Օրվա լրահոսը

«Բողոքում ենք կուշտ քնած թագավորից, քանի որ փողոցներում կան քաղցած անօթեւաններ»

Զրույց ռոք երաժիշտ Ժիրայր Տեր-Օսիպյանի հետ Հայկական ռոքը սկիզբ է առել 1960-ական թվականների կեսերից: Խորհրդային տարիներին Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում գործում էին համամիութենական մակարդակի ռոք խմբեր ու կատարողներ, այդ թվում՝ Արթուր Մեսչյանի «Առաքյալները», «Կալեյդոսկոպը» եւ այլն: Չնայած մեր պետության ճնշումներին, երբ օրինակ՝ Ստաս Նամինի խումբը պարզապես արտաքսվեց Հայաստանից, հայտնվեցին նոր խմբեր՝ «Ասպարեզ», «Այաս», հետագայում ԱՄՆ

Հրաշամանուկ Ալեքսանդր Բեյլերյանը կատարում է Ազնավուրի երգը (տեսանյութ)

Հայ հրաշամանուկ, բազմաթիվ լեզուների տիրապետող Ալեքսանդր Բեյլերյանի հայրը՝ Հայկ Բեյլերյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է, թե ինչպես է իր որդին կատարում Շառլ ազնավուրի Une vie d’amour երգը: Հիշեցնենք, որ Ալեքսանդր Բեյլերյանը մասնակցում էր ռուսական առաջին ալիքի «Лучше всех» հաղորդմանը

4 հոգի թունավորվել են խոհանոցում տեղադրված գազօջախից արտանետված շմոլ գազից

Հունվարի 18-ին, ժամը 19.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1984 թ. ծնված Մարգարիտ Ի.-ն, 1995 թ. ծնված Գևորգ Գ.-ն, 1976 թ. ծնված Սվետիկ Գ.-ն և 1986 թ. ծնված Մարիամ Գ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են խոհանոցում տեղադրված գազօջախից արտանետված շմոլ գազից:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունվարի 20-ին, 22-ի օրվա երկրորդ կեսին, 23-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է թույլ ձյուն: 21-ին, 23-ի ցերեկը և 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունվարի 20-ին ժամանակ առ ժամանակ, 22-ի օրվա երկրորդ կեսին, 23-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն: 21-ին,

Հրաչյա Չանդիրյան. «Ունենք պատանի ջրացատկորդներ, որոնք մի քանի տարուց կպայքարեն հաղթանակների համար»

Հայաստանի ջրացատկորդները Ռիոյի օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճել չկարողացան, թեեւ մոտ էին ուղեգրերին: Սակայն հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը դրանից հուսախաբ չի եղել եւ մտադիր է այդ բացը լրացնել Տոկիոյում: «Առավոտը» զրուցել է նրա հետ՝ իմանալու, թե ինչպե՞ս է նա իր սաների հետ սկսել նոր քառամյա շրջափուլը: -Պարոն Չանդիրյան, նոր մրցաշրջանն արդեն մեկնարկել է: Ի՞նչ ծրագրեր

Համախմբման տեսանկյունից ամենամեծ չիրացված ներուժն ունի Գագիկ Ծառուկյանի շուրջը ձեւավորվող դաշինքը. «Հայոց աշխարհ»

Ներկա պահին արդեն ակնհայտ է, որ Հանրապետականը իր դիմաց ունենալու է ընդդիմադիր ուժերի առնվազն երկու համախմբում, որից առաջինի «թթխմորը» կազմելու են հունվարի 17-ին համագործակցության մասին համաձայնագիր կնքած «Համախմբումը», «Երրորդ Հանրապետությունը» եւ Դեմոկրատական կուսակցությունը, իսկ երկրորդինը՝ նույն օրը քաղաքական ասպարեզ վերադարձած Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծվող դաշինքը։ Ինչո՞ւ հենց այս երկու ընդդիմադիր խմբավորումները կարող են դառնալ իշխանության

Վարդան Պողոսյան. Վարչապետի բնակության վերաբերյալ սահմանադրական դրույթն ուժի մեջ կմտնի 2018 թվականից. «168 ժամ»

Ամանորյա տոներից առաջ և հետո լայն քննարկման առարկա է՝ արդյոք վարչապետ Կարեն Կարապետյանը կարո՞ղ է մասնակցել 2017թ. խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ։ Սահմանադրության պահանջով պատգամավոր կարող է դառնալ այն անձը, ով վերջին 4 տարիներին բնակվել է Հայաստանում։ Կարեն Կարապետյանը 2011-2016 թթ. եղել է «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահը, 2012 թվականից էլ՝ «Գազպրոմ Մեժռեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալը։

Ոճրագործ պետութիւնը. «Ասպարեզ»

