Օրվա լրահոսը
Րաֆֆի Հովհաննիսյանը «Ելք»-ից առաջին տեղն է ուզել (Տեսանյութ)
Արամ Սարգսյանը կասկածում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ընդդիմադիր լինելուն
«ԼՂՀ իշխանությունը փոխանակ պատերազմը կանխարգելի, փորձում է վերարտադրվել». Արմեն Գրիգորյան
Ըստ փորձագետի՝ ԼՂՀ-ում կայանալիք սահմանադրական հանրաքվեի մեխանիզմների միջոցով գործող նախագահ Բակո Սահակյանը հետագայում էլ է առաջադրվելու
Կիրականացվեն 1,5 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր
Այսօր ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում տեղի է ունեցել ներդրումային հանձնախմբի հերթական նիստը, որը վարել է նախարար Աշոտ Մանուկյանը: Նախարարության պատասխանատուները և ենթակայության տակ գործող պետական ընկերությունների ղեկավարները զեկուցել են 2017-2019թթ. իրականացվող ներդրումային ծրագրերի կատարման ընթացքի, 2017թ. անելիքների ու խնդիրների մասին: «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Բաղդասարյանի հաղորդմամբ, Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի
Լապշինի արտահանձնումն առայժմ անհնար է. փաստաբան
Ադրբեջանում կալանքի տակ գտնվող ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն առայժմ անհնար է։ Այս մասին հայտարարել է Լապշինի փաստաբան Սաֆար Հուսեյնովը։ «Լապշինի դեմ հարուցված քրեական գործով քննությունը շարունակվում է։Քննության ավարտից հետո նա կկանգնի դատարանի առաջ։ Դատարանի որոշումից հետո կուսումնասիրվի նրա արտահանձնման հարցը այն երկրներից մեկին, որի քաղաքացին նա հանդիսանում է։ Նախքան դատարանի որոշումը Լապշինը չի կարող
Գագիկ Ծառուկյանն այս փուլում նպատակահարմար չի գտնում հնչակյանների հետ դաշինքային համագործակցությունը
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը պարզաբանում է ներկայացրել՝ ՍԴՀԿ–ի՝ Ծառուկյան դաշինքից դուրս գալու առնչությամբ. Վերաբացելով ակտիվ քաղաքականության փակված էջը՝ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ պատրաստ է հասարակական-քաղաքական ուժերի համախմբմամբ միասնաբար լուծելու մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերները։ Դա մեր երկրի ապագայով մտահոգ քաղաքական գործչի կոչ էր՝ համախմբելու քաղաքական դաշտի կենսունակ ներուժը։ Գագիկ Ծառուկյանի կոչին արձագանքեցին քաղաքական-հասարակական
Քաղաքական կուսակցությունների օրակարգում ներառենք ֆերմերների հիմնախնդիրները
Հայաստանի Գյուղատնտեսական դաշինքը կոչ է անում քաղաքական կուսակցություններին փոքր ֆերմերների և գյուղացիական տնտեսությունների հիմնախնդիրները ներառել իրենց նախընտրական ծրագրերում Հայաստանի Գյուղատնտեսական դաշինքը հանդիսանում է գյուղատնտեսության զարգացման ոլորտում գործող տեղական և միջազգային 15 կազմակերպությունների կամավոր միություն, որը գործում է շուրջ վեց տարի՝ նպատակ ունենալով նպաստել գյուղատնտեսության ոլորտում բարեփոխումների իրականացմանը: Դաշինքը վեր է հանել փոքր ֆերմերների և գյուղացիական
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Փետրվարի 15-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ դադարներով, 16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 17-ին միայն Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ: 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 17-18-ը կնվազի 8-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 15-ին ժամանակ առ ժամանակ դադարներով
Մեկնարկել է Բագրատաշենի բաժանմունքի գլխավոր մաքսային տեսուչի դատավարությունը
Պետությանը պատճառվել է ավելի քան 15 միլիոն դրամի վնաս
Պարտադիր աուդիտի նորմը վերականգնելու են. հաշվապահական հաշվառման եւ աուդիտի ոլորտում նորամուծություններ կլինեն (Տեսանյութ)
Պարտադիր աուդիտի կենթարկվեն խոշոր ընկերությունները
Գույքահարկի գծով արտոնություն է սահմանվել ստեղծագործական մի շարք միավորումների համար
