Օրվա լրահոսը

«Ստամբուլի հայերի մոտ 80 տոկոսը «ոչ» է ասել». «Ակոս»-ի հայկական բաժնի խմբագիր

Ինչ մտահոգություններ ունեն Անկարայում և Ստամբուլում

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը պարտավորվում է՝ աջակցել Ձեռնարկատիրական կրթության հայեցակարգի մշակմանը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունն այսօր ստորագրել են համագործակցության մասին հուշագիր` ՀՀ հանրակրթական դպրոցներում ձեռնարկատիրական կրթության ներդրման և զարգացման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրել են ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության տնօրեն Արմինե Հովհաննիսյանը: Շնորհակալություն հայտնելով «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությանը` երկար տարիների արդյունավետ համագործակցության համար, նախարար Լևոն Մկրտչյանը նշել

Հայաստանի պաշտոնական տաղավարը Կաննի կինոշուկայում

Այս տարի Կաննի 70-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում կայանալիք կինոշուկայում Հայաստանը կներկայանա Village International Pantiero հատվածում` N 226 տաղավարում: Մեր երկիրը կունենա պաշտոնական-ներկայացուցչական տաղավար: Կաննի կինոշուկան դասական շուկայի տրամաբանությունից շատ չի տարբերվում. ֆիլմերն ու նախագծերն այնտեղ գնում են վաճառքի: Ֆիլմերը փորձում են գտնել միջազգային դիստրիբյուտորներ, վաճառքի գործակալներ և դուրս գալ կինովարձույթ, նախագծերը՝ համարտադրողներ և դիստրիբյուտորներ: Ապրիլի

«Ավելի լավ Երեւանի համար պետք է նախ չգողանաս Երեւանից». Զարուհի Փոստանջյանը՝ Տարոն Մարգարյանին (Տեսանյութ)

Քաղաքի կենտրոնում ուղղակի դեկորատիվ ծաղիկներ տնկելը դեռ բարելավում չէ: Մանկապարտեզների անվճար լինելը նույնպես դեռ բարելավում չէ, որովհետեւ երեխաները եւ աշխատող մայրերը հնարավորություն չունեն հաճախելու մանկապարտեզ, որովհետեւ տարիներ շարունակ մանկապարտեզի հերթերի ներքո են գտնվում: Երեխան դառնում է 6 տարեկան, նույնիսկ ծննդյան օրվանից հերթագրված են լինում, բայց հերթը այդպես էլ չի հասնում:

Կամաց-կամաց հասկանում ես, թե ինչու է Շարլ Ազնավուրը դադարել քաղաքական հարցերին պատասխանելուց

Թախծոտ կերպով նա հասկացրեց. «Ախ, ափսոս, որ ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում: Չէ որ ես այնքան եմ սիրում ապրել և արարել»:

Զարուհի Փոստանջյան. «Առանց էմոցիայի դու չես կարող հաղթահարել որեւիցե խոչընդոտ»

Հարցին՝ Տարոն Մարգարյանի հետ համեմատած՝ Դուք ի՞նչ առավելություն ունեք՝ որպես քաղաքապետի թեկնածու՝ Զարուհի Փոստանջյանն ուշագրավ պատասխան տվեց: Նա նախ ասաց, որ Տարոն Մարգարյանին չի զիջելու, բայց հիշեցրեց. «Ամենակատարյալը, որը բնությունը ստեղծել է, դա, իհարկե, կինն է, ով նաեւ շարունակում է մարդկային կյանքը»:

Էրդողանը՝ ԵԱՀԿ-ի զեկույցի մասին. «Ո՛չ տեսնում ենք, ո՛չ լսում, ո՛չ էլ ճանաչում». Ermenihaber.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել մայրաքաղաք Անկարայում՝ նախագահական նստավայրի դիմաց հավաքված մարդկանց առջև: Շնորհակալություն հայտնելով հանրաքվեի օգտին քվեարկած քաղաքացիներին՝ Էրդողանն անդրադարձել է հանրաքվեի վերաբերյալ բացասական կարծիք հայտնած միջազգային դիտորդների՝ հատկապես ԵԱՀԿ դիտորդական առաքելության զեկույցին: Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի տեղեկացմամբ՝ Էրդողանը նշել է, որ քաղաքական բովանդակությամբ զեկույցներին իրենք ուշադրություն չեն դարձնում: «Եվրոպայում ԵԱՀԿ

