Օրվա լրահոսը
Զենքի գործադրմամբ խուլիգանություն Արարատի մարզում. քրեական գործն ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Վերին Արտաշատում 2016 թվականի օգոստոսին զենքի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ 2016թ. օգոստոսի 20-ին՝ ժամը 20:55-ին, «Աստղիկ» Բ/Կ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ կոտորակային վնասվածքներով իրենց մոտ է ընդունվել Արարատի մարզի Վ.Արտաշատ
«Գնացեք Նորքի սրտաբանական ինստիտուտ. կարո՞ղ եք կաշառք տալ». փոխնախարար
Սուրեն Քրմոյանը հերքում է ԱՄՆ դեսպանի մտահոգությունները
Մովսես Հակոբյան. Հայոց բանակն ամուր է սահմանին` պատրաստ հակառակորդի ցանկացած ոտնձգությանն արժանի հակահարված տալուն
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հյուրընկալվել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում
Նոր տոն ենք նշելու. Հուլիսի 5-ը կառավարությունը սահմանում է Պետական խորհրդանիշերի տոն
Մարգարիտ Եսայանն առաջարկեց ապագա խորհրդարանի պատգամավորներին անգիր անել ՀՀ օրհներգը. «Երբ նիստը կսկսի, խնդրում եմ բոլորին` երգեն: Ֆուտբոլիստները, բոլորը պետք է պետական օրհներգը անգիր անեն եւ անհարմար չզգան երգել, հնչեցնել»:
«Գոռին կրակել են՝ հեռադիտակով թշնամուն հետեւելիս».19-ամյա զինվորին հուղարկավորեցին (Տեսանյութ, ֆոտոշարք)
Այսօր Շիրակ գյուղի դպրոցի շենքից հուղարկավորեցին Թալիշում փետրվարի 6-ի առավոտյան հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով մահացած ՊԲ զինծառայող, նռնակաձիգի օգնական, 19-ամյա Գոռ Համազասպի Գարեգինյանին: Նրա ծննդավայրը ծածկված էր սեւ ժապավեններով, որոնց վրա գրված էր Գոռի անունն ու տարիքը: Հերոսին հուղարկավորեցին զինվորական կարգով՝ Հայոց Եռագույնի ծածանմամբ, հիմնի նվագակացությամբ, աղոթքով, կրակոցներով: Գոռին հուղարկավորեցին «Շիրակ» գերեզմանատան Պանթեոնում՝
«Սեյրան Օհանյանը սպասում է՝ դաշինքը վերջնական տեսք ստանա». Վարդան Օսկանյան (տեսանյութ)
«Ի վերջո, Սեյրան Օհանյա՞նն է գլխավորելու դաշինքը»
«Ինձ նման ահազանգ չի հասել». Օսկանյանը՝ «Ժառանգության» դժգոհությունների մասին (տեսանյութ)
«Կարծում եմ՝ «Ժառանգությունն» այս օրերին վերջնական որոշում կկայացնի»,-նշեց «Համախմբում»-ի նախագահը
Հայաստանի և Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակ
Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Բերտ Կունդերսը ուղերձներ փոխանակեցին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Նախարար Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նոր խթան հանդիսացավ երկու ժողովուրդների դարավոր կապերի համար՝ դրանք բարձրացնելով պետական մակարդակի: Անցած քառորդ դարի ընթացքում ՆԹ-ն հանդիսացավ Հայաստանի
Արթուր Սարգսյանը ձերբակալված է. hetq.am
«Հետք»-ի լրագրող Զարուհի Մեջլումյանը Հատուկ քննչական ծառայության տարածքից հայտնում է, որ «հաց բերող» Արթուր Սարգսյանը ձերբակալված է եւ այս պահին գտնվում է ՀՔԾ-ում: Այնտեղ են նաեւ ընթերականեր՝ քննչական գործողություններ կատարելու համար: Արդեն կա ձերբակալման մասին որոշում եւ համապատասխան արձանագրություն: Սարգսյանի շահերի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը «Հետք»-ի լրագրողին հայտնել է, որ ձերբակալման համար որպես հիմք նշվել է
Սահմանված ժամանակացույցով շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը
Երևանցիներին հուզող խնդիրները քննարկելու և օրենքի սահմաններում դրանց լուծումներ տալու նպատակով Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը: Ավան վարչական շրջանում քաղաքացիների ընդունելությանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը: Բարձրացված հարցերի գերակշիռ մասին տրվել են սպառիչ պատասխաններ և համապատասխան պարզաբանումներ: Քաղաքապետարանի լիազորություններից դուրս հարցերի առնչությամբ քաղաքացիներն ուղղորդվել են
