Օրվա լրահոսը

Ինչպես կարող է երկար տարիներ մի թիմին հավատարմորեն ծառայած մարդը փոփոխել քաղաքական դիրքորոշումը. «Ասպարեզ»

Երբ Հայաստանում որեւէ քաղաքական գործիչ ու ուժ իշխանական դաշտից մուտք է գործում ընդդիմադիր դաշտ .եւ ընդդիմադիրի դիրքերից սկսում քննադատել իշխանությանը, պայքարել նրա դեմ, այդ գործիչներն ու ուժերը կրկնակի հարվածի տակ են հայտնվում, նրանց «հարվածում» ու սկսում են քլնգել ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր դաշտից։ Իշխանականների քլնգոցի առանցքում այդ գործիչներին ուղղված՝ այսպես ասած, դավաճանության պահն է։

IDeA հիմնադրամի աջակցությամբ Հայաստան է տեղափոխվել 37 սիրիահայ

IDeA հիմնադրամի «Աջակցություն սիրիահայերին» նախաձեռնության շրջանակներում մինչ օրս Հալեպից Հայաստան է տեղափոխվել 37 սիրիահայ։ «Հալէպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպությանը Հայաստան տեղափոխվելու ցանկություն է հայտնել եւս 18 հոգի: Հոկտեմբերին 15-ին IDeA հիմնադրամը հայտարարել էր սիրիահայերի աջակցության նպատակով 250 հազար ԱՄՆ դոլար հատկացնելու մասին: Այս ֆինանսական հատկացումը բաշխվում է չորս գործընկերների՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության, «Առաքելություն Հայաստան» (Mission

ԱՍԵԿՈՍԵ

Այն, ինչ ուղղված է հայ-ռուսական հարաբերությունների դեմ, բխում է Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերից: ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Վարդան Պետրոսյանի հերթական ռեկորդը

Օրերս սահմանվեց Վարդան Պետրոսյանի հերթական ռեկորդը: Նա երեք տարիների ընթացքում սահմանել է ութ ռեկորդ և գրանցվել «Դյուցազնագրքում»: Վարդանի հիմնական նախասիրությունը կցագնդերն են. նա ժամերով կատարում է կախ դրությունից ծալում դեպի վեր վարժությունը: Նա օրեր առաջ գերազանցեց ինքն իրեն և սահմանեց ինքնառեկորդ: Չորս կիլոգրամ կշռող կցագնդերով վարժությունը Վարդանը կատարեց 15 000 անգամ անընդմեջ՝ 3 ժամ 15

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Ժոզե Մոուրինիոն՝ Մխիթարյանի ֆանտաստիկ գոլի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն «Սանդերլենդի» հետ հանդիպման ավարտից հետո հրավիրված մամուլի ասուլիսում խոսել է Հենրիխ Մխիթարյանի խփած ֆանտաստիկ գոլի մասին: Առաջին խաղակեսն ինձ դուր չեկավ: Դուր եկավ երկրորդ խաղակեսը: Հենրիխ Մխիթարյանը իմ կարծիքով խփեց իր կարիերայի ամենագեղեցիկ գոլը: Բայց նա ոչ միայն գոլեր է խփում, այլեւ լավ աշխատում է պաշտպանությունում, ինչպես նաեւ կրեատիվ

Որոշ ավտոճանապարհներին մառախուղ և մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի  27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղվարդի, Թալինի, Արթիկի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-80 մ: Բաղրամյանի, Աշտարակի, Թալինի, Արթիկի, Արագածի, Ապարանի, Սևանի ճանապարհներին, Քեթիի, Ջաջուռի և Վարդենյաց  լեռնանցքներում տեղ- տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհներին կատարվում են աղով, ավազով

Խնդիրը երկվությունն է

Ես չեմ հասկանում, երբ մարդիկ օգտագործում են ցանկացած առիթ՝ իրենց «չսիրած» քաղաքական գործչի մասին ինչ-որ վատ բան ասելու համար: Օրինակ՝ կիրակի օրը տեղի ունեցած ինքնաթիռի վթարը լավագույն պատրվակը չէր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խարազանելու համար: Տեղի է ունեցել ողբերգություն՝ նման բան կարող էր պատահել ամերիկյան, ֆրանսիական կամ ճապոնական ինքնաթիռի հետ: Չարախնդալը, քաղաքական եւ բարոյական հեռու

