Օրվա լրահոսը

Գյուղապետերն ընդդեմ Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործման

Բնապահպանության նախարարությունը բացասական եզրակացություն է տվել Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործմանը

«Ակնհայտ է, որ «ֆալշ» է երգում». Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանի երգելու մասին (Տեսանյութ)

«Հիմա եթե գովեմ, կասեք՝ «ԵԼՔ»-ն իշխանությունների պրոյեկտն է»,-կատակեց ՀՀԿ փոխնախագահը

Նախարարությունը հորդորում է օգտվել միայն կանոնավոր ուղևորափոխադրումներից

Տրանսպորտի ոլորտի օրենսդրական բարեփոխումներից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն այս տարվա հունվարին նախաձեռնեց դեպի Ռուսաստանի Դաշնություն կանոնավոր նոր երթուղիների կազմակերպում: Հայտարարվեց մրցույթ 12 երթուղիների համար: Մասնակցության հայտ ներկայացրեցին 20 ուղևորափոխադրող կազմակերպություններ, 1 երթուղու համար հայտեր չեղան: Ինչպես հայտնում է նախարարի առաջին տեղակալ Արամ Արսենյանը, մրցույթների արդյունքներն արդեն ամփոփվել են, ընտրվել են լավագույն

Անձրեւաջրերից պաշտպանվելու համար ընտանիքը տան մի անկյունում կուչ է գալիս

Քարոզարշավի նպատակով մարզեր, գյուղեր այցելած վարչապետին, ՀՀԿ-ն ներկայացնող այլ բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք բացի նախընտրական ծրագրերը քարոզելուց՝ պետք է նաեւ գյուղացիների դարդուցավը լսեին, գյուղամիջից այն կողմ չէին տանում: Հանդիպումները կայանում էին գյուղերի, քաղաքների հրապարակներում, մշակույթի տներում: Այսինքն` այս կամ այն համայնքի կենտրոնական հատվածներում, որտեղ քիչ թե շատ վիճակը բարեկարգ է, գյուղացիներն էլ որքան պատկերավոր նկարագրեին իրենց

Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն՝ մասնակցելու ապրիլի 14-ին Բիշկեկում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպմանը:   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Հայաստան» հիմնադրամը Ստեփանակերտում կառուցում է ձեռքի գնդակի մարզահրապարակ

Երեւան, 13 ապրիլի, 2017թ.: «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ Ստեփանակերտում մեկնարկել է հանդբոլի մարզահրապարակի կառուցումը: Ծրագիրն իրականացվում է ֆրանսիացի գործարարների ֆինանսավորմամբ: Մայրաքաղաքի կենտրոնում կառուցվող մարզահրապարակը կունենա արհեստական խոտածածկով 800քմ դաշտ, 102 նստատեղ հանդիսատեսի համար, հանդերձարաններ: Մարզահրապարակի լուսավորումն ու կահավորումը կիրականացվեն արդի պահանջներին համապատասխան: Մարզադաշտը, որտեղ կարող են անցկացվել նաեւ ֆուտբոլի մարզումներ, կսպասարկի

Կնոջ սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. կասկածյալը հարցաքննվել է և ցուցմունք տվել

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիր քաղաքում 38-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ: 2017թ. ապրիլի 12-ին` ժամը 18:15-ին ,ահազանգ է ստացվել առ այն, որ Արմավիր քաղաքի Հանրապետության 1 հասցեում կրակոց է հնչել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը : Դեպքի վայրում հայտնաբերվել է Արմավիր քաղաքի 38-ամյա բնակչուհու դին` գլխի

Լենինգրադյան փողոցում տեղադրված արագաչափ սարքը գործելու է նույն փողոցի թիվ 32/9 շենքի հարակից ճանապարհահատվածում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է. Երևանի Լենինգրադյան փողոցում տեղադրված արագաչափ սարքը գործելու է նույն փողոցի թիվ 32/9 շենքի հարակից ճանապարհահատվածում Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի ապրիլի 18-ից Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցում տեղադրված արագաչափ սարքը գործելու է նույն փողոցի թիվ 32/9 շենքի հարակից ճանապարհահատվածում: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային

Զարուհի Փոստանջյանը բողոքել է. «Ինչո՞ւ Հրանտ Թոխատյանին չեք մերժում, իսկ ինձ մերժում եք»

