Օրվա լրահոսը

ՄԻՊ-ը դժգոհ է «Սեւան» հոգեբուժարանի տնօրենի աշխատանքից. «Պահանջելու եմ պատասխանատվության ենթարկել»

«Փոխանակ մեզ հետ աշխատեն, ասում են, թե մեր ահազանգերն իրականությանը չեն համապատասխանում»,-նշեց Արման Թաթոյանը

ԱՍԵԿՈՍԵ

Երբ իր բնավորությունը ցույց է տալիս կինը, նրան անվանում են «լիրբ», իսկ երբ տղամարդն է նույնն անում, նրան անվանում են «հիանալի եւ կամային»: ՄԱՐԳԱՐԵԹ ԹԵՏՉԵՐ

Էդվարդ Անտինյան. Հիմա ՕՐՕ-ականները չեն կարողանում հաշտվել պարտության հետ, բայց գոնե արժանապատվորեն պարտվելու ունակ լինեն. «Հրապարակ»

Այնպես որ, սիրելի հայրենակիցներ ու ՕՐՕ-ի գաղափարակիցներ, հավատացեք, մենք ներսից ենք տեսել խոցված ինքնասիրությամբ ու չհիմնավորված ամբիցիաներով անձնավորությունների, ովքեր իրենց նպատակներին հասնելու համար կանգ չէին առնի ոչ մի բանի առաջ:

Կարեն Կարապետյան. «Սպեցնազ է ստեղծվում»

Ամեն տարվա վերջ հաշվետվություն պետք է տանք, թե քանի ֆերմեր ա առաջացել, քանի կոոպերատիվ ա առաջացել, քանի գյուղատնտեսի մոտ աչքերը սկսել ա փայլել

Գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՊՆ-ին վառելիք մատակարարելու համար մրցույթի ընթացքում ընկերության կողմից կեղծ փաստաթղթեր ներկայացնելու փաստով

2016 թվականին ՀՀ ՊՆ-ի և N ՍՊ ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որով ընկերությունը պարտավորություն է ստանձնել 2016թ. 3-րդ եռամսյակում ՀՀ ՊՆ-ին ջեռուցման նպատակով կաթսայատներում այրելու համար նախատեսված 450 տոննա ածուխ ապրանքատեսակ մատակարարել: Պայմանագիրը կնքելուց հետո ՍՊ ընկերության կողմից պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով պայմանագիրը լուծվել է, նշված ընկերության նկատմամբ հաշվարկվել է տույժ և տուգանք:

Սերժ Սարգսյանի «բուրժուադեմոկրատական հեղափոխությունը»

Սերժ Սարգսյանը գնահատեց Տեր-Պետրոսյանի գրավիչ գաղափարն ու կիրառեց այն յուրովի

Կոալիցիա ընդդեմ ՀՀԿ-ի. «Ժամանակ»

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նախօրեին հաստատել է ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հայտարարությունը ՀՀԿ-ՀՅԴ բանակցության մասին՝ կապված նոր խորհրդարանի ընտրությունից հետո կոալիցիոն գործընկերության շարունակության հետ: Մանրամասներ, սակայն Շարմազանովը չի ներկայացրել և պարզ չէ, թե ինչի շուրջ են բանակցում երկու ուժերը: Շարմազանովը միայն նշել է, որ չի քննարկվում վարչապետի հարց, քանի որ իրենց թեկնածուն Կարեն Կարապետյանն է:

Վարչապետ. «Ակնկալում ենք ՋՕԸ-երի համակարգում կտրուկ գմփոց ռեֆորմ, պայմանավորվեցի՞նք»

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ ներկայումս ավարտական փուլում են գտնվում 2017 ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները: Որոշ տարածքներում հողօգտագործողներն արդեն սկսել են հողի մշակման աշխատանքները: «Ձեզանից այս տարի ակնկալում ենք ՋՕԸ-երի համակարգում կտրուկ գմփոց ռեֆորմ, պայմանավորվեցի՞նք»,- հանձնարարեց վարչապետը: Կարեն Կարապետյանը հայտնեց, որ պայմանավորված հողի ֆիզիկական կազմով՝ հանրապետության շուրջ 70 համայնքների հողատարածքներ ունեն գերնորմատիվային

