Օրվա լրահոսը
Բաքվի վերաքննիչ դատարանը չի բավարարել բլոգեր Լապշինի բողոքարկումը
Բաքվի վերաքննիչ դատարանը չի բավարարել Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի հայցը, որը բողոքարկել էր կալանքը երեք ամսով երկարաձգելու մասին Բաքվի Նասիմինի շրջանային դատարանի վճիռը: Այս մասին հայտնում է Trend ադրբեջանական գործակալությունը: Դատարանը չի բավարարել բլոգերի բողոքարկումը: Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին դատարանը վճռել էր Լապշինի կալանքը երկարաձգել ևս երեք ամսով: Լապշինը 2016թ. վերջին ձերբակալվել
Կառավարությունը պատրաստ է սուբսիդավորել արտադրությունների ընդլայնմանը միտված կոմերցիոն վարկերը. Կարեն Կարապետյանը հանդիպել է թեթև արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներին
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է թեթև արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող ձեռնարկությունների ներկայացուցիչներին: Հանդիպմանը քննարկվել են ոլորտի հետագա զարգացմանը, արտադրությունների ընդլայնմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը վերաբերող մի շարք հարցեր: Վարչապետ Կարապետյանը նշել է, որ թեթև արդյունաբերության ոլորտը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, քանի որ այն միտված է ոչ միայն արտահանմանը, այլ նաև ունի զարգացման մեծ ներուժ: Գործադիրի
Ազգային պարկի հարակից համայնքների բնակիչներին տրամադրվել է քամատապալ, հողմատապալ փայտանյութից առաջացած վառելափայտ
«Դիլիջան» ազգային պարկում շարունակվում են շուրջօրյա ստուգայցերն ապօրինի ծառահատումների և որսագողության դեպքերը կանխարգելելու և բացահայտելու նպատակով: Աշխատակիցների կողմից շուրջօրյա շրջայցերի ընթացքում հայտնաբերվել է անտառխախտման 4 դեպք /ապօրինի 11 ծառահատում/, կազմվել են անտառխախտման արձանագրություններ և ուղարկվել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին: Ազգային պարկի հարակից համայնքների բնակիչներին տրամադրվել է քամատապալ, հողմատապալ փայտանյութից
«Արամ Հակոբյանը դժվար է արտաբերում բառերը» (տեսանյութ). «Ա1+»
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Հակոբյանի առողջական վիճակը գնալով վատթարանում է: Պաշտպանը երեկ է տեսակցել նրան: «Խորացել է արդեն իսկ վատացած խոսակցական ֆունկցիան: Դժվար է արտաբերում բառերը: Հիշողության հետ կապված խնդիրներ ուներ, դա էլ է վատթարացել: Դժվարությամբ է գտնում որոշակի բառեր, որպեսզի նախադասություն կազմի»,- «Ա1+»-ին ասաց նրա պաշտպան Դավիթ Գյուրջյանը: Պաշտպանական կողմը դիմում է ներկայացրել
«Պարոն մարզպետ, էն որ 10.000 դրամներն էին բաժանում, ինձ էդ էլ չտվեցին»
Այսօր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հերթական անգամ անցկացրեց քաղաքացիների ընդունելություն: Բնակիչներից Քնարիկ Մնացականյանը, նախ մարզի ղեկավարին ներկայացրեց իրեն հուզող խնդիրները, ապա անդրադարձավ նախընտրական շրջանում բնակիչներին բաժանված 10.000-ական դրամներին: Ասաց, որ իր ընտանիքը ոչ մեկից աջակցություն չի ստանում, նույնիսկ նշված 10.000 դրամները չեն ստացել: «Պարոն մարզպետ, էն որ 10.000 դրամներն էին բաժանում, ինձ էդ էլ չտվեցին
Պյոտր Սվիտալսկի. «Մենք բազմիցս ենք համոզվել, որ Երևանի քաղաքապետարանն իրոք վստահելի գործընկեր է»
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ: Ողջունելով հյուրին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը, առանձնակի կարևորելով քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում Եվրոպական միության հետ համագործակցության ընդլայնումը, նկատել է, որ այն հնարավորություն է ընձեռում ձեռք բերելու նոր գործընկերներ: «Մենք կարևորում ենք միջազգային կառույցների հետ համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը, ինչը նպաստում է
Ջ. Պուչինիի «Տոսկայի» հայկական դիմագիծը (ֆոտոշարք)
