Օրվա լրահոսը
Վահրամ Բաղդասարյանի խորհուրդը՝ ինչ անել, եթե ընտրակաշառք են բաժանում
Եթե կան նման երեւույթներ, որը չեմ բացառում, մենք բազմիցս խոսել ենք արջի ծառայությունների մասին, բարձրաձայնեք եւ դուք դրա արձագանքը կտեսնեք:
Օպերային թատրոնի կառավարումը՝ գիտականորեն եւ «փաստերով»
Տնտեսագետ փոխտնօրենի դիտարկումները Օպերային թատրոնը, որ թանկ հաճույք է ցանկացած՝ նույնիսկ բարեկեցիկ երկրի համար, տարբեր կերպ է կառավարվում: Յուրաքանչյուր կադրային փոփոխություն, ըստ էության, ենթադրում է զարգացման միտում: Ընդ որում՝ դա որքան հուզում է մասնագիտական դաշտին, այնքան քիչ է հետաքրքրում հանդիսատեսին: Օրերս ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի
«Ձեր նշած քաղաքական գործիչը քաղաքականության մեջ Գագիկ Ծառուկյանն է». Վահրամ Բաղդասարյանը՝ Ծառուկյանի մականվան մասին
Հարցին՝ այն ժամանակ Սերժ Սարգսյանն ասաց, որ ինքն էր արգելել ՀՀԿ-ականներին Գագիկ Ծառուկյանին մականունով կոչել, հիմա արգելվա՞ծ է, թե՞ թույլատրված է՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանը եղել է իմ ընկերը եւ իմ ընկերն է: Ես իմ ընկերներից որեւէ մեկին նման որակումներ չեմ տալիս: Ձեր նշած քաղաքական գործիչը քաղաքականության մեջ Գագիկ Ծառուկյանն է»:
«Այսօրվանից Հայաստանում սկսվում է մեծ պատերազմ, լինելու է ընտրություն Մամոնայի եւ Աստծո միջեւ». Զուրաբյան
Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ մեծ արշավ ու մեծ պատերազմ է սկսվում մի կողմից՝ փողի, մյուս կողմից՝ քաղաքական մտքի եւ արդարության միջեւ: Փողը եւ արդարությունը պատերազմելու են: Սա իրականում լինելու է ընտրություն՝ Մամոնայի եւ Աստծո միջեւ:
Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի հայտարարությունը Ա. Լապշինի ձերբակալության ու արտահանձնման եւ խոսքի ազատության պաշտպանության վերաբերյալ
Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտը (ԵՕԻ) բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալության, արտահանձման եւ խոսքի ազատության պաշտպանության վերաբերյալ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ: Կից կարող եք ծանոթանալ ԵՕԻ տեքստին. «Լրագրող եւ բլոգեր Ալեքսանդրի Լապշինի ձերբակալությունն ու հետագայում նրա արտահանձնումը խորը մտահոգության առարկա է: Տվյալ դեպքը կարող է հանգեցնել խոսքի եւ զանգվածային լրատվության միջոցների ազատությունը խախտող անթույլատրելի իրավիճակի: Հաշվի է
Գործնական պարապմունք` Քրեակատարողական ծառայությունում
Այսօր Քրեակատարողական ծառայությունում տեղի ունեցավ գործնական պարապմունք, որին մասնակցում էին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության և հիմնարկների օպերատիվ բաժինների և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները: Փորձի փոխանակման շրջանակներում ԹԱՇԴՊ վարչության մասնագետները ներկայացրին թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի առանձնահատկությունները, այդ թվում նաև ֆոտոլուսանկարների կադրային ցուցադրության միջոցով: ՀՀ
«Մոռանում ենք «ռեյտինգային» եզրույթը, դա ընդամենը տարածքային ցուցակ է». Տիգրան Մուկուչյան (Տեսանյութ)
Դիտարկմանն ի պատասխան, թե տարածքային ցուցակները «փողերի բաժանման» վտանգներ չե՞ն պարունակում, ԿԸՀ նախագահն անհամաձայնություն արտահայտեց
Փոքրիկ անվճար գրադարանները Հայաստանում