Դպրոցի շենքի պատին ճեղքեր են հայտնաբերվել

Ապրիլի 13-ին, ժամը 09:38-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրանսիական միջազգային դպրոցի 2-րդ հարկի պատի երկայնքով առաջացել է ճեղք: Մինչ փրկարարների` դեպքի վայր հասնելը, 170 աշակերտ, 30 մանկավարժ և 10 տեխաշխատող տարահանվել են դպրոցից: Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը, սեյսմիկ պաշտպանության ծառայության ներկայացուցիչը

Միլիարդատեր գործարար Ուսմանովը դատի է տվել ընդդիմադիր գործիչ Նավալնիին

Միլիարդատեր Ալիշեր Ուսմանովը դատի է տվել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին և նրա «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ»-ին: Ուսմանովի հայցը գրանցվել է: «Խոսքը պատվի և արժանապատվության պաշտպանության հայցի մասին է»,-ասել է դատարանի մամուլի քարտուղար Լյուդմիլա Մորոզովան: Հիմնադրամում հայտարարել են, որ «ուրախ կլինեն» միլիարդատիրոջ փաստաբանների հետ հանդիպել դատարանում: Ուսմանովը նման որոշում է կայացրել Նավալնիի հիմնադրամի կողմից հրապարակումների

ՀՀ և ՌԴ մրցակցային մարմինները դատական կարգով հաղթեցին «Գրանդ Տոբակոյի» գործն ընդդեմ «Ֆիլիպ Մորիսի»

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովին էր դիմել «Գրանդ Տոբակո» հայ-կանադական ՀՁ ընկերությունը, տեղեկացնելով, որ ՌԴ տարածքում իր արտադրանքը իրացնելիս բախվել է որոշակի խոչընդոտների: Մասնավորապես, ծխախոտի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող «Ֆիլիպ Մորիս Բրեդս Սարլ» ընկերությունը Ռուսաստանում որոշակի արգելքներ է ստեղծել «Գրանդ Տոբակո» ընկերության համար: Համաձայնության գալով մի շարք խոշոր սուպերմարկետների հետ, փորձել էր խոչընդոտել վերջինիս

Հայաստանի հինգ բռնցքամարտիկ Թբիլիսիում հավակնում է ոսկե մեդալի

Թբիլիսիում ավարտվում է բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Դավիդ Կվաչաձեի անվան միջազգային մրցաշարը, որին մասնակցելու համար Վրաստանի մայրաքաղաք մեկնել է Հայաստանի ութ բռնցքամարտիկ: Արդեն հայտնի են եզրափակիչ հասած բռնցքամարտիկների անունները, որոնք պայքարելու են հաղթողի կոչման համար: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից տեղեկացանք, որ մեր հանրապետության հինգ բռնցքամարտիկներ պայքարի մեջ են եւ իրենց համար ապահովել են առնվազն արծաթե պարգեւ: Վաղը

Անպայման դիտեք այն. Քիմ Քարդաշյանն իր աջակցությունն է հայտնել «Խոստում» ֆիլմին

Ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմին: Նա գրառում է կատարել  Twitter սոցցանցի իր միկրոբլոգում՝ կոչ անելով բոլորին անպայման դիտել այն: «Այնքան հպարտ եմ #Խոստում ֆիլմով: Խնդրում եմ, բոլորդ գնացեք ու դիտեք այն և վերջապես իմացեք հայ ժողովրդի պատմությունը»,-գրել է Քարդաշյանը: Ռեժիսոր Թերի Ջորջի «Խոստում» ֆիլմի  համաշխարհային պրեմիերան կայանալու

Արմավիրում ամուսինը կրակել է կնոջ գլխին

Ապրիլի 12-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «1-02» է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում կրակել են: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.10-ի սահմաններում, Հանրապետության փողոցի թիվ 1 շենքի մայթին, անհայտ քաղաքացին 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող,

Վթարային ջրանջատում «Գառնի-Երևան» ջրատարի վրա

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 14-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. • Էրեբունի վարչական շրջանի` բացառությամբ` Արցախի պողոտայի, Վարդաշեն և Սարի Թաղ թաղամասերի, Երևանի ՋԷԿ-ի, Նաիրիտ գործարանի, • Նուբարաշեն վարչական շրջանի, • Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծխախոտագործների, Ծատուրյան, Զավարյան փողոցների

Լավրովը և Թիլերսոնը հանդիպել են. ինչ են քննարկել գերտերությունների ԱԳ նախարարները