Ապրիլի 12-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացվեց Ջ. Պուչինիի «Տոսկա» օպերան: Տոսկայի դերում ՀՀ ժողովրդական արտիստուհի Հասմիկ Պապյանն էր: Օրը հիշարժան էր նրանով, որ 30 տարի առաջ նույն թատրոնում առաջին անգամ տեղի է ունեցել երգչուհու մեծ բեմելը: Մարիո Կավարադոսիի դերում ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Աղամալյանն էր, Բարոն Սկարպիային մարմնավորել էր Դավիթ
Գարեգին Բ Կաթողիկոսն անդրադարձել է եռակողմ հանդիպման և Շուշիի մզկիթի մասին Փաշազադեի հայտարարություններին
ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել է «Արմենպրես»-ի հարցերին՝ անդրադառնալով Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի՝ ապրիլի 12-ի այն հայտարարությանը, ըստ որի՝ ծրագրվում է եռակողմ հանդիպում: -Վեհափառ Տեր, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն երեկ իր հարցազրույցում հիշատակել է հնարավոր հերթական
«Ճիշտ էր Դանիելը, թե ոչ, դատարանը կորոշի». ՀՀԿ փոխնախագահ (Տեսանյութ)
ՀՀԿ-ն ընդգծեց, որ դա ուներ քաղաքական հստակ ենթատեքստ՝ ուղղված ՀՀԿ-ի դեմ
Բացվեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը
Ապրիլի 13-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը այցելեց Սուրբ Հարության տոնի առթիվ ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի համալիրում բացված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ: Նախարարը շրջեց տաղավարներով, ծանոթացավ սիրիահայերի աշխատանքներին, բարձր գնահատեց նրանց սպասարկման մշակույթն ու մատուցման ոճը և հիացմունք հայտնեց
«Շատ տգեղ երեւույթ էր». Դպրոցի տնօրենը գտնում է, որ Դանիել Իոաննիսյանը տգեղ է վարվել իրենց նկատմամբ
Էդ ո՞վ է ասել, որ տնօրենները եսիմ ինչ…բան, բոլորն էլ շատ խելացի, շատ կիրթ, շատ բանիմաց մարդիկ են, բոլոր տնօրեններն էլ, ինչո՞ւ պետք է նման ձեւով խոսեին նրանց մասին: Ասում են, թե տնօրենները մենակ զբաղվել են քաղաքականությամբ, այ քեզ բան: Բոլոր տնօրենները, ես գիտեմ իմ կոլեգաներին, ինքս ինձ, ամբողջ օրը մենք էնքան խիստ գրաֆիկով ենք աշխատում:
«Դա իրենց իրավունքն է». ՄԻՊ-ը՝ տնօրենների՝ «Իրազեկ քաղաքացիների միավորմանը» դատի տալու մասին (Տեսանյութ)
Նա կարեւորեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի կատարածը եւ խիստ անթույլատրելի համարեց Դանիել Իոաննիսյանի անձնական տվյալների հրապարակումը
Արմեն Աշոտյանը՝ ՀՅԴ-ի «պորտֆելային ախորժակի» մասին (Տեսանյութ)
«Լավ ախորժակը առողջության մասին է խոսում»,-կես-կատակ ասաց ՀՀԿ փոխնախագահը
Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու միջնորդություն ներկայացվեց
«Նիկոլ Փաշինյանը եղել է դեպքի վայրում»,- պնդում է Արարատ Խանդոյանի պաշտպանը
Սիրիայում քիմիական զենքի պահեստ են ոչնչացրել. կան հարյուրավոր զոհեր
Սիրիայում միջազգային կոալիցիան՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, ավիահարված է հասցրել Դեր Զորում տեղակայված ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման պահեստին, որտեղ քիմիական թունավոր նյութեր են պահվել: Ավիահարվածի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Այս մասին հաղորդում է SANA սիրիական պետական գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի Զինված ուժերի հրամանատարության հաղորդագրությունը: Նշվում է, որ ավիահարվածն իրականացվել է ապրիլի 12-ին՝ տեղի ժամանակով ժամը 17.40-ին: Ռմբակոծությունից հետո
Վարուժան Ավետիքյան. «Եվրոպական կրթությունը հասանելի է հայ ուսանողին»
Հայաստանն, ի դեմս Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի, դարձել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի (ENQA) անդամ: Ապրիլի 13-ին «Հենարան» մամուլի ակումբում (ENQA) -ին անդամակցությամբ ստեղծվող հնարավորությունների մասին խոսեցին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարուժան Ավետիքյանը և Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը: «Հայաստանում վաղուց էր