Ավտոգերեզմանոց՝ մարզկենտրոն Իջեւանում

Քաղաքի տեսքը խաթարվել է

Զարուհի Փոստանջյանը՝ Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին. «Բարձրաստիճան պաշտոնյան չի կարող կուտակել նման հարստություն» (Տեսանյութ)

Զարուհի Փոստանջյանը վստահ է, որ այդ միջոցները Տարոն Մարգարյանը ձեռք է բերել ապօրինի ճանապարհով. «Իհարկե, դրանք նաեւ պետք է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում լինեն: Բայց Վերահսկիչ պալատի հրապարակած զեկույցի ներքո քաղաքապետարանի այդ աշխատակիցները եւ պարոն Տարոն Մարգարյանը նույնպես չպատժվեցին՝ չնայած նրան, որ ամբողջ այդ ասֆալտապատումը չէր համապատասխանում օրենքի պահանջներին:

Լեզվի տեսչությունը լուծարելը նշանակում է լեզվաքաղաքականության ասպարեզում վերադարձ խորհրդային մոդելին

Դժվար չէ կանխատեսել, որ լեզվի տեսչության բացակայության պայմաններում անգլերենի վտանգավոր տարածմանը զուգահեռ (ընդգծումը հեղինակինն է) կվերսկսվի ռուսերենի անխոչընդոտ հաղթարշավը Հայաստանում. պետական, առևտրային, առողջապահական, գիտատեխնիկական և այլ հիմնարկներում դարձյալ գործավարությունը կիրականացվի ռուսերեն, հայերենը մեծապես դուրս կմղվի գործածությունից, կտարածվեն ռուսախոսությունը, ռուսական կրթությունը՝ ի հաշիվ հայերենի ու հայկականի:

Բագրատաշենի մաքսակետում սպասարկումը դարձել է պարզ, արագ, քաղաքակիրթ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն աշխատանքային այցով եղել է Բագրատաշենի մաքսակետում Հայաստան այցելող յուրաքանչյուր քաղաքացու համար սահմանահատման գործընթացը դարձնել սահուն, բիզնեսի համար ստեղծել առավելագույն հարմարավետ միջավայր. ամիսներ առաջ տրված հանձնարարականների կատարման ընթացքին ծանոթանալու նպատակով Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն աշխատանքային այցով եղել է Բագրատաշենի մաքսակետում: Նա շրջել է արդիականացված անցակետում, հետևել մաքսային ծառայողների

«Ելքը» ուղղակի սպոնտան ձեւավորված միավորում է, որը դեռ պետք է հղկվի». Զարուհի Փոստանջյան. (Տեսանյութ)

Խոսելով «Ելք» դաշինքի մասին՝ Զարուհի Փոստանջյանն ասաց՝ «Ես չգիտեմ, նրանք կդառնա՞ն վերջիվերջո մեկ քաղաքական ուժ, թե ոչ: Այնտեղ ներգրաված են տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ՝ տարբեր մոտեցումներով, հետեւաբար արդեն իսկ իրենք իրար հետ տարբեր են, միասնական չեն»:

Փառատոն, որի կազմակերպչին «պատվավոր քաղաքացի» շնորհելու շուրջ մեծ աղմուկ էր բարձրացել Գյումրիում

Վաղը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում պաշտոնապես կբացվի «Վերածնունդ» միջազգային 9-րդ մրցույթ-փառատոնը։ Այն 2007թ․-ից ամեն տարի անցկացվում է Գյումրիում՝ երբեմն ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։ Փառատոնի համանախագահն էլ Սերժ Սարգսյանի եղբայրն է՝ «Փյունիկ» համահայկական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը: Կազմակերպիչների ցանկում են նաև ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Երեւանի պետական կոնսերվատորիայի

