Օրվա լրահոսը
Այրվել է տրակտոր
Ապրիլի 17-ին, ժամը 13:24-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հայանիստ գյուղի Էջմիածին փողոցում այրվում է տրակտոր: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հայանիստ գյուղի լուծարված «Մասիս-2» ՓԲԸ-ի տարածքում այրվում է չշահագործվող T-85 մակնիշի էքսկավատորի դիմային հատվածը և երկու անվադողերը (մեկը՝ամբողջությամբ, մյուսը` մասնակի): Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:45-ին, մարվել՝ 14:01-ին: ՀՀ ԱԻՆ
Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Ռիչարդ Միլսի հետ
Այսօր, ապրիլի 17-ին Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Քննարկվել են Աժ անցած ընտրությունների հետ կապված հարցեր: Լեւոն Զուրաբյանը ներկայացրել է ընտրությունների ընթացքում տեղի ունեցած համատարած եւ համակարգային բնույթ ունեցող խախտումներն, որոնց պայմաններում տեղի չի ունեցել ընտրողների ազատ կամարտահայտում, Սահամանադրական դատարաններ կայացված բողոքի հիմքերը եւ փաստարկները եւ ընտրություններից
Մերկելն Էրդողանին կոչ է արել հաղթահարել բնակչության պառակտումը
Գերմանիայի կառավարությունը կոչ է արել Թուրքիային հարգալից երկխոսություն վարել երկրի բոլոր քաղաքական և հասարակական ուժերի հետ: Հիշեցնենք, երեկ տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեում բնակչությունը կողմ է քվեարկել սահմանադրական բարեփոխումներին, որով զգալիորեն ընդլայնվում են նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի լիազորությունները: Ձայների գրեթե հավասար տեղաբաշխումը ցույց է տալիս՝ որքան խորն է պառակտված թուրքական հասարակությունը, և ընդգծում է այն մեծ
«Իմ տարածքն է, պըտի փող տաս, չէ՝ ավտոդ հանի ստուց»
Կարմիր գծերը քաշելուց հետո էլ շարունակվում են ավտոկայանման համար ապօրինի գումարներ գանձել: Մալաթիա համայնքում գործող «Երեւան սիթի» սուպերմարկետին հարակից շենքի բակում են վարորդները կայանում մեքենան, եթե սուպերմարկետի դիմաց ավտոկայանման համար ազատ տեղ չի լինում: Այս բակում մի տղամարդ է հերթապահում, թե բա՝ «էս սարն իմն է, էս ծառն իմն է»: Նա ավտոկայանման համար գումար է
Ավտոմեքենան արգելափակվել է ցեխի մեջ
Ապրիլի 17-ին, ժամը 15:06-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում ավտոմեքենան արգելափակվել է ցեխի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi» մակնիշի 423 OF 61 պետհամարանիշով ավտոմեքենան: ՀՀ ԱԻՆ
ԿԸՀ-ն պատասխանող կողմ է ներգրավված լինելու ՍԴ-ում
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ «Կոնգրես-ՀԺԿ»-ի` Սահմանադրական դատարան ներկայացրած նյութերի քննության գործընթացում ԿԸՀ-ն պատասխանող կողմ է: Մեր հարցին՝ արդյոք նպատակահարմար չէ՞ր լինի ՀՀԿ տարածքային թեկնածու Արտակ Սարգսյանին (ՍԱՍ-ի Արտակ) մանդատից զրկելը վերջին ձայնագրությունից հետո, որտեղ մանրամասներ կան, թե ինչ մեթոդներով է գործել նա, պարոն Մուկուչյանն ի պատասխան ասաց, թե ձեռնպահ
«Որեւէ մեկը թող չանհանգստանա մեզ համար»
Տիգրան Մուկուչյանը` դիտորդների այն զգուշացմանը, թե ՄԻԵԴ-ի վճիռների գումարներն իր գրպանից է վճարելու ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների` իր եւ իր ղեկավարած կառույցի հասցեին հնչեցրած քննադատությունների մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ իրենք գործում են բացառապես օրենսդրական իրավակարգավորումներին համապատասխան: Այնուհետեւ ամփոփեց. «Որեւէ մեկը թող չանհանգստանա մեզ համար»: Նշենք, որ «Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության անդամ, «Իրազեկ
