Օրվա լրահոսը
Պաշտպանը պարզաբանումներ է պահանջել Արթուր Սարգսյանին անհրաժեշտ բուժօգնության ապահովման վերաբերյալ
2016 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Արթուր Սարգսյանի պաշտպան Տիգրան Եգորյանը՝ տեղեկացնելով, որ Ա. Սարգսյանն ունի առողջական խնդիրներ: Նույն օրը Պաշտպանի հանձնարարությամբ Արագ արձագանքման խումբն այց է կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, ուսումնասիրել Ա. Սարգսյանի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, ինչպես նաեւ առանձնազրույց ունեցել նրա հետ:
Դանակահարություն հյուրանոցային համալիրում. բացահայտվել են դեպքի մի շարք հանգամանքներ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հյուրանոցային համալիրի սենյակում տղամարդուն դանակահարելու դեպքի առթիվ: Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 09.30-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա Յու.Չիլինգարյանը։ Վերջինս աշխատում է «Արմենիա» ավիաուղիներում՝ որպես 2-րդ օդաչու: Նախնական քննության տվյալներով՝ երիտասարդին դանակի
Կրկին բուհերի վարկանիշավորման մասին
Վերջին օրերին հանրապետության բուհերում ՀՀ ԿԳ նախարարություն «տեղեկատվության տրամադրման եռուզեռ է»: Սկսվել է բուհերի հերթական վարկանիշավորման գործընթացը, որը, ըստ պաշտոնական վարկածի, ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի թափանցիկության ապահովման նպատակ ունի եւ առաջին հերթին միտված է հաստատությունների մրցակցության խթանմանը ու շահառուների իրազեկվածության մեծացմանը: Վարկանիշավորման գործընթացը մեր իրականությունում մեկնարկեց 2013 թվականից եւ անշուշտ իր նպատակին ծառայեց այն
Գուրգեն Մելիքյան. մարդ, ով մշտապես սատարում է Արցախին, մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանը
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 14-ին շնորհավորական ուղերձ է հղել Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ: Ուղերձում ասված է. «Հարգարժա՛ն Գուրգեն Վրեժի, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի` ծննդյան 80-ամյակի կապակցությամբ: Ձեր երկարամյա գործունեությունը հարազատ երկրին ու ժողովրդին անմնացորդ ծառայության լավագույն օրինակներից է: Լինելով ճանաչված գիտնական՝ Դուք մեծ
Ծառուկյանը, քաղաքականությունն ու ժողովուրդը
Այս թեմայով քանիցս որոշել եմ գրել, սակայն ձեռնպահ եմ մնացել` հույսով, որ երկրի, այսպես կոչված, քաղաքական այրերը խելքի կգան, ինչպես սիրում են արտահայտվել` դեմքով կշրջվեն դեպի ժողովուրդը` քաղաքացին, որի հացը, արդար քրտինքը ուտում են, կերել են ու դեռ պիտի ուտեն: Ցավոք, երկրի քաղաքական այրերը միայն ուտելու տերն են: Եվ այսպես, Հայաստանի անկախացմանը զուգորդած պարտադրված պատերազմը
Որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին առատ ձյուն է տեղում: Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Մ1՝ Երևան – Գյումրի – Վրաստանի սահման ավտոճանապարհի Մաստարա – Լանջիկ – Մարալիկ, Գյումրի – Աշոցք – Բավրա
Անգնահատելի է Արմեն Երիցյանի ավանդը ԼՂՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության զարգացման, ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծման գործում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 14-ին ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար, մեծ հայրենասեր եւ քաղաքացի Արմեն Երիցյանի վաղաժամ մահվան մասին: Որպես իր հայրենիքի նվիրյալ զավակ՝ նա մշտապես եղել է հարազատ ժողովրդի կողքին եւ իր ակտիվ
Թե Լարսի միջանցքի փակման հետեւանքով որքան կորուստներ է կրում Հայաստանի տնտեսությունը, հաշվարկներ չեն արվում. «Հայոց աշխարհ»