Երևան քաղաքի ավագանու այս տարվա առաջին նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամները հավանություն են տվել գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին որոշման նախագծին: Հաշվի առնելով ստեղծագործական միությունների և միավորումների Երևանի քաղաքապետին ուղղված խնդրանքը՝ գույքահարկի գծով հարկային արտոնություններ են սահմանվել «Հայաստանի գրողների միություն», «Հայաստանի նկարիչների միավորում», «Հայաստանի թատերական գործիչների միավորում», «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միավորում»
Հալեյի գիսաստղն է, պահի տակ եկել, մարտի 1-ին ավերածություններ է թողել, 10 մարդ սպանել ու հեռացել. «Չորրորդ իշխանություն»
Այսքանից հետո մենք չենք զարմանա, եթե հանկարծ Շմայսը որոշի իրեն ընդդիմադիր հայտարարել եւ խոստանալ, որ իշխանության գալու դեպքում պատմելու է խորհրդարանում փողոցային ժարգոնով եւ հայհոյանքներով խոսող պատգամավորներին, իսկ հայկական հեռուստատեսություններից վերացնելու է հայկական քուչի սերիալները։
Նիկոլ Փաշինյան. Երբ իշխանափոխության հնարավորություն կար, Գագիկ Ծառուկյանին սատարող ուժերը փախան (Տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը`Սեյրան Օհանյանի եւ Վարդան Օսկանյանի մասին
Առաջիկայում Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում ահավոր հերթեր են գոյանալու. «Չորրորդ իշխանություն»
«Հայկական վերածնունդ» կուսակցության համագումարում Հեղինե Բիշարյանը սպառնացել է բոլոր նրանց, ովքեր վատ բան կասեն իրենց կուսակցության մասին։ «Կոչնչացնե՛մ ես նրանց, ով ուզում է լինի, ես իմ մատնելով կհանեմ նրանց աչքերը», ասել է նա։ «ՉԻ» – Եթե Հեղինե Բիշարյանը որոշել է անձամբ հանել բոլոր նրանց աչքերը, ովքեր վատ բան կասեն «Հայկական վերածնունդ» կուսակցության մասին, ապա առաջիկայում
Էլեկտրամոբիլների ավտոկայանատեղի տեղական վճարի գծով արտոնություններ են սահմանվել
Երևան քաղաքի ավագանու 9-րդ նստաշրջանի 1-ին նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամները հավանություն են տվել ավտոկայանատեղի տեղական վճարի գծով արտոնություն սահմանելու մասին որոշման նախագծին: Մասնավորապես նախատեսվում է բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցի` էլեկտրամոբիլների սեփականատերերի համար սահմանել ավտոկայանատեղի տեղական վճարի գծով արտոնություն՝ ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարից: Հիշեցնենք
Գեղարքունիքի մարզպետ. ՀՀԿ-ն երբեք չի օգտագործել վարչական ռեսուրսն ընտրվելու համար. «Իրատես»
Կառավարության հերթական նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց. «Մամուլում կան հրապարակումներ, որ մեր գերատեսչությունների, մարզային կառույցների ղեկավարները իրենց ադմինիստրատիվ ռեսուրսներն օգտագործում են քարոզչության համար։ Մտնում ենք նախընտրական փուլ, բոլորին խստագույնս զգուշացվում է, որ նման արջի ծառայություն չմատուցեն, անկախ նրանից, թե որ կուսակցության շահն են հետապնդում»: Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին «արջի ծառայության» վերաբերյալ մի քանի հարց ուղղեցինք։
Դաշինքների խոհանոցը. «Հայոց Աշխարհ»
Չկա ծուխ առանց կրակի Խորհրդարանական ընտրությունների նախօրեին քաղաքական ուժերի համախմբման միջոցով դաշինքներ ձեւավորելու գործելաոճը արդեն իսկ դրսեւորում է ոչ միայն իր դրական, այլեւ բացասական կողմերը։ Դրականն ակնհայտ է, քանզի ոչ մեկին դուր չի գալիս Հայաստանում 8 տասնյակից ավելի կուսակցության գոյության փաստը, իսկ խորհրդարանական ընտրությունները հենց այն հարմար առիթն են, երբ պետք է տեղի ունենա դրանց
Թե՛ այն պնդումները, որ ընտրությունները բացասաբար են ազդում տնտեսության վրա, թե՛ դրանց հակառակ կարծիքներն ինտուիտիվ մակարդակի վրա արված հայտարարություններ են. «168 ժամ»