Զարուհի Փոստանջյանի ասուլիսը՝ «դրախտում». «Մենք գալիս ենք իրենց հեռացնելու քաղաքական ասպարեզից» (Տեսանյութ)

Թանգարանի բարձունքում Զարուհի Փոստանջյանը լրագրողների ուշադրությունը հրավիրեց, թե ինչպիսին է Երեւանն այսօր. «Տեսաք, թե ինչպիսի տարածքներ ունի, կանա՞չ են, արդյոք, մեր տարածքները, նմա՞ն է այն քաղաքին, որը գծագրեց մեզ համար Թամանյանը: Իհարկե, այդպես չէ, ցավալի է, բայց այս 25 տարիների ընթացքում Երեւանի կանաչ տարածքները վերացան եւ Երեւանը վերածվեց միայն շինությունների:

Ցեղասպանության ժխտումը մարդկայնության դեմ ուղղված նոր հանցագործությունների սուրհանդակը և մեր ապագայի կործանիչն է. Akunq.net

Ալի Էրթեմ (Ֆրանկֆուրտում գործող Միություն ընդդեմ Ցեղասպանության կազմակերպության նախագահ) Akunq.net. Թույլ չտանք, որ ցեղասպանական անցյալ ունեցող Թուրքիայի Հանրապետությունը կործանի մեր ապագան։ Չե՛նք մոռանալու Փոքր Ասիայում հայերի, ինչպես նաև այլ քրիստոնյա ժողովուրդների (հույն, Պոնտոսի հույն, ասորի) և եզդիների դեմ 1915 թ. իրականացված Ցեղասպանությունը, թույլ չե՛նք տալու, որ այն մոռացության մատնվի։ Ցեղասպանության զոհերին հարգանքով ենք հիշելու։ Մշտապես

Մեծ Բրիտանիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է հունիսի 8-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: Այս մասին հայտնում է Reuters-ը: «Ես հենց նոր անցկացրեցի նախարարների խորհրդի նիստ, մենք որոշում ընդունեցինք, որ երկրում նոր խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հունիսի 8-ին… Երկրին անհրաժեշտ է ուժեղ կառավարություն»,- ասել է Մեյը: Ավելի վաղ Մեյը հայտարարել էր, որ երկրում նոր խորհրդարանական ընտրությունների

Ասֆալտապատման աշխատանքների համառոտ ուղեցույց պարոն Ն. Փաշինյանի համար. Երևանի քաղաքապետարան

Տեղեկացնում ենք, որ մինչ ասֆալտապատման բուն աշխատանքների մեկնարկը, նախ գույքագրվում են փողոցների վերանորոգման կարիք ունեցող հատվածները, սխեմատիկ նշումներ են կատարվում տվյալ փողոցների հատակագծերի վրա, որից հետո միայն ձեռնարկվում են փողոցների վնասված հատվածների վերանորոգման նախապատրաստական աշխատանքները: Այսինքն, ոման կողմից շրջանառության մեջ դրվող այն կարծիքը, թե ասֆալտբետոնե ծածկի կտրման աշխատանքներն արվում են քաոտիկ եղանակով, անգամ հեռավոր աղերս

Կալիֆորնիայի համալսարանին կից կբացվի «Խոստում» ինստիտուտ

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմից ստացված 20 մլն դոլար հասույթը նվիրաբերվել է Կալիֆորնիայի համալսարանին (UCLA)՝ հիմնադրելու նոր ինստիտուտ, որը կծառայի որպես ազգային հանգույց իրավագիտության և մարդու իրավունքների կրթության ոլորտներում: «Խոստումը» ֆիլմը կինոթատրոններում կցուցադրվի ապրիլի 21-ից: Ինստիտուտի հիմնադրման գործում մեծ ջանքեր է գործադրել ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայիլյանը: «Հայոց ցեղասպանությունը երբեք չպետք է մոռացվի, դա էլ

Արմեն Ամիրյան. «Եթե ոչ Մեգալը, ապա ո՞վ»

Նախարարը պարզաբանեց, թե ինչու երկու հայ եւ մեկ սլովենացի կներկայացնեն Հայաստանը Վենետիկում