Օսկանյանը՝ Հայրիկյանին. «Գզվռտոցը» ճիշտ բառ չի» (Տեսանյութ)
«Բնական է, որ ամեն քաղաքական ուժ իր խնդիրներն է դնելու, դրանք համադրվելու են»,-ասում է Վարդան Օսկանյանը
«Վստահ եմ՝ բավականին հաջող ցուցակ կկարողանանք կազմել». Վարդան Օսկանյան (Տեսանյութ)
Դժվար է այս պահին ասել, թե «Օհանյան-Օսկանյան» դաշինքն ինչպիսի վերջնական տեսք ունենա
Լապշինին թույլ չեն տա օգտվել դրսից հրավիրված փաստաբանի ծառայություններից
Փետրվարի 7-ին Մինսկից Բաքու արտահանձնված Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինի պաշտպանությամբ չի կարող զբաղվել արտասահմանից հրավիրված փաստաբան: Այս մասին Trend գործակալությանն ասել է Լապշինի պաշտպան Սաֆար Հուսյենովը, որն այսօր տեսակցել է իր պաշտպանյալի հետ: «Ըստ գործող օրենսդրության՝ նրան կարող են պաշտպանել փաստաբաններ միայն Ադրբեջանից, իսկ այլ քաղաքացիություն ունեցող փաստաբանները նման իրավունք չունեն»,-
Լավրովը Մոսկվայում եռակողմ հանդիպման առաջարկ է արել Մամեդյարովին
Բաքուն իր համաձայնությունն է տվել Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպմանը, սակայն ժամկետները դեռ հստակեցված չեն: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Գաղափարը հնչել է, երբ ես Մոսկվայում էի: Սերգեյ Վիկտորովիչը (Լավովը-խմբ.) առաջարկեց անցկացնել եռակողմ հանդիպում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև: Ես ասացի՝ խնդրեմ, ես պատրաստ
Ինչո՞ւ է Իշխան Զաքարյանը հիմա կանգնում Գագիկ Ծառուկյանի կողքին
«Յուրաքանչյուր անձ ինքն է ընտրում իր ճանապարհը, բայց եթե բարոյականության շրջանակներում նման հայտարարություն է արվում, ես կարծում եմ` ընկերները միշտ պետք է լինեն իրար հետ, անկախ ինչ վիճակում է ընկերը»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը` մեկնաբանելով Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հրաժարականին: Վերջինս իր հրաժարականն այսպես է պատճառաբանել` լինելու է
Վահան Մարտիրոսյանն այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելեց Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ, որտեղ ավարտվում են «Հայ Տեք» կիբերանվտանգության կենտրոնի շինարարական աշխատանքները: Նախարարը շրջեց ձեռնարկության տարածքում և ծանոթացավ կատարված աշխատանքներին ու նախատեսվող ծրագրերին: «Հայ Տեք» կիբերանվտանգության կենտրոնի գործարկման նպատակն է ապահովել պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծումը և դրանց կիրառումը` առավել արդյունավետ օգտագործելով
«Ուրախ եմ, որ այսօր ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց կլիմայի մասին Փարիզյան համաձայնագիըը». Ժան-Ֆրանսուա Շարպանտիե
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հայտարարությունը Հայաստանի Ազգային ժողովի կողմից Փարիզի համաձայնագրի վավերացման կապակցությամբ. « Ուրախ եմ, որ այսօր ՀՀ Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ վավերացրեց կլիմայի մասին Փարիզյան համաձայնագիըը : Վավերացումն արտահայտում է համաձայնագիրը կենսագործելու և կլիմայական շեղումների դեմ պայքարելու Հայաստանի հանձնառությունը` միտված կայուն և ներառական զարգացմանը » : Մամլո հաղորդագրություն
Ի՞նչ միջոցառումներ են սպասվում Սուրբ Սարգսի տոնի օրը
