Օրվա լրահոսը
ՀԽ-ում քննարկվել են սահմանամերձ գոտիների զարգացման և անվտանգության բարձրացման խնդիրները
Հանրային խորհրդում քննարկվել են սահմանամերձ գոտիների զարգացման և անվտանգության բարձրացման խնդիրները: «Շիրակ Տեխնոպարկ» ՓԲԸ հիմնադիր, գլխավոր կոնստրուկտոր, «Մեծն Տիգրան» հասարակական կազմակերպության անդամ (նախկին «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդ) Հրայր Մելքոնյանը մշակել և Հանրային խորհուրդ է ներկայացրել ՀՀ սահմանամերձ գոտիները (և Արցախի ազատագրված տարածքները) երաշխավորված անվտանգությամբ գոտիների վերածելու հայեցակարգ: Հարցը քննարկելու նպատակով խորհրդում ստեղծվել է աշխատանքային խումբ
Ընտրախախտումների համեստ ժողովածու SUT.am
Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից շատերը հայտարարում են համատարած կեղծիքների ու խախտումների բացակայության մասին: SUT.am-ի թիմը որոշեց հավաքել խախտումների մասին վկայող տեսանյութերի մի համեստ ժողովածու: Հավաքել ենք, թե այլ լրատվամիջոցների արձանագրած խախտումները, թե ընտրական տեղամասերում դրված տեսախցիկների միջոցով մեր լրագրողների ու դիտորդների կողմից ֆիքսված խախտումները: Նշենք, որ սա խախտումների մի փոքր ծավալն է: Մենք դեռևս
Ի՞նչ հանցագործություն է պարունակում «ՍԱՍ» գրուպի աղմկահարույց ձայնագրությունը․ փաստաբանի գնահատականը
Երեկ համացանցում հայտնվեց «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովի ձայնագրություններից մեկը, որտեղ ժողովն անցկացնող անձը (ըստ որոշ տեղեկությունների, նա այս ընկերության հիմնադիր Արտակ Սարգսյանի ավագ եղբայրն է՝ Արամ Սարգսյանը), նսեմացնելով աշխատակիցներին, քննարկելով նրանց արտաքին տեսքը՝ մազերի հարդարանքը, դրած «շլյապաները», սպառնալով, շշպռելով, երբեմն էլ Փարիզ ուղևորություն խոստանալով՝ հարկադրում է ձայներ բերել հօգուտ թեկնածուի։ ՀՀ գլխավոր
Նաիրա Բալայան. «Չոպանյանը իրեն նմանեցնում էր Ադամին, որովհետև Ադամն էլ մայր չուներ»
Ապրիլի 14-ին Իսահակյան գրադարանում տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված Արշակ Չոպանյանի 145-ամյակին: «Պատկերացնելու համար Չոպանյանի գործունեության ահռելիությունը մի այսպիսի համեմատություն անենք. ակադեմիական մի ինստիտուտ 150 տարում կկարողանար անել այն, ինչ արել է Չոպանյանը իր կյանքի ընթացքում: Նա շատ լավ էր հասկանում օտար հողում ապրող հայ գրողի հոգսը և անում էր ամեն ինչ, որ այդ գրողը ստվերում
Եվրատեսիլի հավակնորդը նոր կրոն է ստեղծել. (Տեսանյութ)
ՀՀ կառավարությունից եւ Հ1-ից 61.500 դոլար պահանջող Խաչիկ Ասլանյանը դատարանում որոշեց գումարը նվազեցնել
«Հաց բերող, որ ասում ենք, շատ հաց բերողներ ունենք». Արշակ Զաքարյան
«…այդ ժամանակ նա շրջվեց և ասաց, որ ինձ թեյ տան, ես հետո իմացա, որ նա Արցախի հերոս՝ Վիտալի Բալասանյանն էր»:
Հարուցվել է քրեական գործ ԴԱՀԿ ծառայողի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի Արթիկի բաժանմունքի ավագ հարկադիր կատարող Է.Կ.-ն 14.01.2016թ. որոշում է կայացրել կատարողական վարույթ հարուցելու մասին, որի շրջանակներում արգելանք է դրվել Է.Պ.-ին պատկանող բնակարանի վրա: 21.01.2016թ. Է.Կ.-ն առանց արգելադրված բնակարան այցելելու, իր աշխատասենյակում անձնական այլ դրդումներով առերևույթ կատարել է պաշտոնեական կեղծիք՝ արձանագրություն կազմելով այն մասին, որ այցելել է պարտապանի
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ընտրախախտումների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու, այդ թվում` հետընտրական գործընթացներին առնչվող հարցեր, մասնավորապես Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պ. Սվիտալսկին հետաքրքրվել է 2017թ.-ի ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ արձանագրված ընտրախախտումների
Երեւանի ավագանու ընտրությանը կմասնակցի երեք ուժ