Արթուր Նահապետյանը նշանակվել է Շիրակի մարզի դատախազի տեղակալ

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունից տեղեկացնում են, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ ՇՄ դատախազության դատախազ Արթուր Արտուշի Նահապետյանը նշանակվել է Շիրակի մարզի դատախազի տեղակալ:

Արմեն Ամիրյան. «Օպերայում ռեստորան կառուցելու մտադրությունը չի փոխվել»

«Չի կարելի ռեստորանն անպայման կապել այն ուտեստների հետ, ինչ մարդիկ տեսել են»

9-րդ անգամ կբացվի «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը

Գյումրիում այն սպասված իրադարձություն է

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Ապրիլի 19-ին և 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 20-ին` հատկապես օրվա երկրորդ կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: 21-ին, 22-ի գիշերը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես

«Ասորիների ուսուցիչները քիչ են, դասագրքեր չկան». Անահիտ Խոսրոեւա (Տեսանյութ)

Ասորական համայնքի ներկայացուցիչը հույս հայտնեց, որ նշյալ խնդիրները կմտնեն նոր խորհրդարանի օրակարգ

Իրանն առաջարկում է միջանցք բացել Սև ծովի և Պարսից ծոցի միջև

Այդ գաղափարը կյանքի կոչելու համար «պարտադիր է Վրաստանի, Իրանի, Հայաստանի և Ադրբեջանի համագործակցությունը»:

«Մյուս թեկնածուները Նիկոլ Փաշինյանից վատ են երգում» արտահայտությունը բացարձակապես վստահություն չի ներշնչում. «Չորրորդ իշխանություն»

Բայց մյուս կողմից էլ՝ Ալեն Սիմոնյանը հո չէ՞ր կարող ասել, որ իրենց դաշինքում ամենալավը Նիկոլ Փաշինյանն է երգում։

Ովքեր են եղել այն պաշտոնյաները, որոնք կազմակերպել են մի շարք քաղաքացիների արտագաղթը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ անօրինական միգրացիա կազմակերպելու համար մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանապահ զորքերի ՍՎԱՋ «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի պետին, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ անվտանգության հերթափոխի պետին, ինչպես նաեւ մի շարք տուրիստական ընկերությունների տնօրեններին։ Իսկ ի՞նչ են արել նրանք։ Հայաստանում եւ արտերկրում կապեր ունեցող մի խումբ անձինք 2016 թվականի ընթացքում շուրջ երկու

Արկադի Տեր-Թադեւոսյան. Զարմանալի է, որովհետեւ մյուս զենքերը վաճառում է Ադրբեջանին առաջին հերթին, իսկ սա միայն մեզ տվեցին. «Հայկական ժամանակ»

Շատ լավ զենք է, զարմանալի է, որ Ռուսաստանը 2 տարի պահում է, ոչ մեկին չի վաճառում, ու մեկ էլ այդքան մեծ քանակով տվեց Հայաստանին։

Քաղաքագետ. «Էրդողանը երգեց հայտնի սովետական ֆիլմից նապաստակների մասին երգը` «ա նամ վսյո ռավնո» (Տեսանյութ)

Ալեքսանդր Իսկանդարյանը Յուրի Խաչատուրովի նշանակումից ոգեւորվել խորհուրդ չի տալիս

Հենրիխ Մխիթարյանը կանգնեցրել է ավտոմեքենան և օգնել անօթևան տղամարդուն

«Մանչեսթեր Յունայթեյդ» ֆուտբոլային ակումբի կիսահարձակվող Հենրիխ Մխիթարյանը «Չելսիի» հետ խաղից հետո կանգնեցրել է ավտոմեքենան և օգնել անօթևան մի տղամարդու: Դեպքը տեղի է ունեցել իտալական «Սան Կարլո» ռեստորանի մոտ, որտեղ ֆուտբոլիստը Սուրբ Զատիկի երկուշաբթին ճաշելու էր գնացել ընտանիքի հետ: Լուսանկարիչները Մխիթարյանին նկարել են այն պահին, երբ նա գումար է տալիս անօթևան տղամարդուն:   Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031