Բյուջեի 150 մլրդ դեֆիցիտի 45 մլրդ-ն լցնելու են ներքին պարտքի թողարկման միջոցով (Տեսանյութ)
Ֆինանսների նախարարն ասում է՝ այս տարի 3.2% տնտեսական աճ կլինի
«Իրավունքի եւ ազատության կենտրոնը» կարծում է, որ Դանիել Իոանիսյանի դեմ հարձակումը պետք է դիտարկել որպես հարձակում ուղղված ողջ քաղաքացիական հասարակության դեմ
Նախընտրական գործընթացներում դպրոցների տնօրենների անօրինական ներգրավվածության մասին վկայող «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախապատրաստած և հրապարակած նյութը փայլուն ապացույցն է այն բանի, թե ինչպես են հայաստանյան իշխանություններն օգտագործելով իրենց ձեռքի տակ եղած իշխանական ռեսուրսը և լծակները նախապատրաստվում, իսկ այնուհետև իրականացնում «ընտրություններ» կոչվող միջոցառումը։ Հասարակական կազմակերպությունն ի ցույց էր դրել վիճակը միայն մեկ ոլորտում։ Վստահորեն կարելի
Անահիտ Բախշյան. Պարոն Սերժ Սարգսյան, պարտավոր եք միջամտել «Մարտիկ» հիմնադրամի թնջուկի բացահայտմանը
2016թ. մարտին Ձեզ ուղղված՝ «Որոշել եմ այնպես ցավեցնել Սերժ Սարգսյանին, որ ծպտուն հանի» բաց նամակիս չեղավ ոչ մի պատասխան, երևի լավ չեմ ցավեցրել, ուրեմն ստիպված եմ շարունակել: Դուք չե՛ք կարող այդպես անտարբեր նայել, թե ինչպես է փլուզվում մեր հավատն ու վստահությունը պետական այրերի կողմից շահարկվող բարեգործական նպատակների հանդեպ, վկան՝ վերջերս ԱԺ-ում դժվարությամբ ընդունված 1000 դրամների
Երեխաների և երիտասարդների հակադիաբետիկ դեղի պահանջարկը կապահովվի 100 տոկոսով
Շաքարային դիաբետ ունեցող երեխաներին և երիտասարդներին անվճար ինսուլին ստանալու իրավունքի իրացումը պատշաճ մակարդակով ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Խնդրի կարգավորման նպատակն է պետբյուջեից հատկացվող միջոցների շրջանակում 2017-2019թթ. անխափան ապահովել շաքարային դիաբետով տառապող երեխաների և երիտասարդների հակադիաբետիկ դեղի պահանջարկը 100 տոկոսով: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շաքարային դիաբետով հիվանդների թիվն տարեցտարի աճում է։
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում կայացավ Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին նվիրված «Ок Армения» խորագրով շնորհանդեսը
Ապրիլի 12-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ «Ок Армения» խորագրով Հայաստանի պատմությանը, ավանդույթներին և զբոսաշրջությանը նվիրված միջոցառում-շնորհանդեսը՝ ուղղված Հայաստանի և Ռուսատսանի զբոսաշրջային ոլորտի առանցքային դերակատարների միջև կապերի ամրապնդմանն ու համատեղ նոր նախաձեռնությունների իրականացմանը։ Շնորհանդեսին մասնակցեցին հարյուրից ավելի ռուսաստանյան և հայաստանյան առաջատար օպերատորների, հյուրանոցային համալիրների, զբոսաշրջային տեղեկատվական գործակալությունների, ինչպես նաև հայկական ապրանքատեսակներ արտադրող տասնյակ ընկերությունների և
Հերոսի մայր. «Գևորգիս ներկայությունը զգացվում էր»
Անցել է արդեն մեկ տարի այն ցավալի իրողություններից, երբ հարյուրավոր ընտանիքներ ներխուժեց մահվան չարագույժ բոթը, որ օրեր անց պիտի կոչվեր ապրիլյան քառօրյա պատերազմ: Արցախում մարտերի ժամանակ զոհված զինծառայողների անունների թվում էր նաեւ Գևորգ Մղդեսյանի անունը: Նրան էր նվիրված ապրիլի 12-ին ծննդավայր Նոր Հաճն քաղաքում կազմակերպված պատանի գիտակների հուշամրցաշարը, որին ներկա էին ընտանիքի անդամները, ուսուցիչները, քաղաքապետարանի ներկայացուցիչներ, տարածքային ԵԿՄ
Հստակեցվել է սոցիալապես անապահովներին տրվող աջակցության հասցեականությունը
ՀՀ կառավարության 2016թ. համապատասխան որոշմամբ սահմանվել է, թե որ ընտանիքներն են համարվում սոցիալապես անապահով բնական գազի և էլեկտրաէներգիայի մեղմացված սակագներից օգտվելու տեսանկյունից: Այս որոշմամբ, սակայն չի սահմանվել, թե ինչ մեխանիզմով պետք է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ը որոշեն սոցիալապես անապահով ընտանիքներին և նրանցից` տրամադրված կոմունալ ծառայության համար գանձեն սահմանված մեղմ սակագնով հաշվարկված