Հայաստանի հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ արտահերթ նիստում որոշեց Երեւանի ավագանու մայիսի 14-ի ընտրությանը մասնակցելու հայտ ներկայացրած երեք քաղաքական ուժերին. Հանրապետական, «Երկիր ծիրանի» կուսակցություններ, «Ելք» դաշինք, գրանցել: Այսպիսով` նրանք կմասնակցեն մայիսի 14-ի ընտրությանը: «Երկիր ծիրանի» կուսակցության համամասնական ցուցակի 51-րդ համար Ռոբերտ Չիթչյանը չգրանցվեց՝ նրա փաստաթղթերը թերի էին եւ դրանք ամբողջացնելու համար տրված 48-ժամյա ժամկետում
«Հայկական տուն» նախագծի առաջին փուլը հաջողությամբ ավարտված է
Ապրիլի 14-ին տեղի ունեցավ «Հայկական տուն» նախագծերի կատալոգի շնորհանդեսը ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Թանգարանի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը շնորհանդեսի սկզբում ներկայացրեց Միրզոյան քառյակին. «Հանդիպումն սկսենք երաժշտությամբ, քանի որ ճարտարապետությունը քարացած երաժշտությունն է»: «Հայկական տուն» նախագծերի շարքը միտված է հայկական տարբեր վայրերի ավանդույթներին ու տեղանքին բնորոշ՝ տեղական շինարարական նյութերի օգտագործմամբ
ՍՊ ընկերության տնօրենի նկատմամբ կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է, կասկածյալների ինքնությունը՝ պարզվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում բացահայտվել է ՍՊ ընկերության տնօրենի նկատմամբ կատարված ավազակային հարձակումը, պարզվել առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. ապրիլի 9-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած երկու անձինք՝ դիմակավորված, մուտք են
«Չեմ կարծում, թե որևէ մեկը ծափահարողների գլխին զենք էր դեմ տվել». Լևոն Բարսեղյան
Ըստ նրա` Արտակ Սարգսյանի (ՍԱՍ-ի Արտակ) ձայների հավաքման հետ կապված ձայնագրությունը ցույց է տալիս, որ ժողովրդի ազատ կամարտահայտումը բռնաբարվել է
Կոռնիձոր գյուղում հայտնաբերվել են «Գրադ» հրետանու արկեր
Ապրիլի 14-ին, ժամը 10:47-ին տեղեկություն է ստացվել, որ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցները և Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը տեղազննում ու հետազոտություններ կատարելու նպատակով մեկնել են Կոռնիձոր գյուղի 9-րդ փողոց: Ժամը 12:10-ին տեղեկություն է ստացվել, որ գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի բակում առկա է արկ: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ առկա է
«Մատնահետքերի նույնականացում անելը մի քանի օրվա խնդիր է». ՕՐՕ-ական
2013թ. համապետական ընտրություններում մասնակիցների պաշտոնական թիվն ավելի քիչ էր, քան այս տարի:
Վարչական դատարանը մերժեց ՕՐՕ-ի հայցը (Տեսանյութ)
«Այդ համեմատությունը Հայաստանին կբերի մի նոր մակադրակ, մենք երևի կունենանք մաքրության մի նոր աստիճան:
Արտավազդ Բայաթյանը` նոր ձեւավորվող ավագանու մասին. «Էլի նույնի կրկնողությունը կլինի»
Երգիչ-երգահանը կարծում է, որ մարդիկ ներկուսակցական գաղափարները գերադասում են ինչ-որ բան փոխելուց
Սփյուռքի նախարարի հանդիպումը պրակտիկանտների հետ
Ապրիլի 14-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեց 2017թ. ՀՀ սփյուռքի նախարարությունում իրենց պրակտիկան անցկացրած ուսանողների հետ: Նախարարը շնորհավորեց Երևանի պետական համալսարանի, Եվրոպական կրթական տարածաշրջանային և ՀՀ պետական կառավարման ակադեմիաների ուսանողներին` իրենց աշխատանքային պրակտիկան նախարարությունում հաջողությամբ անցկացնելու համար: Նա նշեց, որ յուրաքանչյուրն իր աշխատանքով պիտի իր նպաստը բերի Հայաստանի զարգացմանը և հավելեց. «Դրա համար անհրաժեշտ
Այդ խարանը ձեր ճակատից երբեք չի մաքրվելու. «Բարև Երևան»
Դպրոցն այն տեղն է, ուր կրթվում և ձևավորվում է երկրի ապագա քաղաքացին: Դպրոցը երկրորդ օջախ է: Իսկ մենք վերջերս ականատես եղանք, թե ինչպես է աղավաղվում դպրոցի դեմքը, գետնին հավասարվում նրա՝ առանց այդ էլ իջած վարկանիշը: Ու հանուն ինչի՞: Ծառայամտությա՞ն: Էլ ո՞ւմ վրա ենք վաղը հույսներս դնելու: Ձեր դաստիարակած ուսուցիչների ու տնօրենների՞, թե՞ իրավաբանների ու իրավապահների,
ՀՀ բնապահպանության նախարարությունը խախտումների դիմաց մեկ շաբաթվա ընթացքում հաշվարկել է 7.5 մլն. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
