Օրվա լրահոսը

Ամստերդամի արվեստային հպարտությունները (Ֆոտոշարք)

Վան Գոգի թանգարանը` ամենաայցելվածներից մեկը Հոլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգի թանգարանը Ամստերդամի հպարտություններից է: Այն բացվել է 1973 թվականից եւ համարվում է աշխարհի ամենահաճախվող թանգարաններից մեկը` տարեկան մոտ 2 մլն այցելու: Մինչեւ 17 տարեկանների մուտքն այստեղ անվճար է, այցելելու համար էլ մշտապես երկար ու ձանձրալի հերթեր են, սակայն ներս մտնելուն պես մոռանում ես հոգնածությունդ ու

Գագիկ Սուրենյանին մեղադրում են, որ մառախուղը ինքն է սարքել՝ «ՀայՌուսգազարդից» կաշառք ստանալով

Մեղադրանքները բազմաթիվ են՝ սկսած նրանից, որ այս մառախուղը ես եմ սարքել՝ կառավարության հետ հանցավոր համաձայնության գալով եւ «ՀայՌուսգազարդից» կաշառք ստանալով, մինչեւ այն, որ մենք հնարավորություն ունենք հակակարկտային կայաններով մառախուղ ցրել, բայց դիտմամբ չենք ցրում, որպեսզի մենք շատ կոմունալ մուծենք եւ մարդիկ ցրտից տանջվեն:

Գյումրիում երիտասարդ կինը փորձել է կյանքին վերջ դնել 40 հատ դիմետրոլ խմելով

Այսօր գիշեր ժամը 03.10-ի սահմաններում Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել 23-ամյա Թ.Կ.-ին: Նրա մոտ ախտորոշվել է գերդոզավորում: Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ երիտասարդ կինը խմել է 40 հատ դիմետրոլ տեսակի դեղորայք: Նա փորձել է կյանքին վերջ դնել այս միջոցով: Պատճառը, ըստ որոշ տեղեկությունների, ընտանեկան խնդիրներն են: Կինն ունի երկու տարեկան երեխա: Երիտասարդ կինը ստացել

Սերժ Սարգսյան. Հայաստանն ունի արևային էներգետիկայի զարգացման մեծ ներուժ

Հենց այդ պատճառով այս բնագավառի զարգացման ռազմավարության համատեքստում հատկապես կարևորում ենք վերականգնվող էներգետիկայի զարգացումը՝ արևային, հողմային, երկրաջերմային և հիդրոէներգետիկայի ուղղություններով:

Ինչու է պետք մաքրել արյունը

Մաքրեք արյունը՝ սխտորի, կիտրոնի եւ մեղրի միջոցով Արյան մեջ, բացի հիմնական կազմը՝ էրիթրոցիտներ, լեյկոցիտներ, թրոմբոցիտներ, կան նաեւ նյութափոխանակությունից առաջացած որոշ տարրեր, որոնք եւս շատ կարեւոր են: Անոթների առաձգականությունը, արյան նորմալ բաղադրությունը առողջության գրավականն են համարվում: «Առավոտի» հետ անոթների խնդիրների մասին խոսելիս, այսպես բնորոշեց բնաբույժ Լիանա Իսրայելյանը: «Անոթների պատերին մոտ հոսող արյունն ավելի խիտ է, քան

«Մառախուղի տեւողությունը հասավ մինչեւ 40 օրի, այսպիսի դեպք 100 տարվա մեջ եղել է 5 տարի». Գագիկ Սուրենյան

Թե ինչու էր ցուրտը թվում սարսափելի՝ Գագիկ Սուրենյանն ասաց, որ կա ջերմաստիճան եւ կա զգացողական ջերմաստիճան, որը կախված է օդի խոնավությունից : -12-ը 100% հարաբերական խոնավության եւ մառախուղի դեպքում կարող է ընկալվել մինչեւ -18 աստիճան, բացի այդ, արեւի լույսի բացակայությունն էլ հոգեբանական սթրես կարող է առաջացնել:

Անի Զախարյանը կպաշտպանի ՀՀԿ-ին (տեսանյութ). «Ա1+»

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցությունը նախորդ խորհրդարանական ընտրություններից հետո փորձել է միավորել բոլոր քաղաքական ուժերին: Մի քանի ամիս առաջ նա հանդիպել է նաև «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին. «Այդ քաղաքական միավորի շուրջ այդ ժամանակ վարկաբեկված վիճակ էր, փորձեցի ձեռք մեկնել այդ ուժին: Վերջին մեկ ամսում դիմեցի Արթուր Բաղդասարյանին՝ ասելով, որ մենք չենք լուծարվելու, և որոշումներն

Բակո Սահակյան. ապրիլյան քառօրյա պատերազմն իր ազդեցությունն է թողել տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի վրա

Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ հունվարի 25-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության 2017 թվականի անդրանիկ նիստը: Իր ելույթում Նախագահ Սահակյանն անդրադարձել է 2016 թվականի սոցիալ-տնտեսական ցուցանիշներին, կատարված աշխատանքներին, ձեռքբերումներին եւ խնդիրներին: Նախագահի ընդգծել է, որ անցած տարին եղել է բավականին բարդ ու ծանր մեր հանրապետության, ժողովրդի եւ տնտեսության համար, երկրի տնտեսական բնականոն զարգացմանը մեծ հարված

Չարաբաստիկ մառախուղը հեռանում է, գալիս են տեղումները. Գագիկ Սուրենյանի եղանակային կանխատեսումը

Հունվարի 30-ին, երբ եղանակը կպարզվի, օդի ջերմաստիճանը կրկին կնվազի եւ չի բացառվում, որ նորից սառնամանիքային եղանակ կլինի:

Հարցին՝ մառախուղը ամսի 29-ից հետո Արարատյան դաշտից մառախուղը դո՞ւրս կգա՝ նա պատասխանեց, որ 99 տոկոս հավանականությամբ, այս ցիկլոնն անցնելուց հետո «այդ չարաբաստիկ մառախուղը» դուրս կգա ՀՀ տարածքից:

Ցտեսությո՞ւն, թե՞ մնաս բարով, Հովիկ Աբրահամյան. «Հայոց Աշխարհ»

Բնականաբար շատերին ու միանգամից հետաքրքրեց, թե ինչ է անելու Հովիկ Աբրահամյանը՝ ՀՀԿ-ից դուրս գալուց բացի եւ դրանից հետո: Առավել հավանական ու իրադարձությունների զարգացման «մակերեսին դրված» ենթադրությունն այն է, որ նա կմիանա իր խնամի Գագիկ Ծառուկյանին, որոշակի առումով նրա հետ վերադառնալով քաղաքական ակտիվ դաշտ (վարչապետի պաշտոնից ազատվելուց հետո Հ.Աբրահամյանն առանձնապես «չէր երեւում»): Ճիշտ է, «բամփելու» թեմայով

Ոչ ոք չի կասկածում Լավրովի, Պուտինի, ՌԴ-ի պլանների առկայությանը

Սակայն, ըստ Արցախի Հանրապետական կուսակցության համանախագահ, «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, ղարաբաղցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանի, ղարաբաղցիների համար գոյություն ունի միայն մեկ պլան՝ ԼՂՀ միջազգային ճանաչումը: – Պարոն Օհանջանյան, նախ` հետաքրքիր է իմանալ, թե ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ի՞նչ կոնկրետ աշխատանքներ են իրականացվել առաջնագծում: Շատ է խոսվել «դասեր քաղելու» մասին, ի՞նչ դասեր քաղեցին Ղարաբաղում, ի՞նչ շտկումներ

Ո՞ւմ հետ դաշինք կազմել, ո՞ւր մտնել կամ չմտնել. «Հայոց Աշխարհ»

