Օրվա լրահոսը

ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի տնօրենի պաշտոնում ընտրվեց Արեգ Միքայելյանը

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրենի պաշտոնում ընտրվեց Արեգ Միքայելյանը: Արեգ Միքայելյանը ծնվել է 1962թ.` Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Արեգ Միքայելյանի գիտական նախասիրություններն են` աստղագիտական շրջահայություններ, սպիտակ թզուկ և պայթյունային փոփոխական աստղեր, ակտիվ գալակտիկաների որոնումներ և բազմալիքային ուսումնասիրություններ, տիեզերական ենթակարմիր, ռենտգենյան և ռադիո աղբյուրներ, վիրտուալ աստղադիտարաններ: Արեգ Միքայելյանը 11

Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը հանձնառու է շարունակել սերտ համագործակցությունը Եվրոպական միության հետ

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի արտգործնախարարների հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի արտգործնախարարների հանդիպմանը Ապրիլի 12-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վարշավայում մասնակցեց Եվրոպական միության Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ընդլայնված հանդիպմանը, որին ներկա էին նաև ԵՄ մի շարք այլ երկրների ԱԳ նախարարներ,

Հրանտ Վարդանյան. «Աուլից եկածներն են որոշել, թե Երեւանի հետ ոնց վարվել»

Ռեժիսորն ակնկալիքներ ունի Երեւանի ապագա քաղաքապետից

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց Արամ Պապոյանը

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում վերընտրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը: Արամ Պապոյանը ծնվել է 1959թ.` Երևանում: Ավարտել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետը: 2010թ-ին ընտրվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ: 2006թ-ից Արամ Պապոյանը ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենն է: Արամ Պապոյանի գիտական հետազոտություններն ընդգրկում են լազերային ֆիզիկայի, ատոմային ֆիզիկայի և

«ՀՀ-ից դեպի ՌԴ արտահանումները կավելանան». Վազգեն Սաֆարյան (Տեսանյութ)

Ըստ Սաֆարյանի՝ ՀՀ ներդրումային միջավայրն այնպիսին չէ, որ այս տարում հսկայածավալ ներդրումներ գան ՀՀ, բայց պետք է տեղական ներուժն օգտագործել

Թրամփին անհրաժեշտ էին ռազմական գործողություններ

Օրեր առաջ ԱՄՆ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Դոնալդ Թրամփը ռազմածովային ուժերին տվեց իր առաջին՝ մարտական գործողություններ սկսելու վերաբերյալ հրամանը։ Թիրախում Սիրիան էր, որտեղ ռմբակոծվեց ռազմաբազան, որի տարածքում, ըստ ամերիկյան հետախուզության, տեղակայված էին քիմիական զենք կիրառած Ասադի ռազմաօդային ուժերը։ Իրականում այս հրթիռակոծումը միանգամից մի քանի հարց լուծեց։ Առաջին. անհրաժեշտ էր ամերիկյան հանրությանը ապացուցել, որ ԱՄՆ

Էմմա Պողոսովայի հաջողությունը նոր թափ կարող է հաղորդել հայկական սուսերամարտի զարգացմանը

Հայաստանցի խոցասուսերակիր Էմմա Պողոսովան Բուլղարիայում անցկացված սուսերամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 154 մասնակիցների պայքարում մտել է ութ լավագույնների մեջ, ինչը անկախ Հայաստանում արձանագրված լավագույն ցուցանիշն է: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանն այդ փաստն ընդգծեց առանձնակի ոգեւորությամբ՝ նշելով, որ հայաստանցին գրեթե բոլոր հաղթանակները տոնել է համառ պայքարում եւ զարմացրել անգամ արտասահմանցի

Կարեն Կարապետյան. «Ստվերն է բերվում հարկային դաշտ, հրաժարվել ենք կանխավճարներից»

Վարչապետն ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ քննարկել է տնտեսության զարգացմանն ու կառավարության հետագա ծրագրերին առնչվող հարցեր Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ վարչապետը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են 2014-2017 թթ. ԱՄՀ հետ Հայաստանի Հանրապետության ծրագրի ամփոփիչ ստուգման արդյունքները՝ անդրադառնալով Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներին և

ԼՂՀ ԱՎԾ-ը հրապարակել է 2016թ. սոցիալ-տնտեսական ցուցանիշները՝ ՀՆԱ 9.2 տոկոսի աճով

Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը ապրիլի 12-ին հրավիրել է մամուլի ասուլիս՝ ներկայացնելու 2016թ. սոցիալ-տնտեսական Տարեկան ցուցանիշները: ԼՂՀ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2016թ. կազմել է 229.7 մլրդ դրամ` 2015թ. 209.3 մլրդ դրամի փոխարեն: ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 109.2 տոկոս, ինդեքս-դեֆլյատորը` 100.5 տոկոս (2015թ. համապատասխանաբար 109.1 տոկոսի և 101.6 տոկոսի փոխարեն): 2016թ. մեկ