Հայ առաքելական եկեղեցին փետրվարի 11-ին նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը` երիտասարդների օրհնության օրը, ու այս առիթով կազմակերպվում են մի շարք միջոցառումներ, որոնց մասին լրագրողներին տեղեկացրեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու և երիտասարդական կառույցների հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը: Նախ Սուրբ Սարգսի տոնին նախորդող օրը Կարապի լճում, ինչպես ամեն տարի, երեկոյան
Մի քանի առասպել Սուրբ Սարգսի տոնի մասին
Ազգագրագետը խորհուրդ տվեց երիտասարդներին, որ փետրվարի 10-ի երեկոյան նայեն լուսնին, մտածեն այն մարդու մասին, ում ուզում են տեսնել երազում, իսկ հետո նոր ուտեն աղի բլիթը
Հարուցվել է քրեական գործ՝ ուղևորատար գնացքի կողմից վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Երևան-Թբիլիսի ուղևորատար գնացքի կողմից վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 2017թ. փետրվարի 8-ին` ժամը 22.00-ի սահմաններում, Երևան քաղաքի «Գործարանային» մետրոյի հետնամասում` երկաթգծի 2875 կմ պիկետ 10+20 մետր հատվածում, Ս.Մկրտչյանի վարած Երևան-Թբիլիսի ուղևորատար էլեկտրաքարշ BL10-825, թիվ 372 գնացքը վրաերթի է ենթարկել մի կնոջ, ով ստացած մարմնական
ՓՄՁ ԶԱԿ-ից վարկեր վերցրած գործարարների 7 տոկոսն է ձախողել ու չի կարողացել բիզնես անել (Տեսանյութ)
Միջազգային պրակտիկայում նորմալ է, եթե սկսնակ գործարարների 50 տոկոսը փակվում է
«ՀՀ-ն ու ԼՂՀ-ն ոչ մի կապ չունեն Լապշինի գործի հետ». քաղաքագետ
ԼՂՀ- ից կարող էին ընդամենը նոտա հղել և վերջ. Ալեքսանդր Իսկանդարյան
Քրեակատարողականի պետերը այսուհետեւ կտուգանեն` կալանավորին արգելված իր փոխանցելու համար
Փոխնախարարն ասաց, որ գրեթե ամեն օր կամ ամեն շաբաթ քրեակատարողական հիմնարկները հայտնաբերում են համապատասխան արգելված իրեր, առարկաներ, որոնք տարբեր անձինք փորձում են փոխանցվել կալանավայրերում պատիժը կրողներին: Եթե թմրամիջոց չեն փոխանցում, ուղղակի արգելված այլ իր կամ առարկա, որեւէ պատասխանատվություն չեն կրում:
Սնանկացած հերթական գործարանի աշխատակիցներն իրենց աշխատավարձերն են պահանջում (Տեսանյութ)
Բողոքի ցույց կառավարության շենքի մոտ. Մարդիկ իրենց վաստակած գումարներն են ուզում
Գագիկ Ջհանգիրյանի դիտողությունը՝ նիստի ընթացքում դաս սովորող պատգամավորներին
Գագիկ Ջհանգիրյանը նեղվեց գործընկերների հարցերից ու սկսեց դիտողություն անել նոր իրավաբանություն սովորող գործընկերներին. «Գիտեք, մենք ստեղ նոր բան չենք հայտնագործում: Էս հռոմեական քաղաքացիական իրավունքն է, Նապոլեոնի քաղաքացիական օրենսդրությունն է»:
Հարուցվել է քրեական գործ՝ «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրում կատարված ուսումնասիրության արդյունքներով
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում 22.11.2005թ. և 05.12.2006թ. ՍՊ ընկերության և ԱՁ-ի հետ կնքված պայմանագրերով մատակարարված ընդհանուր առմամբ 37.399.800 դրամի կահույքը ի պահ է հանձնվել նույն ընկերությանը և ԱՁ-ին: ՀՀ աշխատանքի և
350 մլն դոլարի նոր պարտք ենք վերցնելու, 2020 թվականին պետպարտքի սպասարկման պիկը կլինի (Տեսանյութ)
Ֆինանսների նախարարը՝ պետական պարտքի սպասարկման մասին
Գեներալ Մանվելը «նկարվող տղերքից» չէ
Ազգային ժողովի միջանցքներում ամենուրեք տեսախցիկներ են տեղադրված: Շատ պատգամավորների սենյակների մոտ նույնպես տեսախցիկներ կան: Դրանք նկարում են միջանցքներում ողջ շարժը՝ ով եկավ, ով գնաց: Սակայն գեներալ Մանվելի սենյակի մոտ տեղադրված երկու տեսախցիկները ինքնասոսնձվող թղթերով փակված են: Թե ինչ մութ գործեր է անում աշխատասենյակում Մանվել Գրիգորյանը, կամ ով է գալիս-գնում իր սենյակ, որ չի ուզում որեւէ


















