Հարցազրույց քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԻ հետ –Խորհրդարանական ընտրություններին մասնակցել ցանկացող ուժերն ու անձինք գաղափարախոսության մասին իսպառ մոռացած՝ գլխակորույս զբաղված են դաշինքներ կազմելով: Այս իրավիճակը քաղաքագիտական պատկերացումներից, կանոններից նե՞րս է, թե՞ դուրս: -Այն, որ քաղաքական ուժերը ընտրությունների մասին սկսեցին մտածել միայն տարեվերջին եւ այսօր, իսկ մինչ այդ ապրում էին ճպուռի ու մրջյունի տրամաբանությամբ, եւ այն, որ այժմ

Ինչպե՞ս է Քրիստինե Պեպելյանը «երգեցրել» ոստիկանին. «Ժողովուրդ»

Հարցրի. «Հիմա պետք է ակտ գրե՞ք»։ Ոստիկանը ժպտաց, ասաց. «Չէ, չէ, չէ»։ Ես էլ կատակով ասացի. «Տեսնո՞ւմ եք՝ երգիս կեսը երգեցիք»։

«Հովիկ Աբրահամյանին գլխավոր ֆիգուր չեմ տեսնում» (տեսանյութ). «Ա1+»

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ՀՀԿ-ից դուրս գալը իշխանության մեջ անվստահության մթնոլորտի մասին է խոսում: «Շահեր ունեցող խմբերը վերադասավորումների են գնում»,-  ասում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Նրա կարծիքով՝ իրական ընդդիմություն չկա, եղած ուժերն էլ խորհրդարան անցնելու դեպքում իրար մեջ գործարքների են գնում. «Խորհրդարանում կլինի պահպանողական ՀՀԿ-ն՝ իր արբանյակներով, բայց փոքր-ինչ մաքրված դեմքերից: ԲՀԿ-ն էլ կլինի, կուսակցության

Ոստիկանությանը ևս մեկ անգամ հիշեցնում է ապօրինի զենք-զինամթերք պահողներին

Հունվարի 24-ին ոստիկանության Վարդենիսի բաժնի թույլտվության համակարգի տեսուչ Գարեգին Սահակյանը զեկուցագիր է ներկայացրել, որ նույն օրը, ժամը 12.10-ի սահմաններում, Վարդենիսի Չարենցի փողոցի բնակիչ, 1959 թ. ծնված Ռուբեն Հ.-ի անվամբ հաշվառված 7.62 մմ տրամաչափի «Կարաբին» տիպի որսորդական ակոսավոր հրացանի պահման պայմանների ստուգման ժամանակ բնակարանում առկա չհրկիզվող մետաղյա պահարանի միջից հայտնաբերվել և առգրավվել են 58 հատ 7.62

«Ծառուկյան» դաշինքը, գոնե առաջին հայացքից, կարող է բավական լուրջ հակակշիռ լինել ՀՀԿ-ին եւ տրոհել վերջինիս միահեծան կառավարման ռեժիմը. «Ժողովուրդ»

Ու չի բացառվում, որ իշխանությունը գնալով մուտացիայի ենթարկվի՝ այս անգամ փոխակերպվելով «Ծառուկյան» դաշինքի։

Կարեն Անդրեսայանը մի քանի օրում կորոշի՝ մնա՞լ «Համախմբում» կուսակցությունում. «Հայկական ժամանակ»

Հակառակ դեպքում պետք է ընտրեմ քաղաքական պայքարի նոր ձեւաչափ»,- ասաց Անդրեասյանը։

Սերժ Սարգսեան ինքզինք շա՛տ ամուր կը զգայ եւ մտահոգ չէ առնէտներու հաւանական վազքէ մը. «Ասպարեզ»