Պետությունը սիգի մանրաձուկ է Սեւան բաց թողնում, ձկնագողերը՝ որսում

Սիգի որսն արգելված է: Սակայն երկու օր է՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում գետնին դրված արկղերով Սեւանի սիգ են վաճառում: Ընդ որում, ոչ թե հասուն ձկներ, այլ մանրաձուկ: Սա այն դեպքում, երբ Սեւանա լճի ձկնապաշարի վերականգնումը մեր պետության համար ռազմավարական նշանակության հարց է, եւ ամեն տարի բյուջեից մեծ գումարներ են հատկացվում Սեւան մանրաձուկ բաց թողնելու համար: Սիգն

«Յանդեքսը» հարկեր չի մուծում. տաքսիստները բողոքում են (տեսանյութ). «Ա1+»

Արդեն քանի ամիս է՝ Հայաստանում գրանցված անհատ տաքսի ծառայություն մատուցողները չեն վճարում 12 հազար դրամ պետական տուրքը: ՀՀ տաքսի ծառայությունների գործատուների միության նախագահ Վահագն Սահակյանի խոսքերով, նրանք այդ կերպ իրենց բողոքն են հայտնում դաշտում ստեղծված անհավասար մրցակցային պայմաններից: «Տաքսի ծառայությունների լիցենզավորման կարգի հետ կապված դաշտը կրկին բաց է, վարորդների մի մասը, որ դեռ տարիներ առաջ

Պուտինը խոստացել է թույլ չտալ «գունավոր հեղափոխություններ» ՌԴ-ում և ՀԱՊԿ-ի երկրներում

Ռուսաստանը կպայքարի «գունավոր հեղափոխությունների» դեմ ինչպես երկրի ներսում, այնպես էլ ՀԱՊԿ-ի անդամ երկրներում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Մենք տարբեր տեսություններ գիտենք, որոնք իրագործվում են աշխարհի տարբեր շրջաններում՝ հանգեցնելով լուրջ ապակայունացման այդ տարածաշրջաններում: Բնականաբար, չպետք է նման բան թույլ տանք և ամեն կերպ փորձելու ենք համապատասխան կերպով պահել

Արման Սահակյան. «Մարդ կա ճառ է՝ ասում, մարդ կա՝ զանգ է կախում» (Տեսանյութ)

Ի՞նչ զանգ է կախել ՀՀԿ-ական պատգամավորը

Ռուսական դատարանն ու ԴՀԾ-ն Ararat-ի կողմից

Մոսկվա, 2017թ. ապրիլի 12, Ռեգնում 2017 թ. մարտի 22-ին Մոսկվայի Արբիտրաժային դատարանը վերջապես վերջնական որոշում կայացրեց Marlboro-ն ընդդեմ Ararat-ի գործով: Դատարանն ամբողջովին մերժեց «Philip Morris Brends Sarl» ընկերության հայցն ընդդեմ «Գրանդ Տաբակ» ՍՊԸ-ի (Ararat սիգարետների ներմուծողը ՌԴ): Սա նշանակում է, որ ըստ դատարանի, Ararat և Marlboro սիգարետների դիզայնների միջև չկա շփոթության աստիճանի նմանություն: Իսկ սա

«Գերշահութաբեր բարեգործություն» չես անվանի

Թե ինչպես փոքր ձեռնարկությունս դարձրեցին ՊԵԿ օպերատիվ-հետախուզական կենտրոնական վարչության ու շքեղ ամենագնացներով զինված գերարհեստավարժ եռյակի սեւեռուն ուշադրության առարկա: Պետական ատյանների փաղաքուշ ուշադրության կիզակետում են հիմնականում գյուղացիական տնտեսություններն ու փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը, որոնք տնօրինում են անհամեմատ համեստ միջոցների, երբեմն էլ այդ միջոցներից զուրկ են: Այդ զանգվածների վարդագույն սպասումների ու ստացած «կոտրած տաշտակների» մասին հարկ եմ

Արթուր Սաքունց. Դատարան պետք է դիմեին ՀՀԿ շտաբները, քաղաքապետարանները ընդդեմ դպրոցի տնօրենների

Արթուր Սաքունցը նկատեց, որ Դանիել Իոաննիսյանի արածը նորություն չէ

Ավետիք Իշխանյան. Ուսուցիչներին երկրորդ անգամ նվաստացնում են՝ բերելով դատարան

«Մեր քաղաքական հիմնական ուժերը նույն վիճակում են գտնվում, ինչ ուսուցիչները»

Սահմանամերձ Աչաջրի բնակիչների արքայանարնջի փողը չի տվել

Քրեական գործի վարույթը կարճվել է

Վճռաբեկ դատարանը մերժեց Անդրիաս Ղուկասյանի բողոքը

Թեև ՀՀ Վճռաբեկ դատարանը ընդունել էր վարույթը, սակայն այսօր, ապրիլի 12-ին, մերժեց Վերաքննիչ դատարանի կողմից Անդրիաս Ղուկասյանի հանդեպ կալանքի կիրառման և գրավի միջնորդության վերաբերյալ մերժման հետ կապված բողոքը:   Մամլո հաղորդագրություն

