Օրվա լրահոսը

«Զենքը հանած ոստիկաններն են հրահրել». Սարի թաղի ցուցարարների գործով դատը կրկին հետաձգվեց (Տեսանյութ)

«Գնահատական չի տրվել նաեւ այն հանգամանքին, որ քաղաքացիական հագուստով անձը գալիս է մեքենայով, զենք հանում»,-ասում է փաստաբանը

Կարեն Կարապետյանին են դիմելու՝ բաստուրմայի գների հարցով. 5000 դրամանոց բաստուրման վաճառում են 9000-ով

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը պատրաստվում է դիմել վարչապետ Կարեն Կարապետյանին՝ բաստուրմայի գների հարցով: Նրա խոսքերով՝ խանութները ավելացնում են 50 տոկոս տարբեր տեսակի մսամթերքի գնի վրա, հատկապես բաստուրմայի վրա: Արտադրողը 5000 դրամով տալիս է խանութին, խանութը դնում է 8-9 հազար դրամ:

Հայազգի ազատազրկվածի հարցով Պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի գործընկերների հետ

Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություններ են տարածվել Ուզբեկստանի Հանրապետությունում պատիժը կրող` ազգությամբ հայ Արամայիս Ավագյանի նկատմամբ արգելված վերաբերմունքի վերաբերյալ: Ա. Ավագյանի իրավունքների պաշտպանության խնդրով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին դիմել է նաև նրա մայրը: Հարցի առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երկու պաշտոնական նամակ է հասցեագրել Ուզբեկստանի Մարդու իրավունքների հանձնակատար Ուլուգբեկ Մուխամմադիևին` բարձրացնելով առկա բոլոր մտահոգությունները:

«Ինձ շատ հետաքրքիր է, թե ինչ թիմով, ինչ խմբավորումով Սեյրան Օհանյանը կգա ասպարեզ». Աղվան Վարդանյան

Սեյրան Օհանյանի հետ կապված Աղվան Վարդանյանն ասաց, որ պարոն Օհանյանը նոր չի մտնում քաղաքականություն, նա քաղաքական պաշտոն է զբաղեցրել, եղել է թիմի անդամ. «Իր որոշելիքն է իր հետագա քայլերը: Սա քաղաքական խումբ փոխել է թե փոխել չի՝ ինքն է որոշում, ցանկություն ունի եւ իր իրավունքն է:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին` ժամը 19:30-ի դրությամբ, բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Սևանի, Ապարանի, Կոտայքի և Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Քեթիի, Ջաջուռի և Վարդենյաց լեռնանցքներում  մերկասառույց է: Մարալիկի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր: Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները ավտոճանապարհներին  կատարում

Գալուստ Սահակյանը մասնակցել է ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նիստին

Դեկտեմբերի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ, Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը համալսարանում ներկա է գտնվել խորհրդի տարեվերջյան նիստին: ԱԺ նախագահին համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը նախ ներկայացրել է 2016 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, մանրամասնել իրականացված կրթական ծրագրերը, խոսել դասապատրաստման արդի տեխնոլոգիաների վերաբերյալ: Ռեկտորն իր խոսքում անդրադարձել է նաեւ ուսանողների փորձի

Աղվան Վարդանյանը արդարանում է, թե ինչու է ՀՅԴ-ն համագործակցել ՀՀԿ-ի հետ. «Մենք երբեք չէինք գնա համագործակցության»

Նա ասաց, որ 2016-ը ՀՅԴ-ի համար հաջող տարի է եղել եւ նոր սկզբի հնարավորություն: Մայիսից մինչեւ հիմա ՀՅԴ-ի շարքերն են անցել մոտ 800 անդամներ, նրանց 80-85 տոկոսը երիտասարդներ են, այսինքն, թարմանում են ու «նորոգվում»:

«Կառավարությունը պատվով է կատարել իր առջև դրված խնդիրը». վարչապետը՝ տարեվերջյան նիստում

Դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության տարեվերջյան նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ: Գործադիր մարմինը որոշում է ընդունել 2017թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին: ԱՀ ֆինանսների նախարար Ս. Թևոսյանը, ներկայացնելով գալիք տարվա պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումները, նշել է, որ պետական բյուջեի մուտքերը, հետևաբար նաև՝ ծախսային հատկացումների կատարման եռամսյակային բաշխվածությունը ձևավորելիս առաջնորդվել են 

Ղրղըզստանը, այնուամենայնիվ, ստորագրել է Մաքսային օրենսգիրքը. Տիգրան Սարգսյանը հստակեցրել է

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ), այդ թվում Ղրղըզստանի առաջնորդները, ստորագրել են ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»,  լրագրողներին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստից հետո: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ փաստաթուղթը ստորագրել են նիստին ներկա միայն երեք պետություններ՝ Հայաստանը, Ռուսաստանը և Ղազախստանը, իսկ Ղրղըզստանը

Կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Դժվարանցանելի են Կոտայքի մարզը, Վարդենյաց լեռնանցքը, Ստեփանավան–Օձուն, Սոտք–Քարվաճառ ավտոճանապարհները և Երևան–Մեղրի ավտոճանապարհի Սարավան–Զանգեր հատվածը: Սյունիքի մարզի Կապան, Գորիս և Սիսիան քաղաքներում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, և առկա է մառախուղ: Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի մարզերում և Երևան, Աշտարակ քաղաքներում առկա են տեղումներ՝ ձյան տեսքով: Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Դիլիջան-Իջևան, Վայոց

Դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել` յուրացումներ կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արագածոտնի մարզի «Խաչատուր Աբովյանի» անվան միջնակարգ դպրոցի տնօրենի կողմից կատարված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Նախնական քննությամբ ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 1952թ. ծնված Ռ.Նազարեթյանը, զբաղեցնելով Արագածոտնի մարզի Վարդաբլուր համայնքի «Խաչատուր Աբովյանի» անվան միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը, փաստաթղթերում կեղծ տեղեկություններ մտցնելու միջոցով

Ամանորի հանդես սահմանամերձ Նոյեմբերյանում

Ձմեռ պապը հայրենասիրական երգ կատարեց

Դիտարկվել են զորակոչի նախապատրաստական աշխատանքները

2017թ. հունվարի 9-ին մեկնարկող ձմեռային զորակոչին ընդառաջ Հանրապետական հավաքակայանում իրականացվող նախապատրաստական վերջին աշխատանքները տեղում դիտարկելու, զորակոչային գործընթացում ներգրավված ծառայությունների և ստորաբաժանումների պատրաստությունը ստուգելու նպատակով դեկտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այցելել են Հանրապետական հավաքակայան: Ստուգայցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարին և ԶՈՒ ԳՇ պետին են ներկայացվել

Էդուարդ Շարմազանովն ընդունել է PR դպրոցի ուսանողներին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 26-ին հանդիպել է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի կողմից ստեղծված PR դպրոցի ուսանողների եւ դպրոցի ղեկավար Աստղիկ Ավետիսյանի հետ: Ողջունելով ներկաներին՝ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է իր անցած քաղաքական ուղին եւ փորձը: Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձեւաչափով: Ազատ եւ անկաշկանդ զրույցի ընթացքում ուսանողներն իրենց հետաքրքրող մասնագիտական հարցերն են ուղղել

Կողոպուտ «Կրպակ» սուպերմարկետում. կասկածյալը նախաքննական մարմնին է ներկայացրել գողոնը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են «Կրպակ» սուպերմարկետում տեղի ունեցած կողոպուտի մի շարք հանգամանքեր, հայտնաբերվել գողոնի հիմնական մասը: 2016 թ. դեկտեմբերի 20-ին ահազանգ է ստացվել, որ  ժամը 09:00-ի սահմաններում բռնություն է գործադրվել Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 188/5 հասցեում

Ղրղըզստանը հրաժարվել է ստորագրել ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը

Ղրղըզստանը հրաժարվել է ստորագրել ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքը: Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը: «Բոլոր ներկաները ստորագրել են բոլոր փաստաթղթերը, բացի երկուսից: Օրակարգի առաջին հարցը՝ Եվրասիական տնտեսական միության առևտրային քաղաքականության զարգացման մասին հայտարարությունը, ստորագրել է երեք երկիր, Ղրղըզստանը չի ստորագրել: Երկրորդ փաստաթուղթը Մաքսային օրենսգիրքն է: Երեք երկիր ստորագրել

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան մոտ անցկացվել է մոմավառություն՝ ի հիշատակ ավիավթարի զոհերի

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ուսանողական և երիտասարդական մի շարք կառույցների հետ այսօր այցելել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն։ Երիտասարդները ծաղիկներ են խոնարհել դեսպանատան մոտ, մոմեր վառել՝ ի հիշատակ դեկտեմբերի 25-ին Լաթաքիա ուղևորված ինքնաթիռի վթարի զոհերի։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամ Արուսյակ Պողոսյանը նշել է, որ իրենց ցավակցական խոսքն են հայտնում ռուս ժողովրդին, այն ընտանիքներին, որոնք կորցրել են

Կառավարությունը թվերի հարցում դեռ լրիվ անկեղծ չէ. Գ. Մակարյան (տեսանյութ). Ա1+

2016 թ-ն, ամենայն հավանականությամբ, կամփոփվի  0,6 տոկոս տնտեսական աճով: ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքերով, այս տարի կառավարությունը վերջապես ցույց տվեց այն թվերը, որ ըստ էության, ունեցել ենք նախորդ տարիներին, պարզապես դրանք ցույց չէին տալիս: «Սա էր պատճառը, որ մշտապես հարց էր առաջանում, թե ինչու բիզնեսը կամ բնակչությունը չէր զգում տնտեսական աճի տեմպերը: Էական