Համոզուած եմ, որ աշխարհի բոլոր պետութիւնները օժտուած են մարդասպանութեան, ոճրագործութեան յատկութեամբ: Իւրաքանչիւր պետական համակարգ, բացի պատերազմներ հռչակելէն ու մահապատիժներ վճռելէն, ունի մարդասպանութեան զարտուղի եղանակներ կամ միջոցներ: Ունի այդ առումով աշխատելու համար պատրաստուած կազմեր: Ամենաժողովրդավարականէն մինչեւ ամենաբռնակալը, բոլո՛ր վարչակազմերը, կարիքը զգացած պահուն կը պաշտօնակոչեն այդ կազմերը: Ուրեմն, բոլոր պետութիւնները ոճրագործ յատկութիւն մը ունենալով հանդերձ, խիստ սակաւաթիւ

Իտալիայում ձնահյուսքը ծածկել է հյուրանոցը. կան զոհեր. ԶԼՄ-ներ

Իտալիայի կենտրոնում ձնահյուսքը ծածկել է հյուրանոցը, որտեղ, ենթադրաբար, եղել է շուրջ 30 մարդ: Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել Աբրուցո նահանգում: Ձնահյուսքն առաջացել է հունվարի 18-ին Իտալիայի տարածքում գրանցված ստորգետնյա ցնցումների հետևանքով: Փրկարար ծառայությունների ղեկավարներից Անտոնիո Կրոչետան գործակալությանը հայտնել է, որ դեպքի վայրում կան «մեծ թվով զոհեր»: Զոհերի հստակ թիվը նա

Ռուբեն Հայրապետյանը ինքնասպան եղած գործարարի ընկերության դեմ հայց է ներկայացրել դատարան. «Ժողովուրդ»

Մի խումբ քաղաքացիների նման նա եւս փորձում է փրկել իրեն պատկանող տարածքը եւ բնակարանը, քանի որ, ինչպես մեզ հայտնի դարձավ, նա ոչ միայն բնակարան, այլ նաեւ տարածք է ձեռք բերել գործարարից։

Ամերիկացի լրագրողները բաց նամակ են գրել Դոնալդ Թրամփին

Columbia Journalism Review պարբերականը հրապարակել է ամերիկյան մամուլի ներկայացուցիչների բաց նամակը երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին: Նամակը թարգմանությամբ ներկայացնում ենք ստորև. Հարգելի ընտրված նախագահ, Երդմնակալությունից առաջ մենք որոշեցինք, որ հարկ է պարզաբանել՝ ինչպես ենք մենք պատկերացնում փոխհարաբերությունները Ձեր աշխատակազմի և լրագրողների միջև: Հազիվ թե Ձեզ զարմացնի այն, որ մենք այդ հարաբերությունները լարված ենք համարում: Վերջին

Երևանում կայացավ ՀՀ֊ԵՄ բանակցությունների հերթական՝ ութերորդ փուլը

Հունվարի 18-ին Երևանում կայացավ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների ութերորդ փուլը։ Հայկական կողմից բանակցային թիմը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ եվրոպական կողմից՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան Գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դեվինը: Քննարկվեցին համաձայնագրի քաղաքական հարցերի, ինչպես

Դեսպան Մինասյանն իր հավատարմագրերն է հանձնել Պորտուգալիայի նախագահին

Հունվարի 16-ին համատեղության կարգով Պորտուգալիայում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը (նստավայրը՝ Վատիկան) իր հավատարմագրերն է հանձնել Պորտուգալիայի Հանրապետության նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզային: Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հետևած առանձնազրույցի ընթացքում դեսպան Մինասյանը Պորտուգալիայի նախագահին է փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարեմաղթանքները։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Պորտուգալիայի միջև առկա ջերմ պատմական կապերին, ինչպես նաև հարուստ մշակութային

Ֆանտաստիկ գրականությունը ոչ ստանդարտ մտածողություն է ձեւավորում

«Գիրք կարդալը գիտակցված, թե չգիտակցված, միեւնույն է, անձնային աճի, ճկուն աշխարհայացքի ձեւավորման հիմնական միջոցն է» «Մարդը ստեղծված է այն գրքերից, որոնք կարդացել է»,-ամերիկացի գրող, փիլիսոփա Ռալֆ Էմերսոնի խոսքերն է հիշեցնում հոգեբան Մանուկ Խաչատրյանը: Նա «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ ցանկացած գրական ստեղծագործություն, անկախ ժանրից կամ գրական ուղղությունից, անպայմանորեն այս կամ այն չափով հոգեբանական ազդեցություն է

Վարչապետը ստուգեց, թե իր տված հանձնարարականներով ինչ են արել

ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի օպտիմալացման արդյունքում մոտ 4 միլիարդ տնտեսում է եղել

