Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Հրաչյա Ռոստոմյանի եւ Ռուբեն Հայրապետյանի «ջրերը մի առվով չեն հոսում»

Այսօր սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի տարեվերջյան ասուլիսում հարց հնչեց, թե ինքը կատարելո՞ւ է իր խոստումը՝ կապված Հայաստան ֆուտբոլի մասնագետներ (ըստ հարցը տվող լրագրողի՝ ֆուտբոլիստներ: Ա. Հ.) հրավիրելու հետ եւ ինչո՞ւ իր եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ջրերը մի առվով չեն գնում: «Ջրեր… առու: Ինքն է ջրի բիզնեսով զբաղվում, ես ջրի բիզնես չունեմ,

Տեղի է ունեցել ՀՀ պետական գործիչ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մահվան կառավարական հանձնաժողովի նիստը

Կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար, Հայաստանի Հանրապետության պետական գործիչ Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը: Արմեն Երիցյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս. թ. դեկտեմբերի 15-ին՝ ժամը 18:00-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զանգված), վերջին հրաժեշտի արարողությունը՝ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 11:30-12:45-ը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում,

Աշխատանքային այցով Լիբանանում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հանդիպումները

Դեկտեմբերի 12-ին ՀԲԸՄ-ի «Խոսնակ» պաշտոնաթերթի նախաձեռնությամբ, ՀԲԸՄ-ի Լիբանանի շրջանակային հանձնաժողովի հովանավորությամբ՝ ՀԲԸՄ«Դեմիրճյան» կենտրոնում տեղի ունեցավ «Բազմազան զրույց. Հայաստանի անկախության 25 տարիները (իրագործումներ, բացթողումներ, հեռանկարներ)» խորագրով քննարկում, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր Սամվել Մկրտչյանը, Հայկազյան համալսարանի նախագահ, վերապատվելի Փոլ Հայտոսթյանը և «Ազդակ» օրաթերթի տնօրեն և գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

Հայաստանում կստեղծվի ՏՏ առցանց ակադեմիա

Ըստ ԿՏԱԿԻ տնօրեն Արտակ Պողոսյանի, Հայաստանում առաջին անգամ է նման ծրագիր իրականացվում

«1000 դրամը չի նպաստի արտագաղթին». Սուքիաս Ավետիսյան (Տեսանյութ)

Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի՝ հասարակության մեծ մասը սիրով կտա այդ գումարը բանակին

Նախարար Հրաչյա Ռոստոմյանն ամփոփեց մարզական տարին

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսը սկսելուց առաջ ցավակցեց կյանքից անժամանակ հեռացած ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հարազատներին՝ նշելով, որ նա ոչ միայն կյանքում եղել է փորձառու ղեկավար եւ ավագ ընկեր, այլեւ երկար տարիներ գլխավորել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան եւ անգնահատելի ծառայություն ունի հանրապետությունում ձմեռային մարզաձեւերի կայացման եւ

«Դաշինքները ԲՀԿ-ի համար սպառնալիք չեն». Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ)

«Մի քանի ակնառու դաշինքների գոյությունը նորմալ է»,-կարծում է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավարը

Գառնիկ Իսագուլյանը շարունակում է պնդել, որ վտանգի ժամանակ Գագիկ Ծառուկյանին մենակ թողեցին

ԼՂՀ ներկայացուցչական խորհրդի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը շարունակում է պնդել, որ ժամանակին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին բոլորը թողեցին մենակ: Այժմ էլ պարոն Իսագուլյանը հայտարարում է, թե չի վախենում ևս մեկ անգամ շեշտել, որ ինքը ժամանակին պաշտպանել է ԲՀԿ ղեկավարին: «Հայելի» ակումբում նա մտահոգություն հայտնեց. «Երբ կա կարկանդակի բաժանում, բոլորն ուզում են ամենամեծ բաժինը ստանալ, բայց երբ