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը կբողոքարկի հանրաքվեի արդյունքները
Թեզջանի խոսքով երկրի ներքին գործերի նախարարության որոշմամբ քաղաքացիներին արգելվել է ներկա գտնվել քվեների հաշվարկին, ինչը սահմանադրության խախտում է:
Պետգույքը՝ ընտանեկան կապերի զոհասեղանին
ՀՀ կառավարության նիստում կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետը՝ Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանը, առաջարկեց մասնավորեցնել «Արաքս» ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը: Վարչապետի հարցերից հետո պարզվեց, որ Արման Սահակյանը, որ այս պաշտոնում է 2011 թվականից, չգիտի, թե ինչով է զբաղվել այս ընկերությունը, բայց գիտի, որ ընկերությունը չի աշխատում 2000 թվականից՝ արդեն 17 տարի: 2000 թվականից
«Նիկոլ Փաշինյանը դուրս է գալու եւ թողնի նրանց, որոնք մենակ կարող են սաբոտաժ անել» (Տեսանյութ)
Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում բանավիճում են 5-րդ գումարման ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը եւ սոցիոլոգ Կարեն Սարգսյանը: Հռիփսիմե Ջեբեջյան.– Ճի՞շտ է այն մեղադրանքը, որ ԱԺ ընտրություններին ժողովուրդը ծախվեց եւ ընտրեց փողը, եւ եթե չեն ծախվել, ապա ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀԿ պատգամավոր Արտակ Սարգսյանի՝ ՍԱՍ-ի Արտակի նախընտրական ժողովի աղմկահարույց ձայնագրությունը: Թեւան Պողոսյան.– Կա մի բանաձեւ՝
Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են սկսվել (Տեսանյութ)
Զորավարժություններում ներգրավված է մինչև 30 հազար զինծառայող, ավելի քան 250 միավոր տանկ և զրահատեխնիկա:
Հովիկ Աբրահամյանը հարգանքի տուրք մատուցեց Կարեն Դեմիրճյանի հիշատակին (Տեսանյութ)
Հովիկ Աբրահամյանը նաեւ անդրադարձել է ընտրությունների արդյունքներին և կառավարության աշխատանքին:
Խորհրդարանական ընտրություններ 2012/2017. Ձայների աճ են գրանցել միայն ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն
Ինչպես հայտնի է, ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարան է անցել 4 ուժ: «Առավոտ»-ը համեմատել է 2012 թվականի եւ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցությունների գրանցած արդյունքները: Եվ այսպես՝ 5 տարիների ընթացքում աճ է գրանցել 2 կուսակցություն, դրանցից մեկը իշխող՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է. եթե 2012 թվականին ՀՀԿ-ն ստացել է 664 266 ձայն, ապա 2017
Ըստ «Առավոտ»-ի հարցման՝ առավել շատ ձայներ է հավաքել «Ելք» դաշինքը
Ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններից հետո Aravot.am-ը իր ընթերցողներից հետաքրքրվեց, թե որ քաղաքական ուժի օգտին են քվեարկել: Ընթերցողներին հնարավորություն էր տրվել ընտրել 9 կուսակցություններից որեւէ մեկի անվանում կամ պատասխանել «Անվավեր եմ դարձրել» կամ «Չեմ մասնակցել»: Մեր հարցմանը մասնակցել է 503 օգտատեր, նշենք, որ նրանք ունեին հարցմանը մասնակցելու 1 հնարավորություն: Այսպիսով՝ ընտրություններին չի մասնակցել հարցվածների 8 տոկոսը,
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Ապրիլի 18-ի գիշերը, 21-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 18-ին, 20-ին և 22-ին՝ առավելապես հյուսիսային շրջաններում, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Ապրիլի 18-ին, 20-22-ը՝
Ովքե՞ր են նորընտիր տարածքային թեկնածուները
