Օրվա լրահոսը

Յուլի Էդելշտեյնը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ վաղ թե ուշ Կնեսետը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը

«Ես այդքան էլ հպարտ չեմ այն փաստով, որ Իսրայելը դեռեւս չի ճանաչել Հայոց ցեղասպանութունը, բայց, այնուամենայնիվ, այդ ուղղությամբ արդեն առկա է որոշակի առաջխաղացում»,- ասել է խոսնակը:

Յուրա Մովսիսյանը գովել է Վլադիմիր Պուտինին

Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը ժամանակին ապրել է  Մոսկվայում եւ խաղացել «Սպարտակի» կազմում, ESPN-ին տված հարցազրույցում խոսել է ռասիզմի մասին Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում: «Ռասիզմ այստեղ՝ ԱՄՆ-ում էլ կա եւ մենք դրան ամեն օր հանդիպում ենք: Ես չեմ մտածում, թե այս առումով շոշափելի տարբերություն կա ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ: Եթե Ռուսաստան մեկնես որպես

Թեհրանում հրդեհի հետևանքով տուժածների թվում հայեր չկան․ ՀՀ ԱԳՆ

Թեհրանում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով հայեր չեն տուժել. Այս մասին հաղորդվում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության Թվիթերի էջում:

Ժողովրդի ապստամբության իրավունքը

Արտաշես Խալաթյան  ԵՊՀ ասպիրանտ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի օգնական, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ   Ներածություն Հայաստանի և անցումային բնույթի այլ ժողովրդավարությունների քաղաքական և ընտրական համակարգերի անկատարությունը նման պետությունների քաղաքական դիսկուրսի կարևոր թեմա է դարձնում ապստամբության՝ ժողովրդին պատկանող իշխանության իրականացման միջոցի իրավաչափության և թույլատրելիության հարցը: Եվ դա հասկանալի է, քանզի հրապարակային քաղաքականության վերածումը փակ էլիտար գործունեության և

«Ինձ մեղավոր ճանաչում եմ, զղջում եմ եւ տուժողներիս հետ հաշտվել եմ». Գուրգեն Արսենյանի խոստովանությունը

Գուրգեն Արսենյանը դատավորի հարցին՝ ընդունո՞ւմ եք մեղադրանքը՝ պատասխանեց. «Այո, մեղավոր ճանաչում եմ, զղջում եմ եւ տուժողներիս հետ հաշտվել եմ»: Նրա ընկերները՝ մյուս ամբաստանյալները նույնպես հայտարարեցին, որ «Ընդունում եմ մեղքս ամբողջությամբ, կատարածի համար խնդրում ենք մեղմ պատիժ սահմանել»:

Սպանության փորձ՝ գողության ահազանգով դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ. առաջադրվել են մեղադրանքներ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Վանաձորում բնակարանային գողության ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած ոստիկանության աշխատակիցների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, 3 անձի առաջադրվել է մեղադրանք: 2016թ-ի հունվարի 29-ի լույս 30-ի գիշերը Վանաձոր քաղաքի բնակիչներից մեկից ահազանգ է ստացվել՝ հարևանությամբ գտնվող տանից գողություն կատարվելու վերաբերյալ, որի

Դունյա Միյատովիչը Թուրքիայի իշխանություններին կոչ է անում բացահայտել Դինքի սպանությունը. «Ազատություն» ռադիոկայան

Թուրքիայի իշխանությունները պետք է ակտիվացնեն ջանքերը Թուրքիայում հայտնի հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության պատվիրատուներին հայտնաբերելու ուղղությամբ, այսօր հայտարարել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը: «Ամեն տարի մենք նշում ենք Հրանտ Դինքի սպանության տարելիցը, մեծարում նրա քաջությունը փոքրամասնությունների իրավունքների համար պայքարում, և հարգանքի տուրք մատուցում խաղաղություն հաստատելուն ուղղված նրա բացառիկ ջանքերը», – ասել է

Վթարային ջրանջատում Էրեբունիում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 20-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Աթոյան, Մուրացանի, Սասունցի Դավթի, Լորիս Մելիքովի (Նեկրասովի), Բելինսկու, Սուվորովի, Նոր Արեշի 2-րդ, 4-րդ, 8-րդ, 15-րդ փողոցների, Էրեբունի փող. 1, 3, 5, 7, 9, 11 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված

«Գագիկ Ծառուկյանը վերադարձել է համաձայնությամբ և չի զբաղեցնելու ՀՀԿ-ի դաշտը». Սերգեյ Մինասյան

