Օրվա լրահոսը

Սուրբ Զատիկին ընդառաջ. ինչպե՞ս ընտրել անվտանգ հավկիթ

Սուրբ Հարության տոնին ընդառաջ կտրուկ ավելանում են հավկիթի սպառման ծավալները, ինչի կապակցությամբ ևս մեկ անգամ ցանկանում ենք տեղեկացնել, որ համաձայն ՀՀ Կառավարության 2011 թ.-ի N 1438-ն «Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշման չի թույլատրվում այն հավկիթների իրացումը, որոնք չունեն անվտանգությունը և ծագումը հաստատող փաստաթուղթ, թերի է կամ լրացած պիտանելիության ժամկետը կամ բացակայում է

Ուղիղ միացում. Դեմ առ դեմ` Թեւան Պողոսյան-Կարեն Սարգսյան

Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Հաղորդման հյուրերն են`5-րդ գումարման ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը եւ սոցիոլոգ Կարեն Սարգսյանը: Թեման ԱԺ ընտրությունների ամփոփում եւ Երեւանի ավագանու ընտրություններն են: Հաղորդումը վարում է Հռիփսիմե Ջեբեջյանը: https://www.youtube.com/watch?v=GhWBJ1t4gjY

Մանուշակը` լեզվի ու կոկորդի չարորակ ուռուցքի դեպքում

Մանուշակը, բացի գարնանային գեղեցիկ, հոտավետ ծաղիկ լինելուց, հայտնի է որպես խորխահան դեղամիջոց: Ազգությամբ ռուս հայտնի բնաբույժ Գալինա Շատալովան գրել է, որ այն օգտակար է լեզվի ու կոկորդի չարորակ ուռուցքի դեպքում: Մանուշակի թերթիկները եռացնել երկու բաժակ ջրով եւ 1 օր թողնել հանգստանա: Եփուկը բաժանել երկու հավասար մասի, մի մասը օրվա ընթացքում խմել, իսկ մյուս մասը՝ թրջոց

«Քաղաքացի դիտորդ»-ի հայտնաբերած մոտ 1000 խախտումների հիման վրա նախաձեռնության իրավաբանական թիմը սկսել է բողոքարկման գործընթաց

Ամփոփ տեղեկատվություն 2017 թ․ ապրիլի 2-ին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության 3112 դիտորդները վաղ առավոտից դիտորդական առաքելություն են իրականացրել 1521 ընտրական տեղամասերում: Դիտորդների հայտնաբերած մոտ 1000 խախտումների հիման վրա նախաձեռնության իրավաբանական թիմը սկսել է բողոքարկման գործընթաց։ Բողոքարկման գործընթացը տարածքային ընտրական հանձնաժողովներում Ապրիլի 3-ին և 4-ին 325 բողոք է ներկայացվել 37 տարածքային ընտրական հանձնաժողովներ (բողոք չի ներկայացվել միայն

«Այն առաջարկը, որից լավն, ըստ Տեր-Պետրոսյանի՝ չի լինի, Ալիեւը չի ընդունում» (Տեսանյութ)

Արա Պապյանը նկատում է՝ վերջերս Լավրովն էլ հայտարարեց, որ կողմերը տարաձայնություններ ունեն բանակցվող տարբերակի հիմնական հարցերի շուրջ

Monte Melkonian Cyber Army-ին կոտրել է Եվրատեսիլ 2011-ում Ադրբեջանը ներկայացրած Էլդար Քասիմովի սոց. էջերը

Այս անգամ կոտրել ենք Եվրատեսիլ 2011-ում Ադրբեջանը ներկայացրած ու հաղթած Էլդար Քասիմովի Instagram-ի, Twitter-ի, VKontakte-ի էջերը   Մանրամասն ՖԲ էջում  

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Ապրիլի 15-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-19-ը՝ հատկապես օրվա երկրորդ կեսին՝ կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 15-ին էապես չի փոխվի, 16-17-ը կբարձրանա 2-4 աստիճանով: Երևան քաղաքում` Ապրիլի 15-ին

Էրդողանը մտադիր է ստեղծել նոր Թուրքիա (Տեսանյութ)