«Առավոտը» ներկայացնում է նորընտիր խորհրդարանի տարածքային (վարկանիշային) թեկնածուներին՝ կենսագրական հիմնական տվյալներով: Նշենք, նոր կառավարության ձեւավորումից հետո ԱԺ կազմը համալրվելու է: «ԵԼՔ» դաշինք Արարատ Միրզոյան- ծնվել է 1979թ.-ին: Ամուսնացած է, ունի մեկ դուստր եւ մեկ որդի։ Աշխատել է որպես «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավար, քաղաքական եւ ռազմավարական պլանավորման փորձագետ, գիտաշխատող՝ ՀՀ ԳԱԱ
«Իմաստ չունի սպասել, որ Թուրքիան նոր քայլերի կգնա ՀՀ-ի հետ հարաբերություններում». թուրքագետ (Տեսանյութ)
«Թուրքիայի քաղաքական վերնախավն ընդհանուր մոտեցում ունի ՀՀ-ի հետ հարաբերություններում: ՀՀ-ն տնտեսական առումով իրենց համար առաջնային նշանակություն չունի»
Կստանա՞ն 60 մլն դրամը ՀՀԿ-ի համար ձայն հավաքող 30 տնօրենները
Այն բանից հետո, երբ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը Ազգային ժողովի ընտրություններից առաջ հայտարարեց, որ ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում եւ մանկապարտեզներում, այս տնօրենները որոշեցին դատի տալ կազմակերպությանն ու դրա ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանին: Հիշեցնենք, որ մարտի 24-ին հ/կ-ն sut.am կայքում հրապարակեց 114 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների հետ հեռախոսազրույցների ձայնագրություններ, որտեղ, ըստ էության, նրանք խոստովանում
Իսպանիայում Տիգրան Ղարամյանն ու Զավեն Անդրիասյանը բաժանեցին երրորդ հորիզոնականը
Իսպանիայում ավարտվեց շախմատի «44-րդ Լա-Ռոդա» միջազգային մրցաշարը: Ֆրանսահայ գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը եւ հայաստանցի գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ինը հնարավորից վաստակեցին 7,0-ական միավոր եւ բաժանեցին 3-րդ հորիզոնականը: Լրացուցիչ գործակիցներով Ղարամյանը գրավեց երրորդ տեղը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ ajedrezlaroda.com-ի
«Առաջիկա 2 տարում Թուրքիայում լարված կլինի». Ռուբեն Սաֆրաստյան (Տեսանյութ)
Սահմանադրական բարեփոխումները Թուրքիայի բնակիչներին առանձնապես հոգեհարազատ չեն, երկիրը երկու հատվածի է բաժանվել
«ՍԱՍ-ի Արտակի նման եւս հարյուր արտակների կողմից կիրառվել են ճնշումներ»
Լեւոն Զուրաբյանը՝ ՍԱՍ-ի Արտակի օգտին ձայներ հավաքելու ձայնագրության մասին «ՍԱՍ-ի Արտակի դեպքը ընդամենը մի պատմություն է, որը եւս մեկ ապացույց է մեր ասածին, որ մարդկանց ահաբեկում են, ճնշում են, շանտաժի են ենթարկում, սպառնում են աշխատանքից ազատել, իսկ ով որ ձայներ բերի` կպարգեւատրեն: Դրանք ճնշումներ են, որոնք կիրառվել են ոչ միայն ՍԱՍ-ի Արտակի կողմից, այլեւ ՍԱՍ-ի
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 15 անգամ
Ապրիլի 16-ին և լույս 17-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 15 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 240 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
100 և ավելի տարի է, ինչ այս սրբավայրում այսպիսի տոնախմբություն չի եղել. Դադիվանքի Հովհաննես քահանա Հովհաննիսյան
Ապրիլի 16-ին մարդաշատ էր Հայոց ամենանշանավոր ու վաղնջական ժամանակների հոգևոր սրբատունը՝ Դադիվանքը, որտեղ կայացավ «Ուրախ Զատիկ» փառատոնը: Այստեղ էին եկել հազարավոր հայ ուխտավորներ Արցախի բոլոր շրջաններից, մայրաքաղաքից, Մայր հայրենիքից ու Սփյուռքից: ՀՀ Պաշտպանության նախարարության հոգևոր ծառայության առաջին պատասխանատու Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ մատուցվեց Սուրբ Պատարագ, որից հետո տեղի ունեցավ 30 զինվորների մկրտության արարողություն: Տոնն
