Օրվա լրահոսը

Կատարվում է քննություն՝ պարզելու Ռ. Հարությունյանի մահվան հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 56-ամյա Ռոբերտ Հարությունյանի մահվան հանգամանքները: 2016 թվականի դեկտեմբերի 14-ին՝ ժամը 00:20-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ «Նկարիչների Միության» շենքի՝ Երևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող հյուրանոցում մահացել է 56-ամյա Ռոբերտ Հարությունյանը: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ

Ռուսաստանի պետդուման վավերացրել է Հայաստանի հետ միավորված ՀՕՊ ստեղծելու համաձայնագիրը

 Ռուսաստանի պետդուման վավերացրել է Հայաստանի հետ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում միավորված ՀՕՊ տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Պայմանագիրը ստորագրվել էր 2015թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում: «Համաձայնագրով նախատեսվում է ստեղծել հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ՝ որպես Անկախ պետությունների համագործակցության անդամ-պետությունների հակաօդային պաշտպանության միավորված համակարգերի բաղադրիչ մաս»,- ասվում է օրինագիծը պարզաբանող փաստաթղթում:

«Պարտավոր ենք անել». Հակոբ Հակոբյանը՝ «1000 դրամի օրինագծի» մասին (Տեսանյութ)

«Մենք դա անում ենք մեր ապահովության, մեր անվտանգության համար»,-ասում է ՀՀԿ-ական պատգամավորը

«Երկրագնդի ամենաչքնաղ նախարար հարգարժան օրիորդ Հովհաննիսյան». Ուրիխանյանը՝ Արփինե Հովհաննիսյանին (Տեսանյութ)

Տիգրան Ուրիխանյանը սկսեց հաճոյախոսել արդարադատության նախարարին՝ նրան անվանելով երկրագնդի ամենաչքնաղ նախարար: Նա ասաց, որ Արփինե Հովհաննիսյանի դեպքում չքնաղությունը զուգորդվում է բարձր ինտելեկտով:

«Դեկտեմբերին միշտ գները բարձրացել են, դա օրինաչափ է». ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյան (Տեսանյութ)

«Նոր տարին լրացուցիչ ծախսեր է պահանջում»,-ասում է պատգամավորը

Հարուցվել է քրեական գործ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ: 2016թ. դեկտեմբերի 13-ին՝ժամը 17:50-ին, «Էրեբունի» ԲԿ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ կրծքավանդակի ձախ կեսի ծակած կտրած թափանցող վերք՝ թոքի վնասումով ԲԿ է տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Ա.Ավետիսյանը։ Նախնական քննության տվյալներով՝

Սևանա լճի հարակից համայնքների բնակիչները արձագանքել են որսի արգելքի ժամանակահատվածում ապօրինի ձկնորսություն չիրականացնելու հորդորներին

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի վարչական շենքում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի արգելման ժամանակահատվածում երեք գերատեսչությունների` ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից իրականացվող միջոցառումների ընթացքի վերաբերյալ: ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը կարևորելով երեք կառույցների իրականացրած համատեղ նպատակային աշխատանքները, միևնույն ժամանակ առաջնային է համարել տեղի բնակչության հետ բացատրական,

«Մեր փողից մեր զինվորի վրա կրակող փամփուշտ է գնվելու, եթե «Socar»-ը գնի գազատարի անգամ 5%-ը». Շիրակ Թորոսյան

Ըստ պատգամավորի՝ հայկական կողմի անելիքն է՝ բանակցել Վրաստանի իշխանությունների հետ

«Բյուջեից գողացողի ձեռքը պետք է բռնել, կտրել». Արփինե Հովհաննիսյան (Տեսանյութ)

Նաիրա Զոհրաբյանի խոսքերով՝ «Որին հարցնում ես, ասում է՝ իմ հարստությունը հալալ քրտինքով է, այսքան հալալ քրտինք այս հանրապետությունում որտեղից՝ դա էլ չենք կարողանում պարզել: Բոլորը միլիոնատեր են դարձել իրենց հալալ քրտինքներով: Այդպես չի լինում: Հայտնի անեկդոտը հիշեցի՝ էդ որ սաղդ սուրբ եք, այս եկեղեցու խաչը ո՞վ գողացավ, այս երկիրն ի՞նչ վիճակում է»:

Էլեկտրոնային համակարգը պետք է բաց և հասանելի լինի բոլոր դպրոցների համար. Լ. Մկրտչյան

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել կրթակարգի մշակման աշխատանքային խմբի հերթական խորհրդակցությունը, որը վարել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, հանրակրթության վարչության պետը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենը, հեռավար դասեր կազմակերպած դպրոցների տնօրենները, Կրթության ազգային ինստիտուտի և  ոլորտի այլ պատասխանատուներ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գյուղական

«Հաճախ 5, 6, 10 հանդիսատեսի համար ենք խաղում»

Հարցազրույց Վանաձորի տիկնիկային թատրոնի հիմնադիր-տնօրեն, ռեժիսոր, գեղարվեստական ղեկավար, Հայաստանի տիկնիկային արվեստի գործիչների միության անդամ Սերգեյ Մելիքյանի հետ: – Պարոն Մելիքյան, ո՞ր ներկայացմամբ է առաջին անգամ բացվել Տիկնիկային թատրոնի վարագույրը: – Թատրոնի բացումը կատարվել է Թումանյանի «Շունն ու կատուն» երաժշտական ներկայացմամբ: Պիեսի հեղինակը Ռուբեն Մարուքյանն էր, նկարչական ձեւավորումը Գաստելո Գասպարյանին էր, իսկ բեմադրությունը եղել է իմը:

Ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը

Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: Հիշեցնենք, որ ս.թ սեպտեմբերի 20-ին ատոմակայանը դուրս բերվեց էներգացանցից՝ հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքների իրականացման նպատակով։ Կանգառի ընթացքում պլանային նորոգման և վերալիցքավորմանը զուգահեռ, ինչպես և նախատեսվում էր, իրականացվել են նաև ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելուն ուղղված առաջին փուլի ծրագրով պլանավորված միջոցառումները։ Կատարվել է էներգաբլոկի համակարգերի, սարքավորումների,

«Մնացել ենք, մենք, ժողովուրդը ու Սեւանա լիճը, էլ բան չկա տանելու, թալանել են». Քննարկում՝ ԱԺ-ում (Տեսանյութ)

Հովհաննես Մարգարյանն առաջարկեց, որ ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքին հետադարձ ուժ տան եւ պատժեն այն պաշտոնյաներին, որոնք նախկինում թալանել են: Հեղինե Բիշարյանն էլ ասաց, որ բոլոր պաշտոնյաներին ստիպված կլինեն ձերբակալել, որովհետեւ բոլորն էլ գողացել են:

Ում է ռմբակոծում Ռուսաստանը, երբ ԻՊ-ը գրավում է Պալմիրան

Դեկտեմբերի 11-ին Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սիրիական կառավարական բանակից հետ գրավեց Պալմիրա անտիկ քաղաքը, որի ազատագրումը համարվում էր սիրիական հակամարտության ընթացքում Ռուսաստանի ամենագլխավոր ձեռքբերումը։ Իսլամիստները Պալմիրայի գրոհը սկսել էին դեկտեմբերի 8-ին և փաստացի՝ երեք օրում գրավել այն, այնինչ, 2016 թվականի մարտին այդ քաղաքը ազատագրելու համար Ռուսաստանից և Սիրիայից ահռելի ջանքեր էին պահանջվել։ Այս իրադարձությունը,

Ի՞նչ են անելու զոքանչի անունով 6 տուն եւ բարեկամների անունով 25 մեքենա ունեցող պաշտոնյաների հետ. Շարմազանովը՝ նախարարին (Տեսանյութ)

