Օրվա լրահոսը
ՀԴԿ-ն չի միանալու Ծառուկյան դաշինքին
Հայաստանի դեմոկրատական կուսակցության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ մամուլում շրջանառվող լուրերը, թե ՀԴԿ-ն միանալու է Ծառուկյան դաշինքին և մասնակցելու է ընտրություններին, բացարձակ չեն համապատասխանում իրականությանը: Կուսակցությունը չի դիմել որևէ դաշինքի՝ ընտրություններին միասին մասնակցելու համար: Հորդորում ենք հրապարակել ստուգված տեղեկատվություն: ՀԴԿ լրատվական ծառայություն
Ա. Մանուկյան. «Արդեն անձնագրեր են հավաքում, ընտրակաշառքի չափի մասին է խոսվում»
«Հայ ազգային կոնգրես» եւ «Հայաստանի ժողովրդական» կուսակցությունները մեկ դաշինքի կազմում կմասնակցեն ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: ՀԱԿ վարչության անդամ Աշոտ Մանուկյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Լոռու մարզի վարկանիշային ցուցակի թեկնածուների անուններն արդեն իսկ հայտնի են: Սակայն նշեց նաեւ, որ ցանկում հնարավոր են որոշակի փոփոխություններ ու լրացումներ, այդ իսկ պատճառով կուսակցության վարկանիշային ցանկը մինչեւ պաշտոնական
ՕՄՕՆ-ի վետերանների միությունը միանում է Ծառուկյան դաշինքին
Միեւնույն ժամանակ մի քանի ընտրատարածքներում ներկայացնելով ՕՄՕՆ-ական թեկնածուներ:
ԿԳՆ-ում տեղի է ունեցել ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու հայերենի իմացությունը ստուգող քննություն
Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի և ՀՀ կրթության և գիտության նախարարի «Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման կարգը հաստատելու մասին» հրամանի՝ կրթության և գիտության նախարարությունում կազմակերպվել է ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու հայերենի իմացությունը ստուգող քննություն: Միակ թեկնածուի դիմում հայտը ՀՀ
«ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում արցախահայության հաղթանակից բացի այլ լուծում չի կարող լինել». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 14-ին հանդիպել է Երեւանի պետական համալսարանի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի եւ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ուսանողների հետ, ովքեր ուսումնական պրակտիկա են անցնում Ազգային ժողովում: ԱԺ փոխնախագահի հորդորով զրույց-հանդիպումն ընթացել է անկեղծ եւ ջերմ մթնոլորտում: Ուսանողներին հետաքրքրող հարցերը բազմաթիվ եւ բազմաբնույթ են եղել.
«Զվարթնոց» ժամանողներն ու մեկնողները տեղում պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակից օգտվելու հնարավորություն կունենան
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր «Զվարթնոց» օդանավակայանում մասնակցել է «Հայփոստ»-ի բաժանմունքում պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակի գործարկմանը: Նախարարի խոսքով՝ «Զվարթնոց» ժամանողներն ու մեկնողները պետական մարմնից համապատասխան տեղեկանքը ստանալու համար կարող են մտնել օդանավակայանում գործող «Հայփոստ»-ի գրասենյակ, դիմում ներկայացնել կամ ստանալ պատրաստված փաստաթուղթը՝ խնայելով և՛ ժամանակ, և՛ ճանապարհածախսի համար հատկացվող ֆինանսներ: Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ հնարավոր
Սպորտի ոլորտում կատարվող մասնավոր ներդրումները 2017 թվականին կկազմեն ավելի քան 7 մլն ԱՄՆ դոլար
Սպորտի մասսայականացման, պրոֆեսիոնալ սպորտի զարգացման, ինչպես նաև առողջ ապրելակերպի քարոզչության և տարածման նպատակով սպորտի ոլորտում 2017 թվականին մասնավոր միջոցներով կկառուցվեն և կհիմնանորոգվեն մարզադահլիճներ, լողավազաններ, մարզադպրոցներ: Կատարվող մասնավոր ներդումների ծավալը ընթացիկ տարում կգերազանցի 7 մլն ԱՄՆ դոլարը: Աշխատանքներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում և Երևան քաղաքում: Մասնավոր միջոցներով 2017 թ. հիմնանորոգվելու են ՀՀ Տավուշի մարզի
