Օրվա լրահոսը
«Կայֆ ա տալըմ»
Ինչի՞ համար են Սասի Արտակը եւ նրա նմանները ցանկանում պատգամավոր դառնալ: Օրենսդրական աշխատանքը նրանց ակնհայտորեն չի հետաքրքրում, որեւէ ամփոփ միտք արտահայտող նախադասություն նրանք ի վիճակի չեն արտաբերել: Այդ պերսոնաժները կամ ընդհանրապես չեն գա Ազգային ժողով, կամ էլ 5 տարի կնստեն՝ առանց ծպտուն հանելու: Դուք կասեք՝ նրանց պետք է պաշտպանել իրենց սեփականությունը, ստանալ անձեռնմխելիություն եւ այլն:
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 45 անգամ
Ապրիլի 13-ին և լույս 14-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 620 կրակոց: Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (14 արկ) և ձեռքի հակատանկային նռնականետ (5 արկ): Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը
Սերժ Թանկյան. Կոռուպցիայի և անարդարության վրա ուշադրություն հրավիրողին պետք է գովաբանել, ոչ դատապարտել
«Պետք է հետպնդեն իրենց այդ վիճակում դրած մարդկանց, ոչ թե լրագրողին»
Սամուել Սեւյանը կխաղա Ֆիլադելֆիա Օփենում
Ամերիկաբնակ հայ գրոսմայստեր Սամուել Սեւյանը կմասնակցի 11-րդ Չիկագո Օփենում, որին հայտավորված 91 շախմատիստներից 13-ը գրոսմայստերի տիտղոս է կրում: Մրցաշարում հանդես է գալու անսովոր ազգանունով եւս մի հայ շախմատիստ՝ Հայկ Օլիվեր Դեր Մանուելյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ընտրական օրացույց. «Վազգենը մեկ-մեկ սիրում ա գինի, ես վիսկի… Տարաձայնությու՞ն է դա, թե՞ տարաձայնություն չի». «Ա1+»
1995-ի ընտրություններից հետո ԿԸՀ-ն չեղյալ է համարում դաշնակցական Կիմ Բալայանի մասնակցությունը կրկնական ընտրություններին: Դրա համար հիմք էր ընդունվել ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետի պաշտոնակատար Սերժ Սարգսյանի ԿԸՀ ներկայացրած փաստաթուղթը, ըստ որի Բալայանը մեղադրվում է քրեական հանցագործության մեջ: Գագիկ Ջհանգիրյանի վկայությամբ Բալայանի վստահված անձինք կաշառել են 4 ընտրողի` տալով նրանց 10-30 դոլար: 1999-ի ընտրություններից 11-րդ
Դեմ առ դեմ. Թեւան Պողոսյան-Կարեն Սարգսյան
Վաղը՝ ապրիլի 14-ին, ժամը 13-ին, Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Հաղորդման հյուրերն են`5-րդ գումարման ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը եւ սոցիոլոգ Կարեն Սարգսյանը: Թեման ԱԺ ընտրությունների ամփոփում եւ Երեւանի ավագանու ընտրություններն են: Հաղորդումը վարում է Հռիփսիմե Ջեբեջյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ
Էլինա Դանիելյանը Եվրոպայի առաջնությունում երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ
Ռիգայում կայացավ շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության երրորդ տուրը: Էլինա Դանիելյանը սպիտակ խաղաքարերով երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ եւ 2,5 միավորով բաժանում է 2-րդից 26-րդ հորիզոնականները, Հայաստանի գործող չեմպիոն ՄԱրիա գեւորգյանը ոչ-ոքի արեց, իսկ Լիլիթ Գալոյանն ու Լիլիթ Մկրտչյանը պարտվեցին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ ewcc2017.eu-ի
Միքայել Պողոսյանը հայցում է բոլորի ներողամտությունը և խնդրում ժամանակ
Հայտնի դերասան, երգիչ եւ ռեժիսոր Միքայել Պողոսյանը ֆեսբուքի իր էջում գրում է. «Հարգելիներս՝ Քանի որ Ձեզնից յուրաքանչյուրի կարծիքն ու գնահատականը իմ տարիների վաստակն է և, հետևաբար թանկ է ինձ համար, դիմում եմ Ձեզ իմ խոսքով՝ հարթելու Ավագանու կազմում իմ թեկնածությունն առաջադրելու հետ կապված մի շարք թյուրիմացություններ: Մեզ բոլորիս հուզող հարցերը մեկ անգամ չէ, որ ես
