Օրվա լրահոսը
Սամվել Բաբայանը կմասնակցի իր կալանքի վերաբերյալ բողոքի քննությանը
«Մենք գտնում ենք, որ մեղադրանքը հիմնավորող ոչ մի տվյալ չկա»,-պնդեց փաստաբանը
Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի Հարկային հարցերով կազմակերպության նախագահի հետ
Ապրիլի 12-ին տեղի ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումն Իրանի Իսլամական Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար և Հարկային հարցերով կազմակերպության նախագահ Սեյեդ Քամել Թաղավինեժադի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների խորացման, առևտրի զարգացման և ներդրումների խթանման հարցեր: Նշվեց, որ գործարար շրջանակների կողմից առևտրային և ներդրումային գործունեության
«Ձեռս ճար լինի, սաղին կգնդակահարեմ». Հովիկ Արսենյան
«Այդքան լրագրողի տեսախցիկ, տեխնիկա, որ ջարդվել էր, վնասվածքներ էին ստացել, ինչի՞ արդյունքում էր». Փաստաբան
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է մի շարք զորամասեր
Զինված ուժերի առջև դրված խնդիրներն առավել արդյունավետ կազմակերպելու, մարտական խնդիրները տեղում ուսումնասիրելու և անհրաժեշտ եզրահանգումներ կատարելու նպատակով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ մի շարք վարչությունների պետերի և բարձրաստիճան այլ զինվորականների ուղեկցությամբ շրջայց է կատարել 1-ին բանակային կորպուսի զորամասերում: Այցի շրջանակներում
Սերժ Սարգսյանը մասնակցել է Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ: Էջմիածին քաղաքում Հանրապետության Նախագահը Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) նախագահ Ալեքսանդր Չեֆերինի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) գործկոմի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի, մարզային և քաղաքային իշխանությունների, տեղի պատգամավորների, սպորտի ոլորտի պատասխանատուների, Էջմիածնի թիվ 1 մարզադպրոցի սաների և քաղաքի բնակիչների հետ մասնակցել
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Կարոլին Դույեզին
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ապրիլի 12-ին ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար տիկին Կարոլին Դույեզին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության, սահմանամերձ համայնքներում բնակչության կենսամակարդակի բարելավման, ինչպես նաև արցախյան հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց խնդիրներին վերաբերող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին է ներկայացրել ՀՀ սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի
Արայիկ Հարությունյանը Մարտունիում մասնակցել է սպայական նոր թաղամասի բացման արարողությանը
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 12-ին Մարտունի քաղաքում մասնակցել է պետական միջոցներով կառուցված՝ սպայական ընտանիքների համար նախատեսված բազմաբնակարան երեք շենքերի բացման արարողությանը: Գործադիր իշխանության ղեկավարը, պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի և զինվորական բարձրաստիճան ղեկավարության հետ միասին, բնակարանների բանալիներն է հանձնել 67 թոշակառու և ծառայության մեջ գտնվող զինվորականների ընտանիքների: Ա. Հարությունյանը շեշտադրել է, որ կառավարությունը մշտապես
Հրանուշ Հակոբյանը մասնակցել է լիբանանահայ մտավորական Պարույր Աղբաշյանի գրքի շնորհանդեսին