Քաղաքական դաշտի վերլուծություն` ըստ Սերգեյ Մինասյանի

Ներկայացվել է ՀՀ վարչապետի հանձնարարականների կատարման հաշվետվությունը

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկատվություն է ներկայացրել ՀՀ վարչապետի՝ ՀՀ կառավարության նիստերի ընթացքում տրված հանձնարարականների կատարողականի վերաբերյալ: «Սեպտեմբերի 15-ից մինչև հունվարի 12-ը ՀՀ կառավարության նիստերին հնչել են բազմաթիվ հանձնարարականներ, և դրանց հիմնական մասը վերաբերել է քաղաքականության իրականացմանը: Այս համատեքստում նախարարությունները պետք է մշակեին համապատասխան իրավական ակտեր: Զեկուցում եմ, որ այս ընթացքում մշակվել է

6 տարվա ընթացքում 45 կին է սպանվել (Տեսանյութ). «Ա1+»

Դատական համակարգում առկա են կարծրատիպեր ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց վերաբերյալ: «Սպանության մեղադրանքը այսպես է դիտարկվում՝ խանդի հողի վրա կատարված սպանություն, կամ լինում է ամուսնական անհավատարմություն»,- նշում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության Կոալիցիայի համակարգող Զարուհի Հովհաննիսյանը: Նրա խոսքերով՝ կանանց առնչվող գործերը քննելիս էլ հաճախ  քննարկվում են  բուն խնդրին չվերաբերող հարցեր: «Շատ հաճախ ասում են, որ

«Մեղմ վարչարարությունը կարող է և պետք է վերաբերի բացառապես օրինապահ հարկ վճարողներին, հարկերից խուսափելու ցանկացած դրսևորում պետք է կանխվի». Կարեն Կարապետյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: 2016 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին հանձնարարել էր հարկային ստուգումներ իրականացնել բացառապես ռիսկային համարվող տնտեսվարող սուբյեկտների մոտ, իսկ փոքր և միջին ձեռնարկություններին

Ալեքսիս Օհանյանի նշանածը անցավ Australian Open-ի երրորդ շրջան

Ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանի ապագա նշանածը՝ օլիմպիական քառակի չեմպիոն, «Մեծ սաղավարտի» 38-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը, Մելբուռնում ընթացող «Australian Open»ի երկրորդ շրջանում 6:3, 6:4 հաշվով վստահ հաղթանակ է տոնել Չեխիայի ներկայացուցիչ Լյուսի Շաֆարժովայի նկատմամբ՝ իրականացնելով 15 էյս: Չորրորդ շրջան անցնելու համար Սերենան հանդիպելու է իր հայրենակից Նիկոլ Գիբզի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ USA Today-ի

«Խնդիր չեմ ունեցել ոչ հարկայինի, որ մաքսայինի հետ». սփյուռքահայը հարկային խնդիրները «միֆ» է որակում (Տեսանյութ)

Արտյոմ Թադեւոսյանի խոսքով՝ եթե օրենքի դաշտում աշխատես, խնդիր չես ունենա

Հայկական բեռները օդային ճանապարհով կտեղափոխվեն ֆորս մաժորի դեպքում (Տեսանյութ)

Օդային ճանապարհով բեռներ տեղափոխելը 8-10 անգամ թանկ է նստում

Ձեռագործ «Բերդ» արջուկ, խեցեղեն, գլխարկ. սփյուռքահայ երիտասարդի բիզնեսի արդյունքը (Տեսանյութ)

Շանթ Չակմակը մարզաբնակ կանանց օգնում է աշխատանք գտնել եւ իրացնել արտադրանքը

Շավարշ Քոչարյան. Ադրբեջանական լրագրողի հարցը «լկտի» է եղել, Լավրովն էլ բաց խոսել է (Տեսանյութ)

Սերգեյ Լավրովը բացահայտել է այն, ինչ առանց այն էլ կար

Կստուգվի  ԱԺ պատգամավորի թեկնածուի հայերենի իմացությունը

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել «Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման կարգը հաստատելու մասին»: Հրամանի համար հիմք է հանդիսացել ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի 3-րդ մասը, որտեղ ԱԺ պատգամավոր ընտրվելու համար, ի թիվս այլ չափանիշների, սահմանվել է

Խորհրդարանական պատվիրակության հանդիպումներն Իսրայելի Կնեսետում

Իսրայելի Պետության Կնեսետի հրավերով հունվարի 18-ին տեղի է ունեցել ՀՀ խորհրդարանական ընդլայնված պատվիրակության այցը Կնեսետ` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Արտակ Զաքարյանի գլխավորությամբ: Կնեսետում խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է Կնեսետի փոխնախագահ, Իսրայել-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին երկու տարիներին բարեկամության խմբերի նախաձեռնությունները, տիկին Պլոսկովի ղեկավարած