Անհրաժեշտ է համարվում մասնավորապես թունելային անցումների կառուցումը։ Սակայն Վրաստանը հակված չէ մտնել նման ծանրության տակ։
Կահույքի վրայից քերծվածքները հարթեք մեղրամոմի եւ սկիպիդարի խառնուրդով
Տաք իրերից կահույքի վրա առաջացած հետքերը սրբեք կերակրի աղով եւ արեւածաղկի յուղով պատրաստված խառնուրդով Լաքապատ կահույքի վրայի հետքերը կարելի է մաքրել` դրանց վրա ծխախոտի մոխիր լցնելով եւ լավ տրորելով։ Հետքն անցկացնելուց անմիջապես հետո սրբեք սկզբում խոնավ, ապա չոր կտորով։ Լաքապատ կահույքի հետքերը կարելի է մաքրել նաեւ կիսած կարտոֆիլով։ Եթե լաքապատ կահույքի վրա ջրի հետքեր կան,
Ան պիտի վերադառնայ իբրեւ փրկիչ, իբրեւ հերոս, իբրեւ ազատարար: Պիտի գայ՝ լուսանցք մղելու իսկական ընդդիմադիրները. «Ասպարեզ»
2015ի Փետրուարին էր, կարծեմ, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեան, իշխող Հանրապետական Կուսակցութեան ղեկավար կազմին հետ հանդիպումի մը ընթացքին բացայայտեց, որ ենթադրեալ կամ ինքնակոչ հերոսը, ինքզինք Հայաստանի եւ հայ ժողովուրդի փրկիչ համարող Գագիկ Ծառուկեանը սովորական խաչագող մըն է, որ ունի կասկածելի անցեալ, հաւանաբար նաեւ՝ «կրիմինալ» գործունէութիւն, մութ գործարքներով կուտակած հարստութիւն… Դեռ աւելին, ան փորձանք է հայ
Արամ Սաթյանը՝ Վահան Արծրունուն սատար կանգնելու մասին. «Ինքը կոմպոզիտորների միության անդամ չէ»
«Մինչեւ չիմանանք ինչի մասին է խոսքը, ոչինչ չենք կարող ասել»
Ժամանակը և փորձը ցույց են տվել, որ քաղաքական դաշինքը արդեն խորհրդարանական գործունեության մեջ պարզապես սպառվում է. «Փաստ»
Այս դիտարկման մեջ կցանկանայի անդրադառնալ մի խնդրի, որի մասին հաճախ քիչ է խոսվում։ Խոսքը վերաբերում է, այսպես ասած, դաշինք կազմող ուժերի քաղաքական ազնվությանը, ընդ որում ազնվությանը ոչ թե իրենց նպատակների կամ միմյանց հանդեպ, այլ հասարակության և ընտրողի նկատմամբ։ Որպես կանոն, դաշինք կազմող քաղաքական կուսակցությունները նման քայլի են գնում հիմնականում ընտրական շեմը հաղթահարելու, ռեսուրսների՝ այդ թվում
Ապացուցիր, որ օրինական է. Ապօրինի հարստացած պաշտոնյաներին սպառնում է ազատազրկում (Տեսանյութ)
Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել այն դեպքերի համար, երբ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ներկայացնող անձի մոտ տեղի է ունեցել գույքի ավելացում, կամ պարտավորությունների նվազում, որոնք էական չափով գերազանցում են նրա եկամուտները: Ապօրինի հարստացման համար նախատեսվում է պատիժ ազատազրկում եւ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում:
Ոստիկանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Քաղաքացի Մ. Տ.-ն հաղորդում է տվել ոստիկանների կողմից պաշտոնեական լիազորությունները անցնելու վերաբերյալ: Նյութերի նախապատրաստման ընթացքում Մ.Տ.-ն բացատրություն է տվել, որ Հանրապետության փողոցում գտնվող «Կովկաս պանդոկ» ռեստորանի մոտից իրեն բերման ենթարկելիս ոստիկաններից մեկը ոտքով երկու անգամ հարվածել է իր դեմքի շրջանին: Հաշվի առնելով, որ նյութերի նախապատրաստման ընթացքում ի հայտ են եկել առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հանգամանքներ,
«Մարդիկ պետք է միմյանց ճանաչեն»
Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի ռեկտոր Մուստաֆա Այդինի բնորոշմամբ` Հայաստանի հետ հարաբերությունների հարցը Թուրքիայում առաջնահերթություն չէ:
Հայաստանը ներկայացնող արցախցի Կարեն Սարգսյանը 42 կգ քաշային կարգում արժանացավ արծաթե պարգևի
Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մեկնարկել է Սամբոյի դեռահասների /կադետների/ աշխարհի 2016թ. առաջնությունը՝ մասնակցությամբ Բելոռուսի, Վրաստանի, Բուլղարիայի, Կիպրոսի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Լիտվայի, Լատվիայի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Իսրայելի, Ֆրանսիայի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ղրղզստանի, Թուրքմենիայի, ԱՄՆ-ի և Հայաստանի մարզիկների: Մրցումների առաջին օրը՝ դեկտեմբերի 13-ին խաղարկվեց մեդալների 10 հավաքածու: Հայաստանը ներկայացնող արցախցի Կարեն Սարգսյանը 42 կգ քաշային կարգում արժանացավ արծաթե
Ի վերջո ոչ ոք չի ցանկանա նույնականանալ Բաքվից ասուլիս տվողների հետ. «Հայկական ժամանակ»
Իշխանություններին քննադատողներն էլ գուցե բառապաշարի եւ ձեւակերպումների հարցում ավելի նրբանկատ լինեն։
Բանակցությունների սեղանին կան առաջարկներ, որոնք կարող են հանգեցնել կարգավորման. Ուորլիք
Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում այս տարվա ապրիլին ռազմական գործողությունները հանգեցրին մեծ թվով զոհերի և ցույց տվեցին, որ հակամարտության լուծման ռազմական ճանապարհ չկա: Այս մասին ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նրա խոսքով՝ ապրիլին տեղի ունեցած բախումներից հետո կողմերն, ընդհանուր առմամբ, պահպանում են հրադադարի ռեժիմը, և բանակցությունների սեղանին
Ձյան մեջ արգելափակվել են ավտոմեքենաներ
Դեկտեմբերի 14-ին, ժամը 10.02-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Լուսագյուղ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումրց դուրս են բերել «Օպել Վեկտրա» մակնիշի 34 LQ 549 պ/հ (վարորդ` Ռ. Ղ.) ավտոմեքենան:
Բանակի համար 1000 դրամ պարտադիր վճարի օրենքն ընդունվեց. ՀԱԿ-ը շփոթվեց եւ կողմ քվեարկեց (Տեսանյութ)
Զինծառայողների համար յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձից 1000 դրամ պարտադիր վճար գանձելու նախագիծն այսօր ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց 98 կողմ 2 դեմ, 1 ձեռնպահ ձայներով: Քվեարկությունից հետո նաեւ Արամ Մանուկյանը հայտարարեց, որ շփոթվել են, իրենք կողմ են քվեարկել, բայց դեմ են նախագծին:
Եվ այս ամենի անունը դնում են «խաղաղարար պլատֆորմ». «Հրապարակ»
Ադրբեջանում քաղաքական ապաստան որոնող հայերի այսպիսի ալիք երբեք չէր եղել։ Հայաստան երկրից, արդարադատության մարմիններից, ոստիկանությունից դժգոհները հանկարծ որոշեցին, որ իրենց իրավունքները պաշտպանելու համար ամենահարմարն Ադրբեջանն է՝ ավտորիտար երկիր, ըստ ժողովրդավարացման բոլոր ընդունված սանդղակների։ Հայաստանը համարվում է անցումային երկիր, որն ավտորիտարից մեկ աստիճան բարձր է համարվում։ Իրավապաշտպան Freedom House կազմակերպության 2015թ. տվյալներով, Ադրբեջանում վատթարացել են քաղհասարակության
Պարզաբանում. Արթուր Սարգսյանը գտնվում է «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի բժշկական անձնակազմի դինամիկ հսկողության տակ
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավորված անձ Արթուր Սարգսյանի առողջական վիճակի վերաբերյալ Քրեակատարողական ծառայությունը հարկ է համարում պարզաբանել, որ 11.12.2016թ. ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավորված անձ Արթուր Սարգսյանը գանգատվել է սրտխառնուքից, որովայնի հատվածի ցավերից: 12.12.2016թ.՝ 00:15 սահմաններում, կանչվել է շտապօգնություն և «ստամոքսի արյունահոսություն» նախնական ախտորոշմամբ հիվանդը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ: «Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվել են
Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահը հանդիպել է մի խումբ ֆրանսիահայ գործիչների հետ