Նախկին զինվորը դեռ կարգ չունի

Վերջին տարիներին ճակատային գծում սահմանային լարվածությունը բազում խնդիրներ առաջացրեց: Շատերիս հիշողության մեջ են ոչ միայն 2016թ. ապրիլյան պատերազմը, այլեւ 2015թ. սեպտեմբերի 25-ի Մատաղիսի (պոլիգոնի) կրակային դասընթացների ժամանակ թշնամու հրետանազենիթահրթիռային համալիրի արձակած հրթիռակոծումը (Ձկ 107մմ ): Ինչի արդյունքում 70 հոգիանոց վաշտը կրեց անդառնալի կորուստներ: Հայկական կողմն ունեցավ 4 զոհ եւ 16 վիրավոր: Վերջիններիս մեջ էր նաեւ

Վահրամ Մկրտչյան. «Պատգամավորական գործունեությունը միայն ամբիոնում ճառելը չէ» (Տեսանյութ)

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը, որը հավանաբար չի լինի հաջորդ գումարման խորհրդարանում, ասում է, որ եթե մանդատ ստանար`շատ չէր ուրախանա, եթե չստանա էլ`շատ չի տխրի: «Ես պատգամավորական մանդատ ստացել եմ 50 տարեկանում, 50 տարի ապրել եմ Հայաստանում, զբաղվել եմ քաղաքական գործունեությամբ`ԱԺՄ, հետո`ՀՀԿ եւ ամենեւին իմ քաղաքական գործունեությունը չեմ կապել ԱԺ-ում լինել-չլինելու հետ»,- խորհրդարանում լրագրողների հետ

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը Վարշավայում

Ապրիլի 11-ին Վարշավայի ազգային ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում, Լեհաստանի Նախագահ Անջեյ Դուդայի պատվո հովանու ներքո անցկացվող Բեթհովենի անվան Զատկի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը, նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Համերգն անցկացվում էր Լեհաստանում ՀՀ դեսպանության պատվո հովանու ներքո և նվիրված էր Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական

Ալեքսանդր Արզումանյանը` «Ելք»-ի`«վերահսկվող ընդդիմություն» լինելու մասին (Տեսանյութ)

ՀԱԿ-ին. «Յուրաքանչյուրը թող մտածի իր արած սխալների մասին եւ գիտակցի, թե ինչո՞ւ է ստացել 1,5 տոկոս եւ ոչ 9»

Ստեղծվել է հանձնաժողով արևային կայանների կառուցման ծրագրին աջակցելու նպատակով

Անցած տարվա վերջին կառավարության կողմից հաստատված արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հրամանով հաստատվել է հանձնաժողովի կազմը, որում ընդգրկված են ներկայացուցիչներ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ ֆինանսների, ՀՀ տնտեսական կառավարման և զարգացման, ՀՀ արդարադատության, ՀՀ բնապահպանության նախարարություններից,

Երգիչ Էրիկը խնդիրներ ուներ Թբիլիսիում եւ Երեւանում

Նա երկրորդ անգամ արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» տիտղոսին Օրերս Փարիզում՝ հեղինակավոր Zenith համերգասրահում կայացած Հայկական ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը «Տարվա լավագույն երգիչ» ճանաչված արվեստագետի անունը անակնկալ չէր ոչ հանդիսատեսի եւ հավանաբար՝ ոչ էլ իր համար: Վերջին շրջանում հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչ Էրիկը ցանկալի եւ սպասված հյուր է ոչ միայն բազմաբնույթ միջոցառումներին, այլեւ կորպորատիվներին եւ կառավարական համերգներին:

«Ադրբեջանն ինքը կորոշի իր ագրեսիվության աստիճանը». Ռուբեն Սաֆրաստյան (Տեսանյութ)

Թուրքագետի գնահատմամբ՝ Սիրիայի սրացումները ՀՀ-ին կարծես թե չեն սպառնում, դրա երաշխիքներն են Իրանի եւ ՌԴ-ի դիրքորոշումը, ՀՀ զինված ուժերը, որոնք տարածաշրջանում կայունացնող գործոններ են

«Եկեք մեկ օր հանգիստ թողնենք քաղաքականությունը»

Երեւանում նշվում է օպերային դիվա Հասմիկ Պապյանի հոբելյանը Հայկական վոկալ դպրոցի ներկայացուցիչներից ավստրիաբնակ օպերային դիվա, ՀՀ ժողովրդական արտիստ, սոպրանո Հասմիկ Պապյանը իր բեմական-ստեղծագործական գործունեության 30-ամյա հոբելյանը նշում է ապրիլի 12-ին՝ Ազգային օպերային թատրոնում: Նա հանդես կգա Տոսկայի դերերգով՝ Պուչինիի համանուն օպերային ներկայացման մեջ (բեմադրող դիրիժոր՝ Ջանլուկա Մարչիանո, ռեժիսոր՝ Նաիրե Ստեփանյան): Ասում են՝ այս դերերգով երգչուհին տարբեր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031