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության ընտրական ծրագրերի համակարգողն ասաց, որ Հրանտ Թոխատյանը պետք է մի քիչ ավելի շուտ տեղեկացվեր, զուտ մենեջմենթի խնդիր է եղել, որ իրեն ուշ ենք տեղեկացրել: Մեզ մոտ դիտորդ լինելու ցանկություն է հայտնել նաեւ Զարուհի Փոստանջյանը, բայց կրկին կուսակցական լինելու պատճառով մերժվել է:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Ապրիլի 14-15-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-18-ը` հատկապես օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 14-ին կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևան քաղաքում` Ապրիլի 14-15-ը ժամանակ առ ժամանակ

«Եթե այդ երթն ունենար խաղաղ նպատակ, չէր անցկացվի Սարի թաղի մութ ու նեղ փողոցներով, զինված խմբին միանալու կոչերով». ՄԻՊ

Արման Թաթոյանն ասաց, որ կազմել են ոստիկանության կողմից ցուցարարների հանդեպ թույլ տված խախտումների քարտեզներ

Վարչապետը հանձնարարական է տվել գյուղատնտեսության ոլորտում ներկրվող ապրանքները տեղական արտադրանքով փոխարինելու վերաբերյալ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Գյուղատնտեսության ոլորտում ներկրվող ապրանքները տեղական արտադրանքով փոխարինելու վերաբերյալ վարչապետը նշել է. «Բազմիցս բարձրաձայնել ենք ներկրվող ապրանքները մրցունակ և որակյալ տեղական արտադրանքով փոխարինելու մեր որդեգրած քաղաքականության մասին: Նշվածը վերաբերում է բոլոր

Երկրորդ խմբի հաշմանդամ կնոջ համար դատախազը պահանջում է հինգ տարով ազատազրկում

«Զվարթնոց» օդանավակայանում պայուսակի թմրանյութը չեն հայտնաբերել ու այդ դեղամիջոցները Հայաստան տեղափոխելու վերաբերյալ որեւէ հայտարարագիր չի լրացվել: Դատավոր Թաթուլ Պողոսյանի դատավճռով Էմմա Մոսեսին արդարացված ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 2671-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղսագրվող արարքի կատարման մեջ՝ նախատեսված ապացույցների անբավարարության եւ նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները սպառված լինելու հիմքով: Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ

Հակառակորդի կողմից արձակված կրակահերթի հետևանքով վնասվել են Այգեհովիտի բնակիչների խաղողի այգիները

Արձակված կրակոցների հետևանքով հրդեհ է բռնկվել «Ուռի հողեր» կոչվող հանդամասում, և այրվել ու ոչնչացվել են նույն համայնքի շուրջ 4 տասնյակ բնակիչների խաղողի այգիները՝ շուրջ 20.72 հա։

ՄԻԵԴ-ը Ռուսաստանին պարտավորեցրել է 3 միլիոն եվրո վճարել Բեսլանի ահաբեկչության զոհերի հարազատներին

Միևնույն ժամանակ դատարանը վճռել է, որ ռուսական իշխանությունները չեն կարողացել գրոհն այնպես կազմակերպել, որ նվազագույնի հասցնեն պատանդների շրջանում զոհերի թիվը, բացի այդ, նրանք տեղեկություն են ունեցել նախապատրաստվող ահաբեկչության մասին, բայց բավականաչափ միջոցներ չեն ձեռնարկել վտանգը նվազագույնի հասցնելու համար:

Էդուարդ Շարմազանով. «Աշոտյանը երգ կգրի, Նիկոլ Փաշինյանն էլ կարող է երգի» (Տեսանյութ)

«Որևէ մեկը Աշոտյանի պայծառ մտքի ու պայծառ ճակատի վրա չի կասկածում»

«Մենք մեր սկզբունքը չէինք կարող ոտնահարել, ինչքան էլ Հրանտ Թոխատյանին շատ հարգում ենք». Հերիքնազ Տիգրանյան