Ապրիլի 11-ին Մոսկվայում կայացել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ռեքս Թիլերսոնի հանդիպումը երկու երկրների միջև լարված հարաբերությունների ֆոնին: Լավրովը նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարի այցը ճիշտ ժամանակին է և հնարավորություն է ընձեռնում պարզել Վաշինգտոնի և Մոսկվայի միջև համագործակցության հեռանկարները: Կողմերը քննարկել են սիրիական պատերազմը, պատժամիջոցները և երկկողմանի համագործակցությանը վերաբերող հարցեր: Արտգործնախարարները տարբեր

 «Մանդատ» նշանակում է հանձնարարություն

Անկեղծ ասած, չեմ պատկերացնում Նիկոլ Փաշինյանին Երեւանի քաղաքապետի պաշտոնում: Ինձ թվում է՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր նա շատ ավելի օգտակար բաներ կարող է անել: Բայց այն փաստարկները, որոնք այս՝ ավագանու ընտրություններին բերվում են Նիկոլի դեմ, որեւէ քննադատության չեն դիմանում: «Երեւանցի չլինելու» մեղադրանքն ընդհանրապես անհեթեթ է: Ես նույնիսկ չգիտեմ էլ, թե ինչ է նշանակում «երեւանցի» բառը:

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 300 կրակոց

Ապրիլի 12-ին և լույս 13-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն 

Երկուական հաղթանակ եւ ոչ-ոքի՝ շախմատի Եվրոպայի առաջնությունում

Ռիգայում այսօր կայացավ շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության երկրորդ տուրը, որը հաջող դասավորվեց Հայաստանի ներկայացուցիչների համար: Էլինա Դանիելյանը եւ Մարիա Գեւորգյանը հաղթանակով ավարտեցին իրենց պարտիաները, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը միավորը բաժանեցին: Երրորդ տուրից առաջ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Գալոյանն ունեն 1,5-ական, Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Գեւորգյանը՝ 1,0-ական միավոր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ ewcc2017.eu-ի

Ընտրական օրացույց. «Արշակ Սադոյանը ԿԸՀ-ին մեղադրում է պետության պառլամենտը օլիգարխներին վաճառելու մեջ».«Ա1+»

1999-ի Ազգային Ժողովի ընտրություններից 10 օր հետո նախորդ գումարման խորհրդարանը հրավիրում է իր վերջին նիստը: Ներկա է մի քանի պատգամավոր: Լրագրողներն ավելի շատ են: Դատարկ դահլիճին քաղաքականության մեջ նոր հաջողություններ է մաղթում խորհրդարանի փոխնախագահ Յուրի Բախշյանը: Նա եւ հեռացող պատգամավորները հիացած չեն այս վիճակով. «Ես այնքան էլ բավարարված չեմ այսպիսի բաժանումով: Մի մասին պետք չի

ՈՒԵՖԱ-ի նախագահ. «Բոլոր երկրներում էլ կառուցվածքային խնդիրներ կան»

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն այսօր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ուղեկցությամբ եղավ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Եվրոպական ֆուտբոլի ղեկավարը ծանոթացավ ակադեմիային, հետեւեց պատանի ֆուտբոլիստների մարզումներին, որից հետո հանդիպեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Նա կարեւորեց բոլոր ազգային ֆեդերացիաների հետ համագործակցությունը եւ ասաց, որ Հայաստան եկել է Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքին ներկա լինելու եւ ՀՖՖ-ին աջակցելու նպատակով: Չեֆերինի խոսքերով,

Յուրի Մեչիտով. «Փարաջանովն իմ ուսուցիչն է». (Ֆոտոշարք)

«Կովկասյան գործընկերության» նախաձեռնությամբ ապրիլի 12-ին  «Մոսկվայի տանը»  կազմակերպվել էր Սերգեյ Փարաջանովի անձնական լուսանկարիչ Յուրի Մեչիտովի «Վրաստան-կրկնակի Էջեր» ցուցահանդեսը: Ներկայացված սև ու սպիտակ լուսանկարները արվել են Վրաստանում, վերջին 40 տարիների ընթացքում: Լուսանկարիչն ասաց, որ դրանք հիմնականում այն մարդկանց դիմանկարներն են, որոնք հանդիպել են իր կյանքի ընթացքում եւ հուզել իրեն:  «Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ ներկայացվում է