ԱՄՆ-ը Աֆղանստանում կիրառել է իր զինանոցի ամենահզոր ոչ-միջուկային ռումբը. «Ազատություն»
«Ազատություն». Միացյալ Նահանգները Աֆղանստանի արևելյան Նանգարհար գավառում գտնվող «Իսլամական պետություն» խմբավորման թիրախի դեմ կիրառել է իր զինանոցում եղած ամենահզոր ոչ-միջուկային զենքը: Ապրիլի 13-ին Պենտագոնի խոսնակ Ադամ Սթամփը հայտարարել է, որ 11 տոննա պայթուցիկներ պարունակող GBU-43 ռումբը նետվել է Պակիստանին սահմանակից շրջանում «Իսլամական պետության» կողմից օգտագործվող թունելների համալիրի վրա: Սթամփը նշել է, որ ԱՄՆ զինված ուժերը
Ավազակային հարձակում Երևանի Կիևյան փողոցում գործող գրավատներից մեկում. կասկածյալներից մեկը հայտնաբերվել է
Ապրիլի 9-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանի Կիևյան փողոցում գործող գրավատներից մեկում: Անհայտ անձինք հափշտակել էին գումար և ոսկյա զարդ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով ապրիլի 13-ին հայտնաբերել և բերման են ենթարկել Երևանի բնակիչ 22-ամյա Հակոբ Գ.-ին: Նախնական տվյալներով՝ ավազակային հարձակումը կատարել են Հակոբ Գ.-ն և
«Որ շլյապա ես դրել, պետք ա չտենանք, հա՞, որ 0 ձայն ես բերել…». Նախընտրական ժողով «ՍԱՍ»-ում (ձայնագրություն)
hayastan24.com կայքը հրապարակել է ձայնագրություն, որտեղ մանրամասներ կան՝ ինչ մեթոդներով է գործել ՀՀԿ-ի տարածքային թեկնածու Արտակ Սարգսյանը՝ (ՍԱՍ-ի Արտակ): Մի քանի մանրամասն հնչող կշտամբանքներից. «Եթե դուք էդ ձեւի եք մոտենում, մենք էլ էն մարդկանց կընդունենք աշխատանքի, ովքեր մեզ կօգնեն, էս 0-ն որ գրած ա, մի կարծի, որ տենց անցավ գնաց… »: «Խի՞ չես բերել ձայն,
Վանոյի Արտակի գործով բերման կենթարկեն Analitik.am կայքի տնօրենի եղբորը
Դատարան չեն ներկայանում ո՛չ վկաները, ո՛չ էլ՝ տուժողը. Փաստաբան
Ինձ համար առաջնայինը սահմանն է. Շուշան Պետրոսյան. «Արցախպրես»
Հայկական շատ երգեր կան, որոնք դեռ չեմ հասցրել երգել: «Արցախպրես»-ի թղթակցի հետ բացառիկ զրույցում այս մասին ասել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի, ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը՝ նշելով, որ այդ երգերից մեկը Արթուր Գրիգորյանի «Արցախ» երգն է, որի բազում կատարողներ կան, բայց ինքը կուզենար այն իր ձևով ներկայացնել: «Մարտակերտի, Մարտունու մասին երգեր ունեմ, կցանկանայի Հադրութի
Լևինան Հայաստանում է. (ֆոտոշարք)
Հայաստանում է գերմանացի երգչուհի Լևինան, որը կներկայացնի Գերմանիան Եվրատեսիլում: Այս տարի Եվրատեսիլ երգի մրցույթը կայանալու է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում: Գերմանիայի ներկայացուցիչ Levina Music-ը իր պաշտոնական պրոմո այցով ժամանել է Հայաստան: Այս առիթով ապրիլի 13-ին Հայաստանում Եվրատեսիլի պաշտոնական ֆան ակումբը (OGAE Armenia) Լոֆթի հետ համատեղ և Dan-Desset-ի, DreamShots AM-ի աջակցությամբ կազմակերպել էր հանդիպում Եվրատեսիլի հայ երկրպագուների
Համլետ Հակոբյանն ազատվել է ԱԻ նախարարի տեղակալի պաշտոնից
Համլետ Հակոբյանն ազատվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, Հակոբյանն ազատվել է իր դիմումի համաձայն։ Հակոբյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2016 թվականի մարտից:
Զարգացումներ՝ Վարդևան Գրիգորյանի եղբոր սպանության գործում
3 օր առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն ավարտեց Գյումրու մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր, նորընտիր պատգամավոր Վարդևան Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության գործով քննությունը։ Հիշեցնենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 3 տարի, 3 ամիս ազատազրկման էր դատապարտվել Հարություն Գրիգորյանի հարևանը՝ ռազմական ոստիկանության նախկին պաշտոնյա Արման Կատունյանը։ Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է Արման Կատունյանի
Հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպումը քաղաքական լուրջ առաջխաղացում չի արձանագրի. Քաղաքագետ
Ըստ Սերգեյ Մինասյանի՝ կողմերի մոտեցումներն այնքան իրարամերժ են, որ մոտակա տարիների լուրջ առաջխաղացում դժվար է ակնկալել
Վճռաբեկ դատարանը բավարարել է Վարդգես Գասպարիի բողոքը. epress.am
Վճռաբեկ դատարանը բավարարել է 2015 թվականի սահմանադրական հանրաքվեի դիտորդ, գործարար֊ինժեներ Վարդգես Գասպարիի բողոքն ընդդեմ առաջին ատյանի դատարանի որոշման՝ իր դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ։ Գասպարին բողոք էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայության դեմ, որը 2015-ին քրեական գործ էր հարուցել՝ պնդելով, թե Գասպարին «խոչընդտոդել էր հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքը» և «խոչընդոտել էր անձի ազատ քվեարկության իրավունքը»։ Գործարար֊ինժեները պնդում
«Չեմ կարող ասել, որ որեւէ վերադաս լծակներով ուղղորդում է եղել». Տիգրան Սարուխանյան
ՀՀԿ-ականներն ընդդեմ Իոաննիսյանի գործով փաստաբանը վստահեցնում է՝ ՀՀԿ-ի ուղղորդում չկա
Կարեն Կարապետյան. «Ես ուզում եմ, որ դուք ձևավորեք խաղի այնպիսի կանոններ, որ առաջանան խոշոր, լուրջ ընկերություններ»
Կարեն Կարապետյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի հետ քննարկել է զարգացման ծրագրերը
Բնապահպանական խնդիրների լուծման նպատակով կընդլայնվի արտադրողի պատասխանատվությունը
Կառավարության այսօրվա նիստում գործադրի հավանությանն է արժանացել Արտադրատեսակների համար արտադրողի/ներկրողի/ պատասխանատվության ընդլայնման համակարգերի ներդրման հայեցակարգը: Հարցը ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Հայեցակարգի ընդունումն անհրաժեշտությունն է, քանի որ Հայաստանի համար շարունակում են արդիական մնալ վտանգավոր թափոնների էկոլոգիապես անվտանգ գործածության հիմնախնդիրները և լուծված չեն այդ թափոնների էկոլոգիապես անվտանգ եղանակով հեռացման, վնասազերծման և ոչնչացման հարցերը: Նախարարը
Աղվան Հովսեփյանն ու Պյոտր Սվիտալսկին քննարկել են ապրիլի 2-ին ՀՀ-ում տեղի ունեցած համապետական ընտրություններին վերաբերող հարցեր
Աղվան Հովսեփյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովին կից ֆրանկոֆոն երիտասարդների խորհրդարանի անդամներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 13-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովին կից ֆրանկոֆոն երիտասարդների խորհրդարանի անդամներին՝ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի գլխավորությամբ: Հանդիպմանն արծարծվել են մեր հանրապետությունում ֆրանկոֆոնիայի զարգացմանը, ինչպես նաեւ խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը նշել է տարբեր ոլորտներում ֆրանկոֆոնիայի հետ կապերի զարգացման ու ընդլայնման անհրաժեշտությունը` այն կարեւոր համարելով քաղաքական, մշակութային