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 70 անգամ

Դեկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 70 անգամ՝ արձակելով մոտ 850 կրակոց: Հարավային /Հադրութ/ ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ /1 արկ/: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանել են խիստ անհրաժեշտության դեպքում և

Առկա են տեղումներ՝ ձյան տեսքով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի են Կոտայքի մարզը, Վարդենյաց լեռնանցքը, Ստեփանավան–Օձուն, Սոտք–Քարվաճառ ավտոճանապարհները և Երևան–Մեղրի ավտոճանապարհի Սարավան–Զանգեր հատվածը: Չայնիի ոլորաններում, Սյունիքի մարզի Կապան, Գորիս և Սիսիան քաղաքներում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, և առկա է մառախուղ: Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի մարզերում և Երևան,

Մարիա Գեւորգյանը Շարժայում գրավեց 3-րդ տեղը

ՄԱԷ-ում ավարտվեց Շարժայի կանանց գավաթի խաղարկությունը, որին մասնակցեցին Հայաստանի երեք շախմատիստներ: Ամփոփիչ մրցաշարային աղյուսակում Մարիա Գեւորգյանը (նկարում) 6,5 միավորով զբաղեցրեց երրորդ հորիզոնականը: Մեր մյուս աղջիկները՝ Արմինե Բաբայանը եւ Սուսաննա Գաբոյանը, իրենց անվան դիմաց գրանցեցին 6,0-ական միավոր եւ պայքարն ավարտեցին, համապատասխանաբար, 7-րդ եւ 8-րդ տեղերում: Մրցաշարին մասնակցող Ուկրաինայի դրոշի ներքո հանդես եկող մեր հայրենակից Եվգենյա Դոլուխանովան

Երեխաների խնդրանքով ներկայացվեց Cartoon Non-Stop համերգային ծրագիրը

«Շրեկ», «Գեղեցկուհին և հրեշը», «Մոխրոտիկը» և բազմաթիվ այլ մուլտֆիլմերի մեղեդիներ դեկտեմբերի 26-ին ներկայացվեցին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կողմից։ Նվագախումբը դեկտեմբերի 19-ին Ստաս Նամինի Centuria S-Quark սիմֆոնիայի ներկայացմամբ պետք է ամփոփեր 2016 թվականը, սակայն հաշվի առնելով հանդիսատեսի խնդրանքը, հատկապես երեխաների բազմաթիվ նամակները՝ որոշվել է հանդես գալ Cartoon Non-Stop համերգային ծրագրով։ Հանդիսատեսին անակնկալ էր սպասվում համերգից առաջ.

«Միշտ մտածել եմ, որ այդ կեցվածքով քայլել են սպարապետները». Շիրակի մարզպետը՝ Գագիկ Ծառուկյանի մասին

Aravot.am-ը Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանից հետաքրքրվեց, թե ՀՅԴ-ն քննարկե՞ց, պարզե՞ց Գյումրու ու մի քանի համայնքների ՏԻՄ ընտրություններում պարտվելու պատճառը, պատրա՞ստ է արդյոք Շիրակի մարզից բավարար ձայներ հավաքել նոր խորհրդարան մտնելու համար: «Հաղթող էլի է եղել Դաշնակցությունը, ի՞նչ առումով, որովհետև ձայներ գնելու որևէ մեկ միջոց չի եղել, Դաշնակցությունը իր ժողովրդին պահել է բարձրության վրա: Ես

Թուրքիայում քանդվել է հուշարձանը, որի վրա գրված է եղել Մոնթե Մելքոնյանի անունը. Ermenihaber.am

Թուրքիայի Թունջելիի նահանգապետարանն ապամոնտաժել է Նազըմիյե գավառի Աշաղըդօլուջա գյուղի մոտ Արմենակ Բաքըրջյանի, Հրանտ Դինքի հիշատակին կանգնեցված հուշարձանը: Այս մասին տեղեկացնում է «Demokrathaber» լրատվական կայքը: 2016 թվականի ապրիլի 26-ին կանգնեցված հուշարձանը թուրքական լրատվականների ուշադրության կենտրոնում էր հայտնվել նոյեմբերին, երբ «Sozcu» թերթի հոդվածագիր Սայգը Օզթյուրքը քննադատական հոդված էր հրապարակել: Թուրքական լրատվամիջոցների ուշադրությունը հիմնականում կենտրոնացրել էին այն հանգամանքի