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի համար որմնակարները Գյումրի չվերադարձնելու կառավարության դիրքորոշումը զարմանալի չէ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանը 2016 թ. նոյեմբերի 7-ին նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Կ.Կարապետյանին, խնդրելով Գյումրի վերադարձել 4-5 տարի առաջ Գյումրիից Երեւան տարված Մինաս Ավետիսյանի 4 որմնանկարները, առաջարկել էր դրանց փոխարեն սարքել դրանց կրկնօրինակները եւ կախել այն տեղերում, որտեղ հիմա բնօրինակներն են կախված: ՀՀ մշակույթի նախարար Ա.Ամիրյանը դեկտեմբերի 20-ին պատասխանել է այդ նամակին,

Երևանում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած դի. Shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Անտառային փողոցի 134 տանը կից սանդուղքների վրա տղամարդու մոխրացած դի կա։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են այրվածի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներից մի տղամարդ ասում էր, որ

ԵԱՏՄ Մաքսային նոր օրենսգիրքը թափանցիկ կդարձնի մաքսային գործընթացները. Ս. Սարգսյան

Հայաստանը վստահ է, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրության ընդունումը կնպաստի ինտեգրման գործընթացին և թափանցիկ կդարձնի մաքսային գործընթացները: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստին: Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ առանց արդունավետ համագործակցության ձևավորման ԵԱՏՄ դիրքավորումը միջազգային ասպարեզում կբարդանա: «Այս համատեքստում Մաքսային օրենսգրքի ընդունումը

Նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով 31 մարզիկների շնորհվել են մարզական կոչումներ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» մարզական կոչում է շնորհել և համանուն կրծքանշանով ու վկայականով պարգևատրել հետևյալ մարզիկներին. 1) Ասյա Լալազարյանին (սամբո) 2) Հովհաննես Ալեքսանյանին  (սամբո) 3) Վահան Սարոյանին  (պաուերլիֆտինգ) 4) Նարեկ Մակարյանին  (պաուերլիֆտինգ) 5)  Արարատ Շահինյանին  (պաուերլիֆտինգ) 6)  Ռազմիկ Ալեքսանյանին   (պաուերլիֆտինգ) 7) Կարեն Հովհաննիսյանին  (պաուերլիֆտինգ)

Մեկնարկել են ավարտական քննությունները

Համաձայն  ՀՀ կրթության և գիտության  նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատված  «2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգի և ժամանակացույցի»՝ դեկտեմբերի 26-ին հանրակրթական ավագ և միջնակարգ դպրոցներում տեղի է ունեցել 12-րդ դասարանի աշակերտների «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի գրավոր ավարտական քննությունը: Քննական թեստերը ժամանակին տրամադրվել են դպրոցներին՝ քննությունների կազմակերպման նպատակով: «Հայոց

Սանկտ Պետերբուրգում Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

Նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Բ. Ելցինի անվան նախագահական գրադարանի շենքում մեկնարկած նիստին ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների ղեկավարներից մասնակցում են Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նիստին ներկա է եղել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Հյուրընկալող

Հենրիխ Մխիթարյանի հերոսական դեգերումը կամ հաջողության գաղտնիքն ըստ առասպելի

 Մասնագիտական գործունեությանս առաջին կեսը հիմնականում նվիրել եմ բժշկագիտությանը, որը գիտնականներն ինքնավստահ անվանում են ապացուցողական և որը գործ ունի միջին թվերի հետ, իսկ բացառությունները հմտորեն շրջանցվում են, պիտակավորվելով վիճակագրորեն ոչ հավաստի։ Իրականում, գիտությունն այստեղ անզոր է։ Ինձ հիմա ավելի շատ հետաքրքրում են բացառությունները, որոնք հաճախ կարելի է մեկնաբանել առասպելի օգնությամբ, այստեղ բանայնական չափանիշները խամրում են, կորցնում

А то снег башка попадет, совсем мертвый будешь

Երեւանի քաղաքապետարանն այդպես էլ փողոցների այս համատարած սառցակալումը չմաքրեց, այդ գործը թողեց բնությանը՝ օրերը կտաքանան՝ սառույցները կհալվեն: Մայրաքաղաքում միայն գլխավոր պողոտաներն են առանց սառույցի, ներբակային եւ 2-րդական գրեթե բոլոր փողոցներն ամբողջությամբ սառույցի շերտով են պատված: Մարդիկ մի քանի քայլ անելու ու հանկարծ չընկնելու, ոտք ու ձեռք չկոտրելու համար հույսները ճակատագրի վրա են դնում: Երեւանի բազմաթիվ

Ծնվել է մահացած պտուղը, որին հաջորդել է բուժվող հիվանդ Մարինե Իվանյանի մահը

Հարուցվել է քրեական գործ՝ ծննդկանի մահվան դեպքի առթիվ

Կիրո Մանոյան. «Ապակայունության հավանականությունը մեծ չէ»

Սակայն, Կիրո Մանոյանի կարծիքով՝ ցանկացած պահի պետք է պատրաստ լինել պատերազմին

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930