Օրվա լրահոսը
«Անարդար ենք համարում լողավազանի դիմաց գտնվող ծառերի հատման կապակցությամբ՝ տնօրեն Ալեքսան Սամսոնյանի ձերբակալման փաստը»
Ձեզ ենք դիմում «Դելֆին» մանկապատանեկան լողի մարզադպրոցի ողջ անձնակազմի և մի խումբ ծնողների անունից: Անարդար ենք համարում լողավազանի դիմաց գտնվող ծառերի հատման կապակցությամբ՝ տնօրեն Ալեքսան Սամսոնյանի ձերբակալման փաստը: Լողավազանի գործունեության տասը տարիների ընթացքում պրն Սամսոնյանի կողմից կատարվել են և շարունակում են կատարվել բազմաթիվ մարդասիրական գործեր: Լողավազանում գործում է.զեղչային ճկուն համակարգ ազատամարտիկների և նրանց երեխաների համար:
Քանդակագործը` քաղաքապետի երեւանցի չլինելու մասին. «Ոնց որ քաղաքացին գնա գյուղ, նստի տանձի ծառի տակ, չիմանա` ինչ է»
Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը Aravot.am-ի հետ զրույցում կարեւորում է Երեւանի քաղաքապետի` երեւանցի լինելու պարագան: «Եթե մարդը երեւանցի չլինի, քաղաքն ի ՞նչ կիմանա: Քաղաքը ավանդույթներ ունի, երեւանցին է դա իմանում: Իսկ ամենակարեւորն այն է, որ քաղաքը շատ բարդ մեխանիզմ է, քաղաքը որքան գետնի վրա է, այդքան էլ գետնի տակ է, գիտակ մարդիկ պետք է քաղաքապետ մարդիկ լինեն, թե
Անցած տարվա ապրիլյան պատերազմական իրադարձությունները կասեցրին Բերձորի մասնակցությունը օլիմպիադային
Վահան Թեքեյանի անվան 4 հանրակրթական դպրոց կա Հայաստանի Հանրապետությունում՝ Երևանում, Գյումրիում, Ստեփանավանում, Կարբի գյուղում, իսկ հինգերորդն Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի թիվ 1 միջնակարգն է: «Թեքեյան կենտրոն» հիմնադրամն արդեն 7-րդ անգամ է, ինչ կազմակերպում է Թեքեյանական օլիմպիադա հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա, անգլերեն առարկաներից: Մրցույթին մասնակցում են Թեքեյանի անունը կրող կրթօջախների 8-րդ դասարանների աշակերտները՝ յուրաքանչյուր
«Քարանձավները չպետք է օգտագործվեն որպես բիզնես օբյեկտներ». «Ա1+»
Քարանձավագիտական կենտրոնի նախագահ Սամվել Շահինյանն առաջարկում է մշակել քարանձավներին կից ենթակառուցվածքներ ստեղծելու համալիր ծրագիր, որոնցից ստացած եկամուտը կուղղվի քարանձավների պահպանմանը: «Եթե կառավարությունում եկամուտ են փնտրում, ապա դա ինքնին կլինի, քանի որ ենթակառուցվածքները կծառայեն այցելուների կարիքների բավարարմանը: Մենք պիտի օգտագործենք քարանձավները որպես հուշարձաններ, իսկ որպես բիզնես օբյեկտներ շահագործենք դրսում եղած ենթակառուցվածքները»,- ասաց նա: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Նախագահը Բիշկեկում մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպմանը
Աշխատանքային այցով Ղրղզստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բիշկեկում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպմանը: Օրակարգի շրջանակներում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները քննարկել են «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին» որոշման նախագիծը և միաձայն որոշում կայացրել ս.թ. մայիսի 2-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի
«Փակ վկայի» «բացահայտումից» հետո նրա պաշտպանական միջոցը կփոխվի՞
2013-16թթ. «Առավոտում» շարք կար, որում անդրադառնում էի «Փակ» կամ «Գաղտնի վկայի» ինստիտուտին: Քրեական գործերով հաճախ դատարանում կիրառվում է այս վկայի ցուցմունք-ապացույցը, ինչն առիթ է դառնում նրա նկատմամբ պետության կողմից անվտանգության երաշխիքների տրմանը: Քրեական դատավարության օրենսգրքի 98 հոդվածի համաձայն՝ քրեական դատավարության մասնակցող յուրաքանչյուր անձ, ով կարող էր հաղորդել տվյալներ, որոնք նշանակություն ունեն հանցագործությունը բացահայտելու եւ դրա