Մխիթարյանի գոլը արժանի է «Տարվա գոլ» մրցանակին

«Սանդերլենդին» խփած Հենրիխ Մխիթարյանի գոլը «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին շոկի մեջ է գցել: Նրանք հիացած են: Ներկայացնում ենք ֆուտբոլասերների գրառումներից մի քանիսը: «Աստված իմ: Հենրիխ, այս ի՞նչ ես անում: Սա հավակնում է «տարվա գոլին»: «Մրցավարը քաշվեց գլուխգործոց գոլը չհաշվել»: «Самый лучший из армян-это Генрих Мхитарян»: «Խաղից դուրս վիճակ էր, բայց գեղեցկություն էր»: «Միկին նկատելիորեն աշխուժացրեց խաղը

Ադրբեջանի 2017 թ. ռազմական բյուջեով խոշոր գումար է հատկացվում ռազմարդյունաբերությանը. Ռազմիֆո

Ադրբեջանում անցնող տարվա պետբյուջեն, այդ թվում՝ նաև ռազմականը վերահաշվարկվել է 2 անգամ՝ 2015 թ. վերջին և 2016 թ. փետրվարին՝ կապված նավթի գնի կտրուկ անկման հետ: 2017 թ. համար քննարկվող նախագիծը ևս երկու անգամ արդեն վերանայվել է, սակայն վերջնական տարբերակը դեռ չի հաստատվել: Նախագծով՝ նախորդ տարիների համեմատ, կտրուկ ավելացվում են ռազմարդյունաբերությանը հատկացվող գումարները: Ադրբեջանի խորհրդարանում դեռևս

Դավիթ Շահնազարյանը հիշեցնում է, թե ինչու 1992թ. ՀՀ իշխանությունը որոշեց միջազգայնացել ԼՂ հարցը, տանել ԵԱՀԿ

«Ի տարբերություն Հայաստանի իշխանությունների ու քաղաքական դաշտի, մեր հասարակության մեծ մասը շատ լավ գիտակցում է, որ Ռուսաստանը եղել եւ մնում է վտանգ թե՛ մեր, թե՛ Արցախի համար: Այս ամենը գիտակցելով էր, որ 1992թ. Հայաստանի իշխանությունը որոշում կայացրեց միջազգայնացել Լեռնային Ղարաբաղի հարցը, տանել ԵԱՀԿ», ասում է Դավիթ Շահնազարյանը:

Մահվան ելքով պատահար Երևան-Գյումրի ճանապարհին. 2 զոհ

Դեկտեմբերի 25-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 72-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Պասսատ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորը՝ 1957 թ. ծնված Սլավիկ Երվանդյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը, ուղևորուհին, «Ֆոլքսվագեն Պասսատ»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: «Ֆոլքսվագեն Պասսատ»-ի ուղևորուհին՝ 1954 թ. ծնված Թամարա Առաքելյանը, հիվանդանոցում մահացել է: Կատարվում

Հենրիխ Մխիթարյանը նաեւ «կարիճ» է (Տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի առաջնության 18-րդ տուրում սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Սանդերլենդին»: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ՄՅՈՒ-ի մեկնարկային կազմում բացակայում էր: Նա խաղադաշտ մտավ հանդիպման 62-րդ րոպեին՝ փոխարինելով Լինգարդին եւ 24 րոպե անց «կարիճ» կոչվող աներեւակայելի գեղեցիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը՝ այլեւս ոչ մի կասկած չթողնելով իր թիմի վերջնական հաղթանակի հարցում: Ու

Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին

Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում այսօր կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)  Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որին Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի նախագահների հետ միասին մասնակցել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Կազմակերպության անդամ պետությունների ղեկավարներն անդրադարձել են միջազգային արդի խնդիրներին ու մարտահրավերներին, Կազմակերպության ընթացիկ գործունեությանը և առաջիկա

Կարեն Կարապետյանը՝ Շմայսի գիրք կարդալու, տնտեսական աճի եւ ՀՀԿ -ի մասին (Տեսանյութ)