Սամվել Մարտիրոսյան. «Պետք է դադարել հարցազրույցներ տալ ադրբեջանական լրատվամիջոցներին»

Սամվել Մարտիրոսյանը նկատեց, որ նրանք, ովքեր հանձնվում են Ադրբեջանին, հայտարարում են, որ լրագրողներ են

Աֆրիկացիները հայերից հնարամիտ են

Բարսելոնի գլխավոր փողոցներից մեկը` La Rambla-ն, որտեղ զբոսաշրջիկների հոսքը երբեք չի դադարում, եւ որն իր նշանակությամբ ասես մեր Հյուսիսային պողոտան լինի, գիշերային ժամերին վերածվում է տարօրինակ տոնավաճառի: Հիմնականում աֆրիկացի ներգաղթյալները ասֆալտին փռած սպիտակ սավանների վրա շարած` վաճառում են գողացված ու կեղծված բրենդների պայուսակներ, կոշկեղեն եւ զանազան աքսեսուարներ: Ու վայ այն անցորդին, եթե հանկարծ աչքի տակով

«Ոտքի, Հայաստան» շարժման անդամը կշարունակի մնալ կալանավորված

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը կրկին մերժել է «Ոտքի, Հայաստան» քաղաքացիական շարժման անդամ, արդեն 4 ամսից ավելի անհիմն անազատության մեջ գտնվող Դավիթ Հովհաննիսյանի կալանքի ժամկետը երկարացնելու դեմ փաստաբանի ներկայացրած բողոքը: Այս մասին տեղեկացրեց նրա շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը: Դավիթ Հովհաննիսյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողություններ կատարելու մեջ,

6 միլիոնից ավելի գումար` Մեղրիի բնակիչների էլեկտրաէներգիայի պարտքերը փակելու համար

Սյունիքի մարզպետարանին պահուստային ֆոնդից գումար կհատկացվի

Սամվել Մարտիրոսյան. 2017-ին կիբերհանցագործները Հայաստանին շատ ավելի լուրջ հարվածներ են հասցնելու

Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ պետք է ունենալ ազգային կիբերանվտանգության կենտրոն

«Օսկանյանին միշտ համարել եմ շատ ազնիվ անձնավորություն». Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ)

ԲՀԿ խմբակցության ղեկավարը ողջունում է Օսկանյանի հնարավոր դաշինքի շուրջ բանակցությունները

Թուրքիան չի վիճարկելու Ռուսաստանի առաջնայնությունը

«Շատ կարեւոր է շեշտել, որ Ռուսաստանը հիմա դարձել է կարեւոր երկիր ոչ միայն Սեւծովյան եւ կովկասյան տարածաշրջանում, այլեւ արդեն Մերձավոր Արեւելքում: Թուրքիան սա պետք է հաշվի առնի: Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները հիմա դանդաղորեն բարելավվում են»,- «Առավոտ»-ին տված հարցազրույցում նշեց Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի ռեկտոր Մուստաֆա Այդինը` հավելելով. «Թուրքիան չի վիճարկելու այս տարածաշրջանում Ռուսաստանի առաջնայնությունը: Եվ Ռուսաստանն էլ

«Թրիքից էն յան բան չէին տեսել իրանց պապաները». Բիշարյանը՝ պաշտոնյաների պապաների եւ Մոնումենտի տների մասին (Տեսանյութ)

Բիշարյանի խոսքերով՝ Մոնումենտով ես ամեն օր տուն եմ գնում-գալիս, հլը մի հատ վերցրեք նայեք՝ 20-30 միլիոնանոց շքեղ տներ, ներքին հարդարանքները…վարպետները դուրս են գալիս, ասում են՝ կիլոյով ոսկի են օգտագործում՝ պատերը ներսից զարդարելու համար: Ինչ է, հետները տանելու են էն աշխա՞րհ, ի՞նչ են անելու, որտեղի՞ց:

«Ադրբեջանը պատերազմ սկսելու ավելի լուրջ պատճառներ ունի, քան ապրիլից առաջ». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետը նշում է, թե որոնք են պատերազմ սկսելու Ադրբեջանի պատճառները

«Հարսանիք անող պաշտոնյայից մինչեւ խնամիները կարելի է ձերբակալել». Ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքի խութերը

Վահե Հովհաննիսյանն ասաց, որ անլրջացման վտանգ կա: 5 մլն շեմի դեպքում, ցանկացած պաշտոնյա, եթե իր ընտանիքի անդամներից որեւէ մեկը հարսանիք արեց, կարելի է հարսանիք անողից մինչեւ խնամիներ ձերբակալել, որովհետեւ ռեստորանների գներն էլ գիտենք, բարքերն էլ գիտենք, նվերներ տալու կուլտուրան էլ գիտենք:

«Արցախի դրամատիկական թատրոնը փտում, քանդվում է». Վարդան Մկրտչյան

ՀՀ-ից Արցախ այցելած և ՀՀ ու ԼՂՀ նախագահների հետ հանդիպում ունեցած մշակույթի գործիչներն ահազանգում են, որ Արցախում օրհասական խնդիրներ կան:

«Եթե ձեզ այդ երկու, երեք տեղն է պետք, դիմեք ՀՀԿ-ի պապային, նա այդ երեք տեղը ձեզ կտա». Հայրիկյանը՝ եռյակ Դաշինքին

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դիտարկմամբ, եռյակ Դաշինքի անդամները կամ KGB–ի կամ Սերժ Սարգսյանի մարդիկ են:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հերթական կամայական որոշումն է կայացրել. Տարոն Մարգարյանի նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվի

2016 թ. նոյեմբերի 15-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ Երևան քաղաքի՝ սույն թվականի հոկտեմբերի 26-ին կայացած ավագանու նիստի ընթացքում ավագանու անդամ Անահիտ Բախշյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու՝ նրա խոսքն արհամարհական ձևով ընդհատելու և վերջինիս հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար: Հիշեցնենք՝ նիստի ընթացքում,

Տեսչության պետն ուսուցչին հորդորում է դատի տալ Գեղարքունիքի մարզպետին

«Առավոտի» սեպտեմբերի 24-ի՝ «Իզուր էլ հավաստագրվել ես, ես իմ ընկերոջը խոստացել եմ՝ ինքն ա դպրոցի տնօրեն լինելու» հրապարակմամբ անդրադարձել էինք Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի Մուրացանի անվան դպրոցի տնօրենի մրցույթներին: Մեզ հետ զրույցում դպրոցի 25 տարվա ուսուցիչ Սիրամարգ Ղազարյանը պատմել էր, որ պայքարում է դպրոցի տնօրենի պաշտոնի համար, սակայն նրա համար արհեստական խոչընդոտներ են ստեղծում: Տիկին

Հունահայ համայնքը տոնում է  հայկական պոեզիայի հունարեն թարգմանության 120 ամյակը

Հույն գրողների միության նախագահ. «Մենք ներողություն ենք խնդրում յոթ տասնամյակ ուշանալու համար…» Երկուշաբթի, դեկտեմբերի 12-ին, Հույն գրողների միությունը (ՀԳՄ) կազմակերպել էր միջոցառում՝ նշելու հայկական պոեզիայի հունարեն թարգմանության 120 ամյակը: Միջոցառման կազմակերպմանը մասնակցել էին, Հունա-հայկական ուսումնասիրությունների կենտրոնը, ՀԲԸՄ մասնաճյուղը և «Արարատ» ՄՄ միությունը: Երեկոյի բացման խոսքում, ՀԳՄ նախագահ Կոստաս Կառուսոսն ասաց, որ կազմակերպված միջոցառումը, ըստ էության