«Նա իրեն ընկալում է որպես Թուրքիայի երկրորդ հայր՝ Աթաթուրքից հետո»,-ասում է Ռուբեն Սաֆրաստյանը

«Իշխանությունները նման բաներով չեն զբաղվում, առավել եւս՝ իրենց թիմի անդամների նկատմամբ». Վահրամ Բաղդասարյան

Դուք էլ եք պայքարել ռեյտինգայինով, դուք կարո՞ղ եք բացառել, որ այն, ինչ մենք տեսանք Արտակ Սարգսյանի դեպքում, ձեր դեպքում տեղի չի ունեցել՝ ընտրողների ահաբեկում, նվաստացում, ամեն գնով ձայն բերելու քայլեր՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Կատեգորիկ բացառում եմ իմ քարոզչության ընթացքում նման բան, եթե կարող եք մեկ օրինակ բերել, ես կարող եմ ներողություն խնդրել»:

Կոնֆետի փոխարեն` օգտակար չրային գնդիկներ

Քաղցրակե՞ր եք, գիրանում եք եւ չգիտեք՝ ինչպես համեղ կոնֆետներից եւ այլ քաղցրեղենից հրաժարվե՞լ, ապա հետեւեք բնաբույժների խորհրդին: Ծիրանի չիրը, սեւ սալորի չիրը եւ կիտրոնը` կեղեւով, երկու անգամ աղալ մսաղացով, ավելացնել 2 ճաշի գդալ մեղր եւ ձեռքով լավ խառնելուց հետո փոքրիկ գնդիկներ պատրաստել: Ընկույզը մանր կտրատել, լցնել ափսեի մեջ եւ գնդիկները թաթախել մանրացրած ընկույզի մեջ: Կոնֆետի

ՍԱՍ-ի Արտակի հարցը հնարավոր է քննարկեն ՀՀԿ ԳՄ-ում. Վահրամ Բաղդասարյանը չի բացառում, որ ԶԼՄ-ների հնարքն է

Պարզվում է՝ Արտակ Սարգսյանի ձայնագրությունը քանի որ երկար է՝ շուրջ 40 րոպե, ՀՀԿ խմբակցության ղեկավարը չի լսել: Նա վստահեցրեց, որ դեռ չի ուսումնասիրել ու չգիտի ինչի մասին է խոսքը:

Առայժմ մենք չենք տեսել, թե նախարարությունն ինչ է արել այս ուղղությամբ, որպեսզի աղբը վերանա մեր էկրաններից. «Չորրորդ իշխանություն»

Նախարարը հարցր բարձրացնի կառավարությունում, հեռուստաընկերությունների գործունեությունը վերահսկող մարմիններում։ Տեսնենք, էլի, որ ցավ է ապրում այս իրավիճակի համար, մտահոգված է, որ այդ ամենը կարող է երիտասարդությանը փչացնել։

«Ամենահետաքրքիրն այն է, որ հոգեբուժարանում ՀՀԿ-ի օգտին քվեարկել են 100 տոկոսը». Արամ Մանուկյան

Նա ասաց, որ մեր երկրի բնակչության շուրջ 5 տոկոսը կույր է. «Հավաքել ենք բավականաչափ նյութեր, որոնք ասում են, որ ամեն տեղամասում միջինը 5 տոկոսը օգնության կարիք է ունեցել, կույր է ունեցել, գյուղերում կույրերն ավելի շատ են:

Աստղիկ Ավետիսյան. «Ասել եմ՝ եթե չընտրեք Հանրապետական կուսակցությանը, ես ձեզանից կնեղանամ». «Ժողովուրդ»

Բնականաբար, այս խոսքերը ոստիկաններն ընդունել են հալած յուղի տեղ ու ընթացք չեն տվել գործին:

ՍԱՍ-ի Արտակի ժողովին ով ընդվզեր՝ ծափ տվողները կծվատեին. Արամ Մանուկյան

Հարցին՝ արդյոք իշխանության պատվերո՞վ չէին այդ ձայնագրությունները հրապարակվում՝ Արամ Մանուկյանը պատասխանեց, որ չի կարող ասել, թե ովքեր են այդ նյութերը դրել. «Այն, որ իշխանության ներսում էլ գնում է գզվռտոց եւ ասվում է, որ շատ ձայն հավաքածները կարող է դիմում գրեն, դուրս գան…ոչ միայն ՀՀԿ-ում, այլ խմբակցությունում էլ է նույն պատկերը: Արժանի են, թող իրար ուտեն»:

Պարտվել են «լյումպենացված» ընդդիմադիրները, ոչ թե ժողովուրդը

Ժողովուրդը միշտ է ընտրել ընդդիմությանը ու կանգնել փողոցներում ընդդիմադիր առաջնորդների համար

Տարօրինակ է ԱԺ ընտրություններում անցողիկ տոկոսներ հավաքած քաղաքական ուժերի չմասնակցությունը Երեւանի ավագանու ընտրություններում. «Իրատես»

Բնական է, որ քաղաքական կուսակցության գլխավոր նպատակն ընտրություններին մասնակցելն է։ Այն պայմաններում, երբ Հայաստանում մնացել է ընդամենը մեկ համապետական ընտրություն՝ խորհրդարանական ընտրությունը, և, դրանից բացի, կան միայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, զարմանալի է, որ շատ քաղաքական ուժեր հայտ չներկայացրին Երևանի քաղաքապետի պաշտոնի համար մղվող պայքարին։ Եվ եթե ԱԺ ընտրությունների քվեարկություններում անհաջողության մատնվածների դեպքում դա ինչ-որ

Ադրբեջանի բանակ. ամենահարուստը տարածաշրջանում. Russia Today-ի հրապարակումը

Russia Today ռուսական միջազգային լրատվական հեռուստաընկերությունը, որը համարվում է կրեմլամետ լրատվամիջոց, հրապարակում է պատրաստել ադրբեջանական բանակի մասին «Ադրբեջանի բանակ. ամենահարուստը տարածաշրջանում» խորագրով: Հոդվածում նշվում է, որ ադրբեջանական բանակը մշտական մարտական պատրաստվածության մեջ է Հայաստանի հետ չլուծված հակամարտության պատճառով: 2000-ական թվականների սկզբից Ադրբեջանը ռազմական բյուջեն մեծացրել է 20 անգամ: Բաքուն գնում է ռուսական, իսրայելական, թուրքական արտադրության

Թուրքական ապրանքը վերստին գրոհում է Հայաստանի շուկան. «Հայոց Աշխարհ»

Մինչ կառավարությունը դիտարկում է տեղական արտադրությամբ ներմուծման փոխարինման հնարավորությունները, թուրքական ապրանքների հոսքը հայաստանյան շուկա արագորեն ավելանում է։ Տարեսկզբին Թուրքիայից կրկնակի շատ ներկրում է իրականացվել, քան անցած տարի. պաշտոնական տվյալներով, ընդամենը երկու ամսվա ընթացքում գրեթե 25 մլն դոլար։ Այդ ցուցանիշով թուրքական ներմուծումը զիջում է միայն երկու երկրի՝ Ռուսաստանին եւ Չինաստանին։ Այդպիսով. որքան էլ տարօրինակ է, այնուհանդերձ

Լեւոն Մկրտչյան. «Տնօրենները պնդում են, որ իրենք իրենց աշխատանքային ռեսուրսները չեն օգտագործել». «Ժողովուրդ»

Գիտեք, ընթացքի մեջ է, եթե դիմել են, քաղաքացի են, ուրեմն իրավունք ունեն, եթե դատարանը վերցրել է։

Ներկրվող ապրանքները տեղական արտադրանքով փոխարինելն իր մեջ մեծ վտանգներ է պարունակում. «Հայկական ժամանակ»

Երբ այս տարվա հունվարին վարչապետ Կարեն Կարապետյանը խոսեց ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու մասին, թվում էր, թե դա պահի տակ հրապարակ նետված մի իդեա է, որը հետագայում շարունակություն չի ունենա։ Սակայն երեկ պարզ դարձավ, որ դա դառնում է Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմնական բաղադրիչներից մեկը։ Իրականում «Ներկրվող ապրանքները տեղական արտադրանքով փոխարինելու», այսպես ասենք «գաղափարախոսությունը» իր մեջ մեծ