Կարեն Կարապետյանի համար կարող է ԱԺ-ն օրենքը փոխել. «Ժողովուրդ»

Արդյոք գործող վարչապետ Կարեն Կարապետյանը 2018թ. ապրիլին կհամապատասխանի այդ չափանիշներին եւ կկարողանա շարունակել իր պաշտոնավարումը (եւ ըստ էության, դառնալ երկրի առաջին դեմքը), թե՞ ոչ։ Ինչպես հայտնի է՝ 2011 թ. սկսած Կարեն Կարապետյանն աշխատել է Մոսկվայում որպես «Գազպրոմբանկ» ԲԲԸ փոխնախագահ, «Գազպրոմ Մեժրեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ եւ ՀՀ վարչապետ է նշանակվել 2016թ. սեպտեմբերին։ Ինքը՝ Կարեն Կարապետյանը,

Այն, որ ներդրումները պետք է պաշտպանված լինեն, անվիճելի է: Բայց միայն դա՞ է խոչընդոտը. «Հայկական ժամանակ»

Հայաստանի տնտեսության  զարգացման հեռանկարի վրա կուտակված մշուշը պայմանավորված է հիմնականում նրանով, որ չեն երեւում տնտեսության մեջ իրականացվելիք խոշոր ներդրումների ուրվագծերը։ Այն, որ ներդրումների ոլորտում իրավիճակը իրոք մշուշոտ է, պարզ է դառնում նաեւ Կարեն Կարապետյանի կառավարության 100 օրվա գործունեության վերաբերյալ հրապարակված զեկույցից։ «2016 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների

 «Խորովածի միջազգային մայրաքաղաք, Շալյապինի կենտրոն, այ տենց ա պետք, իսկ թե տակը ինչ կստացվի՝ ժամանակը ցույց կտա». Կարեն Կարապետյան

Վարչապետ Կարեն Կարապետյանի Լոռու մարզ կատարած այցի ընթացքում, առաջարկվեց որ մարզի արդյունաբերական ոլորտի մասին խոսի Լոռու մարզպետի խորհրդական Լեւոն Ասլանյանը: Վերջինս էլ կես կատակ-կես լուրջ այսպես դիմեց վարչապետին. «Սա, ինչպես ես հասկացա՝ փորձություն էր ինձ համար, որ տեսնեք՝ կարողանալո՞ւ եմ ձեր հարցին պատասխանեմ, թե՞ ոչ»: -Ոչ, ուղղակի փորձում եմ ինֆորմացիա ստանամ ձեզնից, ոչ մի փորձություն

Հայաստանում կստեղծվի սոցիալական ծառայությունների տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն

2017թ. հունվարից մեկնարկում են Հայաստանում սոցիալական ծառայությունների տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոնի ստեղծման և «Այ Բի Էմ» Կուրամ» համակարգի ներդրման աշխատանքները: «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի և «Այ Բի Էմ Արևելյան Եվրոպա և Ասիա» ընկերության միջև համապատասխան պայմանագրի ստորագրման արարողությունը տեղի էր ունեցել Հայաստանի սոցիալական ապահովության պետական ծառայությունում դեռևս 2016թ. դեկտեմբերի 29-ին: Այն տրամաբանական

Դավիթ Հարությունյանը չի բացառել, որ ապրիլի 2-ին ընտրատեղամասերում տեսախցիկներ չլինեն. «Հայկական ժամանակ»

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների հիմնական նորամուծություններից մեկը՝ ընտրատեղամասերում տեսանկարահանող սարքերի տեղադրման եւ քվեարկության ընթացքը ուղիղ հեռարձակելու գործընթացը, ձախողվել է։ Երեկ ավարտվել է այդ գործընթացը սպասարկելու համար ընկերության ընտրությունը, բայց ընդամենը մեկ հայտ է ներկայացվել։ Հայ-կանադական ԻԱյ Սի Տելեկոմ ընկերությունն այդ գործառույթներն իրականացնելու համար 3,8 մլն դոլար է պահանջել, մինչդեռ դոնոր կազմակերպություններն ընդամենը 1,6 միլիոն եվրո

Ծառուկյանի վերադարձը զարմացնում է, հետո զայրացնում, ապշեցնում, տարակուսում, շփոթեցնում… «Հրապարակ»

Գագիկ Ծառուկյանի վերադարձը մի բան է ասում։ Պատրաստվեք միջին վիճակագրական ՀՀԿ-ական ԱԺ ընտրությունների։ Սա կարծես բոլորն են հասկանում՝ զարմանալով, թե որքան համառություն, որքան աներեսություն եւ որքան ներուժ ունի հավերժության ձգտող այս թատրոնը։ Մինչդեռ քաղաքականությունը Հայաստանում թատրոնի այլեւս չի ձգում։ Իշխանությունների համար հիմա միակ թատրոնը ժողովուրդն է։ Այդ իրենք են սենյակներում նստած թատրոն նայում, ոչ թե