Դեկտեմբերի 13-ից մեկնարկել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի աշխատանքային այցը Ֆրանսիական Հանրապետության մայրաքաղաք Փարիզ: Այցի առաջին օրը Արցախի խորհրդարանի նախագահը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամական շրջանակի փոխնախագահ Գի Տեսիեին: Ֆրանսիայի Ազգային ժողովում տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են Արցախի և Ֆրանսիայի բարեկամական շրջանակների միջև համագործակցության ծրագրերը և նախանշվել են գալիք տարվա
Առանց վարանելու կարող ենք պնդել՝ Արմեն Երիցյանը հայ ազգի երկրապահ զավակ էր. Մանվել Գրիգորյան
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից խոր վշտակցություն եմ հայտնում ականավոր պետական գործիչ, ոստիկանության գեներալ, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի անժամանակ մահվան կապակցությամբ։ Արմեն Երիցյանը ողջ գիտակցական կյանքը նվիրել է հանուն Հայաստան պետության կայացման, ամրապնդման գործին։ Նա ազնիվ ու բարեխիղճ պետական պաշտոնյա էր, ազգի, հայրենիքի
ՀՀ մշակույթի նախարարության և Պետական Էրմիտաժի միջև ստորագրվել է համաձայնագիր
Ս. թ. դեկտեմբերի 12-13-ը Երևանում է գտնվում Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին: Ս. թ. դեկտեմբերի 13-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Պետական Էրմիտաժի և ՀՀ մշակույթի նախարարության միջև Կարմիր բլուրի և նրա շրջակայքի ուսումնասիրության մասին ռազմավարական համաձայնագրի» ստորագրման արարողությունը: Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին: Այնուհետև,
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն առաջիկայում տարածաշրջանային այց չեն ծրագրում
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջիկայում չեն ծրագրում այցելել տարածաշրջան: Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նա նշել է, որ Ֆրանսիայի նոր համանախագահը եղել է տարածաշրջանում, բանակցություններ վարել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ: «Եթե դա օգուտ տա, ապա մենք պատրաստ ենք ցանկացած պահի այց կատարել տարածաշրջան»,- ասել է նա:
Ադրբեջանամետ և թուրքամետ գրողները վարկաբեկում են Հայաստանն ու Սփյուռքը
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Թուրքական և ադրբեջանական շրջանակները դժգոհ էին իմ վերջին հոդվածից, որտեղ ես վերլուծել էի նորընտիր փոխնախագահ Մայք Փենսի հեռախոսազրույցը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը հրապարակել է Էլմիրա Թարիվերդիևայի՝ «Երևանի ձախողված հեռախոսազանգը կամ ինչու Թրամփը չպատասխանեց» խորագիրը կրող մի ծիծաղելի հոդված: Թարիվերդիևան «Թրենդ» գործակալության ռուսական
Առողջարարական անվճար մարզումներում ընդգրկվածների մեծ մասը նիհարել ցանկացող կանայք ու աղջիկներն են
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ հոկտեմբերի սկզբից Երեւանում բոլոր ցանկացողների համար յուրաքանչյուր շաբաթ կազմակերպվում են առողջարարական անվճար մարզումներ, որոնք միանգամայն անշահախնդիր անցկացնում են Հայաստանում աէրոբիկայի եւ ֆիթնեսի տարբեր ուղղությունների միջազգային որակավորում ունեցող լավագույն մասնագետները: Քիչ ավելի ուշ այս ծրագրին միացել է նաեւ սիրողական հեծանվասպորտի ֆեդերացիան: Հենց առաջին օրվանից տարբեր տարիքի ու սեռի մի
Հանրապետության մի շարք ճանապարհներին բուք և ձյուն է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, առատ ձյան և բքի պատճառով դժվարանցանելի են Ապարանի, Արագածի, Արթիկի, Մարալիկի, Աշոցքի ավտոճանապարհներն ու Քեթիի, Ջաջուռի և Վարդենյաց լեռնանցքները: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Աշոցքի տարածաշրջանի հանրապետական նշանակության ճանապարհները: Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի,


















