«Ընդդիմությունն էլ ունի իր 50 երանգները». Վահան Բաբայան

Պատգամավորը ողջունում է նոր ընդդիմադիր դաշինքի ստեղծումը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Յոհաննես Լեփսիուսի անվան թիվ 88 դպրոց

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Յոհաննես Լեփսիուսի անվան թիվ 88 դպրոց, որը Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվել է: Կրթօջախի տնօրենի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է հարկաբաժիններով, ծանոթացել իրականացված աշխատանքներին, դասասենյակներում ստեղծված պայմաններին, զրուցել ուսուցիչների ու աշակերտների հետ: Շնորհակալություն հայտնելով ծրագիրը կյանքի կոչելու համար` դպրոցի տնօրենը նշել է, որ տասնամյակների կուտակված խնդիրներն անմխիթար վիճակ

ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունն ամփոփել է 2016 թվականին իրականացված աշխատանքների արդյունքները

ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը դեկտեմբերի 14-ին ներկայացրել է 2016թ. Ծառայության կողմից իրականացված աշխատանքների արդյունքները: Ըստ Սաիյանի՝ 2016 թվականի դեկտեմբերի 13-ի դրությամբ Ծառայությունում հաշվառված է կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող 463 838 անձ, որից ստանում են տարիքային կենսաթոշակ՝ 307 598, հաշմանդամության կենսաթոշակ՝ 128 377, կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ՝ 9 972, արտոնյալ

«Հավաքարարների գործով» քաղաքապետարանի հայցի ծավալն ավելի մե՞ծ է, քան մեղադրողի ներկայացրածը

«Հավաքարարների կազմակերպված խմբի գործով» Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը երեկ նշանակել էր թվով 44-րդ նիստը: Փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակից դատավորը ստացել էր գրություն: Գրասենյակի պատասխանատուն հայտնել էր, թե ներգրավված պաշտպաններից Աննա Ջուվանովան ժամանակավոր անաշխատունակ է, խնդրել էր նիստը հետաձգել: Մեկ այլ փաստաբանի նույն գրասենյակից ներգրավվելու հետ կապված էլ,

Հալեպում զինյալները վերսկսել են ռազմական գործողությունները

 Սիրիայի Հալեպ քաղաքում զինյալները խախտել են քաղաքից դուրս գալու վերաբերյալ պայմանավորվածությունը. օգտվելով կրակի դադարեցումից՝ նրանք վերախմբավորվել են և հարձակում գործել կառավարական զորքերի վրա: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի հաղորդագրությունը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ սիրիական կառավարական ուժերի և զինյալների միջև համաբանություն է ձեռք բերվել առ այն, որ նրանք

Վթարային ջրանջատում Կենտրոնում եւ Էրեբունիում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ այսօր, դեկտեմբերի 14-ին, ժամը մոտ 12.00-ին Ադոնցի փողոցում, շինարարական կազմակերպության կողմից աշխատանքներ կատարելիս վթարվել է «Արզնի-Երեւան» ջրատարը: Վթարի հետեւանքով դադարեցվել է հետեւյալ տարածքների ջրամատակարարումը. • Հերացի փողոց, Բժշկական համալսարան, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր ու հարակից բժշկական հաստատություններ, Այգեստանի 9-11 փողոցներ, Սարի Թաղի 1-10 շարքեր,

Մրցաշրջան 2016-ի 10 լավագույն սամբիստները

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ամփոփելով Մրցաշրջան 2016-ի արդյունքները ավանդույթի համաձայն հրապարակում է տարվա 10 լավագույն մարզիկների ցանկը: 1. Վաչիկ Վարդանյան-Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների արծաթե մեդալակիր /Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, մարզիչ՝ Սամվել Ավդալյան/ 2. Տիգրան Կիրակոսյան-Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր /Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, մարզիչ՝ Աղասի Գալստյան/ 3. Գրիգոր Մխիթարյան-Եվրոպայի

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930