«Մեկը վերցրո՛ւ, մյուսը դի՛ր» Առաքելությունը. խթանել ընթերցանության մշակույթը գրքերի անուղղակի փոխանակման միջոցով: «Փոքրիկ անվճար գրադարաններ» ծրագիրը մեկնարկվել է ԱՄՆ-ում՝ 2009 թվականին: Հիմա այն օրինական մի ծրագիր է, որի միջոցով հազարավոր փոքր անվճար գրադարաններ են տեղադրվել աշխարհի մոտ 40 երկրներում: Այս հարցազրույցի հերոսների՝ Լաուրի Ալվանդյանի ու Նինա Ռոմա Աղվանյանի շնորհիվ էլ այս ծրագիրը եկել է Հայաստան:
«Թող իրենց ընդդիմադիր հորջորջողները պատասխան տան». Լեւոն Զուրաբյան
Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենց չի հաջողվել հավաքել անհրաժեշտ ստորագրությունները՝ ՍԴ դիմելու համար: Նա ասաց, որ ակնհայտ է ազդեցիկ ուժերի թափանցումն այս գործընթացի մեջ. «Ամեն ինչ արվեց, որ պատշաճ թվաքանակով ստորագրություն չհավաքվի: Բնականաբար, այս ամեն ինչի հետեւում կանգնած է իշխանությունը»:
«Դուք նայեք մյուս կուսակցություններում ինչ է կատարվում». Մհեր Շահգելդյանը՝ ՀՎԿ-ում գաղջ մթնոլորտի մասին
Պարզվում է, ՀՎԿ-ին նորից հազարավոր մարդիկ են շարունակում անդամագրվել: Այդ մասին հայտարարեց Մհեր Շահգելդյանը: Նա շատ լավատես էր առաջիկա ընտրությունների հետ կապված:
Քննարկվել են հաշմանդամության սահմանման նոր մոդելին վերաբերող հարցեր
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը փետրվարի 9-ին հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ֆունկցիաների միջազգային դասակարգման հիման վրա մշակված հաշմանդամության սահմանման նոր մոդելի հետ կապված հարցեր և ներկայացվել առաջարկություններ: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը շնորհակալություն է հայտնել նախարարության թիմին համակարգը միջազգային
ՀՀ պետական պարտքը շարունակում է աճել
Պետական պարտքի մակարդակը ցանկացած երկրի տնտեսական համակարգը բնութագրող ամենահիմնական ցուցանիշներից է: Պետական պարտքի կարևորությունը կայանում է նրանում, որ այն ազդում է ողջ հասարակության ներկա և ապագա բարեկեցության վրա, քանզի պետական պարտքի մարման պարտավորությունը դրված է յուրաքանչյուր քաղաքացու վրա: Այս առումով, հետաքրքրական է ուսումնասիրել, թե ինչպե՞ս է փոփոխվել ՀՀ պետական պարտքը 2016թ. ընթացքում: ՀՀ պետական պարտքի
ՀՅԴ-ի ցուցակը պատրաստ է. «Մենք գնում ենք առանձին»
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմեն երկրորդ փուլում, Ռուստամյանը պատասխանեց. «Շատ մի առաջ անցեք: Ես այդքան չեմ հավատում, որ երկրորդ փուլ կարող է լինել»:
Լապշինի դեմ միջազգային հետախուզում հայտարարված չի եղել. Բելառուսը խոստովանում է
Մինսկից Բաքու արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեմ հայտարարված է եղել ոչ թե միջազգային, այլ միջպետական հետախուզում: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Բելառուսի գլխավոր դատախազության ներկայացուցիչը: «Քաղաքացի Լապշինը գտվել է միջպետական հետախուզման տակ և ձերբակալվել է՝ համաձայն ԱՊՀ պետությունների միջև գործող համաձայնագրի»,- հայտարարել է Բելառուսի դատախազության ներկայացուցիչը: Հիշեցնենք, Ադրբեջանի ներկայացուցիչները տարբեր մակարդակներով բազմիցս հայտարարել են,
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել
Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր փետրվարի 9-ի երեկոյան ոչնչացվել է ղարաբաղյան զինված ուժերին պատկանող տրանսպորտային միջոց՝ իր անձնակազմով: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ նշված հաղորդագրությունն իրականության հետ ոչ մի կապ չունի: Ավելին, ամենայն հավանականությամբ, հակառակորդի զինված ուժերում ոչ կանոնադրային փոխհարաբերությունների արդյունքում հերթական կորուստն է գրանցվել և, նմանաբովանդակ հաղորդագրություն տարածելով,
