Պատարագին: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 17-ին, 18-ի գիշերը, 21-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 18-ին, 20-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում՝ Ապրիլի 17-18-ը, 20-21-ը երեկոյան ժամերի
Փայլակը փոշմանել է…(պատմվածք)
Խորհրդային ժամանակներում էր: Փայլակ Փանոսի Փայասլյանին, որպես էներգետիկ բաժնի կոմերիտական կազմակերպության բյուրոյի առաջին քարտուղարի, հրավիրել էին հսկա գործարանի կոմունիստական կուսակցության ակտիվի ժողովին, որտեղ նեղ շրջանակում ընդարձակ ելույթ պիտի ունենար կենտկոմի պրոպագանդայի բաժնի աշխատակիցը: Սովորաբար, հաճախ էին Փայլակին հրավիրում կուսակցական ակտիվի ժողովի, մեկ-մեկ էլ խոսք էին գցում կուսակցության շարքերը համալրելու մասին, բայց նա հրաժարվում էր՝ առարկելով,
Քրիստոսի պարգևած հարուցյալ կյանքի մեջ չկան բռնություն ու պատերազմներ. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 16 ապրիլի, 2017 թ.) Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Զի կեանս յաւիտենական ետ մեզ Աստուած, և այս են կեանքն, որ յՈրդին նորա են» (Ա Հովհ. Ե 11): Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մեծ Պահքի օրերի
Տորթ «Կարմիր թավիշ»` առանց ներկանյութերի
«Կարմիր թավիշ» անունը կրող տորթը իրականում շատ վառ կարմիր գույն պետք է ունենա, որը ստացվում է սննդային ներկանյութերի շնորհիվ: Լավագույն գույնը ստացվում է թանձրահեղուկ ներկանյութերից: Այս անգամ ես որոշեցի բնական միջոցով ստանալ այն «կարմիրը», որը ստանում ենք հավկիթները սոխի կճեպով ներկելիս: Դրա համար ոչ թե ներկանյութ ավելացրեցի, այլ թարմ բազուկի մզվածք: «Կարմիր թավիշը» համային առումով
Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 25 անգամ
Ապրիլի 15-ին և լույս 16-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 450 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
Հրդեհ` Տաշիր քաղաքի Կինոյի տանը
Ապրիլի 16-ին, ժամը 06:31-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Վազգեն Սարգսյան թաղամասի թիվ 5 փողոցի նախկին «Կինոյի տանը» հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ԱԻՆ
Լեւոն Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց Գերմանիայում
Գերմանիայի Կարլսրուե եւ Բադեն-Բադեն քաղաքներում այսօր մեկնարկեց շախմատի GRENKE Chess Classic գերմրցաշարը, որին մասնակցում են աշխարհի ութ լավագույն գրոսմայստերներ: Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն արոնյանը մեկնարկային տուրում հանդիպեց գերմանացի Գեորգ Մեյերի հետ: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Սուրբ Հարության տոնը` Երևանում (Ֆոտոշարք)
Երևանում հարյուրավոր մարդիկ մոմեր վառեցին Հանրապետության հրապարակում և մասնակցեցին Սուրբ Հարության տոնին նվիրված երթին:
Թինա Կանդելակիի գրառումը` Հենրիխ Մխիթարյանի նկարով և Պարույր Սևակի խոսքերով
Հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ: Կանդելակին տեղադրել է Մխիթարյանի նկարն ու լուսանկարի տակ գրառել Պարույր Սևակի «Քիչ ենք, բայց հայ ենք» բանաստեղծությունը:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Ապրիլի 16-20-ը հատկապես օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 16-18-ին կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում` Ապրիլի 16-20-ը հատկապես օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է
Փոքր հանցագործությունը վանդալիզմ է, իսկ խոշորը` ոչ. Հակոբ Սանասարյան
Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը տեղադրում ենք ամբողջությամբ: Իհարկե, 20 ծառ ապօրինի հատելը հանցագործություն է, Երևանի քաղաքապետն էլ ասաց` վանդալիզմ է, իսկ ՀՀ նախագահի անունից էլ հայտարարվեց, թե հանցագործություն է: Անվիճելի է, որ թեկուզ մեկ ծառի ապօրինի հատման համար կատարողը պետք է պատասխանատվություն կրի: Ուրախալի է, երբ պետական պաշտոնյաներն
Էլինա Դանիելյանը Եվրոպայի առաջնությունում ադրբեջանցի Գունայ Մամադզադային ստիպեց անձնատուր լինել
Ռիգայում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության հինգերորդ տուրում այսօր Հայաստանի շախմատիստուհիների առաջատար Էլինա Դանիելյանը հանդիպեց Ադրբեջանը ներկայացնող Գունայ Մամադզադային եւ ստիպեց նրան արդեն 41-րդ քայլում անձնատուր լինել: Այսօր հաղթանակ տոնեց նաեւ Լիլիթ Գալոյանը: Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի արեց, իսկ Մարիա Գեւորգյանը միավոր չվաստակեց: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ ewcc2017.eu-ի
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Ճրագալույցի Սբ. Պատարագին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մայրաքաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Ճրագալույցի Սբ. Պատարագին: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն
Հայաստանի բռնցքամարտիկները Թբիլիսիից վերադառնում են երեք ոսկե, երկուական արծաթե եւ բրոնզե մեդալով
Հայաստանի բռնցքամարտիկներն ավարտեցին մրցելույթները Թբիլիսիում անցկացված Դավիդ Կվաչաձեի անվան միջազգային մրցաշարում: Հայաստանը ներկայացված էր ութ բռնցքամարտիկով, որոնցից հինգը մտել էին եզրափակիչ: Վճռորոշ մենամարտերը հաղթանակով ավարտեցին եւ պատվո պատվանդանի ամենավերին աստիճան բարձրացան 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 64 կգ՝ Հովհաննես Բաչկովը եւ 75 կգ՝ Արման Դարչինյանը: Գասպար Բաբախանյանը՝ 49 կգ քաշային կարգ եւ Հենրիկ Սարգսյանը՝ 91
Շուրջ 17 000 ծառ, 2000 թուփ և 20 000 վարդի թուփ` Երևանում
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել է համաքաղաքային ծառատունկը: Երևանի բակային տարածքները, այգիներն ու պուրակները համալրվել են նոր ծառերով ու թփերով: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ համաքաղաքային ծառատունկին ակտիվորեն մասնակցելու կոչին արձագանքել են պետական կառույցներ, կրթական և առողջապահական հաստատություններ, մասնավոր և հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև բազմաթիվ երևանցիներ: Մայրաքաղաքում հայտարարված գարնանային ծառատունկի ժամանակ ընդհանուր առմամբ կտնկվի
Պատահար` Նորավան թաղամասում. կան տուժածներ
Ապրիլի 15-ին, ժամը 15:11-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամառանոցներում՝ Նորավան թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» մակնիշի 26 OU 294 պետհամարանիշով (վարորդ՝ Վ. Ու.) և «Mercedes» մակնիշի 34 AO 353 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Ա.)
Արտակ Սարգսյանի օգտին սեփական աշխատակիցներից ձայներ կորզելու մեթոդաբանությունը` քաղաքական հետապնդում. ՕՐՕ դաշինք
Ս.թ. ապրիլի 2-ի կեղծված ընտրություններին հետևեցին իշխանությունների ոչ պակաս զազրելի գործողությունները: Ապրիլի 14-ին Վարչական դատարանը, իշխող ՀՀԿ-ի քաղաքական ղեկավարության ակնհայտ ուղղորդմամբ, մերժեց Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի հայցադիմումը, որով պահանջվում էր պարտավորեցնել ԿԸՀ-ին ստեղծել ընտրությունների ժամանակ էլեկտրոնային հատուկ սարքերում կուտակված մատնահետքերի միասնական բազա և կատարել դրանց համադրում՝ բացահայտելու համար կրկնաքվեարկությունները: Այսպիսով, ևս մեկ անգամ փաստվեց, որ Հայաստանի Հանրապետության


















