ԿԸՀ ներկայացուցիչը՝ ՕՐՕ-ի հայցի մասին. «Ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունի, քան իրավական»

Գեորգի Մարտիրոսյանը ասաց, որ ԿԸՀ-ն իր բոլոր պարտականությունները կատարել է, եւ կրկնաքվեարկության մասին ոչ մի դիմում չեն ստացել

Թիլերսոնը Մոսկվայում արժանանում է սառն ընդունելության. «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների մեկնեց Մեծ յոթնյակի հանդիպումից հետո, որտեղ չէր հաջողվել գալ ռուսական ու սիրիական ռազմական ուժերի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում համաձայնության։ Այն բանից հետո, երբ ամերիկյան ուժերը հրթիռակոծեցին Սիրիայի այն ռազմաբազան, որն, ըստ մեղադրանքների, իրականացրել էր քիմիական հարձակում, կտրուկ լարվեցին հարաբերությունները Մոսկվայի ու Վաշինգտոնի միջեւ։ Դա

Վարդան Ղուկասյան. Ընտրական նոր տեխնոլոգիաների պատճառով մենք կորցրել ենք ավելի քան երեք հազար ձայն

Ս/Թ ապրիլ 2-ին կայացած ընտրությունների պատկերը պարզ է: Պարզ է և ընտրողների և ընտրվողների և կենտրոնական հանձնաժողովի համար: Ապրիլի 3-ից մինչ այսօր Շիրակի մարզում Ծառուկյան դաշինքի ռեյտինգային թեկնածու Վարդան Ղուկասյանի ձայները ԿԸՀ-ից հայտնում են 12 485 ձայն, բայց դա չի համապատասխանում իրականությանը: Ընտրական նոր տեխնոլոգիաների պատճառով մենք կորցրել ենք ավելի քան երեք հազար ձայն: Այդ

Արսեն Խոջոյանը հրաժարվել է ցուցմունք տալ

Սպանված աղջկա մայրը ներե՞լ է Արսեն Խոջոյանին

«Կարո՞ղ ա գիտես տանկ եմ». Հակառակորդի 3 տանկ ոչնչացրած զինվորի հետ կատակում են ընկերները

Շուլի Հակոբյանի խոսքերով՝ պատերազմը տալիս է դասեր ու մնում է, որ ազգը քաղի դասեր տվյալ պատերազմից: Ես չեմ ուզում որակումներ տալ՝ մենք հաղթել ենք, թե պարտվել ենք այս պատերազմում, բայց վստահ եմ, որ մենք քաղել ենք դասեր ու մեր ցանկացածի կյանքում ապրիլյան պատերազմը փոխեց գոնե մի փոքր ինչ-որ բան:

«Արտակ Դավթյանին եւ Արտակ Զաքարյանին կտեսնեք ՊՆ-ում՝ որպես նախարարի տեղակալներ». Շարմազանով

ՀՀԿ-ն վստահ է, որ նրանք կարող են իրենց ունակությունները ներդնել ՊՆ-ի եւ ԶՈՒ-ի առջեւ առկա մարտահրավերները լուծելու գործում

«14 հատ տանկ ձեր դեմ հելնեին ի՞նչ կզգայիք». Հակառակորդի 3 տանկ ոչնչացրած Ռաֆայել Հովհաննիսյանը՝ Բրյուսովի ուսանողներին. (Ֆոտոշարք)

Հարցին, թե մահվան դեմ դուրս գալով՝ ի՞նչ էիք զգում՝ Հարություն Բադալյանը պատասխանեց. «Ճիշտն ասեմ, կոնկրետ կռվի ժամանակ իմացել եմ, որ մահանալու եմ, բայց էդքան ցավագին չեմ տարել: Որ հասցնեի ցավագին տանեի, ինձ թվում է, չէի հասցնի կռիվ անեի: Մի երկու բան հասցրեցի մտածեմ ու վերջ, ուղեղս անջատեցի ու միանգամից գործեցի»:

ԿԸՀ-ն «Երկիր Ծիրանիի» թեկնածուին 48 ժամ տվեց

Զարուհի Փոստանջյանի կուսակցության թեկնածուներից մեկը ոչ մի փաստաթուղթ չէր ներկայացրել ԿԸՀ: Պարզվեց՝ ՀՀ-ում չի եղել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031