Հրանտ Թոխատյանը, ճիշտ է, գրանցվել է, մասնակցել է դասընթացին, բայց որ ինքը ՀՀԿ-ի ցուցակով է ավագանի, կարող էր լինել, օրինակ, «Բարեւ Երեւանով» էլ ավագանի, բայց այն չափորոշիչը, որ չպիտի որեւէ կուսակցության, որեւէ տեղ ներկայացված լինի, չէինք կարող անտեսել: Այդ դեպքում արդեն էական չէր, որ կուսակցությունով է ավագանի: Մենք հետո մեր բոլոր դիտորդներին այդ սկզբունքով ֆիլտրել ենք:

Ովքե՞ր ունեն մասնակի կենսաթոշակի իրավունք

Մասնակի կենսաթոշակ նշանակվում է. 1) կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է, 2) թատերական և թատերահանդիսային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերասաններին, եթե լրացել է նրանց 50 տարին և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից

Լեհահայերի շնորհիվ են լեհ ազնվականները զարդարվել ու հագնվել

Հրայր Մաղաքյանը կարծում է, որ պետք է հիշեցնել Լեհաստանի զարգացման վրա հայերի միջնադարյան հզոր ազդեցության մասին Սիլեզիայի (Կատովիցե, Լեհաստան) եւ Կելցի համալսարանների դասախոս Հրայր Մաղաքյանը անդրադարձել է «Օրիենտի» մշակույթը հայերի միջնորդությամբ Լեհաստան «ներմուծելուն»: «Առավոտի» հետ զրույցում բանասիրական գիտությունների թեկնածուն հղում անելով տարբեր աղբյուրների՝ փաստում է, որ հայերը Լեհաստան են եկել ոչ թե որպես ողորմություն խնդրող

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի եւ Արման Սահակյանի միջեւ զրույցը կարծես «կոշտ» ստացվեց

Կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, որ վարչապետի հանձնարարականով շրջանառության մեջ է դրվել 2017-2020 թվականների մասնավորեցման ծրագիրը, որն ամբողջությամբ նոր ծրագիր է: Դրանում ներառված են 42 ընկերություններ: Վարչապետը հետաքրքրվեց. «Եթե մենք ամբողջը մաքրում ենք, ագրեսիվ գնում ենք, լավ կոմերցիոն գործակալություն ենք ստեղծում, ե՞րբ ենք մենք էդ ռեֆորմը ձեզնից

Աղքատության մակարդակն ու ՀՀԿ-ին տրված ձայները գրեթե համընկնում են Շիրակում եւ Կոտայքում

Վանաձորի ավագանու անդամ Քրիստ Մարուքյանը հրապարակել է մի գրաֆիկ. «Փորձել եմ համադրել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալները 2015թ. Հայաստանում աղքատության մակարդակի վերաբերյալ՝ ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ի հավաքած տոկոսների հետ։ Հետևությունները թողնում եմ ձեզ»: Ըստ այդ գրաֆիկի՝ աղքատության մակարդակն ու ՀՀԿ-ին տրված ձայները գրեթե համընկնում են Շիրակում եւ Կոտայքում  

Սմբատ Լպուտյան. «Քաղաքապետի պաշտոնին պետք է հավակնի մարդ, որն ունի մեծ փորձ, տարբեր ոլորտների մասին ունի գոնե որոշակի պատկերացում». «Հայոց աշխարհ»

Հարցազրույց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն, Երեւանի ավագանու ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող ՍՄԲԱՏ ԼՊՈՒՏՅԱՆԻ հետ -Հաճախ է ասվում, որ ավագանու աշխատանքը պետք է լինի ոչ թե հասարակական հիմունքով, այլ վճարովի, նաեւ վկայակոչվում է տարբեր երկրների փորձը։ ՀՀԿ-ն նպատակ չունի՞ համակարգում փոփոխություն կատարել: -Ես նման փոփոխության կողմնակից եմ: Հասարակությունն

Սուրեն Կարայան՝ «Կարելի է ասել՝ շատ լավ, որովհետև…»

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց օրենքների նախագծերի փաթեթ, որոնցով բիզնեսի համար մի շարք փոփոխություններ են արվում: Օրենքների նախագծերի ընդունման արդյունքում, ըստ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, կպարզեցվեն լիցենզավորման ընթացակարգերը և կկրճատվեն տնտեսվարողների ֆինանսական ու վարչական ծախսերը: Սուրեն Կարայանը կառավարության նիստում ասաց, որ առաջինը՝ մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնողների համար հանվում է լիցենզավորման պահանջը՝ մաքսային