Հայաստանում կա գրանցված մոտ 2.5 մլն ընտրող (ըստ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների)։ Համապետական ընտրությունների մասնակցում է ընտրողների 55-60%-ը (օրինակ, 2013 թվականի նախագահական ընտրություններին, ըստ ԿԸՀ-ի, մասնակցել է 1.5 մլն մարդ)։ Ըստ տարբեր գնահատականների՝ ընտրությունների ժամանակ ընտրակաշառք ակնկալում է ընտրողների մոտ 5-10%-ը։ Նույնքան էլ փող չի պահանջում, սակայն երբ առաջարկում են՝ չի մերժում։ Կարճ ասած,
Ռուսաստանի պատասխանը Լապշինի արտահանձնմանը. Ռուսաստանում ադրբեջանցիներ են ձերբակալվել
Դերբենտի ոստիկանության քաղաքային վարչությունում պահվում են Ադրբեջանի ավելի քան 200 քաղաքացիներ, հաղորդում է Ազադլիք ռադիոկայանը։ Ըստ այդ տեղեկության` նրանք ձերբակալվել են անօրինական կերպով շինարարության մեջ աշխատելու համար։ Դա պարզվել է իշխանությունների կողմից անցկացված ստուգումների արդյունքում։ Ձերբակալվածների կողմից սոցցանցերում տարածված տեսանյութի համաձայն` նրանց արդեն երկու օր է պահում են ինչ-որ մարզադահլիճում և ոչինչ չեն ասում։ Ըստ
Մայրաքաղաքում կտեղադրվեն Արփենիկ Մարկոսյանցի և Սաբիր Ստեփանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակները
Երևանի ավագանու՝ փետրվարի 14-ին գումարված նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին հավանություն է տվել ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան, պետական, հասարակական գործիչ Սաբիր Ստեփանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ տեղադրելու մասին որոշման նախագծին: Ավագանու մեկ այլ որոշմամբ մայրաքաղաքում կտեղադրվի պրոֆեսոր, բանասեր-լեզվաբան, ՀՀ բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ Արփենիկ Մարկոսյանցի հիշատակը հավերժացնող հուշատախտակ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության
Պայթուցիկ սարքով մոտեցել է ոստիկանության Գորիսի բաժնի շենքի մոտ. Առաջադրվել է մեղադրանք
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են պայթուցիկ սարքը ձեռքին ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի շենքին մոտենալու դեպքի հանգամանքները։ Նախնական քննության տվյալներով՝ 2017թ. փետրվարի 10-ին` ժամը 16:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը ապօրինի ձեռք բերված և իր մոտ պահվող ռազմամթերք հանդիսացող «Ф1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակով և
Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում կտեղադրվի ազգային հերոսի կիսանդրին
Երևան քաղաքի ավագանու 9-րդ նստաշրջանի 1-ին նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տրվել ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կիսանդրին տեղադրելու մասին որոշման նախագծին։ Կիսանդրին տեղադրվելու է Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում, որը կառուցվել էր Երևանի համայնքային 2014թ. ծրագրերի շրջանակներում և բացվել 2015 թվականին: Հիշեցնենք, որ
Մոռցէք Լափշինը. գործ ունինք ընելիք. «Եռագույն»
Այսպէս: Իսրայէլեան եւ ռուսական զոյգ հպատակութիւն ունեցող Ալեքսանտր Լափշին Պիելոռուսիոյ կողմէ արտայանձնուեցաւ Ազրպէյճանի, վերջինին սահմանները «ապօրինի» կերպով անցած ըլլալու եւ «բռնութեան կոչեր» ուղղած ըլլալու յանցանքով: Լափշինի «յանցանքը» այն էր, որ ան պարզապէս Արցախ այցելած էր երկու անգամ ու այս ձեւով ալ մտած էր Ատրպէյճանի «սեւ ցանկ»: Պիելոռուսիոյ նախագահ Ալեքսանտր Լուքաշենքօ, Ատրպէյճանի պահանջով Լափշինը ձերբակալել տալէ
Պարգեւ Օհանյան. «Ես այնքանով եղա ՀՀԿ-ական, որքանով եղել եմ Կոմունիստական կուսակցության անդամ, այսինքն՝ ձեւական». «Հրապարակ»
Նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը, որին «Ռոյալ Արմենիա» ընկերության տնօրեններին արդարացնելու պատճառով ազատեցին պաշտոնից, վերջերս հիմնած իր «Անկախ դատավոր» ՀԿ-ով միացել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին»։ Այս քայլը հատկապես զարմացրեց, քանի որ նա 2008-ի ընտրություններին Լեւոն Տեր-Պետրոսյանի Նոր Նորքի շտաբի պետն էր, ապա Սահմանադրական դատարանում նրա ներկայացուցիչը, իսկ մի քանի տարի առաջ անդամագրվեց Հանրապետական կուսակցությանը: Պարգեւ Օհանյանն ասաց.