Ապրիլի 12-ին Երևանի պետական համալսարանի և ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում կայացավ լիբանանահայ հրապարակախոս, գրականագետ, Միջազգային լրագրողների միության, Հայաստանի ժուռնալիստների միության, Լիբանանի արաբ մամլո ընկերակցության անդամ Պարույր Աղբաշյանի «Երեւանի պետական համալսարան (95 ամեակ). երախտաւոր դասախօսներ (դիմաքանդակային հպումներ)» խորագրով գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, գրքի հեղինակ Պարույր Աղբաշյանը,
Կառավարությունում քննարկվել են կառուցապատման ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման գործընթացների խթանմանը վերաբերող հարցեր: Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է՝ որո՞նք են այն խոչընդոտները, որոնց կառուցապատողները հանդիպում են պետական մարմինների հետ աշխատանքի ընթացքում և առաջարկել քննարկել փոխադարձ ընդունելի լուծումների տարբերակներ: «Չորրորդ ամիսն է՝ մենք ասում ենք, որ այս ճյուղը հետ է ընկել: Ուզում
Օբյեկտիվ նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանի կողմից քաղաքացուն ծեծի ենթարկելու դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով հարուցված քրեական գործը: Այսպես, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Կարինե Դ.-ն ահազանգել և դիմում է ներկայացրել ոստիկանություն այն մասին, որ
Երևանում շուտով ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոն կունենանք
Նախաձեռնողը Փարիզի «Ալլեղեյ Լաբղուստ» կլինիկայի (Clinique Alleray Labrouste) քիմիաթերապիայի ճանաչված մասնագետ Նորբեր Ավետյանն է։ Դեռ անցած դարի 90-ականներից Հայաստանից բազմաթիվ հիվանդներ մեկնում էին Փարիզ նրա մոտ բուժվելու։ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր այցելել է կենտրոն, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ստեղծվող հնարավորություններին և նախատեսվող ծառայություններին։ Նախարարին ներկայացվել են կենտրոնում ժամանակակից եվրոպական սխեմաներով քիմիաթերապիա իրականացնելու համար ստեղծված
Սամվել Սանամյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
ՀՀ վարչապետի որոշմամբ, Սամվել Սանամյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից` իր դիմումի համաձայն: ՀՀ կառավարություն
Կանադայում ՀՀ դեսպանությունը մասնակցեց Կանադայի 150-ամյակին նվիրված միջոցառմանը
Ապրիլի 11-ին Կանադայում ՀՀ դեսպանությունը, Օտտավայի Հայ Օգնության Միության «Սևան» մասնաճյուղի աջակցությամբ, Հայաստանի պատմությանն ու հայկական մշակույթին և խոհանոցին նվիրված տաղավարով մասնակցեց Կանադայի 150-ամյակի առթիվ կազմակերպված «Օտտավան ողջունում է աշխարհին» ծրագրին, որին մասնակցում էին Կանադայում հավատարմագրված 16 դեսպանություններ, որոնցից յուրաքանչյուրն իր յուրատեսակ մասնակցությունն էր բերել Կանադայի 150-ամյակի տոնակատարությունների շարքի այս ձեռնարկին: Միջոցառման ընթացքում հայկական տաղավար այցելեց
ՍԴ-ում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի կողմից ընտրությունների վիճարկման ընթացքը քննարկվել է Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ
Ապրիլի 11-ին Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ, խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան, տիկին Յուդիթ Մարգարետ Ֆարնուորթի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ապրիլի 2-ին կայացած ընտրությունները, կատարված ընտրախախտումները եւ ընտրակեղծիքները, դրանց ազդեցությունը քվեարկության արդյունքների վրա, Սահմանադրական դատարանում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի կողմից ընտրությունների վիճարկման ընթացքը, ինչպես նաեւ ընտրություններից հետո Հայաստանում ստեղված քաղաքական իրավիճակը:
Հայաստանի ներդրումները Վրաստանում կազմել են շուրջ 5 մլն դոլար, այն դեպքում, երբ Ադրբեջանը կատարել է այդ երկրում շուրջ 500 մլն դոլարի ներդրում (Տեսանյութ)
Մյուս կողմից մինչեւ Սահակաշվիլիի իշխանության գալը Հայաստան ու Վրաստանը կարծես ունեին ջենտլմենական պայմանավորվածություն միմյանց դեմ դուրս չգալ միջազգային հարթակներում: Այս միտումը խախտվեց Միխեիլ Սահակաշվիլիի իշխանության գալուց հետո եւ այն մինչեւ այժմ չի վերականգնվել:
Հայաստանը վերացել է աշխարհի երեսից, այն այլևս գոյություն չունի, սա փաստ է. «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ». «Ալիք»
Հայկական բոլոր հաստատությունները, բանկերը, ունևորները, առանձին մարդիկ անհապաղ պետք է օգնություն ցուցաբերեն մեզ… Հայե՜ր, աջակցեք կորսված Հայաստանից փրկված ամենակարևոր գանձի պահպանմանը, օգնեք մեզ…
ԳՈՒՄ-ի շուկային հարակից մսի վաճառքի մի քանի կետ փակվել է (Տեսանյութ)
Մսի մորթը՝ սպանդանոցներում, հացամթերքի ու մսամթերքի տեղափոխումը՝ սանիտարական անձնագրեր ունեցող ավտոմեքենաներով
Human Rights Watch-ը երախտապարտ է «Խոստում» ֆիլմը ստեղծողներին
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմին: Կազմակերպությունն իր երախտագիտությունն է հայտնել ֆիլմը ստեղծողներին: «Շնորհակալություն Էրիկ Էսրայիլյանին և «Խոստում» ֆիլմին՝ ամենասարսափելի վայրագությունների դեմ պայքարում Human Rights Watch-ի աշխատանքներին աջակցելու համար»,-ասված է կազմակերպության Twitter-ի միկրոբլոգում արված գրառման մեջ: Հիշեցնենք, որ սոցցանցերում մեկնարկել է #KeepThePromise (#Պահիր Խոստումը) արշավը, որի շրջանակներում մի
Կոնգրես-ՀԺԿ. «Իրազեկ քաղաքացիների միավորման» հավաքած ու հրապարակած նյութը պահպանում է իր ուժը որպես հաղորդում հանցագործության մասին
Կոնգրես-ՀԺԿ դաշինքն իր 25.03.2017 թվակիր հայտարարությամբ անդրադարձել է իշխանության կողմից վարչական ռեսուրսի օգտագործման՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության աղմկոտ բացահայտմանը։ Դպրոցական եւ նախադպրոցական հարյուրից ավելի հիմնարկների տնօրենների, ուսուցիչների կողմից երեխաների ծնողների ցուցակների հավաքումը համարելով ընտրողի ազատ կամարտահայտման վրա ներգործություն, Դաշինքը նաեւ հայտարարել էր, որ «Իրազեկ քաղաքացիների միավորման» հավաքած եւ մամուլում հրապարակած նյութը պետք է դիտել
«Սա լուրջ կոռուպցիա է, փողեր են լվացվում». Ազատամարտիկը ՔԿՀ է հրավիրում ստուգումների
«Ամեն դատապարտյալի համար ծախսվում է հինգ հազար դրամ, իմ վրա չեմ տեսել հինգ հազար դրամ ծախսեն ամեն օր». Վոլոդյա Ավետիսյան
ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի տնօրենի պաշտոնում ընտրվեց Արեգ Միքայելյանը
ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրենի պաշտոնում ընտրվեց Արեգ Միքայելյանը: Արեգ Միքայելյանը ծնվել է 1962թ.` Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Արեգ Միքայելյանի գիտական նախասիրություններն են` աստղագիտական շրջահայություններ, սպիտակ թզուկ և պայթյունային փոփոխական աստղեր, ակտիվ գալակտիկաների որոնումներ և բազմալիքային ուսումնասիրություններ, տիեզերական ենթակարմիր, ռենտգենյան և ռադիո աղբյուրներ, վիրտուալ աստղադիտարաններ: Արեգ Միքայելյանը 11
Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը հանձնառու է շարունակել սերտ համագործակցությունը Եվրոպական միության հետ
Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի արտգործնախարարների հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի արտգործնախարարների հանդիպմանը Ապրիլի 12-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վարշավայում մասնակցեց Եվրոպական միության Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ընդլայնված հանդիպմանը, որին ներկա էին նաև ԵՄ մի շարք այլ երկրների ԱԳ նախարարներ,
Հրանտ Վարդանյան. «Աուլից եկածներն են որոշել, թե Երեւանի հետ ոնց վարվել»
Ռեժիսորն ակնկալիքներ ունի Երեւանի ապագա քաղաքապետից
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Արամ Պապոյանը
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը: Արամ Պապոյանը ծնվել է 1959թ.` Երևանում: Ավարտել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետը: 2010թ-ին ընտրվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ: 2006թ-ից Արամ Պապոյանը ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենն է: Արամ Պապոյանի գիտական հետազոտություններն ընդգրկում են լազերային ֆիզիկայի, ատոմային ֆիզիկայի և
«ՀՀ-ից դեպի ՌԴ արտահանումները կավելանան». Վազգեն Սաֆարյան (Տեսանյութ)
Ըստ Սաֆարյանի՝ ՀՀ ներդրումային միջավայրն այնպիսին չէ, որ այս տարում հսկայածավալ ներդրումներ գան ՀՀ, բայց պետք է տեղական ներուժն օգտագործել
Թրամփին անհրաժեշտ էին ռազմական գործողություններ
Օրեր առաջ ԱՄՆ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Դոնալդ Թրամփը ռազմածովային ուժերին տվեց իր առաջին՝ մարտական գործողություններ սկսելու վերաբերյալ հրամանը։ Թիրախում Սիրիան էր, որտեղ ռմբակոծվեց ռազմաբազան, որի տարածքում, ըստ ամերիկյան հետախուզության, տեղակայված էին քիմիական զենք կիրառած Ասադի ռազմաօդային ուժերը։ Իրականում այս հրթիռակոծումը միանգամից մի քանի հարց լուծեց։ Առաջին. անհրաժեշտ էր ամերիկյան հանրությանը ապացուցել, որ ԱՄՆ
Էմմա Պողոսովայի հաջողությունը նոր թափ կարող է հաղորդել հայկական սուսերամարտի զարգացմանը
Հայաստանցի խոցասուսերակիր Էմմա Պողոսովան Բուլղարիայում անցկացված սուսերամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 154 մասնակիցների պայքարում մտել է ութ լավագույնների մեջ, ինչը անկախ Հայաստանում արձանագրված լավագույն ցուցանիշն է: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանն այդ փաստն ընդգծեց առանձնակի ոգեւորությամբ՝ նշելով, որ հայաստանցին գրեթե բոլոր հաղթանակները տոնել է համառ պայքարում եւ զարմացրել անգամ արտասահմանցի
Կարեն Կարապետյան. «Ստվերն է բերվում հարկային դաշտ, հրաժարվել ենք կանխավճարներից»
Վարչապետն ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ քննարկել է տնտեսության զարգացմանն ու կառավարության հետագա ծրագրերին առնչվող հարցեր Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ վարչապետը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են 2014-2017 թթ. ԱՄՀ հետ Հայաստանի Հանրապետության ծրագրի ամփոփիչ ստուգման արդյունքները՝ անդրադառնալով Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներին և
ԼՂՀ ԱՎԾ-ը հրապարակել է 2016թ. սոցիալ-տնտեսական ցուցանիշները՝ ՀՆԱ 9.2 տոկոսի աճով
Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը ապրիլի 12-ին հրավիրել է մամուլի ասուլիս՝ ներկայացնելու 2016թ. սոցիալ-տնտեսական Տարեկան ցուցանիշները: ԼՂՀ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2016թ. կազմել է 229.7 մլրդ դրամ` 2015թ. 209.3 մլրդ դրամի փոխարեն: ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 109.2 տոկոս, ինդեքս-դեֆլյատորը` 100.5 տոկոս (2015թ. համապատասխանաբար 109.1 տոկոսի և 101.6 տոկոսի փոխարեն): 2016թ. մեկ


















