Պետական բյուջեից 6000 եվրո կվճարեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով սահմանված արդարացի հատուցման համար . «Հայկական ժամանակ»

Հերթական այս հատուցումները վերաբերում են ՄԻԵԴ-ում քննված «Ավետիսյանն ընդդեմ Հայաստանի» եւ «Տեր-Սարգսյանն ընդդեմ Հայաստանի» գործերին:

Թուրքիոյ մշակոյթի նախարարութիւնը գրաքննութեան ենթարկած է Տերսիմի կոտորածներու մասին պատմող ֆիլմը

Թուրքիոյ մշակոյթի նախարարութիւնը գրաքննութեան ենթարկած է բեմադրիչ Քազըմ Օզի «Ոսկի» ֆիլմը, որուն անդրանիկ ներկայացումը կայացած է Ապրիլ 11-ին, Սթամպուլի շարժանկարի փառատօնին ծիրէն ներս: Բեմադրիչը նախարարութեան որոշումը բողոքելու համար դիմած է իւրատեսակ քայլի: Ըստ պոլսահայ «Ակօս» թերթին՝ ցուցադրման ընթացքին, այն դրուագներուն ժամանակ, որոնք նախարարութեան պահանջով հանուած են, պաստառը սեւցած է, իսկ վրան յայտնուած է հետեւեալ գրութիւնը.

Կեչու բողբոջով կարող եք բուժել լյարդի բորբոքումը, սուր ռեւմատիզմը

Կեչու պատրաստուկները հիանալի դեղամիջոցներ են հատկապես մաշկային հիվանդությունների, սուր ռեւմատիզմի, լյարդի բորբոքման, ստամոքսի եւ 12-մատնյա աղիի, պառկելախոցի (պառկելահարուկ, որը իրենից ներկայացնում է երկարատեւ ճնշման հետեւանքով առաջացող մաշկի, ենթամաշկային բջջանքի եւ այլ հյուսվածքների մեռուկացումը: Այն առաջանում է թուլացած, տեւական անկողնային հիվանդների մարմնի այն հատվածներում, որտեղ մաշկն անմիջապես հպվում է ոսկրային արտացցվածքներին¤ եւ այլ հիվանդությունների բուժման համար:

Սուրբ Զատկին ընդառաջ ձուկը թանկացել է. «Ժողովուրդ»

Հայաստանում Սուրբ  Զատիկի տոնին ընդառաջ թանկացել է ոչ միայն ձուն, այլեւ ձկնամթերքը։ Ինչպես հայտնի է՝ Զատիկի  տոնին  ե՛ւ  ձկնամթերքի,  ե՛ւ հավկիթի պահանջարկի ավելացում է նկատվում, ինչի արդյունքում որոշ տնտեսվարողներ, առիթից օգտվելով, բարձրացնում են իրենց արտադրանքի գները։ Նշենք, որ ավելի քան մեկ ամիս է, ինչ ձկնամթերքը թանկացել է։ Այս մասին է խոսում նաեւ պաշտոնական վիճակագրությունը։ Այսպես՝

«Խնդիրներ ենք տեսել». Արման Թաթոյանը՝ Պավլիկ Մանուկյանի որդու առողջական վիճակի մասին

«Վաղը նախատեսում ենք այցելել Դատապարտյալների հիվանդանոց»,-հայտնեց նա

Այս ամբողջ պատմությունը նման էր Սփյուռքի որոշակի խմբին հայաստանյան ներքին խնդիրներում ներգրավելու եւ վատ իմաստով օգտագործելու անհաջող փորձի. «Հայկական ժամանակ»

Ոչ ոք դեմ չէ, իհարկե, հիանայի են Արցախում արված բոլոր սիրողական եւ լրագրողական տեսանյութերը, որտեղ Սերժ Թանկյանը եւ մյուսները շրջում են Ստեփանակերտում, առաջնագիծ են մեկնում, Սբ. Ղազանչեցոց վանքում «Տեր ողորմեան» կատարում։ Բայց նման դեպքերում ասում են՝ չմոռանանք ինչի համար ենք հավաքվել։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031