Օրվա լրահոսը
Անցկացվել է համաժողով` ԵՄ Համընդհանուր անվտանգության և պաշտպանության թեմայով
Հունվարի 18-ից 19-ը ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում ԵՄ Անվտանգության և պաշտպանական քոլեջի, ԵՄ արտաքին գործերի ծառայության և Ավստրիայի հովանավորության ներքո Երևանում տեղի է ունեցել ԵՄ Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության ոլորտի դասընթացների (ԵՄ ՀԱՊՔ)՝ արևելյան գործընկեր պետությունների տարբեր գերատեսչություններ ներկայացնող շրջանավարտների համար նախատեսված ԵՄ ՀԱՊՔ երկրորդ բարձրաստիճան համաժողովը: Համաժողովը մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին
Տարոն Մարգարյան. «Մի ամբողջ թիմ իր պատրաստակամությունն է հայտնել լինել Արցախի ու արցախցու կողքին»
Պաշտոնական այցով Արցախում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, որի ընթացքում անցկացվել է ընդլայնված խորհրդակցություն Երևանի քաղաքապետարանի և Ստեփանակերտի ու ԼՂՀ շրջանների համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ: Խորհրդակցությանը մասնակցել են նաև Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար
Իշխան Զաքարյանը՝ շտաբի պետ
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ստանձնել է «Ծառուկյան դաշինքի» շտաբի պետի աշխատանքները Այսօր տեղի է ունեցել «Ծառուկյան դաշինքի» շտաբի անդրանիկ նիստը, որը վարել է Իշխան Զաքարյանը: Նիստին մասնակցել է նաև ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Հունվարի 20-ի առավոտից Իշխան Զաքարյանը և Նաիրա Զոհրաբյանն աշխատանքային հանդիպումներ են ունենալու Երևանի և մարզերի տարածքային կառույցների ղեկավարների հետ: ԲՀԿ խոսնակ՝
«Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակ. «Սարգիս Հարությունյանը կոմպրոմատներ է հավաքել»
Կուսակցության փոխնախագահը շանտաժ է արել
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է
Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում
Պաշտպանության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության քննարկումներ
Հունվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության Եվրոպայի հարցերով վարչության ղեկավար Ֆլորանս Մանժենին և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտյեն: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր: Ընդգծելով հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակը և կարևորելով համագործակցությունը պաշտպանության ոլորտում, կողմերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի
ԳԱԼԱ կուսակցությունը չի մասնակցի ԱԺ ընտրություններին
Քիչ առաջ ավարտվել է ԳԱԼԱ կուսակցության վարչության նիստը, որոշում է կայացվել չմասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս մասին մեզ տեղեկացրեց ԳԱԼԱ կուսակցության վարչության անդամ Քրիստինե Մկրտչյանը: «ԳԱԼԱ կուսակցությունը նպատակահարմար չի համարում հայաստանյան ներկա ներքաղաքական ստեղծված իրավիճակի պայմաններում ներգրավվել այդ գործընթացների մեջ»,-փոխանցեց մեր զրուցակիցը: Մեր հարցին՝ արդյո՞ք նման որոշում կայացնելը պայմանավորված էր ՏԻՄ ընտրությունների արդյունքներով, Քրիստինե Մկրտչյանն
Իրանի դեսպանին են ներկայացվել Հայաստանի տարածքով մուլտիմոդալ փոխադրման առավելությունները
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունվարի 19-ին ընդունեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադիին: Հանդիպմանը ներկա էր նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն: Նախարարը դեսպանին ներկայացրեց Հայաստանի տարածքով Իրանից դեպի Եվրոպա և հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ փոխադրումների ծրագիրը, իսկ Սերգեյ Վալկոն ընդգծեց փոխադրման այս ճանապարհի առավելությունները:
Քննարկվել են ուղևորափոխադրումների ոլորտում հավասար մրցակցային պայմաններ սահմանելուն առնչվող հարցեր
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հրամանով տրանսպորտի բնագավառում իրականացվող օրենսդրական բարեփոխումների շրջանակում մշակվող օրենսդրական ակտերի, նախագծերի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի դիրքորոշումն ստանալու, քննարկելու և դրանք նախարարին ներկայացնելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը հունվարի 19-ին գումարեց հերթական նիստը։ Նիստին ներկա էին աշխատանքային խմբում ընդգրկված մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Ավտովարորդների պաշտպանության