Այս օրերուն նաեւ յայտնի դարձաւ, որ Հայաստանի Հանրապետութեան Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարեան, արձակուրդ վերցնելով՝ ստանձնած է Բարգաւաճ Հայաստան կուսակցութեան ընտրական շտապի ղեկավարի պաշտօնը: Եթէ ՀՀԿն եւ «Բարգաւաճ Հայաստան»ը մրցակից կուսակցութիւններ ըլլային, արտաքնապէս այդպէս ալ են, ապա տրամաբանական պիտի ըլլար, որ Իշխան Զաքարեանը ոչ թէ արձակուրդի երթար, այլ՝ կորսնցներ իր պաշտօնը: Յովիկ Աբրահամեանին՝ տնտեսապէս կամ

Ակնհայտ է, որ Ռուսաստանը ամենայն աջակցություն է ցուցաբերելու Կարեն Կարապետյանին եւ ուժեղացնելու են նրա դիրքերը. «Հայկական ժամանակ»

Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելուց հետո սպասվում է, որ ՌԴ մասնակցությունը ՀՀ տնտեսության մեջ պետք է ուժեղանա։ Օրինակ, «Գազպրոմ» ընկերությունը մինչեւ վերջերս Հայաստանի հետ վարում էր կոշտ գնային քաղաքականություն։ Նույնիսկ պահեր եղան, երբ Ռուսաստանը եվրոպական երկրներին գազը ավելի թանկ էր վաճառում, քան Հայաստանին։ Կարապետյանին վարչապետ նշանակելուց հետո «Գազպրոմի» քաղաքականությունը կտրուկ փոխվեց եւ նույնիսկ այդ ընկերությունը համաձայնեց

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Հ-33 ավտոճանապարհի Ուրասար-Ստեփանավան, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 30-36 կմ-երին առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Աշտարակ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում, Արմավիրի մարզում առկա է մառախուղ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների

Այդպիսի փողերից անգամ Ֆլորենտինո Պերեսը կդժվարանա հրաժարվել

«Marca» հանդեսը տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլի ամառային տրանսֆերի համար «Մանչեսթեր Յունայթեդը եւ «Չելսին» «Արքայական ակումբին» այնպիսի գումար (200 միլիոն եվրո) են առաջարկում, որ դրանից անգամ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը կդժվարանա հրաժարվել: Աղբյուրի հավաստմամբ, եթե գործարքը կայանա եւ վալիացին տեղափոխվի անգլիական երկու թոփ ակումբներից մեկը, նրա շաբաթական աշխատավարձը կկազմի շուրջ 400 հազար

Չեմ կարծում, թե Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից հեռանալը կարող է քաղաքական դաշտում իրավիճակ փոխել. Գեւորգ Պողոսյան. «Հրապարակ»

Այլ հարց է, որ բոլոր ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն, հակառակ դեպքում միայն խանգարելու են միմյանց։

Դրվագ, որ մնաց Աբրահամյանի ստվերում. «Ժամանակ»

Երեկ՝ ՀՀԿ-ից Հովիկ Աբրահամյանի դուրս գալու մասին հայտարարությանը զուգահեռ, լրահոսում տեղ գտավ մի ուշագրավ տեղեկություն ևս, որը, սակայն, չարժանացավ հասարակական մեծ հնչեղության: Իհարկե այդ տեղեկությունն իր ինտրիգով մրցունակ չէր Հովիկ Աբրահամյանի հայտարարության համեմատ, սակայն, այնուհանդերձ, տեղեկությունն ուշագրավ էր և թերևս դեռ «իր խոսքը կասի» Հայաստանի նախընտրական և ներիշխանական իրադարձությունների համատեքստում: Խոսքը այն մասին է, որ

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը նշում է ծննդյան օրը. 11-ամյա գործունեություն և մեծ ներդրում ՀՀ մշակութային կյանքում

Հունվարի 25-ը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ծննդյան օրն է։ 2006 թվականի այդ օրը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ նվագախմբի առաջին համերգը՝ ճապոնացի ջութակահար Յուկա Ցուբոյի մասնակցությամբ։ Նվագախմբի հիմնադիրը դիրիժոր Սերգեյ Սմբատյանն է, ով միավորել է երիտասարդ ու տաղանդավոր երաժիշտների։ Երիտասարդների աշխատասիրության և նվիրվածության շնորհիվ կարճ ժամանակում կոլեկտիվն արժանացել է երաժշտասեր հասարակության ջերմ ընդունելության