Երեխաները դեռ փոքր տարիքից արդեն գիտակցում են թե ինչ է հաղթանակը և թե ինչ է թիմային աշխատանքը
Ապրիլի 15-ին պրոֆեսիոնալ Կ1 ֆեդերացիայի մարզիկները մասնակցեցին Մարտական կարատեի բաց առաջնությանը` ֆեդերացիայի նախագահ Նարեկ Հակոբյանի և փոխնախագահ Նաիրի Հակոբյանի գլխավորությամբ։ Մրցաշարը նվիրված էր 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի 102- րդ տարելիցին, որը ընթացավ լարված պայքարով։ Մեր մարզիկները պատրաստվել էին բավականին լավ և ցուցաբերեցին բարձր արդյունքներ։ Մրցաշարի ընթացքում տեղի ունեցան գեղեցիկ և դիտարժան մենամարտեր Հայաստանի տարբեր
Քրիստինա Հովակիմյանի սաները հաղթանակը բերեցին Հայաստան
Նոր ապրիլյան հաղթանակ Քրիստինա Հովակիմյանի ,LIFEե պարային խմբի սաները, հաղթելով Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի քաղաքներից ժամանած 170 մասնակիցներին, գրավեցին հաղթական տեղերը խմբակային և անհատական կարգերում Միջազգային պարային Օլիմպիադայի շրջանակներում (IDO): IDO ( INTERNATIONAL DANCE OLYMPIAD) այս անգամ տեղի ունեցավ Վրաստանում, որտեղ մարտի 30-ից ապրիլի 3-ը հավաքվել էին տարբեր տարիքի տաղանդավոր պարողներ, հայաստանյան մասնակիցները նվաճումներ ունեցան հետևյալ
Ինչո՞ւ վրաց պետությունը պետք է դատապարտի հայ ժողովրդի ցեղասպանությանը. armenian-community.ge
Վրաստանի պետական անկախության հռչակման պահից անցել է արդեն 26 տարի: Քառորդ դարից ավել է, ինչ վրացական կառավարությունը քաղաքական՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հարցերում ինքնուրույն որոշումներ կայացնելու լիարժեք իրավունք ունի: Այս ժամանակաշրջանում պետության կյանքի տարբեր ոլորտների վերաբերյալ Վրաստանի իշխանություններն ընդունել են բազմաթիվ ճիշտ և ոչ այնքան ճիշտ, երբեմն նաև ճակատագրական սխալ որոշումներ: Այնուամենայնիվ, մի հարցի
Ստամբուլում հանրաքվեից հետո ոչ մեծաթիվ ցույցեր են տեղի ունեցել
Ստամբուլի մի քանի թաղամասերի բնակիչներ բողոքի ակցիա են անցկացրել երկրում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքների դեմ, որով ներկա նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը ստացել է աննախադեպ լիազորություններ: Ինչպես հաղորդում է BBC-ն, նրանք պատուհաններից աղմկել են, հարվածել թավաներին: Նման ակցիաներ նկատվել են քաղաքի առնվազն 4 թաղամասերում: Ոչ մեծ թվով ցուցարարներ նաև փողոց են դուրս եկել: Հիշեցնենք, Թուրքիայում
«Թուրքիան մահապատիժը ընդունելով՝ կխզի կապն իր դաշնակից արեւմտյան պետությունների հետ». թուրքագետ
Այս պարագայում կայրվեն բոլոր կամուրջները, որոնք Թուրքիային կապում էին Եվրոպայի, արեւմուտքի եւ քաղաքակիրթ տարբեր երեւույթների հետ
«Թուքիայում քրդերն ավելի շատ են բախվելու իրենց իրավունքները պաշտպանելու անհնարիության հետ». Ռուբեն Մելքոնյան
Քվեարկության մասնակցած մի մասին անհանգստացնում է երկրում բռնապետության աճը
Դպրաբակ գյուղում իր առաջին բեմադրությունը ներկայացրեց «Նուրի» նորարարական տիկնիկ-թատրոնը
Գեղարքունիքի մարզում՝ Դպրաբակ գյուղում, տեղի ունեցավ նորաստեղծ «Նուրի» նորարարական տիկնիկ-թատրոնի առաջնախաղը՝ Թումանյանի «Չարի վերջը» հեքիաթի ներկայացումով: «Նուրի» թատերական խմբակը ստեղծվել է «Վորլդ Վիժն Հայաստան» բարեգործական կազմակերպության աջակցությամբ: Խմբակի մշտական աջակիցն ու խորհրդատուն է Էջմիածնում գործող «Մաչանենց» թատրոնը, որը «Նուրի» խմբակի կազմակերպիչների հետ մի քանի անգամ իրականացրել է փորձի փոխանակում: «Նուրին» իր ձևաչափով տարբերվում է Հայաստանում


















