Կրակոցներ Դիլիջանում. առաջադրվել են մեղադրանքներ
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 2016թ. փետրվարին Դիլիջան քաղաքում տեղի ունեցած զինված միջադեպի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: 2016թ. փետրվարի 11-ին ահազանգ էր ստացվել, որ Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում հնչել են կրակոցներ, որոնց հետևանքով 1989թ. ծնված Ս.Միքայելյանը հրազենային վնասվածքով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Ես իսկապէս ցաւ ապրեցայ. Աթէշեան կը մեկնաբանէ Սահակ Եպիսկոպոս Մաշալեանի հրաժարականը
Պոլսոյ պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթէշեան մեկնաբանութիւն տուած է` կապուած պատրիարքարանի հոգեւոր խորհուրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալեանի հրաժարականին եւ այդ առնչութեամբ հրապարակած յայտարարութեան հետ: Պոլսոյ հայկական «Ժամանակ» պարբերականին Աթէշեանի տուած մեկնաբանութիւնը ամբողջութեամբ: «Ես իսկապէս ցաւ ապրեցայ: Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալեանի հետ մենք հոգեւոր եղբայրներ ենք: Իբրեւ Պոլսոյ մէջ գտնուող երկու եպիսկոպոս` ներկայ դժուար ժամանակաշրջանին մեզի
Բժշկական համալսարանը գովազդում է Քոչարյանի՞ն
Համալսարանից պարզաբանում են. «Բուհը ապաքաղաքականացված կառույց է»
Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը իր բարոյական կապը պաշտօնապէս եւ միանգամընդմիշտ կը խզէ ՀՌԱԿ-ի հետ
Յայտարարութիւն 12 Փետրուար 2017 Հիմնուելով վերջին օրերու կուսակցութեանս վերաբերող իրադարձութիւններուն վրայ, Նկատի ունենալով, որ աշխարհասփիւռ ՌԱԿ-ի կապը ՀՌԱԿ-ի հետ վերջինիս հիմնադրութեան (2012 թուականին) առաջին իսկ օրէն եղած է միայն բարոյական՝ որպէս մեր կուսակցութեան միեւնոյն սկզբունքները դաւանող Հայրենի կուսակցութիւն. Նկատի ունենալով, որ Յակոբ Աւետիքեանի գլխաւորած ՀՌԱԿ Հանրապետական Վարչութիւնը իր իրաւասութեան սահմաններէն դուրս գալով սկսած է կուսակցութեանս
«2017 թ-ին Հայաստանում կբացվի 2000 աշխատատեղ միայն տեքստիլի ոլորտում». Սուրեն Կարայան
«Մենք ակնկալում ենք, որ 2017 թ-ին մենք ձեզ հետ միասին ականատես կլինենք մի շարք նոր ձեռնարկությունների բացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը այս ոլորտում, որը կլինի գրեթե բոլոր մասերում: Եվ ամենաուրախալին այն հանգամանքն է, որ աշխատատեղեր կլինեն նաև Հայաստանի սահմանամերձ հատվածում»,- այսօր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) «Հայաստանի արտահանման
Վիգեն Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերում
Փետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը աշխատանքային այցով եղել է ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում: Շրջայցին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ ու զինվորականներ: Այցը մեկնարկել է Վարդենիս քաղաքից, որտեղ շրջելով ու տեղում ծանոթանալով կայազորային հոսպիտալի և քաղաքային հիվանդանոցի պայմաններին՝ պաշտպանության
Գյումրու ՀԱԿ կառույցի ղեկավարն Ախուրիկում հեղափոխություն է արել․պնդում է պարտված ՀՀԿ-ականը (Տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի մարզի Ախուրիկ համայնքում նախորդ օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում պարտվել էր 8 տարվա գյուղապետ, ՀՀԿ-ական Վարդիթեր Գասպարյանը։ Նրանից 15 ձայնով առաջ էր անցել անկուսակցական, 27-ամյա Հովհաննես Պողոսյանը։ Այս ընտրությունների արդյունքները հետաքրքիր են նրանով, որ Վարդիթեր Գասպարյանը ընդգրկված է ՀՀԿ վարկանիշային ցուցակում՝ որպես պատգամավորի թեկնածու։ Տիկնոջն, ըստ էության, ընդգրկել են ցուցակ՝ ՀՀԿ-ին