ՀՀ բնապահպանական պետական տեսչության կողմից 10.04-14.04.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 330.0 հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել 7.5մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում՝ 250.0հազ.դրամ ընդհանուր գումարի և
Դավթաշենում 23 բարդի հատելու մեջ մեղադրվողը բնապահպան է, քիչ առաջ նրան ազատ արձակեցին
«ճիշտը չեն ներկայացրել հանրապետության նախագահին, այստեղ է շան գլուխը թաղված». Արմեն Մելքոնյան
«Չակորին մի 2 ամսով ուղարկեք Հայաստան, որ մեր հետ պայքարի». նաիրիտցու կատակը (Տեսանյութ)
Պաշտպանը դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, որի հետ համաձայնեցին դատական նիստերի դահլիճում ներկա «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները
Հաղթանակ Շահումյան. «Կուսակցականացված ավագանին չի կարող ազատ կամքի արտահայտողը լինել»
«Ջիմ Թորոսյանի ժամանակ Կենտկոմի քարտուղարները հաշվի էին նստում քաղաքի ճարտարապետի կարծիքի հետ»
Սթինգն ուրախ է, որ Հենրիխ Մխիթարյանին նվիրված երգում ընտրվել է իր երաժշտությունը
Բրիտանացի հանրահայտ երաժիշտ Սթինգը ասել է, թե իրեն դուր է գալիս ՄՅՈՒ-ի՝ Հենրիխ Մխիթարյանին նվիրված երգը եւ ինքը դեմ չէ, որ իր «Englishman in New York» մեղեդին է ընտրվել: «Ես շատ ուրախ եմ դրա համար: Ինձ դուր է գալիս, երբ իմ երգերը փոփոխում են տարբեր նպատակներով: Դա հիանալի է: Որպես երգի հեղինակ, ես հիացմունքով եմ
46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ Աշտարակ քաղաքի բնակչի սպանության համար
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Աշտարակ քաղաքի 46-ամյա բնակչին՝ նույն քաղաքի բնակիչ Հ.Մովսիսյանի սպանության համար: 2017թ. ապրիլի 10-ին ահազանգ էր ստացվել առ այն͵ որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհից մոտ 250 մետր հեռավորության վրա գտնվող վագոն տնակում հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենային բազմաթիվ վնասվածքներով: Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ
Ժողովը վարել է Արտակ Սարգսյանի մեծ եղբայրը՝ Արամ Սարգսյանը. «Հետք»
Երեկ համացանցում տարածվեց «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովներից մեկի ձայնագրությունը։ Ձայնագրությունում լսվում է, թե ինչպես է ժողովը վարող անձը ցուցումներ տալիս ընկերության աշխատակիցներին՝ պահանջելով ձայներ հավաքել «ՍԱՍ Գրուպ»-ի հիմնադիր Արտակ Սարգսյանի օգտին։ Նիստը վարողի կողմից նախատինքի արժանացան այն աշխատակիցները, ովքեր կա՛մ քիչ ձայն, կա՛մ էլ ձայներ չէին հավաքել պատգամավորի թեկնածուի օգտին, գովեցին և ծափողջույններ
«Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանների մուտքն այցելուների համար ապրիլի 18-ին կլինի անվճար
Նկատի ունենալով, որ ապրիլի 18-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր` «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով «Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանների մուտքն այցելուների համար ապրիլի 18-ին կլինի անվճար: «Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարաններն աշխատում են`ժամը 10.00-ից մինչև 17.30-ը:
Ես Նոր Հայաստան չեմ ուզում
Ուզում եմ, որ իմ հին Հայաստանը չխոնարհեք Երբ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց ՀՀ ԱԺ ապրիլի երկուսի ընտրության նախնական արդյունքները, վարչապետ Կարեն Կարապետյանը սոցցանցերից մեկում գրեց. «Հանրության բոլոր հատվածների համար անվիճելի է, որ այս ընտրություններն անցկացվեցին ավելի բարձր մակարդակով, քան նախորդ տարիներին: Շնորհակալ եմ ընտրությանը մասնակցած ՀՀ բոլոր քաղաքացիներին իրենց ակտիվ եւ պատասխանատու քաղաքացիական
Զատիկ նշանակում է անջատվել, զատվել մեղքերից. «Տեր Պետրոս ավագ քահանա»
Ապրիլի 14-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի ունեցավ Սուրբ Հարության տոնին նվիրված ասուլիս: Ասուլիսի բանախոսներն էին՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանը: «Այս տարի ողջ քրիստոնյա աշխարհը Սուրբ Զատիկը կնշի նույն օրը՝ թեև այդպես հազվադեպ է


















