Հին պաստառներին կփոխարինեն նոր խոստումները
Խորհրդարանական ընտրություններն անցյալում են, եւ 9 կուսակցություններն ու դաշինքներն արդեն հասցրել են զանազան խոստումներ հնչեցնել: Այժմ փողոցներից ապամոնտաժում են խորհրդարանական ընտրություններին մասնակից ուժերի լիդերների նկարներով հսկայական պաստառները, դրանց հետ էլ` Հայաստանը դրախտ դարձնելու նույնքան շռայլ նրանց խոստումները: Սակայն հիմա էլ երեւանցիներին են փորձություններ սպասվում` մայիսի 14-ին կայանալու են Երեւանի ավագանու ընտրությունները: Այնպես որ՝ խոստումները վերաթարմանալու
Քիմ և Քորթնի Քարդաշյանները, Շերը Լոս Անջելեսում մասնակցել են «Խոստում» ֆիլմի պրեմիերային
Լոս Անջելեսում կայացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմի փակ ցուցադրությունը, որին մասնակցել են մի շարք հայտնիներ, այդ թվում՝ հեռուստաաստղեր Քիմ և Քորթնի Քարդաշյանները, երգչուհի Շերը, օսկարակիր դերասան Քրիստիան Բեյլը և այլք: Ֆիլմի ցուցադրությունից հետո Քիմ Քարդաշյանը գրառում է արել Twitter-ում՝ կոչ անելով բոլորին դիտել «Խոստում»-ը և իմանալ հայ ժողովրդի պատմությունը: 70-ամյա հայազգի երգչուհի Շերը
«Ինձ ավելի շատ բարոյական մասն է հետաքրքրում». Դանիել Իոաննիսյանին դատի տված դպրոցի տնօրենն արդարանում է
Մեր հարցին՝ չե՞ք ընդունում այդ քննադատությունը կոնկրետ ձեր դպրոցի նկատմամբ, որ ցուցակ եք հավաքել ՀՀԿ-ի համար՝ Վարվառա Աբգարյանը պատասխանեց. «Բայց ես ընդհանրապես չեմ հավաքել: Նաեւ աշխատակցին, որ հարցնում են, ինքը ասում է՝ չգիտեմ, էդպիսի բաներից տեղյակ չեմ, որովհետեւ եթե լիներ, ինչի՞ մասին է խոսքը: Էդպիսի բան չի եղել, ես չգիտեմ, ո՞նց կարելի է ասել մի բան, որն իրոք չի եղել, անկեղծ եմ ասում»:
«Սփյուռքահայ գործարարին առանց կոպեկի ֆաբրիկադ ես առաջարկում, չի ուզում». Գուլպանասկեղենի ֆաբրիկայի սեփականատեր (Տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել ենք, շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի ու Վարագյան եղբայրների աջակցությամբ Արթիկում հիմնվելու է «Սաստեքս» տեքստիլ արդյունաբերության ֆաբրիկան, որը մոտ 400 աշխատատեղ է ստեղծելու Արթիկի ու հարակից գյուղերի բնակիչների համար։ Սակայն այս թեմայի շուրջ մեծ աղմուկ է բարձրացել Արթիկում, քանի որ ֆաբրիկան մտադրված են տեղակայել կենտրոնում գտնվող թիվ 4 դպրոցի շենքում։ Ուսուցիչների ու ծնողների բողոքներին մենք
«Պատիվ կհամարենք, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը համաձայնի դասավանդել մեր դպրոցում». Աշոտյան (Տեսանյութ)
Առաջին նախագահին պատրաստվում են պաշտոնապես առաջարկել դասավանդել Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցում
Կառավարությունն առաջարկում է բիզնես գործունեություն ծավալելու պայմանների բարելավում
Ապրիլի 13-ին Կառավարության նիստում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը ներկայացրել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ։ Կառավարության կողմից ընդունված որոշմամբ առաջարկվում է իրականացնել կարգավորող իրավական ակտերի վերանայում՝ հաշվի առնելով այն, որ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի և շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին և բիզնեսին մատուցվող ծառայությունների
Պարզվում Է՝ ՀԱԿ-ն առաջադրվել է ոչ թե մանդատի, այլ նախազգուշացման համար
Ըստ Լեւոն Զուրաբյանի՝ խաղաղության ծրագրից հետո «տանիքների մակարդակի» չեն ուզել իջնել ու մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ընտրությունների արդյունքները կամ իր խոսքերով՝ «իշխանությունների սցենարով ապրիլի 2-ին բեմականացված խայտառակ միջոցառումը» բնութագրել էր այսպես. «Երկրում, որտեղ ազգային հարստության առյուծի բաժինը օրինական, թե անօրինական ճանապարհով կուտակված է մի քանի տասնյակ ընտանիքների ձեռքում, իսկ ժողովուրդը՝ դատապարտված


















