Գյումրու «Պրոգրես» համալսարանի ռեկտորը ԱԱԾ-ի՝ կեղծ դիպլոմ տրամադրելու մեղադրանքի մասին
Ինչպես հայտնի է՝ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ երեք բուհերի ռեկտորների մեղադրանք է առաջադրվել կեղծ հիմքերով ձեւակերպված պետական նմուշի դիպլոմներ տրամադրելու համար: Նրանից մեկը Գյումրու «Պրոգրես» համալսարանի ռեկտոր Րաֆֆիկ Խաչատրյանն է: Aravot.am-ը պարոն Խաչատրյանից մեկնաբանություն խնդրեց ԱԱԾ-ի հաղորդագրության վերաբերյալ, հետաքրքրվելով, թե իրականում եղե՞լ է իր համալսարանում նման դեպք: «Ազգային անվտանգության ծառայությունը, բնական
Լրագրող Շողիկ Գալստյանի գործով առաջին դատական նիստը հետաձգվեց
Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Araratnews.am կայքի լրագրող Շողիկ Գալստյանն ընդդեմ՝ Վանաձոր քաղաքի բնակչուհի Մարիամ Ավագյանի գործով դատական առաջին նիստը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ՝ Վանաձորի թիվ 30/47 ընտրատեղամասի մոտ Մ. Ավագյանը խոչընդոտել էր իր մասնագիտական պարտականությունները կատարող Շողիկ Գալստյանի աշխատանքը, կոտրել վերջինիս բջջային հեռախոսը՝ պատճառելով գույքային վնաս:
Լոռու եւ Տավուշի մարզերում տեղումներ են ձյան տեսքով
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 26-35-րդ կմ-երին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Մ-4 ավտոճանապարհի Երևան–Սևան հատվածի մինչև 17-րդ կմ–ին, Գորիս–Կապան ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Աշտարակ և Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքներում առկա է մառախուղ: Լոռու (բացի Սպիտակ քաղաքից) և Տավուշի մարզերում (բացի Նոյեմբերյան քաղաքից)
Բակո Սահակյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 19-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին եւ փոխտնօրեն Արարատ Խլղաթյանին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր։ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Ժառանգությունում» այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան
Վարչության նիստն ընդհատվեց ու կշարունակվի առաջիկա օրերին
Հարգանքի տուրք՝ Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին
Պաշտոնական այցով ԼՂՀ-ում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի մայրաքաղաքի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին: Ստեփանակերտի գործընկերոջ հետ միասին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծաղիկներ է խոնարհել նաև Արցախյան ազատամարտում զոհված հայորդիների շիրիմներին: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Պատգամավորի որդուն դատապարտեցին 4 տարի ազատազրկման՝ պայմանական չկիրառելով պատիժը. (Ֆոտոշարք)
Պատգամավորին աջակցելու համար դատարան էին եկել նրա ընկերները: Նրանք վճռից հետո գրկախառնվում էին եւ շնորհավորում: Ներսիսյանին դատարանի դահլիճից անմիջապես ազատ արձակեցին:
ՀԱԿ-ը կազմավորել է ԱԺ ընտրությունների կենտրոնական նախընտրական շտաբը
Հունվարի 19-ին, տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ: Նիստի ընթացքում կազմավորվել է առաջիկա Ազգային ժողովի ընտրությունների կենտրոնական նախընտրական շտաբը: Նիստի ընթացքում քննարկվել են Ազգային ժողովի ընտրությունների հետ առնչվող և ընթացիկ այլ հարցեր: Հայ ազգային կոնգրես
Հայաստանը հաստատեց իր մասնակցությունը «Աստանա Էքսպո-2017» համաշխարհային ցուցահանդեսին
Հունվարի 19-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել «Աստանա Էքսպո-2017» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության պայմանագրի ստորագրման արարողությունը: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և վերոնշյալ ցուցահանդեսի գլխավոր հանձնակատար Ռապիլ Ժոշիբաևը ստորագրեցին «Աստանա Էքսպո-2017» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության պայմանագիրը: «Աստանա Էքսպո-2017» համաշխարհային ցուցահանդեսը լայն հնարավորություն կստեղծի` ամենատարբեր ոլորտում Հայաստանի ունեցած գրանցած
Բակո Սահակյան. Երեւանի հետ համագործակցությունը հնարավորություն է տալիս ոչ միայն լուծել տարբեր սոցիալ-տնտեսական հարցեր, այլ…