Հասմիկ Պապյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով
Հայ և համաշխարհային օպերային արվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև ստեղծագործական գործունեության 30-ամյակի կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, օպերային մեներգչուհի Հասմիկ Պապյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով: ՀՀ մշակույթի նախարարության մամուլի հաղորդագրություն
«Մշակութային կանգառ» ծրագիրը հնարավորություն է ընձեռում ճանաչելու մեզ և մեր երկիրը. Տիգրան Վիրաբյան
Հունվար-մարտ ամիսներին ծրագրին ներկա է գտնվել 15246 հանդիսատես: Մարզերի և համայնքների բնակիչները մեծ սպասումներով և խանդավառությամբ են մասնակցում նշյալ միջոցառումներին
Անորակ վառելիքի վերաբերյալ վարչապետի հայտարարության հիման վրա քրեական գործ չի հարուցվի
Դատախազությունից հայտնում են նաև, որ քառօրյա պատերազմի ընթացքում զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հոր՝ տանկերի բաքերում դիզվառելիքի փոխարեն ջուր լինելու և մարտկոցների բացակայության մասին հայտարարության կապակցությամբ նախապատրաստված նյութերով վերը նշված հանգամանքները չեն հիմնավորվել, և սրա վերաբերյալ ևս քրեական գործ չի հարուցվել:
«Իմ կուսակցությունն իմ արվեստն է»
Ասում է Սփյուռքն ու Հայաստանը կամրջող Ժիրայր Փափազյանը Եզակի արվեստագետներ կան, որոնք կարող են եւ օպերա բեմադրել, եւ թատրոնում խաղալ, կինոյում նկարահանվել, սցենարներ ու թատերագիտական հոդվածներ գրել, զբաղվել թարգմանչությամբ ու դասախոսել: Այդ բացառիկներից է հայաստանցի հանդիսատեսին քաջածանոթ Ժիրայր Փափազյանը: Դժվար է արվեստագետի բազմաժանր ստեղծագործական կյանքն ամփոփել մեկ հոդվածում: Նա մի արվեստագետ է, որն իր գործունեությամբ
Տեր-Պետրոսյանը գնահատում է Արմեն Աշոտյանի հումորի զգացումը. ilur.am
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նախօրեին հայտարարել էր, որ ՀՀԿ-ն նախատեսում է Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ ՀՀԿ քաղաքական դպրոցում դասախոսություն կարդալու հրավեր ուղարկել: Այս կապակցությամբ ilur.am-ը մեկնաբանություն է խնդրել նախագահ Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանից: Նա նշել է, որ նախագահ Տեր-Պետրոսյանը գնահատում է Արմեն Աշոտյանի հումորի զգացումը:
«Ելք»-ը հետամուտ կլինի, որպեսզի ՍԱՍ-ի ժողովում կատարվածի առնչությամբ մեղավորները պատժվեն
Իսկ Արման Սահակյանն առայժմ «թթու խոսքեր» չի ասում նրա հասցեին
«Որևէ առաջընթացի մասին խոսելն ավելորդ է». Աշոտ Մելիքյանը՝ լրագրողների մասնագիտական գործունեության ապահովման մասին
Խորհրդարանական ընտրությունների օրը՝ ապրիլի 2-ին, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրել է ֆիզիկական բռնության երկու դեպք և 8 տարատեսակ ճնշումների
Յուրի Խաչատուրովը նշանակվել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար
2017թ. մայիսի 2-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կստանձնի Յուրի Խաչատուրովը: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Վալերի Սեմերիկովը: «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցի քննարկման ժամանակ միաձայն որոշում է կայացվել, որ մայիսի 2-ից այդ պաշտոնը կստանձնի Յուրի Գրիգորի Խաչատուրովը»,-հայտնել է նա լրագրողներին ՀԱՊԿ անդամ երկրների ոչ պաշտոնական
«Ուզում եմ ապրել մի երկրում, որտեղ կարդում են»