Սիրահարների այգում կտեղադրվի Դավիթ Երևանցու «Սիրահարներ» արձանը
Փետրվարի 14-ին կայացած Երևանի ավագանու նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամները հավանություն են տվել Երևան քաղաքի Սիրահարների այգու տարածքում «Սիրահարներ» արձանը տեղադրելու վերաբերյալ որոշման նախագծին: Նշվել է, որ քանդակի հեղինակն է Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երևանցին (Դավիթ Բաբայան), ում գործերը տեղադրված են աշխարհի բազմաթիվ երկրներում: Ի դեպ, Երևան քաղաքին նվիրաբերած «Սիրահարներ»
Արթուր Աբրահամը ապաքինվել է վնասվածքից
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի վնասվածքն ապաքինվել է և նա վերսկսել է մարզումները Բեռլինում: Անցած տարվա նոյեմբերին Աբրահամը Մոնտե Կառլոյում մենամարտ պետք է անցկացներ բրիտանացի Մարտին Մյուրեյի հետ, սակայն այն չկայացավ մարզումային մենամարտի ժամանակ հայ բռնցքամարտիկի ստացած արմունկի վնասվածքի պատճառով: Արթուր Աբրահամի գալիք մրցակցի եւ մենամարտի անցկացման ժամկետների ու վայրի մասին առայժմ ոչինչ հստակ հայտնի չէ:
Սպասվում է -20 աստիճան ցուրտ
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Հատկապես Արարատյան դաշտի ջերմոցային տնտեսությունների համար: Փետրվարի 16-ի լույս 17-ի գիշերը կանխատեսվում է -13…-15, փետրվարի 17-ի լույս 18-ի գիշերը -18…-20 աստիճան ցուրտ:
«Մեր պարտականությունն է ցնցել ձեզ». Սերժ Թանկյան (Տեսանյութ)
Ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը կոչ է հղել հայ ընտրողներին։ «Մենք System of a Down-ն ենք, և մեր պարտականությունն է ցնցել ձեզ»,- ասում է Թանկյանը։ Մանրամասն՝ տեսանյութում
Մեզ խոցելու մտասեւեռումով. «Ասպարեզ»
Պատերազմի մէջ ենք մեր հարեւան երկրի՝ Ատրպէյճանի դէմ: Բուռն ռազմական գործողութիւններ եթէ չկան այսօր, ապա Ապրիլեան քառօրեայ կռիւները ապացոյց են, որ որեւէ պահու թշնամին կրնայ ընդհանուր յարձակողականի անցնիլ ճակատի այս կամ այն կէտէն, կամ նոյնիսկ՝ քանի մը կէտերէ միասին: Ռազմական հարթութեան վրայ, թշնամին ամէն օր, ճակատի ամբողջ երկայնքով, մշտապէս կը փորձէ թոյլ պաշտպանուած, խոցելի կէտեր


















