Վարչապետը լրագրողներին շնորհավորեց, «սելֆի» արեց ու ասաց. «Առարկայական քննադատեք»

No comments. Տիգրան Սարգսյանը՝ ՀԱՊԿ և ԵԱՏՄ նիստերին Լուկաշենկոյի բացակայության մասին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը չի մեկնաբանել այսօր Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի և ՀԱՊԿ խորհրդի նիստերին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բացակայությունը, գրում է «ՌԻԱ Նովոստին»: «No comments (առանց մեկնաբանության-խմբ.)»,- ասել է Սարգսյանը՝ ի պատասխան լրագրողների հարցի: Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի քննարկվել՝ այս անգամ Լուկաշենկոյի բացակայության պատճառով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի ընտրության հարցը կքննարկվի ՀԱՊԿ խորհրդի հաջորդ նիստին՝ ապրիլին: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», լրագրողներին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Հիշեցնենք, այսօր Սանկտ Պետերբուրգում ընթացող ՀԱՊԿ խորհրդի նիստին չի մասնակցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

ՀՀ-ում նշելու են ստալինյան բռնաճնշումների 80-ամյակը եւ հրապարակվելու են տուժածների տվյալները

Ազգային արխիվի տնօրենը տեղեկացրեց, որ 1937-ի ստալինյան բռնաճնշումների 80 ամյակն է լրանում, եւ մենք դա պետք է նշենք. «Մենք պատրաստվում ենք այսօր արդեն այս տարի, եթե հասցնենք, մեր կայքում դնելու ենք այն բոլոր քաղաքացիների անուն-ազգանունները, ծննդյան թվականները, վայրը, զբաղեցրած պաշտոնը, տեղեկություններ մարդկանց մասին, որոնք բռնության են ենթարկվել իրենց հայացքների համար 1921-1957 թվականներին»:

«Զենքը հանած ոստիկաններն են հրահրել». Սարի թաղի ցուցարարների գործով դատը կրկին հետաձգվեց (Տեսանյութ)

«Գնահատական չի տրվել նաեւ այն հանգամանքին, որ քաղաքացիական հագուստով անձը գալիս է մեքենայով, զենք հանում»,-ասում է փաստաբանը

Կարեն Կարապետյանին են դիմելու՝ բաստուրմայի գների հարցով. 5000 դրամանոց բաստուրման վաճառում են 9000-ով

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը պատրաստվում է դիմել վարչապետ Կարեն Կարապետյանին՝ բաստուրմայի գների հարցով: Նրա խոսքերով՝ խանութները ավելացնում են 50 տոկոս տարբեր տեսակի մսամթերքի գնի վրա, հատկապես բաստուրմայի վրա: Արտադրողը 5000 դրամով տալիս է խանութին, խանութը դնում է 8-9 հազար դրամ:

Հայազգի ազատազրկվածի հարցով Պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի գործընկերների հետ

Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություններ են տարածվել Ուզբեկստանի Հանրապետությունում պատիժը կրող` ազգությամբ հայ Արամայիս Ավագյանի նկատմամբ արգելված վերաբերմունքի վերաբերյալ: Ա. Ավագյանի իրավունքների պաշտպանության խնդրով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին դիմել է նաև նրա մայրը: Հարցի առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երկու պաշտոնական նամակ է հասցեագրել Ուզբեկստանի Մարդու իրավունքների հանձնակատար Ուլուգբեկ Մուխամմադիևին` բարձրացնելով առկա բոլոր մտահոգությունները:

«Ինձ շատ հետաքրքիր է, թե ինչ թիմով, ինչ խմբավորումով Սեյրան Օհանյանը կգա ասպարեզ». Աղվան Վարդանյան

Սեյրան Օհանյանի հետ կապված Աղվան Վարդանյանն ասաց, որ պարոն Օհանյանը նոր չի մտնում քաղաքականություն, նա քաղաքական պաշտոն է զբաղեցրել, եղել է թիմի անդամ. «Իր որոշելիքն է իր հետագա քայլերը: Սա քաղաքական խումբ փոխել է թե փոխել չի՝ ինքն է որոշում, ցանկություն ունի եւ իր իրավունքն է:

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930