ՀՀԿ-ն Ծառուկյանի ու նրա «խլրտումների» կարիքը չի զգում

Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ Գագիկ Ծառուկյանը բարեգործ է, ինքնուրույն մարդ եւ ինքնուրույն որոշում է կայացրել «Ի՞նչն է ձեզ անհանգստացնում Գագիկ Ծառուկյանի հետ կապված»,- երեկ մեզ հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսպես հանգստացրեց Ծառուկյանի վերադարձով անհանգստացածներին ու վստահեցրեց, որ նա քաղաքական դաշտում կարող է ունենալ իր տեղը: Հիշեցնենք, որ երեկ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց,

Դատապարտված Սարգիս Հարությունյանը հեռացվել է կուսակցությունից

Թիվ ԵԿԴ/0236/01/14 դատական գործով առանձնապես խոշոր չափերի խարդախության համար 4 տարվա ազատազրկման դատապարտված Սարգիս Հարությունյանը կուսակցությունների մասին օրենքի և կուսակցության թիվ 10.11 կետի համաձայն ազատվել է «Ալյանս» կուսակցության փոխնախագահի պաշտոնից և հեռացվել է կուսակցությունից: «Ալյանս» կուսակցության մամուլի հաղորդագրություն

ԱԱԾ. բացահայտվել է դատավորին կաշառք տալու պատրվակով` խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է քրեական գործով դատավորին կաշառք տալու պատրվակով` խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2016 թվականի գարնանը ՀՀ Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության նախկին աշխատակից Գ.Ա.-ն ՀՀ Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության ուղեկցող գումարտակի աշխատակից Գ.Մ.-ից առաջարկ է ստացել միջամտել գործի

«Կարելի է 20 սցենար գրել ու ասել՝ վա՜յ, ռուսական ուժերն են արել». պատգամավորը՝ Ծառուկյանի մասին (Տեսանյութ)

«Օհանյանի եւ Ծառուկյանի վերադարձը կարող է ինչ-որ բան փոխել, եթե նրանց ձեւավորելիք քաղաքական ուժերը ներկայացնեն փոփոխությունների տանող ծրագրեր»,-ասում է Թեւան Պողոսյանը

«Մանչեսթեր Յունայթեդը» հակաահաբեկչական բաժանմունք է ստեղծել

ՄՅՈՒ-ն դարձավ Անգլիայի պրեմյեր լիգայում հակաահաբեկչական բաժանմունք ստեղծած առաջին ակումբը, տեղեկացնում է The Daily Mail-ը: Բաժանմունքը ղեկավարում է Մեծ Մանչեսթերի ոստիկանության նախկին մի սպա, որը ահաբեկչությանը հակազդելու ուղղությամբ գործողություններին մասնակցելու մեծ փորձ ունի եւ մասնագիտացած է շենքերն ու ավտոմեքենաները «մաքրելու» գործում: Այսուհետեւ, «Օլդ Տրաֆֆորդի» ամբողջ անձնակազմը հատուկ պատրաստվածություն է անցնելու, իսկ ստադիոնում պարբերաբար անցկացվելու են

Կապանի Բ/Կ-ի գլխավոր տնօրենը պարզաբանում է՝ որոնք են եղել 20 օրվա ընթացքում 5 մահվան դեպքերի պատճառները

«Եթե բան ունեք ասելու, ասեք, քննարկենք, մենք էլ բան ունենք ասելու». Սմբատ Օրբելյանն արձագանքեց մարզպետին

«Պետք է նախահարձակ լինենք, ինչո՞ւ սպասել, որ Ադրբեջանը կրկնի ապրիլյան իրավիճակը». Թեւան Պողոսյան (Տեսանյութ)

«ՀՀ-ն եւ Արցախը ապահովում են Եվրոպայի անվտանգության հարավ-արեւելյան սահմանը»,-ասում է պատգամավորը

Քիշմիրյանների բազմազավակ ընտանիքում 3 երեխա մի մահճակալին են քնում (Ֆոտոշարք)

Ռոզա, Համլետ, Ֆլորա, Հայկ, Կատրին, Մարի. նրանք Հայաստանի Հանրապետության անչափահաս քաղաքացիներ են: Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակն այս երեխաներից ու նրանց ծնողներից խլել է բարեկեցիկ ապրելու հնարավորությունը: Բազմազավակ ընտանիքում գուցեեւ երեխաների համար օրն ուրախ է անցնում, բայց այդ ուրախությունը կարճ է տեւում, երբ գալիս է գիշերը. երեք հոգով մի մահճակալին քնելու դաժան փորձությունը ոչ մի կերպ չի

Ինչո՞ւ է դժգոհում Աշոտյանին երկու անգամ մեդալը հանձնած ռեկտորը

«Չի լինո՞ւմ, որ պետական պարգեւ ստանան, հետո դատվեն»

Շավարշ Քոչարյան. ՀԱՊԿ մոտակա գագաթնաժողովը կհստակեցնի Հայաստանի նախագահության հարցը

Բելառուսի նախագահը բացակայել է` այդպիսով խոչընդոտելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման գործընթացին

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930