Քաղացիական հասարակությունը պահանջում է հետաքննություն իրականացնել վարչական ռեսուրսների կազմակերպված և զանգվածային չարաշահումների փաստով
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը (ԻՔՄ) 2017թ. մարտի 24-ին, ՀՀ ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում աննախադեպ բացահայտումներ իրականացրեց Հայաստանի Հանրապետության մի շարք համայնքապետարանների, թաղապետարանների և մարզպետարանների աշխատակիցների կողմից պաշտոնական դիրքի չարաշահմամբ և թվով 114 կրթական հաստատությունների տնօրենների ներգրավմամբ՝ Հայաստանի Հանրապետական Կուսակցության (ՀՀԿ) օգտին հանրային և վարչական միջոցների չարաշահման մասին: Երեսուն մանկապարտեզների և 84 դպրոցների տնօրենները, որոշ
«Սարի թաղի գործ». «Տուժողի 3 ցուցմունքներն էլ մեկը մյուսին հակասում է»
Գրիշա Բալասանյանի կարծիքով՝ տուժողը սուտ ցուցմունք է տալիս
«ՀայՏեք» կենտրոնում կայացել է կիբեռանվտանգությանը նվիրված գիտաժողով
ՀՀ պաշտպանության նախարարության և «ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ, ապրիլի 13-ին «ՀայՏեք» կենտրոնում Softline Armenia ընկերությունը կազմակերպել էր կիբեռանվտանգության խնդիրների քննարկմանը նվիրված գիտաժողով: Հանդիպմանը մասնակցել են տարբեր գերատեսչությունների, ՏՏ կազմակերպությունների ներկայացուցիչներ, բլոգերներ: Գիտաժողովի ժամանակ ոլորտի միջազգային առաջատարներից Checkpoint Software ընկերությունը ներկայացրել է այն նորարարական լուծումները, որոնք այսօր կիրառվում են կիվեռանվտանգության ոլորտում: Սա ՀՀ պաշտպանության նախարարության
Աշխատանքային խմբեր` սերմարտադրության զարգացման ծրագիր մշակելու համար
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մասնակցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ հանդիպմանը` քննարկելու ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀԱԱՀ հետ համատեղ մշակված աշխատանքային ծրագիրը: ՀՀ գյուղատնտեսության նախարարը նշել է, որ վարչապետի հանձնարարությամբ գյուղատնտեսության նախարարությունը մեկամսյա ժամկետում պետք է ներկայացնի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիր, որի հիմնական ուղղվածությունը պետք է լինի ներմուծումը ներքին
Ընտրախախտումների վերաբերյալ 7 քրեական գործ ուղարկվել է դատարան
2 քրեական գործով նշանակվել են ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռ չեն ստացվել։
Բեքչյանը նշել է, որ Արամ Աթեշյանի ներկայացրած տեքստը փորձում էր օրինականացնել Աթեշյանի՝ պատրիարքի փոխանորդի պաշտոնից չհրաժարվելու համառությունը
Թուրքիայի Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը մերժել է պատրիարքի տեղապահի պաշտոնը զբաղեցնող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ներկայացրած առաջարկը: Այս մասին տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթը: Բեքչյանը հիշեցրել է, որ նախորդ շաբաթ Աթեշյանից պահանջել էր գրավոր կերպով իրեն ներկայացնել պատրիարքի ընտրությունների շուրջ առաջացած թնջուկի լուծման սեփական տարբերակը, որը Աթեշյանը բանավոր կերպով հայտնել էր Բեքչյանի հետ հանդիպմանը: Այդ


















