Հաճախ գրադարանում չենք գտնում նոր հրատարակված գրքեր, իսկ գրախանութներում գնի պատճառով չենք կարողանում ձեռք բերել: Արդեն 100 օր է, ինչ գրքասերներին տրված է հնարավորություն 500-1000 դրամով վարձույթով ձեռք բերել գրքեր: Սա հնարավոր դարձավ Ֆեյսբուք սոցիալական ցանցում «Գրքեր վարձույթով» խմբի շնորհիվ: Գաղափարի հեղինակը Վահե Բաղինյանն է (լուսանկարում), ում հետ էլ զրուցեցինք: – Ե՞րբ է միտքը ծնվել
Էթյեն Մահչուփյանը «ոչ» է ասելու Թուրքիայի սահմանադրական փոփոխություններին. Ermenihaber.am
Ermenihaber.am. Թուրքիայի վարչապետի նախկին գլխավոր խորհրդական և այժմ թուրքական «Karar» թերթի սյունակագիր Էթյեն Մահչուփյանը «ոչ» է ասելու Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Ըստ թուրքական «Internethaber» լրատվական կայքի` նա այդ մասին նշել է իր «Ինչո՞ւ է մի ԱԶԿ-ական «ոչ» ասելու» հոդվածում: Մահչուփյանը թվարկել է, թե որն է իր այդ որոշման պատճառները. «Հանրաքվեում իմ ձայնը ոչ է լինելու,
«Վերջին դաս» միջոցառումն անհրաժեշտ է կազմակերպել դպրոցին, մանկավարժին և սովորողին վայել. Լ. Մկրտչյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին, Երևանի քաղաքապետին և ԿԳՆ ենթակայության ավագ դպրոցների տնօրեններին՝ «Վերջին դաս» միջոցառման ժամանակ դրամահավաքը արգելելու վերաբերյալ: ԿԳՆ շրջաբերականում մասնավորապես նշվում է. «Մայիսի 26-ին ավարտական դասարանների «Վերջին դաս» միջոցառումն անհրաժեշտ է կազմակերպել և անցկացնել դպրոցին, մանկավարժին և սովորողին վայել, օրվա խորհրդին համահունչ: Անհրաժեշտ է
Հայաստանը մասնակցել է Բոլոնիայի մանկապատանեկան գրքի ցուցահանդես-տոնավաճառին
Ս. թ. ապրիլի 3-7-ը Իտալիայի Բոլոնիա քաղաքում հերթական անգամ անցկացվել է մանկապատանեկան գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառը: Այս հեղինակավոր հարթակին Հայաստանը մասնակցում էր առանձին տաղավարով: ՀՀ մշակույթի նախարարության գլխավորած պատվիրակության կազմում էին` «Զանգակ-97», «Ակտուալ արվեստ» հրատարակչությունները, «Բուկինիստ» գրախանութը, «GSM» ստուդիան, Երևանի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը: Հայկական տաղավարում ներկայացված էր վերջին երկու տարիների ՀՀ մշակույթի նախարարության
Ավագ շաբաթ. բացառիկ խոնարհության պատմություն
Որ վերանորոգեց ու փրկեց մարդկային մեռնող բնությունը Ավագ շաբաթվա ընթացքում շատ կարեւոր իրադարձություններ են կատարվում, բայց կա մի առաքինություն, որ ընդգծված անցնում է այս շաբաթվա բոլոր դեպքերի միջոցով: Այդ առաքինությունը կռանալով հասնում է մինչեւ մահվան ու հարության միջոցով բարձրացնում մինչեւ Աստուծո աջ կողմը: Դա կոչվում է խոնարհություն: Ավագ շաբաթը խոնարհության մի բացառիկ պատմություն է, որ
«Գեղի կլուբի մակարդակի խրախուսանքներ». «Ելք» դաշինքի ներկայացուցիչը՝ «ՍԱՍ» գրուպի նախընտրական ժողովի մասին
«Սա պետք է վերացվի… որ մարդիկ ստիպված չլինեն լսել ՍԱՍ-ի Արտակների ու այլ տնօրենների կշտամբանքները». Արայիկ Հարությունյան
Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի հավանողներն աճել են 13.000-ով, Րաֆֆի Հովհաննիսյանինը նվազել 10-ով
Ֆեյսբուքյան հարթակում գրանցվել են նոր միտումներ
Վա՜յ թե… (հատվածներ վեպից)
Սարմեն Ղահրամանյան «Մարդու ժառանգականությունից ու դաստիարակությունից, իսկ ընդհանրա–պես, ներքին լուսավորությունից է կախված, թե ինչպես է ընկալում՝ կողքիններին, միջավայրն ու շրջապատը»: Հեղինակ «Հարկավոր չէ լսել, ինչպես է աճում խոտը, կարելի է խլանալ»: Հաուպտման «Ազգերը, ինչպես նաեւ անհատները, կարող են ապրել միայն երկու կերպ. կա՛մ գողանալով կամ արտադրելով»: Սեն Սիմոն «Ազգից չի կարելի քանդել նշանակարը, ինչպես
Բիշկեկում կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը
Աշխատանքային այցով Բիշկեկում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների ղեկավարների՝ Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և նիստին հրավիրված Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հետ մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Նիստին ներկա է եղել նաև Եվրասիական
ԵՄ-ի հետ քննարկվում է Ադրբեջանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկման հարցը. ԱԳՆ
Եվրամիության և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում քննարկվող թեմաներից մեկն էլ վիզայի ռեժիմի ազատականացումն է ադրբեջանցիների համար: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը: Նրա խոսքով՝ արդեն մի քանի տարի է, ինչ Եվրամիության և Ադրբեջանի միջև գործում է վիզային ռեժիմի պարզեցման և ռեադմիսիայի մասին համաձայնագիրը: Հաջիևի
Նրա կյանքի գլխավոր գործը երաժշտությունն է…
Մաեստրո Ռուբեն Շարբաթյանի հիշատակին Շուրջ չորս տասնամյակ Էջմիածնի մշակութային կյանքում իր ուրույն տեղն ուներ ճանաչված խմբավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ռուբեն Շարբաթյանը: Ավարտելով Էջմիածնի Մ. Եկմալյանի անվան երաժշտական դպրոցը եւ Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի խմբավարական բաժինը՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայում ուսանել է ԽԱՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյանի դասարանում: Երգչախմբային այս հզոր դպրոցն անցած արվեստագետը
Մեկ տարի է՝ ֆիննախը արտակարգ ռեժիմով է աշխատում, որ ներքին պարտքի տեղաբաշխման հարթակը ԿԲ-ից տեղափոխի «ՆԱՍԴԱՔ Օ ԷՄ ԷՔՍ» (Տեսանյութ)
Պետական պարտքը պարտաճանաչ մարում ենք, այդ պատճառով մեզ հաճույքով փող են տալիս
Ապրիլի 15-ին ժամը 11:00-ից 13:30-ը փակ կլինի Սարալանջի՝ Արմենակյան փողոցից Սարի թաղ տանող ճանապարհահատվածը
Սանմաքրման ծավալուն աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 15-ին ժամը 11:00-ից 13:30-ը երթևեկության համար փակ կլինի Սարալանջի՝ Արմենակյան փողոցից մինչև Սարի թաղ ընկած ճանապարհահատվածը: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Երևանի քաղաքապետարան
Աննա Խաչատրյանի զուգերգը «Ты супер!» մրցույթի մասնակից Անգելինա Պապիկյանի հետ
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Sputnik Արմենիա ռադիոկայանը «Ты супер!» նախագծի հայ մասնակից Անգելինա Պապիկյանին սիրելի երգչուհու` Աննա Խաչատրյանի հետ հանդիպելու հնարավորություն ընձեռեց։ Սկսնակ երգչուհին ու փոփ աստղը երգեցին Խաչատուր Ավետիսյանի «Սիրուս կսպասեմ» ստեղծագործությունը։ Աննա Խաչատրյանը, որն Անգելինային ջերմորեն աջակցում էր Մոսկվայում անցկացվող մրցույթի ընթացքում, նշեց. «Պատրաստ եմ հետագայում ևս օգնել Անգելինային։ Գուցե մի օր
Էլժբետա Պենդերեցկա. «Հայաստանն ունի շատ լավ նվագախումբ՝ հոյակապ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ»
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ապրիլի 11-ին ելույթ է ունեցել Վարշավայի Լյուդվիգ վան Բեթհովենի Զատկի փառատոնում։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նվագախումբը Վարշավայի ազգային ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում հնչեցրել է Արամ Խաչատրյանի, Ղազարոս Սարյանի, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի ստեղծագործությունները։ «Լյուդվիգ վան Բեթհովեն» ասոցիացիայի նախագահ Էլժբետա Պենդերեցկան, ներկայացնելով իր տպավորությունները, ասել է, որ համերգն ապացուցեց, որ Հայաստանն ունի շատ լավ նվագախումբ՝


















