«Փոքր Մհեր» կրթահամալիրը դառնալու է Ֆիզկուլտուրայի և Նախնական զինվորական պատրաստվածության խորացված ուսուցմամբ ավագ դպրոց

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել «Փոքր Մհեր» կրթահամալիրի կառավարման խորհրդի արտահերթ նիստը, որին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Ներկայացնելով ՀՀ կառավարության  դեկտեմբերի 29-ի որոշումը՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ կրթահամալիրում ստեղծված իրավիճակի ու առաջացած խնդիրների ուսումնասիրության արդյունքում որոշում է կայացվել  «Փոքր Մհեր» կրթահամալիր» և

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի արեց առաջատարի հետ

Վեյկ-ան-Զեեում ընթացող շախմատի «Tata Steel Chess» գերմրցաշարի իներորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը միավորը բաժանեց մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատար ամերիկացի Ուեսլի Սոի հետ: Տասներորդ տուրից առաջ Սոն շարունակում է պահպանել առաջատարի դիրքերը: 5,5-ական միավորով նրան հաջորդում են Մագնուս Կարլսենը, Պավել Էլյանովը եւ Վեյ Ին: Արոնյանը 5,0 միավորով հինգերորդն է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Deuts.NET-ի

Հաց արտադրողների մեծ մասի մոտ արձանագրվել են ինչպես հիգիենայի նորմերի, այնպես էլ սննդամթերքի արտադրության կազմակերպման խախտումներ

Վերահսկողություն հացի շուկայում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն, իրականացրած վերահսկողական գործողությունների շրջանակներում, հացի արտադրության ոլորտում հայտնաբերած համակարգային խնդիրների, թեժ գծով սպառողներից ստացած բողոքների, ինչպես նաև առկա ռիսկերի վերլուծության հիման վրա միջոցառումներ է սկսել  հացի շուկայում: Ծառայության վերահսկողական գործողություններն ընդգրկելու են հացի շուկայի բոլոր օպերատորներին և կրելու են շարունակական բնույթ՝ բացառելու նպատակով  սննդամթերքի անվտանգության պահանջները

Հրաչյա Հարությունյանը ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի միջնորդությամբ կտեղափոխվի քաղաքացիական բժշկական հաստատություն

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի եւ Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի հաստատությունների միջեւ համագործակցության համաձայնագրի շրջանակներում ՌԴ հանձնակատարի ներկայացուցիչները հատուկ այցելություն են կատարել ազատությունից զրկման այն վայր, որտեղ պատիժ է կրում ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, ուսումնասիրվել են նրա պատժի կրման պայմաններն ու առողջական վիճակը: Հ. Հարությունյանի բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ նա գտնվում է

«Ես մի ժամանակ որ ասում էի, թե ՀՀԿ-ում մարդիկ կան, որ պաշտոնի համար են եկել, փաստորեն, դա է դառնում». Աշոտ Աղաբաբյան. «Հրապարակ»

Իշխանությունից նեղացած ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը չի ուզում հավատալ, որ Հովիկ Աբրահամյանը հեռացել է կուսակցությունից։ Չնայած տեւական ժամանակ է՝ Աղաբաբյանը կասեցրել է ակտիվ շփումները հարազատ կուսակցության հետ, նա չէր հաճախում ԱԺ նիստերին՝ իր բիզնեսների նկատմամբ հարկային մարմինների ստուգումներից ու տուգանելուց հետո, բայց կարծում է, որ կուսակցությունից հեռանալն անթույլատրելի է։ «Ես մի ժամանակ որ ասում էի,

Ինչո՞ւ ԵԽԽՎ պատվիրակների մեծամասնությունը չաջակցեց հայերին

Պարզաբանում է Հերմինե Նաղդալյանը

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930