«Իմ կոչումը չէ, ոչ էլ ցանկանում եմ ներքաղաքական թեմայով դեբատների մեջ մտնել». Ֆրանսիայի դեսպան
2016-ին Ֆրանսիան ՀՀ-ին 20 միլիոն եվրոյի աջակցություն է տրամադրել
Քոնկրեսականները Թրամփին Հայոց ցեղասպանութիւնը ճանչնալու կոչ կ՛ընեն
Միացեալ Նահանգներու Քոնկրեսի հայկական հարցերու յանձնաժողովի ղեկավարները դիմած են գործընկերներուն` խնդրելով նախագահ Տանըլտ Թրամփին կոչ ընել ճանչնալու Հայոց ցեղասպանութիւնը: Այս մասին կը հաղորդէ Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը (ANCA): Հայ դատի Ուաշինկթընի գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեան դիմած է հայերուն` խնդրելով միանալ ստորագրահաւաքին, որ Թրամփին կոչ կ՛ընէ ճանչնալու Հայոց ցեղասպանութիւնն ու վերջ դնելու Թուրքիոյ ժխտողական քաղաքականութեան:
Ոստիկանությունը «Հիմնադիր խորհրդարանի» ակտիվիստից պահանջում է տուգանք վճարել
Հասմիկ Էվոյանի շահերի ներկայացուցիչն էլ գտնում է, որ հավաքի օրը նրա գործողությունները հակասահմանադրական չեն եղել
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով՝ սահմանվելով 6 տոկոս
2017 թ. փետրվարի 14-ին Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում տեղի ունեցած նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.0%: 2017 թ. հունվարին արձանագրվել է 2.6% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 2.2%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնանկումը մեղմվել է՝ կազմելով 0.6%: Արտաքին հատվածում ձևավորված միտումներն հիմնականում պահպանվել են. համաշխարհային տնտեսությունը շարունակում
Արթուր Սարգսյանի կալանավորման վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության պարզաբանումը
Հաշվի առնելով կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը և հարակից տարածքը զավթելու, պահելու դեպքերի առթիվ հարուցված, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով հիշյալ հանցագործությունների կատարմանն օժանդակելու համար մեղադրվող Արթուր
«Մեր մանկության երազանքը չի եղել գալ եւ աշխատել պատգամավոր». Լեւոն Զուրաբյան
Հարցին՝ այս ընտրություններից ի՞նչ սպասելիքներ ունեք՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Հենց այդ սպասելիքներն ունենք, որ մենք կկարողանանք այս ընտրությունների արդյունքում ստանալ այնպիսի հնարավորություն, որ կփոխենք երկրի կուրսը»: Նա ասաց, որ իրենց նպատակը 5 կամ 7 տոկոսի շեմը հաղթահարելը չէ, ավելի մեծ առաքելություն ունեն:
Թուրքիայից արձագանքել են Արագած Ախոյանի` Լապշինի հարցով արած կոչին. Ermenihaber.am
Թուրքական «T24» լրատվական կայքի վերլուծաբան Րաֆֆի Հերմոնը հրապարակել էր Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր Արագած Ախոյանի կոչը, որում վերջինս Թուրքիայի հասարակական գործիչներին ու մտավորականներին կոչ էր արել միասին դատապարտել ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին: Ախոյանը կոչում համոզմունք էր հայտնել, որ անկախ թուրքիայում տիրող իրավիճակից այնտեղ կան շատ հարգարժան մարդիկ, որոնք ներկայացնում են ժամանակակից թուրքական հասարակության
Սամվել Բաբայանը Սեյրան Օհանյանի վրա ազդեցություն չունի