Դեմքի մաշկը թարմացրեք կարտոֆիլով, նուշով, կաթով եւ ձիթապտղի յուղով
Կոսմետոլոգները խորհուրդ են տալիս՝ դեմքը հաճախ լվանալու փոխարեն՝ օգտագործել տան պայմաններում պատրաստած լոսյոն, խոնավեցնող միջոցներ: Այդպիսի մի լոսյոն կարող եք պատրաստել՝ վերցնելով 3 ճաշի գդալ երիցուկի մանրացրած ծաղիկներ, 2 ճաշի գդալ անանուխի եւ կալենդուլայի ծաղիկներ, 1 ճաշի գդալ ծիտրոն, վրան ավելացնել 1 լիտր սպիտակ գինի, թողնել 15 րոպե, քամել: Ստացված լուծույթով դեմքը շփել ամեն օր
Բնապահպանության նախարարությունն այս տարի պատրաստվում է երկու ազգային պարկ ստեղծել՝ Ջերմուկում և Տաթևում. «Ա1+»
«Բնապահպանության նախարարությունում նոր թափ են հաղորդում ներդրումային ծրագրերին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով՝ նախարարության թիվ մեկ քաղաքականությունը շրջակա միջավայրի պահպանությունն է, որի համար առաջարկվում է բնապահպանական և բնօգտագործման վճարներն ամբողջությամբ ուղղել դրան: «Երկրորդ կարևոր գործիքը Համաշխարհային բանկի կողմից առաջարկվող և հաջողված կիրառում ունեցող պարտքի դիմաց բնապահպանական ծրագիրն է,
Ինչո՞ւ է երեխաների ձեռքերը միշտ քրտնած
Հաճախ ծնողներից կարելի է լսել, որ երեխաների ձեռքերի ափերը գրեթե միշտ քրտնած են, որ կապ չունի եղանակային պայմանների հետ: Պարզվում է, որ նման երեւույթի վրա չի կարելի ուղղակի աչք փակել, քանի որ այն կարող է մի շարք հիվանդությունների ահազանգ լինել: Մանկական էնդոկրինոլոգ Մարիամ Շահբազյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ հնարավոր է նման երեւույթ նկատվի վահանագեղձի
Գյուղատնտեսության ոլորտում այս տարի շուրջ 120 մլն դոլարի ներդրում կկատարվի
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել` քննարկելու ընթացիկ տարում գյուղոլորտում ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին նախարարի տեղակալներ Ռոբերտ Մակարյանը, Աշոտ Հարությունյանը, Արմեն Հարությունյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրենի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը: «Ամփոփելով կատարված աշխատանքները` կարող ենք արձանագրել, որ 2017 թվականին գյուղատնտեսության ոլորտում ընդհանուր
«1994-ի հրադադարի ռեժիմը պետք է հարգվի». Շվեյցարիայի դեսպան
Շվեյցարիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել հայ-թուրքական հարաբերություններում
«Օրինաց Երկիրը» միաձուլվեց «Հայկական վերածնունդի» հետ
Հաշվի առնելով Հայաստանի ու մեր հասարակության առջև ծառացած մարտահրավերներին միասնական ջանքերով դիմակայելու, խնդիրներին արդյունավետ լուծում տալու, ինչպես նաև սպասվող համապետական ընտրություններին միասնական ճակատով հանդես գալու անհրաժեշտությունը, «Օրինաց երկիր» կուսակցության՝ նախօրեին կայացած վարչությունը, նկատի ունենալով, որ դադարում է գործող Ազգային ժողովի՝ հետևաբար նաև ԱԺ «Օրինաց Երկիր» խմբակցության լիազորությունները և հաշվի առնելով հանգամանքը, որ «Օրինաց երկիր» խմբակցության
Ադրբեջանական բանակում զինվոր է զոհվել
Փետրվարի 9-ի երեկոյան ադրբեջանական բանակում զինծառայող է զոհվել: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, դեպքը տեղի է ունցեցել Մուրդովդաղի (Մռավ)լեռնաշղթայում: Ռուստամով Ուլվի Ահմեդ օղլուն իր զինվորական պարտականություններն իրականացնելիս մնացել է ձնահոսքի տակ: Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Գիտության առաջընթացն Իրանի Իսլամական Հանրապետությունում