Կուտակային կենսաթոշակային միջոցները ժառանգվում են

Կուտակային համակարգի մասնակցի մահվան դեպքում նրա կենսաթոշակային հաշվում առկա կենսաթոշակային միջոցները ամբողջությամբ ժառանգվում են նրա ժառանգների կողմից` ինչպես անձի ցանկացած այլ սեփականություն: Ժառանգի ընտրությամբ` գումարը կարող է նրան վճարվել միանվագ վճարի տեսքով կամ փոխանցվել ժառանգի կենսաթոշակային հաշվին: Էական չէ նաև, թե համակարգի մասնակիցը մահացել է նախքան կենսաթոշակային տարիքը` կուտակման փուլում, թե կենսաթոշակ ստանալու ժամանակահատվածում. միջոցներն

Ռուբեն Հախվերդյանը՝ Ձախ Հարութի մասին. «Խոնարհվող մարդը խոնարհվում է». «Հրապարակ»

Շուրջ 30 տարի է՝ ընտրություններն անարդար են տեղի ունեցել։ Ես գիտեի, որ այս անգամ էլ է նույնը լինելու, ի՞նչ անեի:

«Գլաձոր բազմամետաղական հանքի շահագործումը Չեռնոբիլի պես մի բան է»

Այս կարծիքին են Գլաձորի, Վերնաշենի եւ հարակից գյուղերի բնակիչները «Դա Չեռնոբիլ է, ինչի՞ եք բացում, մեր գյուղը բոլորից լավ տեղն է, թողեք ապրենք, ինչ եք ուզում: 15 տարի դրսում էինք, աշխարհում մեր գյուղից լավ տեղ չկա, վերադարձել ենք, որ այստեղ աշխատենք, արարենք»,- երեկ այսպիսի մտահոգությամբ Գլաձորի, Վերնաշենի եւ հարակից գյուղերի գյուղապետերը դիմեցին կառավարությանը: Նրանք դեմ

Եթե Հայաստանում հանրաքվե լինի՝ ազատագրված շրջաններն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ, ժողովուրդը քանի՞ դրամի ընտրակաշառքի դիմաց կողմ կքվեարկի. «Հրապարակ»

Շարքային ընտրողի պատասխանը նույնն է, ինչ նման դեպքերում՝ «Սաղ մեկ են», «Մեկ ա՝ բան չի փոխվելու», «Ով էլ լինի՝ մեզ համար մեկ ա»։ Այս պարտվողական մոտեցումներն ու նման տրամաբանությամբ քվեարկելը կանխորոշում են ընտրությունների ելքը։

Ինչ է սպասում Հայաստանին այսօր Բիշքեկում. «Ժամանակ»

Այսօր Բիշքեկում տեղի են ունենալու ԵՏՄ և ՀԱՊԿ հերթական գագաթնաժողովները, որոնց մասնակցելու նպատակով Ղրղըզստան է մեկնել նաև Սերժ Սարգսյանը: Թեև գագաթնաժողովները հերթականն են, սակայն այնուհանդերձ դրանք տեղի են ունենում ոչ սովորական իրավիճակում, երբ բավական թեժ զարգացումները Սիրիայում բերել են ԱՄՆ-Ռուսաստան նոր լարվածության: Սիրիայում զինված ընդդիմության վերահսկողության տարածքներում քիմիական հարվածից հետո ԱՄՆ-ը դրա համար ուղիղ մեղադրեց

ԼԱՎ ԻՄԱՍՏՈՎ

Գիրք տասնութերորդ
Գլուխ ութսուներորդ

ԱՍԵԿՈՍԵ

Տուն կամ փող չունենալը դեռ աղքատություն չէ: ՇԱՌԼՈՏԱ ԲՐՈՆՏԵ

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ

Աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում հանդիպում է ունեցել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հետ, ով ԵԱՏՄ անդամ երկրների նախագահների համաձայնությամբ Բիշկեկում կմասնակցի խորհրդի նիստին, որի օրակարգի հարցերի թվում նախատեսված է քննարկել Մոլդովայի Հանրապետությանը Եվրասիական տնտեսական միության դիտորդ-պետության կարգավիճակ տրամադրելու հարցը: Նախագահներ Իգոր Դոդոնը և Սերժ Սարգսյանը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031