«Ինձ վրա ոչ ոք չի կարող ազդեցություն գործել, եւ իմ գործունեության մեջ էլ ես երբեք չեմ փորձել որեւիցե անհատի, որեւիցե կուսակցության վրա ազդեցություն ունենալ: Որոշումներն ընդունվում են փոխադարձ հարգանքի հիման վրա»,- երեկ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Սեյրան Օհանյանի արդեն նախկին դաշնակից Վիկտոր Դալլաքյանն իր հերթին հայտարարել էր, որ այդ համագործակցության մեջ մեծ
«Էշությանն ինչպե՞ս են վերաբերվում». Զուրաբյանը լուրերի մասին, թե ՀԱԿ-ին որոշել են տեղ տալ ԱԺ-ում՝ Ղարաբաղի հարցի համար
Լեւոն Զուրաբյանը հերքեց, որ Սերժ Սարգսյանը որոշել է ապագա խորհրդարանում անպայման ՀԱԿ-ին տեղ տալ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ղարաբաղի հարցում աջակցի իրեն: Նա ասաց, որ ՀՀԿ-ն այս Ընտրական օրենսգրքի պայմաններում ընդհանրապես չի կարող կեղծ ընդդիմությանն աջակցել, հազիվ իր հարցերը լուծի:
Ես կանգնած եմ լինելու յուրաքանչյուր գյուղացու կողքին. Արսեն Հարությունյան
«Ես կանգնած եմ լինելու յուրաքանչյուր գյուղացու կողքին, ով անարդարացիորեն զրկված կլինի ջրից, կամ կհանդիպի այլ խոչընդոտի, որ կառաջացնեն ոլորտի պատասխանատուները»,- այս մասին Արմավիրի մարզ կատարած այցի ընթացքում ասել է ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: Ոռոգման շրջանին ընդառաջ Արմավիրի մարզպետարանում կազմակերպված հանդիպմանը հրավիրված էին մարզի համայնքների ղեկավարները, ովքեր իրենց հուզող հարցերը ներկայացրեցին
«ՀՀԿ-ն քաղաքական ուժ չէ, այլ ուժ է` ուժի զոռով». Վահան Հովհաննիսյանի քարոզարշավը՝ ՀՀԿ-ի դեմ
Aravot.am-ը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեց՝ ՀՅԴ-ի քարոզարշավին այլեւս ՀՀԿ-ի մասին այսպիսի անեկդոտներ չե՞ք պատմելու, էլ ոչ մի բառ չե՞ք ասելու, գլխիվայր շո՞ւռ եք տալու ամեն ինչ: Նա պատասխանեց. «Մենք բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են ընտրական օրենքներին եւ ընդունված նորմերի խախտմանը, ահազանգելու ենք միանշանակ, որովհետեւ դա մեր դեմ էլ է»:
Էդմոն Մարուքյանը`Սեյրան Օհանյանին. «Մի քիչ էլ անցնի, կարող է ասի` ազատություն քաղբանտարկյալներին» (Տեսանյութ)
Էդմոն Մարուքյանը`հետընտրական համագործակցությունների մասին
Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Արթիկի, Տավուշի, Վայքի, Ջերմուկի և Մեղրու ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է: Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց
Ադրբեջանի դեսպանատունը` Դաղստանում ադրբեջանցիների զանգվածային ձերբակալությունների մասին
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիմել է այդ երկրի համապատասխան կառույցներին` կապված Ադրբեջանի ավելի քան 300 քաղաքացիների ձերբակալության հետ։ Այս մասին ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ, գրում է haqqin.az-ը։ Հաղորդվում է, որ փետրվարի 9-ին Դերբենտ քաղաքի շինարարական օբյեկտներում կատարված ստուգայցերի հետևանքով ձերբակալվել է Ադրբեջանի 185 քաղաքացի, որոնք Ռուսաստանում ապրելու և աշխատելու համապատասխան թույլտվություն չեն ունեցել։ Հաշվի առնելով
Արմեն Ռուստամյանը կանխատեսում է, որ ընտրակաշառքի չափը այս ընտրություններին 5-10 հազարից մեծ է լինելու
ՀՅԴ-ն ընդունում է, որ իրենք իշխանական ուժ են. «Մենք չենք էլ մեր տեղը թաքցնում, բայց եթե չմտնեինք, այս պրոցեսները այս ուղղությամբ չէին գնա, չէ՞: Իշխանության մեջից պիտի բաներ փոխես այն երկրներում, որտեղ ավտորիտար ռեժիմը պետք է թոթափեն ու անցնեն ժողովրդավարական ռեժիմի»:
«Եթե էսկալացիայի դեպքում ՀՀ-ն պատերազմական իրավիճակ չհայտարարի, ԱԺ ընտրությունները չեն կարող հետաձգվել». Արմեն Գրիգորյան
«Այստեղ լուրջ ճգնաժամ է ստեղծվելու: Չգիտեմ՝ իշխանությունն ի՞նչ լուծում կմտածի»,-բարձրաձայնում է փորձագետը


















