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 19-ին ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, եւ անցկացրել ընդլայնված խորհրդակցություն Երեւանի քաղաքապետարանի եւ Ստեփանակերտի ու ԼՂՀ շրջանների համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ: Համապատասխան ելույթներով հանդես են եկել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ Երեւան քաղաքի հետ
Ադրբեջանում արդարադատությունը խորքային բարեփոխումների կարիք ունի. ԵԽԽՎ
Ստեֆան Շենախը և Ցեզար Ֆլորին Պրեդան ուշադրություն են հրավիրել Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում բացթողումների, հատկապես քաղբանտարկյալների հետ կապված իրավիճակի վրա, որոնց Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը ճանաչել է խղճի բանտարկյալներ:
Դատախազն առաջարկեց Գուրգեն Արսենյանին ազատազրկել 4 տարով
Դատախազն ընդգծեց, որ Գուրգեն Գրիգորյանի դեպքում կա ծանրացուցիչ հանգամանք՝ դեպքի ժամանակ գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ: Դատախազն առաջարկեց Գուրգեն Գրիգորյանին ազատազրկել 8 ամիս ժամկետով, Գուրգեն Արսենյանին՝ ազատազրկման դատապարտել 4 տարի ժամկետով, որի մեջ նախնական կալանքի տակ գտնվելու 20 օրը:
«Տրանս Ունիվերսալ» ընկերության տնօրենը համոզված է, որ թմրանյութերն իր ավտոմեքենայի մեջ տեղադրել է անհայտ անձը
Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել 15.06.2016թ.-ին ոստիկանության Կոտայքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը: Նախաքննության նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016թ.-ի հունիսի 15-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները Երևանի Տիգրան Մեծ պողոտայից բերման են ենթարկել «Տրանս
Գագիկ Սուրենյան. Դրական տեղաշարժ նկատվում է
Այսօր 16:00-ին երեկվա նույն ժամի համեմատ օդի ջերմաստիճանի Արարատյան դաշտում և Երևանում բարձրացել է 4-5 աստիճանով:
Յուլի Էդելշտեյնը վերահաստատել է իր դիրքորոշումը, որ վաղ թե ուշ Կնեսետը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը
«Ես այդքան էլ հպարտ չեմ այն փաստով, որ Իսրայելը դեռեւս չի ճանաչել Հայոց ցեղասպանութունը, բայց, այնուամենայնիվ, այդ ուղղությամբ արդեն առկա է որոշակի առաջխաղացում»,- ասել է խոսնակը:
Յուրա Մովսիսյանը գովել է Վլադիմիր Պուտինին
Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը ժամանակին ապրել է Մոսկվայում եւ խաղացել «Սպարտակի» կազմում, ESPN-ին տված հարցազրույցում խոսել է ռասիզմի մասին Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում: «Ռասիզմ այստեղ՝ ԱՄՆ-ում էլ կա եւ մենք դրան ամեն օր հանդիպում ենք: Ես չեմ մտածում, թե այս առումով շոշափելի տարբերություն կա ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ: Եթե Ռուսաստան մեկնես որպես
Թեհրանում հրդեհի հետևանքով տուժածների թվում հայեր չկան․ ՀՀ ԱԳՆ
Թեհրանում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով հայեր չեն տուժել. Այս մասին հաղորդվում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության Թվիթերի էջում:
Ժողովրդի ապստամբության իրավունքը
Արտաշես Խալաթյան ԵՊՀ ասպիրանտ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի օգնական, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ներածություն Հայաստանի և անցումային բնույթի այլ ժողովրդավարությունների քաղաքական և ընտրական համակարգերի անկատարությունը նման պետությունների քաղաքական դիսկուրսի կարևոր թեմա է դարձնում ապստամբության՝ ժողովրդին պատկանող իշխանության իրականացման միջոցի իրավաչափության և թույլատրելիության հարցը: Եվ դա հասկանալի է, քանզի հրապարակային քաղաքականության վերածումը փակ էլիտար գործունեության և
«Ինձ մեղավոր ճանաչում եմ, զղջում եմ եւ տուժողներիս հետ հաշտվել եմ». Գուրգեն Արսենյանի խոստովանությունը
Գուրգեն Արսենյանը դատավորի հարցին՝ ընդունո՞ւմ եք մեղադրանքը՝ պատասխանեց. «Այո, մեղավոր ճանաչում եմ, զղջում եմ եւ տուժողներիս հետ հաշտվել եմ»: Նրա ընկերները՝ մյուս ամբաստանյալները նույնպես հայտարարեցին, որ «Ընդունում եմ մեղքս ամբողջությամբ, կատարածի համար խնդրում ենք մեղմ պատիժ սահմանել»:


















