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հարցրեց. «Իքս պաշտոնյան, թղթերով իր մոտ ամեն ինչ նորմալ է, բայց ինքը ունի 6 տուն զոքանչի, մորաքրոջ տղայի, մորաքրոջ հարսի, իր քեռու որդու, մերձավոր բարեկամների, մի 25 հատ էլ մեքենա ունի, որ իր վրա չի գրում, այլ՝ իր բարեկամների, հարեւանի տղու եւ մեկ այլի վրա: Մենք գիտենք, որ դե ֆակտո դա իրենն է, բայց դե յուրե իրենը չի, ի՞նչ ենք անելու մենք այստեղ»:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն է տվել «ՀայՌուսգազարդ»-ի ներդրումային ծրագրին

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ դեկտեմբերի 14-ի նիստում քննարկվել է «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2017-2019 թվա­կան­ների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին հարցը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, որոշել է համաձայնություն տալ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության 2017-2019 թվականների ներդրումային ծրագրին` 32,5 մլրդ դրամ` առանց ավելացված արժեքի հարկի` Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 15-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 16-17-ը սպասվում է թույլ ձյուն: 18-19-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 15-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ, բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով: Երևանում՝ Դեկտեմբերի 15-ին ժամանակ առ ժամանակ կտեղա ձյուն:

Պաշտպանը պարզաբանումներ է պահանջել Արթուր Սարգսյանին անհրաժեշտ բուժօգնության ապահովման վերաբերյալ

2016 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Արթուր Սարգսյանի պաշտպան Տիգրան Եգորյանը՝ տեղեկացնելով, որ Ա. Սարգսյանն ունի առողջական խնդիրներ: Նույն օրը Պաշտպանի հանձնարարությամբ Արագ արձագանքման խումբն այց է կատարել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, ուսումնասիրել Ա. Սարգսյանի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, ինչպես նաեւ առանձնազրույց ունեցել նրա հետ:

Դանակահարություն հյուրանոցային համալիրում. բացահայտվել են դեպքի մի շարք հանգամանքներ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հյուրանոցային համալիրի սենյակում տղամարդուն դանակահարելու դեպքի առթիվ: Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 09.30-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա Յու.Չիլինգարյանը։ Վերջինս աշխատում է «Արմենիա» ավիաուղիներում՝ որպես 2-րդ օդաչու: Նախնական քննության տվյալներով՝ երիտասարդին դանակի

Կրկին բուհերի վարկանիշավորման մասին

Վերջին օրերին հանրապետության բուհերում ՀՀ ԿԳ նախարարություն «տեղեկատվության տրամադրման եռուզեռ է»: Սկսվել է բուհերի հերթական վարկանիշավորման գործընթացը, որը, ըստ պաշտոնական վարկածի, ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի թափանցիկության ապահովման նպատակ ունի եւ առաջին հերթին միտված է հաստատությունների մրցակցության խթանմանը ու շահառուների իրազեկվածության մեծացմանը: Վարկանիշավորման գործընթացը մեր իրականությունում մեկնարկեց 2013 թվականից եւ անշուշտ իր նպատակին ծառայեց այն

Գուրգեն Մելիքյան. մարդ, ով մշտապես սատարում է Արցախին, մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանը

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 14-ին շնորհավորական ուղերձ է հղել Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ: Ուղերձում ասված է. «Հարգարժա՛ն Գուրգեն Վրեժի, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ հիշարժան հոբելյանի` ծննդյան 80-ամյակի կապակցությամբ: Ձեր երկարամյա գործունեությունը հարազատ երկրին ու ժողովրդին անմնացորդ ծառայության լավագույն օրինակներից է: Լինելով ճանաչված գիտնական՝ Դուք մեծ

Ծառուկյանը, քաղաքականությունն ու ժողովուրդը

Այս թեմայով քանիցս որոշել եմ գրել, սակայն ձեռնպահ եմ մնացել` հույսով, որ երկրի, այսպես կոչված, քաղաքական այրերը խելքի կգան, ինչպես սիրում են արտահայտվել` դեմքով կշրջվեն դեպի ժողովուրդը` քաղաքացին, որի հացը, արդար քրտինքը ուտում են, կերել են ու դեռ պիտի ուտեն: Ցավոք, երկրի քաղաքական այրերը միայն ուտելու տերն են: Եվ այսպես, Հայաստանի անկախացմանը զուգորդած պարտադրված պատերազմը

Որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր  ավտոճանապարհներին առատ  ձյուն է տեղում: Բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Մ1՝ Երևան – Գյումրի – Վրաստանի սահման ավտոճանապարհի Մաստարա – Լանջիկ – Մարալիկ, Գյումրի – Աշոցք – Բավրա

Անգնահատելի է Արմեն Երիցյանի ավանդը ԼՂՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության զարգացման, ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծման գործում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 14-ին ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար, մեծ հայրենասեր եւ քաղաքացի Արմեն Երիցյանի վաղաժամ մահվան մասին: Որպես իր հայրենիքի նվիրյալ զավակ՝ նա մշտապես եղել է հարազատ ժողովրդի կողքին եւ իր ակտիվ

Թե Լարսի միջանցքի փակման հետեւանքով որքան կորուստներ է կրում Հայաստանի տնտեսությունը, հաշվարկներ չեն արվում. «Հայոց աշխարհ»

Անհրաժեշտ է համարվում մասնավորապես թունելային անցումների կառուցումը։ Սակայն Վրաստանը հակված չէ մտնել նման ծանրության տակ։

Կահույքի վրայից քերծվածքները հարթեք մեղրամոմի եւ սկիպիդարի խառնուրդով

Տաք իրերից կահույքի վրա առաջացած հետքերը սրբեք կերակրի աղով եւ արեւածաղկի յուղով պատրաստված խառնուրդով Լաքապատ կահույքի վրայի հետքերը կարելի է մաքրել` դրանց վրա ծխախոտի մոխիր լցնելով եւ լավ տրորելով։ Հետքն անցկացնելուց անմիջապես հետո սրբեք սկզբում խոնավ, ապա չոր կտորով։ Լաքապատ կահույքի հետքերը կարելի է մաքրել նաեւ կիսած կարտոֆիլով։ Եթե լաքապատ կահույքի վրա ջրի հետքեր կան,

Ան պիտի վերադառնայ իբրեւ փրկիչ, իբրեւ հերոս, իբրեւ ազատարար: Պիտի գայ՝ լուսանցք մղելու իսկական ընդդիմադիրները. «Ասպարեզ»

2015ի Փետրուարին էր, կարծեմ, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեան, իշխող Հանրապետական Կուսակցութեան ղեկավար կազմին հետ հանդիպումի մը ընթացքին բացայայտեց, որ ենթադրեալ կամ ինքնակոչ հերոսը, ինքզինք Հայաստանի եւ հայ ժողովուրդի փրկիչ համարող Գագիկ Ծառուկեանը սովորական խաչագող մըն է, որ ունի կասկածելի անցեալ, հաւանաբար նաեւ՝ «կրիմինալ» գործունէութիւն, մութ գործարքներով կուտակած հարստութիւն… Դեռ աւելին, ան փորձանք է հայ

Արամ Սաթյանը՝ Վահան Արծրունուն սատար կանգնելու մասին. «Ինքը կոմպոզիտորների միության անդամ չէ»

«Մինչեւ չիմանանք ինչի մասին է խոսքը, ոչինչ չենք կարող ասել»

Ժամանակը և փորձը ցույց են տվել, որ քաղաքական դաշինքը արդեն խորհրդարանական գործունեության մեջ պարզապես սպառվում է. «Փաստ»

Այս դիտարկման մեջ կցանկանայի անդրադառնալ մի խնդրի, որի մասին հաճախ քիչ է խոսվում։ Խոսքը վերաբերում է, այսպես ասած, դաշինք կազմող ուժերի քաղաքական ազնվությանը, ընդ որում ազնվությանը ոչ թե իրենց նպատակների կամ միմյանց հանդեպ, այլ հասարակության և ընտրողի նկատմամբ։ Որպես կանոն, դաշինք կազմող քաղաքական կուսակցությունները նման քայլի են գնում հիմնականում ընտրական շեմը հաղթահարելու, ռեսուրսների՝ այդ թվում

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930