Իսկ Իրանը ցանկանո՞ւմ է լեգիտիմացնել ԵՏՄ-ն

Իրանը պատրա՞ստ է լուրջ ներդրումներ անել, երբ այսքան մեծ է Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից Հայաստանի իշխանությունները համառորեն շարունակում են Հայաստան-Իրան հարաբերությունները կապել ԵԱՏՄ-ին մեր երկրի անդամակցությանը, կարծես այդ կառույցն արդեն իսկ ապացուցել է իր կենսունակությունը, մնում է դա գիտակցեն մյուս երկրները: Իհարկե, Ռուսաստանը շատ կցանկանար, որպեսզի Իրանը, եւ ոչ միայն Իրանը, ԵՏՄ-ի հետ լուրջ համագործակցություն հաստատեին:

Կառավարության շենքում ավտոմատավորները շատացել են

Կառավարությունում անվտանգության կազմակերպումը սովորական օրերի նման չէր

Ոստիկանությունը հիշեցնում է. ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 17-ին, ժամը 18-ին, 1961 թ. ծնված Ազատուհի Հ.-ն կամավոր հանձնել է կրակող ինքնաշեն սարք, «Ֆ-1» տիպի 2 նռնակ՝ առանց պայթուցիչի, ստվարաթղթե 1 ծխագլանակ, 23 մմ տրամաչափի՝ 3, 5.6 մմ տրամաչափի՝ 8, 7.62 մմ տրամաչափի 8 և 5.45 մմ տրամաչափի 108 փամփուշտ: *** Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական

Կարդիականացվեն քրեակատարողական հիմնարկներում մատուցվող բժշկական ծառայությունները

Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց տրամադրվող բժշկական ծառայությունները կբարելավվեն: Կառավարության այսօրվա նիստում, ներկայացնելով ՀՀ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգը, այս մասին հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նախարարը, հիվանդանոցային ձևով բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման նկատառումներից ելնելով, առաջարկում է ծառայությունների բարեփոխման մի քանի տարբերակ։ «Առաջին՝ ազատությունից զրկված անձանց երկրորդային մասնագիտական բժշկական օգնությունը տրամադրել միայն քաղաքացիական

Ուր է գնալու Գագիկ Ծառուկյանի հավաքած ձայնն այս անգամ. «Ժամանակ»

ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձի, կամ քաղաքականության մեջ ակտիվ կարգավիճակի վերականգնման մասին հայտարարությունը ներքաղաքական կյանքում ստեղծել է հին և նոր մի իրավիճակ: Հին այն իմաստով, որ նախընտրական գործընթացը, փաստացի, ստանում է նույն առանցքը, ինչի շուրջ կազմավորված էր թե՛ 2007 թվականի, թե՛ 2013 թվականի խորհրդարանի ընտրությանը: Այդ ընտրություններին կար Գագիկ Ծառուկյան ուժեղ խաղացողը, որը

Կվերադառնա՞ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ

ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը պատրաստ է վայր դնել կուսակցության նախագահի եւ քաղխորհրդի նախագահի լիազորությունները – Նախօրեին քաղաքականությունից հեռացած ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին: Իր հայտարարությունից, սակայն, պարզ չդարձավ` վերադառնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությո՞ւն, կրկին ղեկավարելո՞ւ է ԲՀԿ-ն, թե՞ այլ ձեւաչափով է վերադառնում: – Ես հասկանում եմ, որ այդ հարցը շատերի համար

Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին

Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 19-ին ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին: Համաձայն հրամանագրի, հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի նախաձեռնությանը ԼՂՀ Ազգային ժողովի կողմից տրված համաձայնությունը, Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեն նշանակվել է 2017 թվականի փետրվարի 20-ին:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ

Երևան-Սևան հատվածի մինչև 17-րդ կմ-ին առկա է մառախուղ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 26-35-րդ կմ-երին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի մինչև 17-րդ կմ-ին, Գորիս-Կապան ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Աշտարակ և Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքներում, Տավուշի մարզի ողջ տարածքում առկա է մառախուղ: Տավուշի մարզի Նոյեմբերյան, Լոռու

Կարեն Խաչանովը լքեց «Australian Open»-ը

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ,  20-ամյա Կարեն Խաչանովը Մելբուռնում ընթացող Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում երեք սեթում զիջեց ամերիկացի Ջեկ Սոկին (3:6, 4:6, 4:6) եւ դուրս մնաց հետագա պայքարից: Հանդիպման վիճակագրությունն ասում է, որ  երիտասարդ Խաչանովը 10 սեյվի հեղինակ է դարձել՝ դրանով գերազանցելով իրեն «նեղացրած» ամերիկացուն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ zimbio.com-ի

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930