Փորձագետների և հետազոտողների կողմից նորամուծությունների միջոցով գիտական հարցերի զարգացումը կոչվում է գիտության արտադրություն: Գիտության արտադրությունը կամ գիտական աճը չի սահմանափակվում միայն մի երկրի տարածքով, այն համաշխարհային միավոր է: Այսպես՝ հետազոտական նվաճումը և գիտական նվաճումը միայն այն ժամանակ են գիտության արտադրության օրինակ համարվում, երբ համաշխարհային մասշտաբով մի նորարարական տեսության մաս են կազմում: Այսպիսի տեսությունների գիտական արժեքը
Մոսկվան հիացած է Ալիեւի «խաղաղության հարթակով»
Ռուսաստանի ԱԳՆ-ն «բարձր է գնահատում» Բաքվի կեղծ «խաղաղասիրական» հարթակը Հայաստանյան մամուլի ուշադրությունից դուրս է մնացել մի ուշագրավ փաստ: Փետրվարի 3-ին կայացել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցը, որի ընթացքում նա խոսել է ԼՂ խնդրի առնչությամբ, այս հատվածը լուսաբանվեց մեր մամուլում: Սակայն նրան հարց են ուղղել նաեւ դեկտեմբերին Բաքվում մեկնարկած` «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հարթակի»
«Հենց մի բան տեսնում եք՝ ձա՜յն հանեք». միջազգային փորձագետի խորհուրդը ՀՀ ընտրողներին. (Տեսանյութ)
«Ոչ ոք չի կարող իր «գլխից ցրել» ընտրական գործընթացի պահապանի դերը»,-ասում է Ջոն Յանգը
Թռիչքներ երազում եւ արթմնի. «Չորրորդ իշխանություն»
Էդուարդ Նալբանդյանի երազը Ստոկհոլմ-Ալժիր ինքնաթիռի բիզնես-կարզի սալոնում նստած՝ մտախոհ նայում է պատուհանից դուրս։ Շվեդիայում լավ էր, փայլուն ելույթ ունեցավ «Գլոբալ տաքացումը եւ ձկնաբուծության հեռանկարները» կոնֆերանսում, Ալժիրում կմասնակցի ֆրանկոֆոն երկրների թիթեռաբույծների սիմպոզիումին, բայց արդյո՞ք չի ուշանա Կոստա- Ռիկայի կոնֆերանսից՝ «Գենդերային հիմնախնդիրները ձախլիկ շիմպանզեների պոպուլյացիայում» թեմայով… Ու հանկարծ բորտուղեկցորդուհին հայտարարում է, որ ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարում
Դաշինքաշինությունը դարձել է ինքնանպատակ. «Ժողովուրդ»
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը օրերս հայտարարեց, որ Կոնգրեսն ընտրություններին մասնակցելու է Ստեփան Դեմիրճյանի՝ Հայաստանի ժողովրդական կուսակցության հետ դաշինքով։ Ինչո՞ւ միայն ՀԺԿ-ի հետ, արդյո՞ք որեւէ այլ ուժ չի համաձայնել դաշինք կազմել ՀԱԿ-ի հետ. «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն է։ – Պարոն Զուրաբյան, Դուք առաջին քաղաքական ուժն էիք, որը դեռեւս ամիսներ
Արգելվել է թռչնամսի ներմուծումը Լեհաստանից
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով, Լեհաստանի Հանրապետությունում արձանագրված թռչնի գրիպ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով՝ 2017թ. փետրվարի 9-ից ժամանակավորապես արգելվել է Լեհաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի),
Տեղափոխեցին Երեւան. «Հայկական ժամանակ»
Նախօրեին Արցախում գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Կորյուն Կիրակոսյանին երեկ Ստեփանակերտից տեղափոխել են Երեւան։ Մեր թղթակցին այս մասին տեղեկացրեց կենտրոնական կայազորային հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը։ Զինվորին, ըստ նրա, տեղափոխել են ցամաքային տրանսպորտով, ուղղաթիռով տեղափոխումը հակացուցված է ճնշման տատանման եւ եղանակային վատ պայմանների պատճառով։ «Կորյուն Կիրակոսյանի վիճակը ծայրահեղ ծանր է, գիտակցությունը բացակայում է։ Թեեւ


















































